TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+24.09 oC

ՍՊՈՐՏ

Լոռի մարզի Ստեփանավան համայնքում կկառուցվի ֆուտբոլի մարզադաշտ

14:51 11.01.2024

Գործադիրն ընդունել է «Գույք նվիրելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված, Լոռու մարզում գտնվող շինությունը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նվիրել Ստեփանավան համայնքին։ Ըստ հիմնավորման՝ ՏԿԵ նախարարին է դիմել Ստեփանավան համայնքի ղեկավարը՝ տեղեկացնելով, որ համայնքը տասնամյակներ շարունակ չի ունեցել ֆուտբոլի մարզադաշտ և չունի հնարավորություն խոշորացված համայնքի տարածքում […]

̰
Մեզ ոչինչ հայտնի չէ. Սպերցյանի գործակալն արձագանքել է  «Յուվենտուս» տեղափոխության մասին տեղեկություններին

14:33 11.01.2024

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Ռաֆայել Պիմենտան անդրադարձել է «Յուվենտուսի» կողմից հետաքրքրության մասին հարցին։ «Մեզ ոչինչ հայտնի չէ Էդուարդի նկատմամբ «Յուվենտուսի» հետաքրքրության մասին։ Նա «Կրասնոդարի» ֆուտբոլիստ է»,-գործակալի խոսքերը մեջբերել է РБ Спорт թելեգրամյան ալիքը։ Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական մի քանի ակումբներ՝ այդ […]

̰
«Լիվերպուլը» կամային հաղթանակ է տարել գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում

14:12 11.01.2024

Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ «Էնֆիլդում» հյուրընկալել էր «Ֆուլհեմին»։ Կլոպի գլխավորած թիմը կամային հաղթանակի է հասել մրցակցի նկատմամբ 2-1 հաշվով։ Վիլիանի գոլին՝ (19) պատասխանել են Կյորտիս Ջոնսը՝ (68) և Քոդի Գակպոն՝ (71): Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 25-ին։ Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են «Չելսին» և «Միդլսբրոն»։ Առաջին խաղում Մաուրիսիո […]

̰
«Ռեալը»  դուրս է եկել եզրափակիչ. Իսպանիայի սուպերգավաթ

13:48 11.01.2024

Սաուդյան Արաբիայում մեկնարկել է Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունը։ Կիսաեզրափակիչ առաջին խաղում երկրի գավաթակիր «Ռեալը» մրցել է Լա լիգայի երրորդ մրցանակակիր «Աթլետիկոյի» հետ։ 90 րոպեների ընթացքում թիմերը հաղթողին չեն պարզել։ Հիմնական ժամանակն ավարտվել է 3-3 հաշվով։ «Ռեալը» հաղթական գոլը խփել է 116-րդ րոպեին։ 122-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպել է Բրահիմ Դիասը՝ 5-3։ «Ռեալը» դուրս է եկել եզրափակիչ:

̰
Իմ մրցակիցը կլինի Օլիվեյրա-Ծառուկյան մենամարտի հաղթողը. Իսլամ Մախաչև

13:28 11.01.2024

UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Իսլամ Մախաչևը պատմել է առաջիկա ծրագրերի մասին։ 2024 թվականին նա մտադիր է անցկացնել երկու մենամարտ։ «Հունիսի 8-ին UFC PPV-ում կմենամարտեմ Ջասթին Գեյջիի հետ։ Նոյեմբերին էլ UFC MSG-ում իմ մրցակիցը կլինի Օլիվեյրա-Ծառուկյան մենամարտի հաղթողը»,- սոցցանցերում գրել է Իսլամ Մախաչևը։ Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը և բրազիլացի Չարլզ Օլիվեյրան կհանդիպեն ապրիլի 14-ին կայանալիք […]

̰
Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը հերթական մեդալն է նվաճել Հայաստանի թիմի կազմում

