TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+13.09 oC

ՍՊՈՐՏ

Պորտուգալիան ավելի լավ է խաղում, երբ Ռոնալդուն մնում է պահեստայինների նստարանին․ Բալոտելի

08:43 15.01.2024

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին կարծում է, որ Պորտուգալիան ավելի լավ է խաղում առանց Կրիշտիանու Ռոնալդուի: «Պորտուգալիան ավելի լավ է խաղում, երբ Ռոնալդուն մնում է պահեստայինների նստարանին: Փաստն այն է, որ ես նրա հետ պատերազմ կգնայի»,- tvplay.it-ին ասել է «Ադանա Դեմիրսպորի» հարձակվողը:

̰
«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը» չպարզեցին հաղթողին

22:56 14.01.2024

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել էր «Տոտենհեմին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Ռասմուս Հոյլունդը։ 19-րդ րոպեին հյուրերից գոլի հեղինակ դարձավ Ռիշարլիսոնը։ Առաջին կեսի վերջնամասում դաշտի տերերին առաջ մղեց Մարկուս Ռեշֆորդը։ 2-րդ կեսի սկզբում Ռոդրիգո Բենտանկուրը վերականգնեց հաշվի հավասարությունը։

̰
«Տոտենհեմի» պաշտպանը կարող է տեղափոխվել այլ թիմ

21:50 14.01.2024

«Տոտենհեմի» պաշտպան Ռեգիլոնը կարող է տեղափոխվել այլ թիմ։ Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բրենթֆորդը»: Հունվարի սկզբին «Մանչեսթեր Յունայթեդը» վաղաժամկետ խզեց ֆուտբոլիստի վարձակալությունը:

̰
Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնություններ․ 2-րդ խաղափուլի արդյունքները

18:53 14.01.2024

Կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 2-րդ խաղափուլը, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։ Տղամարկանց առաջնությունում հաղթել են Զավեն Անդրիասյանը և Մամիկոն Ղարիբյանը: Էրիկ Չաքրյան – Ռոբերտ Հովհաննիսյան, Մանուել Պետրոսյան – Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Հարությունյան – Արթուր Դավթյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Տղամարդկանց առաջնությունում 2-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Զավեն Անդրիասյանը, Մամիկոն […]

̰
Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Australian Open-ում

17:39 14.01.2024

Սերբ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարում` Ավստրալիայի բաց առաջնությունում: Մելբուրնում մեկնարկած մրցաշարի առաջին շրջանում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի առաջին մրցակիցը աշխարհի 178-րդ ռակետ խորվաթ Դինո Պրիժմիչն էր: Մոտ 4 ժամ ձգված մրցախաղում Ջոկովիչն առավելության հասավ 4 սեթերից հետո` 6:2, 6:7, 6:3, 6:4 հաշվով:

̰
Նարե Գաբրիելյանը ոսկե մեդալ է նվաճել ISSF Grand Prix 2024-ում

16:14 14.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանը չեմպիոն և փոխչեմպիոն ունի ISSF Grand Prix 2024-ում։ Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Նարե Գաբրիելյանը ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Ռուսե քաղաքում ընթացող ISSF Grand Prix 2024-ի մրցումային առաջին օրը: 10մ օդամղիչ ատրճանակ երիտասարդ աղջիկների պայքարում Նարե Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով 2-րդ հորիզոնականով դուրս է […]

̰
Հունվարի 21-ին կանցկացվի Հայաստանի արագ շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը

13:58 14.01.2024

Հունվարի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում կանցկացվի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի արագ շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը, այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։ Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Ժամակարգը՝ 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Մրցաշարում հաշվարկվելու են ազգային և միջազգային արագ շախմատի վարկանիշները: ՖԻԴԵ-ի նույնականացման համար […]

