TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+13.09 oC

ՍՊՈՐՏ

Վսևոլոդ Երմակովը տեղափոխվեց «Ալաշկերտ»

19:47 12.01.2024

«Արարատ-Արմենիայի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովը փոխադարձ համաձայնությամբ հեռացել է թիմից և կարիերան կշարունակի «Ալաշկերտում», հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյա դարպասապահը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում մասնակցել է 160 հանդիպման, իսկ «Արարատ-Արմենիայի» կազմում անցկացրած 50 խաղում բաց է թողել 44 գոլ և 21 անգամ անառիկ պահել դարպասը: Դարպասապահը հանդես է եկել նաև «Արարատի» և «Շիրակի» կազմերում:

̰
Հայտնի են ՀՀ գավաթի 1/4 եզրափակչի զույգերը

19:30 12.01.2024

ՀՖՖ-ում կայացել է ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը։ Հանդիպումները կկայանան մարտի 10-13-ին: Զույգերը հետևյալն են. «Նոա» – «Արարատ-Արմենիա» «Կիլիկիա» – «Շիրակ» «Փյունիկ» – «Վան» «Ուրարտու» – ԲԿՄԱ Հայաստանի գործող գավաթակիրը Երևանի «Ուրարտուն» է, որը նախորդ մրցաշրջանում նվաճել էր նաև երկրի չեմպիոնի կոչումը։ «Ուրարտուն» ու գավաթի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից Գյումրիի «Շիրակը» պայքարը սկսում […]

̰
Ես կարող եմ Օլիվեյրային տապալել առաջին ռաունդում. Արման Ծառուկյան

19:00 12.01.2024

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ առաջիկա մենամարտի մասին։ «Լուրջ մրցակցին մեկնարկում խեղդումով հաղթելը բարդ է։ Սովորաբար, դրանից առաջ պետք է մրցակցին ուժասպառ անել։ Առաջին երկու ռաունդում հնարքով հաղթելը բարդ է։ Բայց ես կարծում եմ, որ կարող եմ արդեն առաջին ռաունդում հասնել […]

̰
Գյումրիի «Շիրակը» վերադարձել է արձակուրդից

18:35 12.01.2024

Գյումրիի «Շիրակը» վերադարձել է արձակուրդից և առաջիկա երկու շաբաթում կանցկացնի մարզումային հավաք ու հինգ ստուգողական հանդիպում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Սկսել ենք նախապատրաստվել մրցաշրջանի գարնանային փուլին: Կանցկացնենք նաև երկշաբաթյա ուսումնամարզական հավաք, նախատեսված է ստուգողական հինգ հանդիպում: Շատ աշխատանք ունենք անելու: Ամենակարևորը՝ բոլորս տրամադրված վերադարձել ենք արձակուրդից ու մտադիր ենք առավելագույնը քաղել մարզումներից և կազմ […]

̰
«Ուրարտուի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Ստյաուա»

18:10 12.01.2024

Երևանի «Ուրարտուի» գանացի եզրային պաշտպան Նանա Անտվին մոտ է ռումինական «Ստյաուա» տեղափոխվելուն։ Գործարքն ավարտական փուլում է։ Առաջիկա օրերին 23-ամյա ֆուտբոլիստը Բուխարեստը ներկայացնող թիմի հետ հավաքի կմեկնի Թուրքիա։ Տրանսֆերի արժեքը կկազմի 50 հազար եվրո։ Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 275 հազար եվրո։ Նանա Անտվին 2021 թվականին Վանաձորի «Լոռիից» էր տեղափոխվել «Ուրարտու», որի կազմում նախորդ մրցաշրջանում […]

̰
91 մարզիկ 2023 թվականի տարեվերջին ստացել է 1 մլն դրամից ավելի միանվագ պարգևատրում. ԿԳՄՍՆ

17:50 12.01.2024

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2023 թ. սպորտի ոլորտում իրականացված աշխատանքներում առաջնային տեղ են գրավել միջազգային մրցաշարերի կազմակերպումը, մասսայական սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումները, բարձր նվաճումներ գրանցած մարզիկների խրախուսումը և ենթակառուցվածքների բարելավումը: 2023 թվականին 35 մարզական ֆեդերացիաներին հատկացվել է 1 755 300 000 (մեկ միլիարդ յոթ հարյուր հիսունհինգ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: […]

