13:47 17.01.2024
«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման չի միացել իր ակումբի ուսումնամարզական հավաքին կլիմայական խնդիրների պատճառով, հայտնում է Marca-ն: Պարբերականի փոխանցմամբ՝ ֆրանսիացին Մավրիկիա կղզում է, որտեղ «Բելալ» անունով փոթորիկի ուժգնությունը գերազանցում է 120 կմ/ժ-ը: Կղզուց բոլոր չվերթները չեղարկվել են, Բենզեման ուշացումով կմիանա իր ակումբին, որը Դուբայում մի քանի ընկերական խաղեր կանցկացնի: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բենզեման, հնարավոր […]
13:33 17.01.2024
Փետրվարի 2-ից 18-ը Դոհայում կկայանա Լողի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է լինելու Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: Ստուգատեսին մասնակցելու է 190 երկրի 2600 լողորդ: Հայաստանը ներկայացնելու են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը: Ավելի ուշ՝ ապրիլին, տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, որում լավ արդյունքներ գրանցած լողորդները Ծաղկաձորում կսկսեն նախապատրաստվել հունիսին Բելգրադում նախանշված Եվրոպայի […]
13:00 17.01.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ Ավստրալիայի բաց առաջնությունում։ Երկրորդ շրջանում աշխարհի 15-րդ ռակետը հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Կովաչևիչին՝ 6:4, 6:3, 4:6, 6:3 հաշվով: Մրցախաղը տևեց 2 ժամ 30 րոպե: Երրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը կլինի կամ ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոն, կամ չեխ Թոմաշ Մահաչը:
10:30 17.01.2024
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է իր թիմի խոշոր հաշվով հաղթանակի մասին. «Բյանկոներիները Ա Սերիայի 20-րդ տուրում հաղթեցին «Սասուոլոյին»՝ խփելով երեք անպատասխան գնդակ։ «Յուվենտուսի» համար սա վեցերորդ անընդմեջ հաղթանակն է բոլոր մրցաշարերում՝ 18-3 ընդհանուր գնդակների տարբերությամբ։ Ֆուտբոլում միայն հաղթանակներն են կարևոր։ Մենք շատ գոհ ենք, բայց պետք է շարունակել աշխատել և առաջ գնալ։ Այժմ […]
10:07 17.01.2024
«Մանչեսթեր Սիթին» կարող է համալրել կազմը «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Անգլիական ակումբը կարող է ձեռք բերել նաև Պեդրո Նետոյին «Վուլվերհեմփթոնից» և Սավիոյին «Ժիրոնայից»: Կվարացխելիան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
09:28 17.01.2024
Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր չի կնքի պաշտպան Ֆերլան Մենդիի հետ։ Այս մասին հայտնում է relevo.com-ը։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Մադրիդցիները գոհ են ֆրանսիացու խաղից, սակայն կողմերի միջև համագործակցության երկարացում չի սպասվում։ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վաճառել Մենդիին հաջորդ ամառ:
09:05 17.01.2024
«Վերոնայի» հարձակվող Սիրիլ Նգոնգեն մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 մլն եվրո՝ գումարած բոնուսներ։ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 19 հանդիպումներում ֆուտբոլիստը դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլին» վարձավճարով ձեռք կբերի «Բորնմութի» կիսապաշտպանին:
08:35 17.01.2024
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացան 5-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը և Էրիկ Չաքրյանը: 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը 4 միավորով Սամվել Տեր-Սահակյանն է: Կանանց մրցաշարում հաղթանակի հասան Աննա Խաչատրյանը և Մելինե Հարությունյանը: Ոչ-ոքի ավարտվեցին Գասպարյան-Գաբոյան, Գևորգյան-Գրիգորյան, Ստեփանյան-Ավետիսյան պարտիաները: Մրցաշարային աղյուսակի առաջատարները […]