̰
Այս պահին դեռ ճանապարհի կեսն ենք անցել․ Ինձագի

11:59 14.01.2024

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է ընթացիկ մրցաշրջանում թիմի խաղի մասին իր մտքերով. «Ներաձուրիները» Ա Սերիայի 20-րդ տուրի խաղում հաղթեցին «Մոնցային» (5:1)՝ «Յուվենտուսի» նկատմամբ առավելությունը հասցնելով հինգ միավորի։ Անցած մրցաշրջանում մենք երկու տիտղոս նվաճեցինք և հասանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ հիմա ճանապարհի կեսն ենք անցել: Մենք անընդհատ վերլուծում ենք իրավիճակը, որպեսզի հասկանանք, թե […]

̰
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Սլովենիայի միջազգային մրցաշարում

11:00 14.01.2024

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Սլովենիայի միջազգային մրցաշարում: Սլովենիայի Ռուսե քաղաքում շարունակվում է ISSF Grand Prix միջազգային մրցաշարը։ Մրցումային 2-րդ օրը 10մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը 579 միավոր արդյունքով և 2-րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակչում` պահպանելով դիրքերը, 239,6 միավոր արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։ Առաջնության հաղթող դարձավ Օլիմպիական խաղերի […]

̰
«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Մոնցա»-ին. Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ

10:15 14.01.2024

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Մոնցա»-ի հետ: Միլանյան ակումբին հաջողվել է առավելության հասնել խոշոր`1:5 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի են ընկել Հական Չալհանօղլուն (դուբլ), Լաուտարո Մարտինեսը (դուբլ), Մարկուս Տյուրամը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Այս հաղթանակից […]

̰
Հայտնի են Հայաստանի շախմատի առաջնությունների երկրորդ տուրի հաղթողները

22:10 13.01.2024

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են երկրորդ տուրի պարտիաները: Կանանց առաջնության երկրորդ տուրում հաղթանակ են տարել Մարիա Գևորգյանը և Միլենա Գասպարյանը: Ավետիսյան-Կոբակ, Խաչատրյան-Ստեփանյան, Գրիգորյան-Գաբոյան զույգերն ավարտել են ոչ-ոքիներով: Երկրորդ տուրից հետո Մարիա Գևորգյանը և Միլենա Գասպարյանը մրցաշարային աղյուսակի առաջատարներն են: Տղամարդկանց առաջնությունում միավորը կիսել են Պետրոսյան-Տեր-Սահակյան, Հարությունյան-Դավթյան, Հովհաննիսյան-Չաքրյան զույգերը: Հաղթանակ են տարել Զավեն […]

̰
Սալահը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

19:41 13.01.2024

«Լիվերպուլի» ղեկավարությունը շարունակում է բանակցությունները հարձակվող Մոհամեդ Սալահի հետ նոր պայմանագիր ստորագրելու շուրջ։ Սալահն, ամենայն հավանականությամբ, նոր պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ։ Լրագրող Ֆրանսուա Պլատոյի խոսքով՝ կողմերը գործնականում արդեն պայմանավորվել են նոր պայմանագրի մանրամասների շուրջ։ Ֆուտբոլիստն այժմ Եգիպտոսի հավաքականի կազմում է և պատրաստվում է Աֆրիկայի Ազգերի գավաթի մեկնարկին:

̰
Պաուլո Դիբալան կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

19:23 13.01.2024

Անգլիական «Նյուքասլը» հետաքրքրված է «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով, հաղորդում է Corriere della Sera-ն։ Դիբալայի պայմանագրով նախատեսված է տրանսֆերի փոխհատուցման կետ այլ առաջնությունների ակումբների համար, որը կազմում է 12 միլիոն եվրո։ Արգենտինացի ֆուտբոլիստը գտնվում է նաև Լոնդոնի «Չելսիի» և Մադրիդի «Ատլետիկոյի» դիտակետում: Պաուլոն այս մրցաշրջանում «Ռոմայի» կազմում առաջնությունում խփել է 5 գոլ և կատարել 6 […]

̰
«Չելսին» հաղթեց «Ֆուլհեմին»