13:12 11.01.2024

Իտալիայի Վալ Պալոտ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովը դարձել է բրոնզե մեդալակիր։ Առաջին փորձից հետո Գլեբը 8-րդն էր, երկրորդ փորձն ավարտել է երկրորդ տեղով՝ ընդհանուր հաշվարկում ճանաչվելով երրորդը։ Մրցաշարին մասնակցում էին 12 երկրի 117 մարզիկներ։ Հունվարի 13-14-ը Գերմանիայի Բերխտեսգադեն քաղաքում կայանալիք Եվրոպայի Գավաթի փուլին առաջին անգամ Հայաստանը կունենա մասնակից […]

̰
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո դուրս է եկել եզրափակիչ

12:18 11.01.2024

Լիտվայի Կաունաս քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆյոդոր Չիտիպախովյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրի արդյունքներով դուրս է եկել եզրափակիչ: Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել: Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին: Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մինչև հունվարի […]

̰
Ձյան տեղումների պակասի պատճառով Հայաստանի դահուկավազքի առաջնությունը հետաձգվել է

11:08 11.01.2024

Հայաստանի դահուկավազքի 2024 թվականի առաջնությունը հետաձգվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը: Վերջինիս խոսքով` առաջնության հետաձգման պատճառը ձյան տեղումների հետ կապված խնդիրն է: Առաջնությունը կկայանա հունվարի 29-ից փետրվարի 1-ը:

̰
«Ինտերը» կարգով ավելի ուժեղ է Ա սերիայի մյուս թիմերից․ Կանավարո

08:47 11.01.2024

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն մեկնաբանել է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնության համար մղվող պայքարը. «Ո՞վ կհաղթի Սկուդետտոն. «Ինտերը» ներկայումս  կարգով ավելի ուժեղ է, քան Ա Սերիայի մյուս բոլոր թիմերը: Միլանյան թիմի խաղը ամուր է թվում: Այնուամենայնիվ, «Յուվենտուսն» ունի Իտալիայի լավագույն ֆուտբոլիստը՝ Ֆեդերիկո Կիեզան։ Այս տղան գիտի, թե ինչպես փոխել խաղը: «Նապոլին» […]

̰
«Նոան» վերսկսել է մարզումները

23:59 10.01.2024

Երևանի «Նոան» սկսել է մարզումները։ Այս մասին  հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ ՀՊԼ գարնանային հատվածից առաջ «Նոան» 42 միավորով երկրորդ տեղում է։

̰
Ա սերիան բարդ առաջնություն է․ Լոֆտուս Չիկ

23:36 10.01.2024

«Միլանի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը գնահատել է իտալական ֆուտբոլի մակարդակը. «Սա շատ բարդ առաջնություն է, ես դա իմացա այստեղ իմ առաջին վեց ամիսներին: Բոլոր թիմերը տակտիկապես շատ լավ են գործում։ Շատ դժվար է հակառակորդների կողքով սայթաքելը, դա նման է շախմատի: Ես զգում եմ, որ Իտալիայում պետք է ավելի շատ աշխատել որպես թիմ, և դա ինձ թույլ […]

̰
Իրանցի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել միլանյան թիմ

23:07 10.01.2024

Ինչպես հայտնում է FCInterNews-ը, Միլանի «Ինտերը» բանակցություններ է վարել «Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմիի ներկայացուցիչների հետ։ Իրանցին չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «վիշապների» հետ և ամռանը կդառնա ազատ գործակալ, ինչը նշանակում է, որ նա այժմ կարող է բանակցել առանց ակումբի թույլտվության։ Ներաձուրիները չեն ցանկանում տրանսֆերային գումար վճարել ձմեռային պատուհանում և ակնկալում են, որ ամռանը Տարեմին անվճար կտեղափոխվի […]

