TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+24.09 oC

ՍՊՈՐՏ

«Միլանը» որոշել է չհեռացնել Պիոլիին

18:15 26.12.2023

«Միլանը» որոշել է պաշտոնանկ չանել գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին: La Gazzetta dello Sport-ի տեղեկությամբ՝ այդ որոշման համար որոշիչ են դարձել ակումբի ղեկավարների հեռախոսազանգերը թիմի առաջատար ֆուտբոլիստների հետ: Նրանցից շատերն աջակցել են իտալացի մասնագետին: Ամենայն հավանականությամբ, Պիոլին «Միլանում» կմնա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Այդ ընթացքում, ակումբի ղեկավարությունը կգնահատի նրա աշխատանքը, ինչպես նաև կքննարկի Անտոնիո Կոնտեին հրավիրելու […]

̰
Մխիթարյանն անհավանական է, նա փոխեց իրավիճակը. Վալոն Բեհրամի

17:30 26.12.2023

Շվեյցարիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Վալոն Բեհրամին կարծիք է հայտնել Ա սերիայի 17-րդ տուրի «Ինտեր» – «Լեչե» խաղի մասին: Այն ավարտվել էր «Ինտերի» հաղթանակով՝ 2-0 հաշվով: «Այս խաղում «Ինտերն» այլ կերպ էր օգտագործում հարձակվողներին, բայց որոշիչ դարձան Մխիթարյանի միացումները հարձակման գծին: Նա փոխեց իրավիճակը, դարձրեց այն մրցակցի համար անկանխատեսելի: Մխիթարյանն անհավանական է: «Ինտերն» ընդամենը 7 գոլ […]

̰
Հայկական ծանրամարտի համար մրցաշրջան 2023-ն աննախադեպ է եղել․ Փաշիկ Ալավերդյան

15:14 26.12.2023

Հայաստանի ծանրամարտի տարբեր տարիքային հավաքականները 2023 թվականին ընդհանուր առմամբ նվաճել են 146 մեդալ, ինչը 40-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ամփոփելով մրցաշրջան 2023-ը: «Այս տարի մենք նվաճել ենք 146 մեդալ: Իսկ նախորդ տարում ունեինք 106 մեդալ: 2023 թվականն աննախադեպ […]

̰
Հայ լեռնադահուկորդները բրոնզե մեդալ են նվաճել առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային խաղերում

13:12 26.12.2023

Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում Հայաստանի համալսարանական թիմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու թիմային պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են եղել Գլեբ Մոսեսովը և Ժիրայր Առաքելյանը: Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջին խաղերին մասնակցել են եվրոպական 16 պետությունների 27 համալսարանական թիմեր: Առաջնության շրջանակում […]

̰
Հարություն Յավրյանին շնորհվել է «Երևան քաղաքի սպորտի պատվավոր գործիչ». պարգևատրվել են երևանցի 10 լավագույն մարզիկներն ու մարզիչները

10:10 26.12.2023

Երևանի քաղաքապետարանում երկրորդ անգամ անցկացվել է երևանցի լավագույն մարզիկների և մարզիչների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզաշխարհի ներկայացուցիչներ: 2023 թվականին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարերում բարձր արդյունքներ […]

̰
Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանը տարեվերջին խրախուսում է տարվա լավագույն մարզիկներին ու նրանց մարզիչներին

22:07 25.12.2023

Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանը տարեվերջին խրախուսում է տարվա լավագույն մարզիկներին ու նրանց մարզիչներին: 2023 թվականին աշխարհի և եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարերում բարձր արդյունքներ ցուցաբերած երևանցի 10 լավագույն մարզիկները պարգևատրվել են և խրախուսվել երեքական միլիոն դրամով: Մեկական միլիոն դրամի էլ արժանացել են մարզիչները: Պարգևատրվել ու խրախուսվել են նաև Երևանի առաջատար երիտասարդ 10 […]

̰
ՄՅՈւ-ն մտադիր է ձեռք բերել «Բոլոնիայի» ֆուտբոլիստին

20:59 25.12.2023

«Բոլոնիայի» հարձակվող Ջոշուա Ցիրկզին կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող։ Այս մասին հաղորդում է Sport1-ը։ Ըստ աղբյուրի՝ հոլանդացի ֆուտբոլիստը դարձել է «կարմիր սատանաների» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը։ Նշվում է, որ իտալական ակումբն իր հարձակվողին գնահատում է մոտավորապես 35-40 միլիոն եվրո, իսկ «Բոլոնյան» հնարավոր տրանսֆերային գումարի 50%-ը կփոխանցի «Բավարիային»՝ ֆուտբոլիստի նախկին ակումբին: Ցիրկզին «Բոլոնիայում» հանդես է […]

