09:05 28.12.2023
«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չի մասնակցել իր կնոջ՝ Անտոնելա Ռոկուցոյի քրոջ՝ Կառլա Ռոկուցոյի հարսանեկան արարողությանը, հաղորդում է Marca-ն։ Միջոցառումը տեղի է ունեցել Ռոսարիոյում։ Չնայած արարողության անցկացումը գաղտնի էր, այնուամենայնիվ, քաղաքի եկեղեցում անցկացված անվտանգության լայնածավալ գործողությունները գրավել են քաղաքացիների ուշադրությունը: Նրանք էլ սկսել են հավաքվել եկեղեցու ցանկապատերի շուրջ։ Երբ ներկաները հասկացել են, որ հնարավոր […]
08:43 28.12.2023
Սաուդյան Արաբիայի առաջնության 18-րդ տուրում «Ալ Նասրը» 5-2 հաշվով հաղթեց «Ալ Իթիհադին» ու շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում: «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն՝ երկու գոլերն էլ խփելով 11-մետրանոց հարվածով։ 38-ամյա հարձակվողը 2023 թվականի ընթացքում գոլերի թիվը հասցրեց 53-ի: Այդ ցուցանիշով պորտուգալացին գերազանցում է Կիլիան Մբապեին (52 գոլ), Հարի Քեյնին […]
08:20 28.12.2023
Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Լիվերպուլը» 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Բարնլիի» դարպասը: Մերսիսայդյան ակումբը վաստակել է 42 միավոր և գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ շրջանցելով «Արսենալին», որն այս տուրում իր հանդիպումը դեռ չի անցկացրել: «Արսենալը» դեկտեմբերի 28-ին կընդունի «Վեսթ Հեմին»:
23:59 27.12.2023
CIES Football Observatory սպորտային հետազոտությունների կենտրոնը Հայաստանի ազգային հավաքականի և պորտուգալական «Կասա Պիայի» ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանին ընդգրկել է 2003 թվականին ու հետո ծնված աշխարհի լավագույն աջ հարձակվողների ցուցակում։ 20-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է 28-րդ տեղում։ Ցուցակը գլխավորում է գերմանական «Լայպցիգի» նիդերլանդցի կիսապաշտպան Չավի Սիմոնսը։ CIES-ն առանձնացրել է լավագույն ֆուտբոլիստներին բոլոր խաղային դիրքերում։ Իսպանական «Ռեալ Սոսեյդադի» ու […]
23:35 27.12.2023
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանն ակնարկել է հաջորդ մենամարտի մասին. «Շուտով կլինի մեծ նորություն»,- սոցցանցերում գրել է հայ մարտիկը։ Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը 4-րդն է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում։ Նա նախորդ մենամարտն անցկացրել էր դեկտեմբերի 3-ին և մեկ րոպեում նոկաուտի էր ենթարկել ամերիկացի Բենեիլ Դարիուշին։
23:07 27.12.2023
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է 2023թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը։ Առաջին տեղում է Էրլինգ Հոլանդը, որին հաջորդում են Կիլիան Մբապեն ու Լիոնել Մեսսին։ IFFHS․ 2023թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը 1. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա) 2. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա) 3. Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի», Արգենտինա) 4. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա) […]
22:43 27.12.2023
Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին գլխավորել է չինական «Շանհայ Շենհուան», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ռուս մասնագետը նոր պաշտոնում աշխատանքը կսկսի հունվարի 1-ից։ Չինաստանի Սուպերլիգայի մրցաշրջանն ավարտվել է նոյեմբերին, «Շանհայ Շենհուան» գրավել էր 5-րդ տեղը։ Սլուցկիի նախորդ աշխատավայրը Կազանի «Ռուբինն» էր, որը նա գլխավորել է 2019-2022 թվականներին։ Արտասահմանյան ակումբներից նա […]
22:25 27.12.2023
«Դետրոյթ Փիսթոնսը» հակառեկորդ է սահմանել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մեկ մրցաշրջանում անընդմեջ պարտությունների ցուցանիշով, հաղորդում է ESPN-ը։ «Բրուքլին Նեթսի» դեմ NBA-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում կրած պարտությունը (112-118) «Դետրոյթի» համար 27-րդ անընդմեջն էր։ Այդ ցուցանիշով նախորդ հակառեկորդը գրանցել էին «Քլիվլենդը» (2010-11 մրցաշրջանում) և «Ֆիլադելֆիան» (2013-14 մրցաշրջանում)` կրելով 26 անընդմեջ պարտություն։
22:05 27.12.2023
Գերմանացի ավտոարշավորդ Ռալֆ Շումախերը պատմել է իր եղբոր՝ Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակի մասին։ 10 տարի առաջ՝ 2013 թվականի դեկտեմբերին, գերմանացի լեգենդար ավտոարշավորդը ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկել էր ու ստացել գլխուղեղի ծանր վնասվածք: «Ես կարոտում եմ նախկին Միխայել Շումախերին։ Երբեմն, կյանքն անարդար է։ Կյանքի ընթացքում Միխայելի բախտը բազմիցս բերել է, սակայն հետո […]