08:12 17.01.2024
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կազմում նոր համալրում կա։ Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս կիսապաշտպան Վլադիսլավ Պանտելեևի հետ։ Պանտելեևը հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Կազանի «Ռուբին», և Տուլայի «Արսենալ» ակումբներում, իսկ «Սպարտակ-2»-ի կազմում դարձել է Ռուսաստանի երկրորդ առաջնության հաղթող։ 27-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտու» է տեղափոխվել է ռուսական Տուլայի […]
21:42 16.01.2024
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է թիմի նախկին կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նա փոխարինել է Ժոզե Մոուրինյոյին, որը հեռացվել էր այսօր՝ հունվարի 16-ին։ Դե Ռոսիի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս տարվա հունիսի 30-ը։ Դե Ռոսին «Ռոմայում» հանդես է եկել 2002-2019 թվականներին՝ 616 խաղում խփելով 63 գոլ և կատարելով 60 […]
19:55 16.01.2024
Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վիկտոր Լուկաշենկոն, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։ Օլիմպիական գաղափարների տարածման գործում ունեցած ավանդի համար Վիկտոր Լուկաշենկոն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից պարգևատրվել է «ՀԱՕԿ շքանշանով»։ Նշենք, որ Վիկտոր Լուկաշենկոն Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին է։ 2005-2021-ին նա եղել է Նախագահի ազգային անվտանգության գծով օգնականը։ […]
19:40 16.01.2024
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը։ «Պորտուի» պաշտպան Պեպեն է մասնակցել քվեարկությանը որպես Պորտուգալիայի հավաքականի ավագ։ Ֆուտբոլիստն առաջին տեղում նշել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Բերնարդո Սիլվային, երկրորդում՝ Էրլինգ Հոլանդին, երրորդում՝ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին։ Հիշեցնենք, որ «Մայամիի Ինտերի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է ստացել ՖԻՖԱ-ի վարկածով 2023 թվականի լավագույն […]
19:22 16.01.2024
Հայաստանի Պրեմիեր լիգան ամփոփել է աշնանային հատվածը։ Առաջնության առաջին հատվածում խաղացել է 126 հայ ֆուտբոլիստ և 134 օտարերկրացի խաղացող, հաղորդում է ՀՊԼ մամուլի ծառայությունը։ Առավելագույն թվով լեգեոնականներ (18-ական) հանդես են եկել «Ուրարտուի» և «Փյունիկի» կազմերում: «Ալաշկերտն» ու «Նոան» խաղադաշտ են դուրս բերել 17-ական օտարերկրացի ֆուտբոլիստի, իսկ Գյումրիի «Շիրակի» կազմում նրանց թիվը նվազագույնն է 9-ն է։ […]
19:05 16.01.2024
«Նոան» մեկնել է Կատար, որտեղ կանցկացնի ուսումնամարզական հավաք, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հավաքի ընթացքում նախատեսված են նաև ստուգողական հանդիպումներ։ Մրցակիցները հայտնի կդառնան ավելի ուշ։ Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից «Նոան» 42 միավորով երկրորդ տեղում է։
18:46 16.01.2024
Հայաստանի հավաքականի և «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հաջողությամբ բուժզննում է անցել հունգարական «Ֆերենցվարոշ» տեղափոխվելու համար, սակայն 22-ամյա վինգերի տրանսֆերի վերաբերյալ գործարքը ակումբների միջև դեռ չի ավարտվել։ Հունվարի 15-ին «Նիժնի Նովգորոդի» գլխավոր տնօրենը հայտնել էր, որ ակումբները բանակցություններ են վարում Սևիկյանի տրանսֆերի հետագա վերավաճառքի տոկոսի վերաբերյալ: Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը Նիժնի Նովգորոդի թիմի կազմում անցկացրել […]