̰
«Աստանան» շնորհակալություն է հայտնել Վարազդատ Հարոյանին

17:30 12.01.2024

Ղազախական «Աստանան» պաշտոնապես հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի հեռանալու մասին։ «Աստանան» 31-ամյա ֆուտբոլիստին շնորհակալություն է հայտնել ակումբի հաջողություններում անգնահատելի ավանդի համար։ Վարազդատ Հարոյանը «Աստանայում» ելույթ էր ունեցել նաև 2021-ին, վերադարձել էր 2023-ին։ Ղազախական ակումբի կազմում նա անցկացրել է 44 հանդիպում, դարձել 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Հարոյանի արժեքը գնահատում […]

̰
Հայկական տառեր՝ ֆրանսիական ակումբի համազգեստին

16:45 12.01.2024

Ֆրանսիայի 5-րդ դիվիզիոնում հանդես եկող «Արձիվը» (l’EUGA Ardziv) ներկայացրել է ակումբի հիմնադրման 100-ամյակին նվիրված նոր համազգեստը։ Մարզաշապիկի վրա պատկերված են հայկական այբուբենի տառերը։ l’EUGA Ardziv-ը 1964 թվականին Մարսել քաղաքում հիմնադրել են Թուրքիայից գաղթած հայ փախստականները։ Նախկինում ակումբի կազմում խաղացել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Գաել Անդոնյանը։ «Արձիվը» տնային խաղերն անցկացնում է Մարսելի «Ստադ Սևան» […]

̰
Նորից Էլ կլասիկո է լինելու, շանսերը 50-50 են. Չավի

16:00 12.01.2024

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է «Օսասունայի» նկատմամբ հաղթանակն Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում: «Մեր խաղը հատվածաբար էր ստացվում: Նրանք շատ լավ էին փակվում ու լավագույն պաշտպանական թիմերից են: Մենք գիտեինք, որ խաղն անհարմար է լինելու: Ուրախ ենք, որ եզրափակչում ենք: Նորից Էլ կլասիկո է լինելու: Մենք արժանի էինք եզրափակիչ դուրս գալուն: Սա մեզ վստահություն կհաղորդի եզրափակիչ […]

̰
«Ալաշկերտը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայում

13:50 12.01.2024

«Ալաշկերտը» Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածին ընդառաջ ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայում։ Հավաքը տեղի կունենա Անթալիայի Բելեկ քաղաքում հունվարի 13-ից փետրվարի 9-ը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Թիմը այդ ընթացքում կանցկացնի հինգ ստուգողական հանդիպում՝ մրցելով ղազախական «Ժետիսուի», բոսնիական «Վելեժի», ուկրաինական «Չեռնոմորեցի», ուզբեկական «Կիզիլկումի» և ռուսական «Տյումենի» հետ։ Հայաստանի առաջնության աշնանային հատվածում անցկացրած 20 տուրից հետո «Ալաշկերտը» […]

̰
«Յուվենտուսը» դուրս է եկել Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ

13:12 12.01.2024

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Յուվենտուսը» 4-0 հաշվով հաղթել է «Ֆրոզինոնեին» և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Թուրինցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը, մեկ գոլ էլ խփել է Կենան Յիլդիզը։ Կիսաեզրափակիչում Մասիմիլիանո Ալեգրիի թիմը կմրցի «Լացիոյի» հետ, որը հռոմեական դերբիում 1-0 հաշվով հաղթել էր «Ռոմային»։ Եզրափակիչի մյուս ուղեգրի համար կպայքարեն «Ֆիորենտինան» և «Ատալանտան»։