̰
Վազգեն Թևանյանը՝ Զագրեբի վարկանիշային մրցաշարի հաղթող

22:33 10.01.2024

Վազգեն Թևանյանը դարձել է Զագրեբի վարկանիշային մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Թևանյանի մրցակիցը՝ 2022 ԱԱ չեմպիոն իրանցի Ռահման Մուսա Ամուզադխալիլին, վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից: Թևանյանը մինչև եզրափակիչ անցկացրել է 3 գոտեմարտ և տոնել վստահ հաղթանակներ:

̰
Հովհաննես Հարությունյանը մոտ է «Սոչի» տեղափոխվելուն

22:05 10.01.2024

«Փյունիկի» և Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մոտ է ռուսական «Սոչի» տեղափոխվելուն, հաղորդում է championat.com-ը։ Նշվում է, որ «Սոչին» տրանսֆերի համար կվճարի 160 հազար եվրո, պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027 թվականը։ Սպասվում է, որ Հովհաննես Հարությունյանը «Սոչիին» կմիանա այս շաբաթ։ Այս մրցաշրջանում Հովհաննես Հարությունյանը «Փյունիկի» կազմում մասնակցել է 22 հանդիպման, խփել է 12 գոլ, […]

̰
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ունի մեկ մասնակից

21:50 10.01.2024

Լիտվայի Կաունաս քաղաքում այսօր մեկնարկած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա մեկ մասնակից։ Տղամարդկանց մենասահքում հանդես կգա Ֆյոդոր Չիտիպախովյանը, հաղորդում է ՀԳՖ-ի մամուլի ծառայությունը։ 20-ամյա Ֆյոդոր Չիտիպախովյանը ծնվել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ էլ մարզվում է։ Անցած տարի նա մասնակցել է երեք միջազգային մրցաշարի Տալլինում, Աստանայում և Ստամբուլում։ Լավագույն արդյունքը ցույց է տվել Ստամբուլում՝ գրավելով չորրորդ տեղը։

̰
ՀՖՖ-ն շնորհավորել է Խորեն Հովհաննիսյանին

21:23 10.01.2024

Հայկական ֆուտբոլի լեգենդ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական, «Անի» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանն հունվարի 10-ին նշում է իր ծննդյան 69-րդ տարեդարձը։ ՀՖՖ-ն շնորհավորել է անվանի ֆուտբոլիստին։

̰
«Փյունիկը» մեկ ամիս կմարզվի Թուրքիայում

20:58 10.01.2024

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Փյունիկը» հունվարի 15-ից փետրվարի 15-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի թուրքական Անթալիա քաղաքում նախապատրաստվելով ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածիn, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Հավաքի ընթացքում թիմը կանցկացնի ստուգողական հանդիպումներ, որոնց մասին կտեղեկացվի լրացուցիչ: «Մենք շատ պատասխանատու ենք վերաբերվում հավաքներին, քանի որ դա այն է, ինչը թույլ կտա մեզ հետագայում պայքարել չեմպիոնության համար: […]

̰
«Ռոման» նոր պայմանագիր կառաջարկի Մոուրինյուին

20:39 10.01.2024

«Ռոման» նոր պայմանագիր կառաջարկի 60-ամյա պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուին, հաղորդում է Calciomercato-ն։ Նրա պայմանագիրը նախատեսված մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Հռոմեական ակումբի ղեկավարությունը ցանկանում է համագործակցությունը Մոուրինյուի հետ շարունակել մինչեւ 2025թ․ հունիս։ Մոուրինյուն 2021 թվականից է գլխավորում թիմը։ 2022 թվականին «Ռոման» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, 2023-ին հասավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։ Իտալիայի ընթացիկ առաջնության 19 տուրից հետո […]

̰
Կիլիան Մբապեն մերժել է Կլոպի առաջարկը

19:45 10.01.2024

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող, աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն Կիլիան Մբապեն «Լիվերպուլում» կարիերան շարունակելու ցանկություն չունի։ Մբապեի հետ հեռախոսազրույց է ունեցել և համագործակցության առաջարկ արել անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, սակայն մերժում է ստացել: Կիլիան Մբապեն ցանկանում է ՊՍԺ-ից հետո հանդես գալ Մադրիդի «Ռեալում»։ Թե երբ տեղի կունենա տեղափոխությունը, դեռ հստակ […]