̰
Ժամանակն է, որ Սպերցյանը տեղափոխվի Եվրոպա․ Թիկնիզյան

20:16 25.12.2023

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականում իր թիմակից, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ «Ժամանակն է, որ Սպերցյանը տեղափոխվի Եվրոպա։ Էդուարդը, որպես ֆուտբոլիստ, հասունացել է թե´ մտածելակերպի, թե´ ֆիզիկական առումով։ Նրան մաղթում եմ խաղալ եվրոպական առաջնությունում։ Եվ դրա պատճառն այն չէ, որ Ռուսաստանում լավ չէ, պարզապես դա քայլ առաջ կլինի նրա համար»,- Թիկնիզյանի խոսքերը […]

̰
Ինչո՞ւ է ՖԻՖԱ-ն սպառնացել Բրազիլիային

19:56 25.12.2023

ՖԻՖԱ-ն Բրազիլիային սպառնացել է հավաքականներին ու ակումբներին հեռացնել միջազգային մրցաշարերից, եթե նկատի միջամտություն այդ երկրի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) նախագահի ընտրության հարցում, հաղորդում է Associated Press-ը։ Բրազիլիայում ցանկանում են CBF-ի նոր նախագահ ընտրել ժամկետից շուտ՝ հունվարին, որպեսզի փոխարինեն Էդնալդո Ռոդրիգեսին։ Դեկտեմբերի 7-ին Ռիո դե Ժանեյրոյի դատարանը կասեցրել էր Ռոդրիգեսի լիազորությունները՝ նախորդ տարվա ընտրություններում խախտումներ հայտնաբերելու պատճառով։ […]

̰
Ամերիկացի աշխարհի չեմպիոնն իսլամ է ընդունել

19:27 25.12.2023

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 3 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն, ամերիկացի Ջերվոնտա Դևիսն իսլամ է ընդունել։ Այդ մասին հայտնել է աշխարհի նախկին չեմպիոն Բադու Ջեկը։ 28-ամյա Դևիսը պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշել է 2013 թվականին։ Մինչև օրս նա անցկացրել է 29 մենամարտ ու հաղթել բոլորում, ընդ որում, 27-ը՝ նոկաուտով։ Ապրիլին կայացած նախորդ մենամարտում ամերիկացին նոկաուտի էր ենթարկել իր հայրենակից […]

̰
«Սոչին» հետաքրքրված է Հովհաննես Հարությունյանի ծառայություններով

18:51 25.12.2023

Ռուսական «Սոչին» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի ու Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը: Transfermarkt-ը Հարությունյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 400 հազար եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 խաղի, խփել է 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: «Սոչին» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 18 խաղից հետո […]

̰
Հոլանդը ներկայացել է Ձմեռ պապի կերպարում

18:22 25.12.2023

Նորվեգիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Սուրբ Ծնունդի առթիվ սոցցանցերում շնորհավորել է ֆուտբոլասերներին՝ հրապարակմանը կցելով իր՝ Սանտա Կլաուսի կերպարում լուսանկարը։ Հոլանդի ձեռքերում ՉԼ գավաթն ու Ստամբուլում կայացած եզրափակիչի գնդակն է: «Հո՜, հո՜, հո՜, Սուրբ Ծնունդն արդեն այստեղ է: Հուսով եմ՝ կկարողանաք վայելել ձեր սիրելիների հետ»,- գրել է Հոլանդը: Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ […]

̰
«Միլանը» հակառեկորդ է սահմանել

17:56 25.12.2023

Իտալական «Միլանը» 2023 թվականին 64 գոլ է բաց թողել և սահմանել ակումբային հակառեկորդ։ Opta-ի տեղեկություններով` դա օրացուցային տարում միլանյան ակումբի վատագույն ցուցանիշն է 1929/30 մրցաշրջանից հետո, երբ ստեղծվել է Ա Սերիան։ 17-րդ տուրից հետո «Միլանը» 33 միավորով երրորդ տեղում է։ Ա Սերիայի տարեվերջյան տուրում Պիոլիի թիմը դեկտեմբերի 30-ին կմրցի «Սասուոլոյի» հետ։

̰
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ կազմ ունեցող ֆուտբոլային ակումբները

17:42 25.12.2023

Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ կազմ ունեցող ֆուտբոլային ակումբների տասնյակը։ Ցուցակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին», որի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 1,29 միլիարդ եվրո։ Ամենաթանկ կազմ ունեցող ֆուտբոլային ակումբները․ 1․ «Մանչեսթեր Սիթի» – 1,29 միլիարդ եվրո 2․ «Արսենալ» – 1,11 միլիարդ եվրո 3․ «Ռեալ» – 1,04 միլիարդ եվրո 4․ ՊՍԺ – 1,04 միլիարդ եվրո 5․ […]