̰
«Բարելոնան» դուրս է եկել Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչ

12:46 12.01.2024

Սաուդյան Արաբիայում ընթացող Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում տեղի է ունեցել երկրորդ կիսաեզրափակիչը։ «Բարսելոնան» 2-0 հաշվով հաղթել է «Օսասունային»։ 59-րդ րոպեին կատալոնական ակումբին առաջ է մղել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ ավելացված ժամանակում Լամին Յամալը կրկնապատկել է առավելությունը։ Չավիի գլխավորած թիմը եզրափակիչում կհանդիպի Մադրիդի «Ռեալի» հետ, որը առավելության էր հասել մադրիդյան մյուս գրանդի՝ «Աթլետիկոյի» նկատմամբ։ Եզրափակիչը կկայանա հունվարի 14-ին։

̰
Եթե արժանի առաջարկ լիներ, Գալիցկին բաց կթողներ Սպերցյանին «Յուվենտուս»․ Մասալիտին

09:48 12.01.2024

ԲԿՄԱ-ի և «Սպարտակի» նախկին հարձակվող Վալերի Մասալիտինը կարծում է, որ Էդուարդ Սպերցյանի հավանական տեղափոխությունը «Յուվենտուս» կարող է թուլացնել ՌՊԼ-ի չեմպիոնական մրցավազքը։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է թուրինյան ակումբը։ ««Կրասնոդարը» մտադիր է ստիպել «Զենիթին» պայքարել առաջին տեղի համար, ինչի պատճառով էլ չի ցանկանում բաժանվել առաջատարներից։ Այն, որ նրանք չեն […]

̰
«Բենֆիկայի» ակադեմիան ամենաեկամտաբերն է

09:14 12.01.2024

Պորտուգալական «Բենֆիկայի» ակադեմիան ամենաեկամտաբերն է նախորդ տարում սաների վաճառքից ստացած գումարով, հաղորդում է Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES)։ Նախորդ 10 տարում «Բենֆիկան» իր ակադեմիայի 30 սաների վաճառքից ստացել է 516 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում է Ամստերդամի «Այաքսի» ակադեմիան, որը ստացել է 376 միլիոն եվրո 36 ֆուտբոլիստի վաճառքից։ Եռյակը եզրափակել է ֆրանսիական «Լիոնը»՝ 370 միլիոն եվրո՝ […]

̰
Ինչո՞ւ են Սաուդյան Արաբիայում սուլել  Տոնի Կրոսին

08:46 12.01.2024

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի «Ռեալ» – «Աթլետիկո» հանդիպման ժամանակ տեղի երկրպագուները սուլել են արքայական թիմի գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսին, որը փոխարինման է դուրս եկել 67-րդ րոպեին։ Բանն այն է, որ 2023թ․ հոկտեմբերին Տոնի Կրոսը քննադատել էր եվրոպացի ֆուտբոլիստների տեղափոխությունները Սաուդյան Արաբիա։ Նա հայտարարել էր, որ այդ երկիր ֆուտբոլիստները մեկնում […]

̰
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Ասիայի գավաթի հաղթողին

08:12 12.01.2024

Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը կանխատեսել է ֆուտբոլի Ասիայի գավաթի խաղարկության ֆավորիտներին։ Առաջին տեղում է Ճապոնիայի հավաքականը՝ հաղթանակի 24,6 տոկոս հավանականությամբ։ Հաջորդ տեղերում են Հարավային Կորեան (14,3 տոկոս), Իրանը (11,2 տոկոս), Ավստրալիան (10,7 տոկոս), Սաուդյան Արաբիան (10,6 տոկոս) և Քաթարը (9,8 տոկոս)։ Ասիայի գավաթը կխաղարկվի հունվարի 12-ից փետրվարի 10-ը։

̰
Գամբիայի թիմի մի քանի ֆուտբոլիստներ օդանավում թթվածնի պակասից կորցրել են գիտակցությունը

23:45 11.01.2024

Ֆուտբոլի Գամբիայի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ օդանավում թթվածնի պակասից գիտակցության կորուստ են ունեցել, հաղորդում է ESPN-ը։ Թիմը մեկնելիս է եղել Կոտ դ’Իվուար՝ Աֆրիկայի ազգերի գավաթի մրցաշարին։ Օդանավը թռիչքից 9 րոպե անց վերադարձել է օդանավակայան։ Գամբիայի հավաքականի գլխավոր մարզիչը հայտարարել է, որ ևս 30 րոպե երկնքում մնալու դեպքում բոլորը կմահանային։ Տեխնիկական անսարքության պատճառները դեռ հայտնի չեն։ […]