̰
ՀՀ ըմբշամարտի հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

19:20 10.01.2024

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսել է 2024-ի առաջին ուսումնամարզական հավաքը։ Այն անցկացվում է «Օլիմպավանում» և կտևի 14 օր, հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։ Հավաքին միացել են նաև Լեհաստանի և Էստոնիայի թիմերը։ Հայաստանի ուժեղագույն ըմբիշները նախապատրասվում են փետրվարի 12-18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

̰
Արթուր Սերոբյանը պորտուգալական «Կասա Պիայից» վերադարձել է «Արարատ-Արմենիա»

19:00 10.01.2024

Պորտուգալական Պրիմեյրայի «Կասա Պիա» ակումբից «Արարատ-Արմենիա» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա կիսապաշտպանը վարձակալությամբ պորտուգալական թիմ էր տեղափոխվել 2023թ․ աշնանը: «Արարատ-Արմենիայի» գլխավոր թիմում նա անցկացրել է 4 մրցաշրջան՝ մասնակցելով 40 հանդիպման և դառնալով 7 գոլի հեղինակ:

̰
Անհնար է, որ ես տեղափոխվեմ Սաուդյան Արաբիա․ Ֆեդերիկո Վալվերդե

18:36 10.01.2024

«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է Սաուդյան Արաբիա հավանական տեղափոխության մասին ու նշել, որ չի պատրաստվում հեռանալ մադրիդյան ակումբից: «Այս պահին անհնար է, որ ես տեղափոխվեմ Սաուդյան Արաբիա: Ես երջանիկ եմ «Ռեալում» ու դա ոչինչ չի կարող փոխել: 10, 20 կամ 30 միլիոնը ոչինչ չի փոխի իմ կյանքում: Ես ու ընտանիքս երջանիկ ենք Մադրիդում, սա […]

̰
«Ալաշկերտը» հրաժեշտ է տվել 5 ֆուտբոլիստի

18:05 10.01.2024

«Ալաշկերտը» հրաժեշտ է տվել 5 ֆուտբոլիստի՝ Լևան Կուտալիային, Դանիել Կարիլյոյին, Մատեո Մուժեկին, Ռոբինսոն Ֆլորեսին և Սարգիս Շահինյանին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին՝ կատարած մեծ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետո թիմը 32 միավորով 5-րդ տեղում է։

̰
Լեգենդար Պիկեն վերադառնում է մեծ ֆուտբոլ

17:46 10.01.2024

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ վերադառնում է ֆուտբոլ և կսկսի մարզչական կարիերա։ «Եկավ նոր տարի, և ես մանրամասն մտածել ու որոշել եմ վերադառնալ ֆուտբոլ։ Շատ եմ կարոտել ֆուտբոլը։ Այս անգամ կլինեմ ոչ թե խաղացող, այլ՝ մարզիչ։ Մանրամասներով կկիսվեմ շաբաթվա վերջում»,-գրել 36-ամյա իսպանացին։ Պիկեն «Բարսելոնայի» սան է և 1997-2004-ին […]

̰
Լենոքս Լյուիսը նշել է ամենահզոր հարվածով մրցակցին

17:16 10.01.2024

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Լենոքս Լյուիսը խոստովանել է, թե ով է եղել իր՝ ամենաուժեղ հարվածով մրցակիցը։ Բրիտանացի լեգենդար բռնցքամարտիկն առանձնացրել է ամերիկացի Շենոն Բրիգսին։ «Նրան պակասում էր դիմացկունությունը, սակայն Բրիգսը, միանշանակ, գիտեր՝ ինչպես օգտագործել իր քաշը հարվածի համար»,- Լյուիսի խոսքերը մեջբերում է talkSPORT-ը։ Շենոն Բրիգսը եղել է WBC վարկածով չեմպիոնական […]