̰
«Ոսկե գնդակի» հավակնորդների մրցապայքարում առաջատարը Ջուդ Բելինգեմն է

17:26 25.12.2023

Հեղինակավոր Goal.com-ը ներկայացրել է «Ոսկե գնդակի» հաղթողի հավակնորդների ցուցակը։ Առաջին տեղում է Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։ Լավագույն եռյակում են նաև անգլիացի Հարի Քեյնն ու ֆրանսիացի Կիլիան Մբապեն։ «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 17-րդ տեղում է, իսկ «Ոսկե գնդակի» գործող մրցանակակիր Լիոնել Մեսսին 19-րդն է։ Goal.com․ «Ոսկե գնդակ-2024»-ի հաղթողի հավակնորդները 1. […]

̰
Հայտնի է դարձել, թե «Բարսելոնան» ինչ գումարով է պատրաստ վաճառել Լևանդովսկուն

09:48 25.12.2023

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է հեռանալ իսպանական ակումբից։ Ինչպես հաղորդում է Managing Barca-ն սոցիալական ցանցերում, կատալոնական թիմի ղեկավարությունը պատրաստ կլինի բաց թողնել խաղացողին հաջորդ ամառ 20 միլիոն եվրոյի դիմաց։ Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է ինը գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

̰
Մբապեն հունվարին չի միանա «Ռեալին»

09:12 25.12.2023

Ֆրանսիական ՊՍԺ-ի 25-ամյա աստղային հարձակվող Կիլիան Մբապեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի դառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող և կմնա փարիզյան ակումբում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ըստ աղբյուրի՝ և՛ Մբապեն, և՛ ՊՍԺ-ն պայմանավորվել են, որ նա չի պնդի հեռանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ հնարավորություն տալով Ֆրանսիայի չեմպիոններին համոզել իրեն նոր պայմանագիր կնքել։

̰
«Բետիսը» կերկարաձգի պայմանագիրն Իսկոյի հետ

08:55 25.12.2023

«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի՝ 31-ամյա իսպանացու նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հունիսը։ Իսկոն «Բետիսում» հանդես է գալիս այս տարվա հուլիսից։ Նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրն […]

̰
«Նապոլիի» գլխավոր մարզիչը զայրացել է Մոուրինյուի խոսքերից

16:08 24.12.2023

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին զայրացել է 17-րդ տուրի հանդիպումից հետո «Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերից: Մոուրինյոն ասել էր, որ խաղի մեկնարկից հինգ րոպե անց հասկացել է, որ հաղթելու է «Ռոման»։ «Փորձեք ինձ հարցեր տալ, այլ ոչ թե ասել, թե ինչ է ասել ուրիշը: Մենք տիրում էինք գնդակին: Մենք վերահսկում էինք իրավիճակը, մտածում էինք, որ […]

̰
Սպերցյանի գործակալը մեկնաբանել է «Ինտերի» հետ բանակցությունների մասին լուրերը

15:26 24.12.2023

«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան պատասխանել է Միլանի «Ինտերի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցությունների մասին տեղեկություններին։ «Ինտերի» հետ բանակցություններ Սպերցյանի շո՞ւրջ. դա ճիշտ չէ։ Մենք չէինք ցանկանա մեկնաբանել ասեկոսեները»,- Պիմենտայի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։ Հաղորդվում էր նաև, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ Հիշեցնենք, որ 23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ […]

̰
ԱՊԼ-ի առաջատարները հաղթողին չպարզեցին

15:00 24.12.2023

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրում առաջատար «Արսենալը» հյուրընկալվել էր «Լիվերպուլին»։ Գրանցվել է ոչ ոքի՝ 1:1: Արդեն չորրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է «Արսենալի» բրազիլացի պաշտպան Գաբրիել Մագալիանսը։ «Լիվերպուլից» հավասարությունը վերականգնել է եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ «Արսենալը» 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 1 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից»։ 39 միավոր ունի […]

̰
Առջևում շատ աշխատանք կա, ամեն ինչ նոր է սկսվում. «Ուրարտու»-ի հայտարարությունը

14:29 24.12.2023

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր Երևանի «Ուրարտուն» ՀՖՖ նախագահի ընտրությունից հետո նշել է, որ կշարունակի նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը։ «Մենք երախտապարտ ենք բոլոր այն աջակից մարդկանց, ովքեր վերջին մեկ ամսվա ընթացքում Արաս Օզբիլիզի և նրա գաղափարների կողքին էին և մի կողմ չեն կանգնել։ Ցանկանում ենք նշել, որ ձեր աջակցությունը տեսանելի էր և շոշափելի, ինչը նշանակում […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդն» ԱՊԼ-ում չի հաղթում երրորդ խաղում անընդմեջ