18:30 16.01.2024
Սաուդյան Արաբիայի հավաքականի երեք խաղացողներ՝ Սալման Ալ-Ֆարաջը, Խալիդ Ալ-Ղանամը և Նավաֆ Ալ-Աքիդին, հրաժարվել են խաղալ Ռոբերտո Մանչինիի գլխավորած ազգային թիմում։ «Նրանք են որոշել չխաղալ ազգային հավաքականում, ոչ թե ես: Ալ-Ֆարաջն ինձ ասաց, որ չի ցանկանում ընկերական խաղեր խաղալ, իսկ Ալ-Ղանամը չի սիրում խաղալ ազգային հավաքականում։ Ալ-Աքիդին էլ (նա ընդգրկված էր Ասիայի գավաթի հայտացուցակում) դարպասապահների մարզչին […]
18:16 16.01.2024
Թուրքական «Անթալյասպոր» ֆուտբոլային ակումբի իսրայելցի հարձակվող Սագիվ Եհեզկելը հեռացվել է ակումբից «100 օր հոկտեմբերի 7-ից» գրության համար, որը նա ցուցադրել է «Տրաբզոնսպորի» դեմ խաղում գոլ խփելուց հետո։ Ակումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սագիվ Եհեզկելը գործել է մեր երկրի ազգային արժեքների դեմ՝ «Տրաբզոնսպորի» դեմ խաղում 68-րդ րոպեին գոլի հեղինակ դառնալուց հետո ցուցադրելով դաստակի մակագրությունը: […]
17:25 16.01.2024
The Best 2023 մրցանակաբաշխությանը Լիոնել Մեսսիի բացակայությունը պայմանավորված է եղել «Ինտեր Մայամիում» նոր մրցաշրջանին նախապատրաստվելու ֆուտբոլիստի ցանկությամբ։ Արգենտինացին Լոնդոնում ներկա չի եղել մրցանակաբաշխությանը, քանի որ չի ցանկացել բաց թողնել թիմի մարզումները։ Նշվում է, որ Մեսսին լրջորեն է վերաբերվում նախամրցաշրջանային մարզումներին։ 36-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հնարավորինս լավ հարմարվել ֆուտբոլային նոր օրացույցին՝ հետագայում առողջական խնդիրներից խուսափելու համար։ […]
17:06 16.01.2024
«Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է ակումբի գլխավոր մարզիչ Չավիին պաշտոնանկ անելու տարբերակը, եթե այս շաբաթ կայանալիք հանդիպումներում թիմն անբավարար արդյունքներ գրանցի։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։ Չնայած «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի և մարզական տնօրեն Դեկուի աջակցությանը՝ մարզիչը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, եթե թիմը չհաղթի «Յունիոնիստասին» Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում, ինչպես նաև «Բետիսին»՝ Լա լիգայում։
16:45 16.01.2024
Ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստ է Կիլիան Մբապեին առաջարկել 100 միլիոն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանում։ Այս մասին հայտնում է Football Espana-ն։ ՊՍԺ-ն ցանկանում է, որպեսզի 25-ամյա ֆուտբոլիստը երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, որն ավարտվում է առաջիկա ամռանը։ Ավելի վաղ նշվում էր, որ Մբապեն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ։ Մադրիդի «Ռեալը», որը հետաքրքրված է Մբապեի ծառայություններով, պատրաստ […]
16:31 16.01.2024
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է լեհական «Պոգոնի»՝ աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ։ Երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում 24-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 51 տոկոսը։ Ընթացիկ մրցաշրջանում Բիչախչյանը լեհական ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Պոգոնն» ունի ֆինանսական խնդիրներ և այս […]
16:06 16.01.2024
UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը 25 հազար եվրո է փոխանցել իր հայրենակից, MMA-ի մարտիկ Ռայան Կյորտիսին, որը ծանր վնասվածք էր ստացել: Կյորտիսը մարզման ժամանակ վնասել էր ողնաշարը, որի պատճառով պարալիզացվել էին նրա ոտքերն ու ձախ ձեռքը: Մարտիկին տեղափոխել էին հիվանդանոց և անմիջապես վիրահատել: Իռլանդացին հիվանդանոցում կանցկացնի նվազագույնը 5 ամիս: «Աջակցում եմ և ամենայն բարիք եմ […]
