12:30 16.01.2024
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Լոնդոնում կայացած ՖԻՖԱ-ի «Լավագույնները» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է 2023 թվականի լավագույն մարզիչ։ Կատալոնացի մասնագետի գլխավորությամբ թիմը նախորդ տարի նվաճել են թրեբլ և հաղթել Աշխարհի ակումբային առաջնությունում։ 52-ամյա Գվարդիոլան ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել նաև 2009 և 2011 թվականներին։
11:40 16.01.2024
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը պայմանագիր է կնքել «Նոայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Նոային»։ Ակումբի նախագահի ու տնօրենի հետ հանդիպման ժամանակ ինձ շատ դուր եկավ, թե ինչ նպատակներ են դրված թիմի առաջ։ Շատ հաճելի է, որ ինձ գնահատել ու վստահել են։ Կարծում եմ, որ «Նոայի» հետ […]
11:24 16.01.2024
Իտալական «Նապոլիի» լեհ կիսապաշտպան Պյոտոր Զելինսկին որոշել է չերկարաձգել պայմանագիրն ակումբի հետ և ամռանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել Միլանի «Ինտեր», հայտնում է Corriere dello Sport-ը: 29-ամյա ֆուտբոլիստն արդեն երեք տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Ինտերի» հետ և կստանա 4.5 միլիոն եվրո աշխատավարձ: «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դի Լաուրենտիսին զայրացրել է այն փաստը, որ Զելինսկին գաղտնի բանակցել է […]
11:03 16.01.2024
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Առաջատարը Նովակ Ջոկովիչն է։ Կարեն Խաչանովը մնացել է 15-րդ տեղում։ ATP, հունվարի 15 1 (1)․ Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 11055 2 (2)․ Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 8855 3 (3)․ Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 7555 4 (4)․ Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 6490 5 (5)․ Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 5010 6 (6)․ Ալեքսանդր […]
10:37 16.01.2024
Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հրավերով հունվարի 16-20-ը Հայաստան կայցելի ֆրանսիական ՊՍԺ ակումբի դեսպան, ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան: Այս մասին հայտնում է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը: Այցի ընթացքում՝ ի թիվս այլ հարցերի, կքննարկվի Հայաստանում միջազգային չափանիշներով ֆուտբոլային ակադեմիայի հիմնումը։ Նիկոլա Անելկան Ֆրանսիայի ընտրանու կազմում անցկացրել է ավելի քան 69 խաղ՝ հաղթելով Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև Կոնֆեդերացիայի գավաթում։ Նա […]
10:06 16.01.2024
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 17-րդ տուրում ընդունել էր առաջատարներից «Շտուտգարտին» և հաղթանակի է հասել 3-1 հաշվով: Առաջին կեսի մեկնարկային 20 րոպեում տանտերերին երկու գոլի առավելություն է տվել գերմանացի հարձակվող Ռոբին Հաքը: Երկրորդ կեսի մեկնարկից 10 րոպե անց «Շտուտգարտը» կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չի կարողացել: Խաղավերջում «Բորուսիան» խփել է նաև երրորդ գոլը: Հայաստանի […]
09:39 16.01.2024
Ֆլորենտինո Պերեսը դարձել է Մադրիդի «Ռեալի» ամենատիտղոսակիր նախագահը, հաղորդում է Marca-ն։ Իսպանիայի Սուպերգավաթում հերթական հաղթանակից հետո Ֆլորենտինո Պերեսը 33-րդ տիտղոսը նվաճել է «Ռեալի» հետ։ Նա գերազանցել է լեգենդար Սանտիագո Բերնաբեուին, որի նախագահության օրոք «Ռեալը» նվաճել էր 32 տիտղոս։ Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում մադրիդցիները 4-1 հաշվով հաղթել էին կատալոնական «Բարսելոնային»։
09:14 16.01.2024