18:56 13.01.2024

ԱՊԼ 21-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ հաղթեց «Ֆուլհեմին»։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Պալմերը։ Այս հաղթանակից հետո Չելսին 8-րդն է 31 միավորով։ Ֆուլհեմը 13-րդն է 24 միավորով։

̰
Ստերլինգը Պրեմիեր լիգայի պատմության ամենաշատ 11 մետրանոցներ վաստակած ֆուտբոլիստն է

18:27 13.01.2024

«Չելսիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում ամենաշատ 11 մետրանոց վաստակած ֆուտբոլիստն է։ «Ֆուլհեմի» հետ այսօր կայացած խաղում 11 մետրանոց նշանակվեց այն բանից հետո, երբ Իսա Դիոպը խախտեց կանոները Ստերլինգի հետ պայքարում։ 11 մետրանոցը հստակ իրացրեց Քոուլ Պալմերը: Ստերլինգն այս մրցաշրջանում ԱՊԼ-ում վաստակել է 3 11 մետրանոց։ Բացի այդ, Ռահիմը Պրեմիեր լիգայի ռեկորդակիրն է […]

̰
Մարդիկ կարծում են, որ իմ անունը Ժոզե Հարի Մոուրինյու Փոթեր է․ Մոուրինյու

18:05 13.01.2024

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կատակել է՝ խոսելով թիմի երկրպագուների սպասելիքների մասին։ «Չեմպիոնների լիգայի գոտուց մեզ չորս միավոր է բաժանում։ Մենք պայքարում ենք մի չափազանց կարևոր բանի համար։ Այո, մրցաշրջանը մեզ համար այդքան էլ լավ չէր ընթանում։ Թիմը կորցրել է ութ միավոր։ Չորրորդ տեղին հավակնող ակումբներն ավելի ուժեղ են։ Բայց քանի որ մենք ներկայացնում ենք […]

̰
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր կիսապաշտպան ունի

17:28 13.01.2024

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը շարունակում է համալրել կազմը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիա» ակումբ է վերադարձել 21-ամյա կիսապաշտպան Նարեկ Ալավերդյանը։ 2018-2020 թթ. Նարեկը հանդես է եկել «Արարատ-Արմենիա»-2-ում, ինչպես նաև մի քանի խաղ է անցկացրել հիմնական թիմի կազմում։ Ֆուտբոլիստը «Փյունիկի» ակադեմիայի սան է, վերջին 3.5 մրցաշրջաններում հանդես է եկել ԲԿՄԱ-ի կազմում։

̰
Էդգար Սևիկյանն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի հունգարական «Ֆերենցվարոշ»

17:06 13.01.2024

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Պարի ՆՆ»-ի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Հունգարիայի առաջնություն: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների՝ Սևիկյանը կհամալրի հունգարական «Ֆերենցվարոշ»-ի կազմը: Ակումբը պատրաստ է վճարել հայազգի ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է. 1,1 միլիոն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը «Պարի ՆՆ»-ի կազմում մասնակցել է 18 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ:

̰
«Բավարիա»-ն Բունդեսլիգայի նոր ռեկորդ է գրանցել

16:08 13.01.2024

Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակում «Բավարիան» երեկ ընդունել էր «Հոֆենհայմին» և հաղթել 3-0 հաշվով: Հանդիպման 18-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ջամալ Մուսիալան բացել է հանդիպման հաշիվը։ 70-րդ րոպեին Ջամալը դուբլ է ձևակերպել։ 90+1 րոպեին «Բավարիայի» երրորդ գոլը խփել է հարձակվող Հարի Քեյնը։ Մյունխենյան ակումբի համար սա 65-րդ անընդմեջ տնային հանդիպումն էր, որում գերմանական գրանդը գոլ է […]