14:00 24.12.2023

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում 0-2 հաշվով պարտվել է Լոնդոնի «Վեսթ Հեմին»։ Դաշտի տերերը երկու գոլերը խփել են խաղի վերջնամասում։ Այս հաղթանակի շնորհիվ լոնդոնյան ակումբը 30 միավորով բարձրացել է 6-րդ տեղ։ «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՊԼ-ում չի հաղթում երրորդ խաղում անընդմեջ ու 28 միավորով 8-րդ տեղում է։

̰
Մոհամեդ Սալահը յուրօրինակ ռեկորդ է սահմանել

13:27 24.12.2023

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 18-րդ տուրի «Արսենալի» հետ խաղում։ Սա պատմության մեջ նրա 10-րդ գոլն է լոնդոնյան ակումբի դարպասը։ Նա Պրեմիեր լիգայի պատմության միակ խաղացողն է, ով 10 կամ ավելի գոլ է խփել «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» (11) և «Մանչեսթեր Յունայթեդի» (12) դեմ խաղերում, հայտնում է Swuawka-ն։ Սալահը նույնպես մտել է […]

̰
Հայաստանի թիմը՝ Համալսարանականների ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր

12:59 24.12.2023

Հայաստանի թիմը բրոնզե մեդալակիր է դարձել Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում ավարտված Եվրոպայի Համալսարանների առաջին ձմեռային խաղերի լեռնադահուկային սպորտի մրցաշարում։ Հայաստանի համալսարանական թիմը 3-րդ տեղն է գրավել Գլեբ Մոսեսով և Ժիրայր Առաքելյան կազմով։ Խաղերին մասնակցում էին եվրոպական 16 երկրների 27 համալսարանական թիմեր:

̰
«Ռոման»  հաղթել է 9 հոգով մնացած չեմպիոնին

12:33 24.12.2023

Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրի վերջին խաղում «Ռոման» ընդունել էր գործող չեմպիոն «Նապոլիին» և հաղթել է 2-0 հաշվով։ Գոլերի հեղինակ են դարձել Լորենցո Պելեգրինին՝ 76, և Ռոմելու Լուկակուն՝ 90+6: Այս խաղում «Նապոլիից» հեռացվել են Մատեո Պոլիտանոն՝ 66 և Վիկտոր Օսիմհենը՝ 86: «Ռոման» 28 միավորով 6-րդն է, իսկ «Նապոլին» ունի 27 միավոր և 8-րդ տեղում է։

̰
«Ինտերը» հաղթել է «Լեչեին». Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը

12:14 24.12.2023

Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրում «Ինտերը» 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Լեչեի» դարպասը: Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Ինձագիի թիմը Իտալիայի առաջնությունում տոնեց 3-րդ անընդմեջ հաղթանակը և 44 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով գերազանցելով «Յուվենտուսին»: «Լեչեն» 20 միավորով 12-րդն է:

̰
Ադելյա Պետրոսյանը՝ ՌԴ չեմպիոն

11:54 24.12.2023

16-ամյա Ադելյա Պետրոսյանը նվաճել է գեղասահքի Ռուսաստանի չեմպիոնի կոչումը կանանց մենասահքում։ Չելյաբինսկում անցկացված առաջնությունում հայազգի մարզուհին երկու ծրագրի արդյունքում՝ վաստակել է 246,53 միավոր։ Կարճ ծրագրի առաջատատար Կամիլա Վալիևան ազատ ծրագրում սխալ է թույլ տվել և գրավել երրորդ տեղը (237,99)։ Արծաթե մեդալակիր է դարձել Սոֆյա Մուրավյովան (239,40)։

̰
«Ալ Ահլին»՝ աշխարհի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր

23:40 23.12.2023

Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլին» Սաուդյան Արաբիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության երրորդ տեղի համար խաղում 4-2 հաշվով հաղթեց ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսին» և դարձավ բրոնզե մեդալակիր: Գոլերի հեղինակ դարձան Յասեր Իբրահիմը՝ 19, Պերսի Տաուն՝ 25, Յոսիո Կոիձումին՝ 60 (ինքնագոլ), Ալի Մալուլը՝ 90+9, Խոսե Կանտեն՝ 43, Ալեքսանդր Շոլցը՝ 54 (11մ.):

̰
«Միլանը» վերջին րոպեին է փրկվել պարտությունից հետնապահի հետ խաղում

22:42 23.12.2023

Իտալական Ա Սերիայի 17-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվել էր մրցաշարային աղյուսակը եզրափակող «Սալերնիտանային» և միայն 90-րդ րոպեին է փրկվել պարտությունից: Օլիվյե Ժիրուի փոխանցումից հետո հավասարությունը վերականգնել է Լուկա Յովիչը: Խաղն ավարտվել է 2-2 հաշվով: Ստեֆանո Պիոլիի թիմը 33 միավորով երրորդն է, իսկ «Սալերնիտանան» միավորների քանակը հասցրեց 9-ի:

̰
BACK_TO_TOP