FourFourTwo ամսագիրը կազմել է Աֆրիկայի պատմության լավագույն ֆուտբոլիստների ցանկը: Մայրցամաքի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Եգիպտոսի հավաքականի ու «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը: Նա առաջ է անցել «Ոսկե գնդակ» մրցանակը ստացած միակ աֆրիկացի Ջորջ Վեայից ու կամերունցի Սամուել Էտո՛Օից: Ամսագիրն առանձնացրել էր 32 ֆուտբոլիստի: Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի. 1. Մոհամեդ Սալահ (Եգիպտոս) 2. Ջորջ Վեա (Լիբիա) […]
08:28 16.01.2024
Թուրքիայում ընթացող հավաքի առաջին ընկերական խաղում Օդեսայի «Չեռնոմորեցը» մրցել է ռումինական «Պետրոլուլի» հետ ու նվազագույն հաշվով հաղթանակի հասել: Գոլի հեղինակ է դարձել Արթուր Ավագիմյանը։ Հայ կիսապաշտպանը հանդիպման միակ գոլը խփել է 41-րդ րոպեին։ Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ավագիմյանը մասնակցել է 13 խաղի, դարձել 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ 17-րդ տուրից հետո «Չեռնոմորեցը» […]
23:53 15.01.2024
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանն այս մրցաշրջանում Եվրոպայի թոփ-10 լիգաների երկրորդ ամենաարդյունավետ ձախ պաշտպանն է, հաղորդում է Transfermarkt-ը։ 2023/24 մրցաշրջանում 24-ամյա Թիկնիզյանն ակումբային մրցաշարերում անցկացրած 23 խաղում խփել է 8 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: Ցուցակը գլխավորում է Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն է, որը 25 խաղում դարձել է 9 գոլի […]
23:25 15.01.2024
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարծում է, որ մյունխենյան ակումբի անգլիացի հարձակվող Հարի Քեյնն ի զորու է գերազանցել Ռոբերտ Լևանդովսկիի ռեկորդը։ Այժմ կատալոնական «Բարսելոնայում» խաղացող լեհ հարձակվողը «Բավարիայի» կազմում ռեկորդային 41 գոլ էր խփել Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում։ «Ռեկորդը վտանգված է։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այդպես կլինի։ Մի քիչ հաջողություն է հարկավոր։ Թիմը պետք […]
22:53 15.01.2024
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյն արձագանքել է «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի՝ «Ֆերենցվարոշ» տեղափոխվելու որոշմանը։ Ավելի վաղ «Նիժնի Նովգորոդի» գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Հուսեյնովը հաստատել էր, որ Հայաստանի հավաքականի նորեկն առաջիկա օրերին բուժզննում է անցնելու հունգարական ակումբում։ «Սևիկյանը կեցցե, լավ ընտրություն է։ Զարմանալի է, քանի որ շատ էին խոսակցությունները «Կրասնոդարի» մասին։ Մեկ տարի առաջ ոչ […]
22:31 15.01.2024
Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը ներկա է եղել հանդբոլի Եվրոպայի առաջնության նախնական փուլի Գերմանիա – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը։ Գերմանացի երկրպագուները սուլել են կանցլեին, երբ մարզապալատի հաղորդավարը հայտարարել է նրա ներկա լինելու մասին։ Գերմանիայի թիմը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին հաղթել է 34:25 հաշվով և ապահովել հիմնական փուլի ուղեգիր։ Buh-Rufe für Olaf #Scholz beim Handballspiel Nordmazedonien gegen Deutschland. […]
22:08 15.01.2024
Ռուսական «Նիժնի Նովգորոդի» գործադիր տնօրեն Դավիթ Մելիք-Գուսեյնովը պատմել է, թե ինչ փուլում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տեղափոխոխությունը հունգարական «Ֆերենցվարոշ»: «Սևիկյանը» մեկնել է Հունգարիա, որպեսզի բուժզննում անցի: Մենք գործարքի վերջին փուլում ենք: Բուժզննումից հետո վերջնական որոշում կկայացվի»,- նշել է նա: Հիշեցնենք, որ ռուսական ակումբի կազմում ընթացիկ մրցաշրջանում Էդգարը 24 խաղում խփել է 7 գոլ: […]
21:33 15.01.2024
Շախմատի Հայաստանի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնություններում տեղի են ունեցել 4-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց առաջնությունում հաղթանակներ են տարել Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և մամիկոն Ղարիբյանը։ 4-րդ տուրից հետո 3 միավորով 1-2 տեղերն են կիսում Ղարիբյանն ու Տեր-Սահակյանը։ Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը ունեն 2,5-ական միավոր։ Կանանց առաջնությունում 4 տուրից հետո 3,5-ական միավորով առաջատարներն են […]