̰
Նրանց նույնիսկ չի կարելի համեմատել․ Գուտի

15:27 13.01.2024

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ իսպանական ակումբ հնարավոր տեղափոխության մասին։ Նա Մբապեի հավանական տրանսֆերը համեմատել է Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխության հետ։ «Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալ» ժամանեց` իր ակտիվում ունենալով «Ոսկե գնդակ» և Չեմպիոնների լիգայի տիտղոս: Նրանց նույնիսկ չի կարելի համեմատել»,- Գուտիի խոսքերն է մեջբերում Marca-ն, փոխանցում է armsport.am-ը:

̰
Transfermarkt-ը ներկայացրել է նախկին ԽՍՀՄ երկրների 10 խաղացողներին՝ կարիերայի պիկում ամենաբարձր տրանսֆերային արժեքով

23:50 12.01.2024

Transfermarkt-ը ներկայացրել է հետխորհրդային երկրների խաղացողների վարկանիշը, որոնք իրենց կարիերայի գագաթնակետին ունեցել են ամենաբարձր շուկայական արժեքը: Առաջին տեղը զբաղեցրել է վրացական «Նապոլիի» եզրային Խվիչա Կվարացխելիան, որի շուկայական արժեքը իր կարիերայի գագաթնակետին՝ 2023 թվականին, կազմել է 85 միլիոն եվրո, երկրորդ տեղում է «Չելսիի» ուկրաինացի եզրային հարձակվող Միխայիլ Մուդրիկը, որի շուկայական արժեքը բարձրացել է 2023 թվականին՝ հասնելով […]

̰
Պուլիշիչը ճանաչվել է Ա Սերիայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

23:08 12.01.2024

«Միլանի» ամերիկացի հարձակվող Քրիստիան Պուլիշիչը ճանաչվել է Իտալիայի առաջնության դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Ա Սերիայի պաշտոնական կայքը: Քվեարկության արդյունքում Պուլիշիչն առաջ է անցել Ֆեդերիկո Գատիից («Յուվենտուս»), Ալբերտ Գուդմունդսոնից («Ջենոա»), Ռոմելու Լուկակուից («Ռոմա»), Մարկուս Թյուրամից («Ինտեր») և Ջոշուա Զիրկզեից («Բոլոնիա»): 25-ամյա հարձակվողը դեկտեմբերին մասնակցել է հինգ հանդիպման, որոնցում աչքի է ընկել երկուական գոլով ու գոլային […]

̰
Չինաստանի հավաքականի նախկին մարզիչը խոստովանել է, որ պաշտոնը ստացել էր կաշառքի դիմաց

22:33 12.01.2024

Ֆուտբոլի Չինաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լի Տեն խոստովանել է, որ պաշտոնն ազգային թիմում ստացել էր 350 հազար եվրո կաշառքի դիմաց։ Չինաստանի պետական հեռուստատեսության եթերում հեռարձակված վավերագրական ֆիլմում նա նաև պատմել է, որ պայմանավորված հանդիպումների մասնակից է եղել։ «Շատ ափսոսում եմ, բայց որոշ երևույթներ այն ժամանակ սովորական էին ֆուտբոլում։ Լավ արդյունքների հասնելու համար ես դիմում […]

̰
Եթե կարողանայինք վերցնել 10 միլիարդ եվրո, կվերցնեինք. Մբապեի մայր Ֆայզա Լամարի

21:50 12.01.2024

Կիլիան Մբապեի մայր Ֆայզա Լամարին խոսել է փարիզյան ակումբի հետ 2022թ․ մայիսին որդու կնքած պայմանագրի մասին։ Հիշեցնենք, որ Լամարին նաև որդու գործակալն է։ Ֆրանսիական մամուլը գրել էր, որ այդ գործարքով Մբապեն ստացել է 300 միլիոն եվրո բոնուս եւ տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձ։ «Այստեղ ոչ մի մեղք կամ ամոթ չկա։ Եթե մենք կարողանայինք վերցնել 10 […]

̰
Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի տարվա լավագույն մարզուհի