̰
Վարազդատ Հարոյանը հեռացել է «Աստանայից»

23:12 11.01.2024

Հայաստանի հավաքականի 31-ամյա պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է «Աստանայից», հաղորդում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը։ Հարոյանն առաջին անգամ 2021 թվականի փետրվարին էր միացել «Աստանային»։ 2021թ․ ամռանը նա տեղափոխվել էր իսպանական «Կադիս», 2022թ․ ամռանը՝ հունական «Անորտոսիս», որտեղից «Աստանա» էր վերադարձել 2023թ․ մարտին։ Անցած մրցաշրջանում Վարազդատ Հարոյանը «Աստանայի» հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել […]

̰
«Ռեալի» նախագահն ընդունել է, որ ակումբն ունի Մբապեի կարիքը

22:42 11.01.2024

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ընդունել է, որ արքայական ակումբն ունի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի կարիքը։ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Ռեալ»-«Աթլետիկո» հանդիպումից հետո «Ռեալի» երկրպագուները Ֆլորենտինո Պերեսի հետ կարճ զրույցում խնդրել են անպայման ձեռք բերել Մբապեին՝ նշելով, որ ակումբն ունի նրա կարիքրը։ Ֆլորենտինո Պերեսը երկրպագուներին պատասխանել է, որ համակարծիք է նրանց […]

̰
Հոլանդը «Ռեալ» տեղափոխվելու մտադրություն չունի

22:09 11.01.2024

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մտադրություն չունի։ «Մանչեսթեր Սիթին» առաջիկայում նոր պայմանագիր կառաջարկի Էրլինգ Հոլանդին, հաղորդում է Purple Panel-ը։ Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» հետ մասնակցել է 22 հանդիպման, խփել է 19 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը […]

̰
Մոուրինյուն կրկին քննադատել է մրցավարներին

21:31 11.01.2024

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հռոմի «Լացիոյից» կրած 0:1 հաշվով պարտությունը Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում։ «Միշտ ցավալի է դերբիում պարտություն կրելը։ Մենք ունենք լուրջ դժվարություններ եւ մշտապես պայքարում ենք դրանց դեմ։ Նախորդ հանդիպումներում շատ լավ խաղացինք «Նապոլիի» դեմ, ավելիին էինք արժանի «Յուվենտուսի» և «Ատալանտայի» հետ խաերում։ Այս անգամ պարտվեցինք այսպես կոչված՝ 11-մետրանոցի […]

̰
Անտուան Գրիզմանը՝ «Աթլետիկոյի» պատմության լավագույն ռմբարկու

21:00 11.01.2024

Անտուան Գրիզմանը, «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի խաղում գոլ խփելով, Մադրիդի «Աթլետիկոյի» կազմում իր գոլերի քանակը հասցրեց 174-ի և դարձավ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: Ֆրանսիացին այդ ցուցանիշով գերազանցեց ակումբի լեգենդ Լուիս Արագոնեսին: Հիշեցնենք, որ Գրիզմանը մադրիդյան թիմի շարքը համալրել է 2014 թվականին «Ռեալ Սոսյեդադից»: Նա 5 մրցաշրջան «Աթլետիկոյում» անցկացնելուց հետո երկու մրցաշրջանով տեղափոխվել էր «Բարսելոնա», […]

̰
Բենզեման կարող է վերադառնալ եվրոպական թոփ առաջնություն

20:41 11.01.2024

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման այս ձմռանը կարող է տեղափոխվել ՊՍԺ, հայտնում է Sports Zone-ը։ Ֆրանսիացու տրանսֆերով հետաքրքրված է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին։ Նա ցանկանում է ձեռք բերել 36-ամյա հարձակվողին 6 ամսվա վարձակալությամբ: Ակումբի մարզական տնօրեն Լուիշ Կամպուշը, սակայն, դեմ է գործարքին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բենզեման ու ևս մի […]

̰
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը հեռացավ «Ալաշկերտից»