15:42 16.01.2024
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հեռացվել է պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Ռոմայի» սեփականատերերը շնորհակալություն են հայտնել մասնագետին ու նշել, որ փոփոխություններ են հարկավոր ակումբի առաջընթացի համար։ 60-ամյա Մոուրինյուն իտալական ակումբը գլխավորում էր 2021 թվականի մայիսից։ Նրա գլխավորությամբ «Ռոման» 2022-ին դարձել էր Կոնֆերենցիաների լիգայի հաղթող, իսկ նախորդ մրցաշրջանում հասել էր Եվրոպա լիգայի եզրափակիչ։ […]
15:24 16.01.2024
Հայտնի են դարձել FIFA The Best մրցանակաբաշխության քվեարկության մանրամասները։ Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ռմբարկու Էրլինգ Հոլանդը հավաքել էին հավասար՝ 48-ական ձայն, սակայն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին էր հասել Մեսսիին։ Հոլանդն ավելի շատ ձայներ էր հավաքել մարզիչների ու լրագրողների քվեարկության արդյունքում, իսկ երկրպագուներն ու հավաքականների ավագներն ավելի շատ […]
14:51 16.01.2024
«Բարսելոնան» ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին շնորհավորել է ՖԻՖԱ-ի վարկածով 2023 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ։ Քվեարկության արդյունքում «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն առաջ էր անցել նորվեգացի Էրլինգ Հոլանդից («Մանչեսթեր Սիթի») և ֆրանսիացի Կիլիան Մբապեից (ՊՍԺ)։ Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագը FIFA The Best մրցանակին արժանացել էր նաև 2019 և 2022 թվականներին։ 36-ամյա Մեսին […]
14:27 16.01.2024
Բրազիլական «Բոտաֆոգոյի» խաղացող Գիլյերմե Մադրուգայի գոլը «Նովորիզոնտինոյի» դարպասը բրազիլական Բ Սերիայի 14-րդ տուրի խաղում (1:0) ճանաչվել է 2023թ-ի լավագույնը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով։ Մադրուգան The Best FIFA Football Awards 2023 մրցանակաբաշխությունում արժանացել է Պուշկաշի անվան մրցանակին։ Հավակնորդների եզրափակիչ եռյակում էին նաեւ «Բրայթոնի» խաղացող Խուլիո Էնսիսոյի գոլը «Մանչեսթեր Սիթիի» դարպասը և «Սպորտինգի» խաղացող Նունու Միգել Սանտուշի […]
13:49 16.01.2024
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ընթացքում ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը առաջ է անցել Էրլինգ Հոլանդից («Մանչեսթեր Սիթի») և Կիլիան Մբապեից (ՊՍԺ)։ 36-ամյա ֆուտբոլիստը The Best FIFA Men’s Player մրցանակը ստացել էր նաև 2019 և 2022 թվականներին։
13:15 16.01.2024
Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթը նվաճելու համար կստանա 8 միլիոն եվրո, հայտնում է Diario Sport-ը: «Բարսելոնան» եզրափակչին մասնակցելու համար կստանա 7 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ եզրափակիչում «Ռեալը» «Բարսելոնային» հաղթել էր 4:1 հաշվով:
12:52 16.01.2024
ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ժամանակ հայտնի է դարձել 2023 թվականի խորհրդանշական հավաքականը: Հատկանշական է, որ հավաքականի 11 ֆուտբոլիստներից 6-ը ներկայացնում է «Մանչեսթեր Սիթին»։ Հավաքականը հետևյալ տեսքն ունի․ Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա («Ռեալ») Պաշտպաններ՝ Ջոն Սթոունզ, Քայլ Ուոքեր, Ռուբեն Դիաշ ( երեքն էլ «Մանչեսթեր Սիթի») Կիսապաշտպաններ՝ Բեռնարդու Սիլվա, Կևին դե Բրույնե (երկուսն էլ «Մանչեսթեր Սիթի»), Ջուդ Բելինգեմ […]