21:25 12.01.2024

Հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը «РИА Новости Спорт»-ի ընթերցողների վարկածով ճանաչվել է Ռուսաստանի 2023 թվականի լավագույն մարզուհի: 16-ամյա Ադելիան «Տարվա մարզուհի» անվանակարգում հավաքել է 6792 ձայն և առաջ է անցել սպորտային​​ մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Վիկտորյա Լիստունովայից (5929) ու գեղարվեստական մարմնամարզություն 2021թ․ Եվրոպայի չեմպիոն Լալա Կրամարենկոյից (2561): Ադելիա Պետրոսյանը դեկտեմբերին Չելյաբինսկում կայացած Ռուսաստանի առաջնությունում առաջին անգամ դարձել […]

̰
Գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը կդառնա մենապայքարային մարզաձևերի սպորտային վարպետության բարձրացման համալիր կենտրոն

21:06 12.01.2024

20 տարի անց նոր շունչ և միջազգային չափորոշիչներին համապատասխան լուծումներ կստանա գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը: Տասնամյակներ շարունակ կիսաավեր վիճակում գտնվող կառույցը կդառնա մենապայքարային մարզաձևերի սպորտային վարպետության բարձրացման համալիր կենտրոն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:   Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Արսենալը» չի շտապում երկարաձգել պայմանագիրը Արտետայի հետ

20:59 12.01.2024

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը չի շտապում երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ։ 41-ամյա իսպանացի մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ «Արսենալի» ղեկավարությունում վստահ են, որ անհրաժեշտ պահին կկարողանան համաձայնության հասնել Արտետայի հետ, որը 2019թ․ դեկտեմբերից է գլխավորում «Արսենալը»։ Պրեմիեր լիգայի առաջնության 20 տուրից հետո «Արսենալը» 40 միավորով չորրորդն է։

̰
Ռոնալդոն ու Բեքհեմը Փարիզում միասին ներկա են եղել NBA-ի խաղին

20:41 12.01.2024

Լեգենդար ֆուտբոլիստներ, բրազիլացի Ռոնալդոն ու անգլիացի Դևիդ Բեքհեմը Փարիզում ներկա են եղել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության «Քլիվլենդ Քավալիերս» – «Բրուքլին Նեթս» հանդիպմանը։ Նրանց ընկերակցել է նաեւ ֆրանսիացի բասկետբոլիստ Թոնի Փարքերը։ «Գերազանց երեկո Փարիզում»,-սոցիալական ցանցերում հրապարակած լուսանկարը գրառել է Բեքհեմը։ 111:102 հաշվով հաղթել է «Քլիվլենդ Քավալիերսը»:

̰
Մբապեի երազանքը «Ռեալն» է, իսկ «Ռեալի» երազանքը՝ Մբապեն. Գուտի

20:21 12.01.2024

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին վստահ է, որ Կիլիան Մբապեն կտեղափոխվի արքայական ակումբ։ «Մբապեի երազանքը տեղափոխությունն է «Ռեալ», իսկ «Ռեալի» երազանքը Մբապեին ձեռք բերելն է։ Ի վերջո, նրանք ստիպված կլինեն պայմանավորվել։ Խնդիրը միայն ֆուտբոլը չէ, սա բիզնես է։ Ֆլորենտինո Պերեսն ամբողջ կյանքի ընթացքում զբաղվում է դրանով, այդ պատճառով էլ «Ռեալի» լավագույն նախագահն է։ Ֆլորենտինո Պերեսը […]

̰
«Ինտերը» հույս ունի անվճար ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին

20:05 12.01.2024

Միլանի «Ինտերը» պայմանագիր կառաջարկի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 28-ամյա հարձակվող Անտոնի Մարտիալին, հաղորդում է Football Italia-ն։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններ կողմերը դեռ չեն սկսել։ Մարտիալի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մարսելն» ու «Ֆեներբահչեն»։ Անտոնի Մարտիալը 2015թ․ սեպտեմբերին «Մոնակոյից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» 60 միլիոն եվրոյի դիմաց։ […]

̰
BACK_TO_TOP