20:25 11.01.2024

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը հեռացել է Երևանի «Ալաշկերտից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 34-ամյա դարպասապահի պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։ Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև 2024 թվականի մայիս։ Հիշեցնենք, որ Չանչարևիչը 2018 թվականից էր խաղում «Ալաշկերտում», նախորդ տարվանից նա հրավիրվում է նաև Հայաստանի հավաքական։

̰
Մեկնարկում են շախմատի տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնությունները

20:10 11.01.2024

Հունվարի 12-ից 21-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվեն շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ Հայաստանի բարձրագույն խմբերի առաջնությունները: Հայաստանի չեմպիոնները 2024 թվականին Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղալու իրավունք կստանան: Առաջին խաղը կմեկնարկի հունվարի 12-ին: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում են՝ Սամվել Տեր-Սահակյան, Մանուել Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Զավեն Անդրիասյան, Տիգրան Հարությունյան, Մամիկոն Ղարիբյան, Արթուր Դավթյան, Ռոբերտ Փիլիպոսյան, […]

̰
«Միլանը» դուրս մնաց գավաթային պայքարից

19:42 11.01.2024

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Միլանը» սեփական հակի տակ հյուրընկալել էր «Ատալանտային»։ Գասպերինիի գլխավորած թիմը 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ նիդերլանդցի հարձակվող Տեուն Կուպմեյներսի դուբլի շնորհիվ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Ավելի վաղ կիսաեզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև «Լացիոն» ու «Ֆիորենտինան»։

̰
Կարեն Խաչանովի մրցակիցը՝ Australian Open-ի առաջին շրջանում

19:12 11.01.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում (1/64 եզրափակիչ) կմրցի աշխարհի 57-րդ ռակետ, Գերմանիան ներկայացնող Դանիել Ալտմայերի հետ։ Այժմ ընթացքի մեջ է որակավորման փուլը, իսկ հիմնական մրցաշարը կմեկնարկի հունվարի 14-ին: Հիշեցնենք, որ 2023 թվականին Ավստրալիայի բաց առաջնությունում Խաչանովը հասել էր կիսաեզրափակիչ, որտեղ 6:7, 4:6, 7:6, 3:6 հաշվով պարտվել […]

̰
Լոռի մարզի Ստեփանավան համայնքում կկառուցվի ֆուտբոլի մարզադաշտ

14:51 11.01.2024

Գործադիրն ընդունել է «Գույք նվիրելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված, Լոռու մարզում գտնվող շինությունը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նվիրել Ստեփանավան համայնքին։ Ըստ հիմնավորման՝ ՏԿԵ նախարարին է դիմել Ստեփանավան համայնքի ղեկավարը՝ տեղեկացնելով, որ համայնքը տասնամյակներ շարունակ չի ունեցել ֆուտբոլի մարզադաշտ և չունի հնարավորություն խոշորացված համայնքի տարածքում […]

̰
Մեզ ոչինչ հայտնի չէ. Սպերցյանի գործակալն արձագանքել է  «Յուվենտուս» տեղափոխության մասին տեղեկություններին

14:33 11.01.2024

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Ռաֆայել Պիմենտան անդրադարձել է «Յուվենտուսի» կողմից հետաքրքրության մասին հարցին։ «Մեզ ոչինչ հայտնի չէ Էդուարդի նկատմամբ «Յուվենտուսի» հետաքրքրության մասին։ Նա «Կրասնոդարի» ֆուտբոլիստ է»,-գործակալի խոսքերը մեջբերել է РБ Спорт թելեգրամյան ալիքը։ Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական մի քանի ակումբներ՝ այդ […]

̰
«Լիվերպուլը» կամային հաղթանակ է տարել գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում

14:12 11.01.2024

Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ «Էնֆիլդում» հյուրընկալել էր «Ֆուլհեմին»։ Կլոպի գլխավորած թիմը կամային հաղթանակի է հասել մրցակցի նկատմամբ 2-1 հաշվով։ Վիլիանի գոլին՝ (19) պատասխանել են Կյորտիս Ջոնսը՝ (68) և Քոդի Գակպոն՝ (71): Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 25-ին։ Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են «Չելսին» և «Միդլսբրոն»։ Առաջին խաղում Մաուրիսիո […]

̰
BACK_TO_TOP