20:48 15.01.2024
Լիտվայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել է Հայաստանի ներկայացնուցիչ Ֆյոդոր Չիտիպախովյանը: Հայ մարզիկը գրավել է 19-րդ տեղը: Նրա արդյունքն է 197,44 միավոր: Կարճ ծրագրում Ֆյոդորը ելույթ է ունեցել Until the Ribbon Breaks խմբի երաժշտության ներքո, իսկ ազատ ծրագրում Իգոր Կրուտոյի ու Դմտիտրի Խվորոստովսկիի: 20-ամյա գեղասահորդը 19-րդ տեղում էր նաև կարճ ծրագրից հետո:
20:30 15.01.2024
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը 2009 թվականից սկսած թոփ լիգաներում ամենաշատն է ընդհատել մրցակիցների փոխանցումները: Նա 644 խաղում 1135 անգամ ընդհատել է մրցակիցների փոխանցումները: «Ինտեր Մայամին» ներկայացնող ֆուտբոլիստին հաջորդում են Մաքսիմ Գոնալոնը և Իդրիսա Գանա Գույեն: Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի. 1. Սերխիո Բուսկետս – 1135 2. Մաքսիմ Գոնալոն – 938 3. Իդրիսա Գույե – […]
20:15 15.01.2024
Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչում 4-1 հաշվով հաղթել է «Բարսելոնային»: Ռիադում կայացած հանդիպման առաջին խաղակեսում հեթ-տրիկ է ձևակերպել Վինիսիուս Ժունիորը: Բրազիլացու երկրորդ գոլից հետո հաշվի տարբերությունը կրճատել է Ռոբերտ Լևանդովսկին: Երկրորդ կեսում «Ռեալի» մյուս բրազիլացին՝ Ռոդրիգոն, հաշիվը դարձրել է 4-1: 71-րդ րոպեից կատալոնական ակումբը խաղում էր 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտից հետո հեռացվել էր […]
19:52 15.01.2024
Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը պաշտոնապես հրաժարվել է 2024թ․ Հավակնորդների մրցաշարին մասնակցելուց, հաղորդում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը։ Նրան կփոխարինի ադրբեջանցի Նիջաթ Աբասովը, որը չորրորդ տեղն էր գրավել աշխարհի գավաթի խաղարկությունում։ Հավակնորդների մրցաշարին կմասնակցեն նաև Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ռամեշբաբու Պրագնանանդհան (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Վիդիտ Սանտոշ Գուջրատին (Հնդկաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Գուկեշ Դոմարաջուն (Հնդկաստան) […]
19:36 15.01.2024
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Մոնցայի» նկատմամբ արտագնա հաղթանակից հետո գրառում է կատարել սոցցանցերում։ «Կարևոր հաղթանակ։ Մոնցայից հեռանում ենք առաջատարի դիրքը պահպանելով»,- գրել է Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ առաջատար «Ինտերը» հաղթել էր 5-1 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ:
19:24 15.01.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ավստրալիայի բաց առաջնությունում։ Առաջին շրջանում Խաչանովը մրցել է աշխարհի 57-րդ ռակետ, գերմանացի Դանիել Ալտմայերի հետ ու հաղթանակի հասել 4 ժամ 4 րոպեում։ Գրանցվել է 5:7, 6:3, 7:6, 7:6 հաշիվը։ Երկրորդ շրջանում հայ թենիսիստն ուժերը կչափի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Կովաչևիչի հետ։
18:59 15.01.2024
Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրում կայացել է բասկյան դերբին՝ «Աթլետիկ» – «Ռեալ Սոսյեդադ»: Բիլբաոյում կայացած խաղում տանտերերը հաղթել են Ալեքս Բերենգերի դուբլի շնորհիվ: Խաղավերջում Միկել Օյարսաբալին հաջողվել է կրճատել հաշիվը, բայց ավելին անել հյուրերը չեն կարողացել: «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմում է եղել հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը: Նա փոխարինվել է 63-րդ րոպեին: «Աթլետիկը» վաստակել է 41 […]