̰
«Աթլետիկոն» և «Ռեալը» կհանդիպեն Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում

17:00 10.01.2024

Կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը, հայտնում է RFEF-ը: Պայքարը շարունակող 16 թիմերից 14-ը ներկայացնում են Լա լիգան: Սեգունդայի միակ ներկայացուցիչը «Տեներիֆեն» է, իսկ երրորդ դիվիզիոնինը՝ «Ունիոնիստասը», որը կմրցի «Բարսելոնայի» հետ: Գավաթի 1/8 եզրափակչում կմրցեն հետևյալ զույգերը. «Աթլետիկո» – «Ռեալ» «Ունիոնիստաս» – «Բարսելոնա» «Տեներիֆե» – «Մալյորկա» «Խետաֆե» – «Սևիլիա» «Օսասունա» – «Ռեալ Սոսյեդադ» […]

̰
Մխիթարյանը ոգեշնչման աղբյուր է․ Ֆրատեզի

16:30 10.01.2024

Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին գովեստի խոսքեր է ասել իր ակումբակից Հենրիխ Մխիթարյանի մասին։ «Ամեն օր մարզման ժամանակ իմ աչքի առաջ ունեմ երկու հիանալի օրինակ՝ Հենրիխ Մխիթարյանն ու Նիկոլո Բարելան։ Մխիթարյանից կվերցնեի գնդակը վերահսկելու հմտությունը, նա իսկապես շատ ուժեղ է այդ առումով: Մխիթարյանն ունի նաև մեծ փորձ, շատ է աշխատում ու բարձր մակարդակով խաղում […]

̰
Էդգար Սևիկյանը մոտ է «Կրասնոդար» տեղափոխվելուն

16:10 10.01.2024

Հայաստանի հավաքականի նորեկ, ռուսական «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մոտ է «Կրասնոդար» տեղափոխվելուն, հաղորդում է «Чемпионат»-ը: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատարը մեծ ջանքեր է գործադրում և կփորձի տրանսֆերն իրականացնել առաջիկայում: Ավելի վաղ հայտնի ինսայդեր Իվան Կարպովը հայտնել էր, որ «Նիժնի Նովգորոդը» պատրաստ է հայ կիսապաշտպանից բաժանվել 2,5 միլիոն եվրոյի դիմաց։ Հունվարի 10-ից 22-ամյա ֆուտբոլիստը «Նիժնի Նովգորոդի» […]

̰
ՀՖՖ-ն սկսում է տարվա լավագույն ֆուտզալիստի և մարզչի քվեարկությունը

15:49 10.01.2024

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտզալիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության մեկնարկը: Տարվա լավագույն ֆուտզալիստի թեկնածուներն են՝ 1. Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել», Ռուսաստան 2. Ժոաո Գիլյերմե Կարվալյո – «Գազպրոմ Յուգրա», Ռուսաստան 3. Ռոդրիգինյո – «Նորիլսկի Նիկել», Ռուսաստան 4. Արթուր Մելքոնյան – «Ուխտա», Ռուսաստան 5. Լուան Մյուլլեր – «Պալմա Ֆուտզալ», Իսպանիա 6. […]

̰
Հոլանդը կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» և կտեղափոխվի «Բարսելոնա»

10:29 10.01.2024

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մրցաշրջանի ավարտին կհեռանա անգլիական թիմից: Լրագրող Ֆրանսուա Գալարդոն հայտնում է, որ 23-ամյա նորվեգացի հարձակվողը ամռանը կտեղափոխվի «Բարսելոնա»։ Նշվում է, որ Հոլանդի տեղափոխությունը կատալոնական ակումբ վաղուց է համաձայնեցված: Կատալոնացիները ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարեն 100 միլիոն եվրո:

̰
BACK_TO_TOP