18:43 15.01.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (71-րդ ռակետ) հաղթանակով է մեկնարկել «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում՝ Ավստրալիայի բաց առաջնությունում։ Առաջին շրջանում 21-ամյա թենիսիստուհին մրցել է Չինաստանի ներկայացուցիչ Չժոսուան Բայի հետ ու հաղթել 3 սեթում՝ 4-6, 7-5, 6-2 հաշվով։ Մրցախաղը տևել է 2 ժամ 27 րոպե։ Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 8-րդ ռակետ, հույն Մարիա […]
18:10 15.01.2024
ՖԻՖԱ-ն տուգանել է Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականներին՝ նոյեմբերի 22-ին թիմերի միջև կայացած խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների պատճառով, հայտնում է TyC Sports-ը: Մունդիալ 2026-ի որակավորման փուլի հանդիպումը մեկնարկել էր 26 րոպե ուշացումով, քանի որ օրհներգի ժամանակ տրիբունաներից մեկում բախում էր տեղի ունեցել երկրպագուների միջև: Ոստիկանները կոշտ միջոցներ էին ձեռնարկել, միջադեպին մասնակցել էին նաև ֆուտբոլիստները: Ֆուտբոլի […]
17:42 15.01.2024
Հունվարի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից կազմակերպվող ամենամյա ամփոփիչ հաշվետվությունը, որի ընթացքում նաև մրցանակաբաշխություն է կայացել: Ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը: Հաշվետվությանը մասնակցել են ՀՀ պետական և ոչ պետական 20-ից ավելի համալսարանների ներկայացուցիչներ: Ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես […]
15:15 15.01.2024
2024 թվականի հունվարի 15-ի երեկոյան կկայանա FIFA The Best մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ՖԻՖԱ-ն կամփոփի 2023 թվականը և կհայտարարի տարվա լավագույններին։ Տղամարդկանց և կանանց Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները նույնպես մասնակցել են քվեարկությանը և ընտրել իրենց կարծիքով տարվա լավագույններին։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակով Լավագույն դարպասապահ 1) Էդերսոն 2) Տիբո Կուրտուա 3) […]
14:43 15.01.2024
Սլովենիայի Ռուսե քաղաքում կայացած Գրան Պրիում հաջող են հանդես եկել և թիմային մեդալներ են նվաճել հայ հրաձիգները: 10 մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում Հայաստանը ներկայացված է եղել երկու զույգով: Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյան զույգը եզրափակչում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչներին ու ոսկե մեդալ նվաճել: Նարե Գաբրիելյան-Գևորգ Մելքոնյան զույգը բրոնզե մեդալ է նվաճել: Հիշեցնենք՝ ավելի վաղ անհատական պայքարում […]
13:13 15.01.2024
2024թ. հունվարի 8-ից 13-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադան՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Հայաստանից այդ օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի՝ 15, «Քվանտ» վարժարանի՝ 13 և «Ֆոտոն» վարժարանի 5 աշակերտներ: Ֆիզմաթ դպրոցի 15 աշակերտներից 11-ը արժանացել են մեդալների, որոնց թվում՝ 1 ոսկի, 4 արծաթ և 6 […]
09:59 15.01.2024
Ռիադում ավարտվեց Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը։ Եզրափակչում Մադրիդի «Ռեալը» 4։1 հաշվով հաղթեց «Բարսելոնայի» և նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը։ Առաջին կեսում մադրիդյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը՝ աչքի ընկնելով 7-րդ, 10-րդ և 39-րդ (11մ) րոպեներին։ Արքայական ակումբի կազմում 64-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Ռոդրիգոն։
09:25 15.01.2024
Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Միլանը» հյուրընկալել էր «Ռոմային»։ Հանդիպումն ավարտվեց միլանյան թիմի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ 11-րդ րոպեին դաշտի տերերի կազմում հաշիվը բացեց Յասին Ադլին։ Հանդիպման վերջնամասում «Միլանից» գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Տեո Էռնանդեսը։ «Միլանը» 42 միավորով 3-րդ տեղում է։ «Ռոման» 29 միավորով 9-րդն է։