21:39 27.12.2023
Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր Երևանի «Ուրարտուի» հարձակվող Լեոն Սաբուան մրցանակի է արժանացել հայրենիքում։ Աբխազիայի մայրաքաղաքում՝ Սուխումիում, դեկտեմբերին կայացել է «Երիտասարդ առաջնորդ» մրցանակաբաշխությունը, որտեղ Լեոն Սաբուան արժանացել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին։ 2023 թվականին Սաբուան «Ուրարտուի» կազմում խփել է 9 գոլ, իսկ 2022/23 մրցաշրջանում օգնել է երևանյան ակումբին դառնալ Հայաստանի չեմպիոն։
21:21 27.12.2023
Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Զեպ Մայերն անգլիացի հարձակվող Հարի Քեյնին համեմատել է «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հետ։ «Հարին անհավանական գոլային հաջողություններ է գրանցել այս մրցաշրջանում: Այո՛, բոլորը կարծում էին, որ նա հաջողության կհասնի «Բավարիայում», սակայն նրա ելույթը գերազանցեց սպասելիքները… Խոսքեր չունեմ: Քեյնի առանձնահատկությունն այն է, որ նա շատ լավ է խաղում թիմակիցների հետ։ Նա […]
21:00 27.12.2023
Արագ շախմատի աշխարհի առաջնությունում ավարտվել է առաջին խաղային օրը: 5-րդ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Ռոբերտ Հովհաննիսյանը, որը վաստակել է 3.5 միավոր: Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանն ուննեն 3-ական միավոր, Սամվել Տեր-Սահակյանը՝ 2.5, Հայկ Մարտիրոսյանը՝ 2, Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբյանը՝ 1.5-ական, իսկ Տիգրան Հարությունյան՝ 1: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյան 4 խաղափուլից […]
20:45 27.12.2023
NBA-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի «Լոս Անջելես Լեյքերս» -«Բոսթոն» (115-126) խաղից առաջ «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հանդիպել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ: Մարզիկները խաղաշապիկներ են փոխանակել. Վինիսիուսը 38-ամյա բասկետբոլիստին նվիրել է իր ստորագրությամբ Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկը, իսկ Լեբրոն Ջեյմսը 23-ամյա Վինիին նվիրել է իր ստորագրությամբ «Լոս Անջելես Լեյքերսի» խաղաշապիկը:
20:28 27.12.2023
Ռուսական «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Ամստերդամի «Այաքս» չկայացած տրանսֆերին. «Ես գիտեի, որ օգոստոսին «Այաքսը» առաջարկ է ներկայացրել Սպերցյանին գնելու համար: Ինձ համար, որպես մարզիչ, ուրախալի է, որ մենք ունենք նման տաղանդավոր ֆուտբոլիստ: Սպերցյանն արժանի է նման առաջարկների: Նա շատ բան է արել «Կրասնոդարի» համար: «Այաքսի» նման ակումբում […]
20:10 27.12.2023
Ավարտվել է ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական Բ կարգի դասընթացը, որին մասնակցում էին Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպաններ Արաս Օզբիլիսը և Գևորգ Ղազարյանը, ինչպես նաև՝ այլ անվանի ֆուտբոլիստներ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցները դեկտեմբերի 26-ին ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում ստացել են իրենց դիպլոմները և արտոնագրերը։
19:54 27.12.2023
Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տպավորիչ կամային հաղթանակ է տարել «Ասթոն Վիլայի» նկատմամբ: Առաջին խաղակեսում 0-2 հաշվով պարտվելուց հետո Էրիկ Տեն Հագի թիմը 3 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գառնաչոն, մեկ անգամ աչքի է ընկել դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդը։ «Մանչեսթեր Յունայթեդն» այս հաղթանակի […]
19:26 27.12.2023
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը որոշել է հեռանալ ակումբից, հաղորդում է L’Equipe-ը։ Ֆրանսիացին որոշել է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Այս մրցաշրջանում 30-ամյա ֆրանսիացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 14 խաղ, խփել է 1 գոլ։ Ավելի վաղ հերքվել էր այն տեղեկությունը, թե Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հետաքրքրված է ֆրանսիացուն վերադարձնելու հարցում: Վարանը «Ռեալում» խաղացել […]
19:12 27.12.2023
Բասկետբոլի Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող «Գրավլին Դյունկերկ» ակումբը մնացել է առանց տնային մարզահամալիրի: Ակումբի մամուլի ծառայությունն արտակարգ իրավիճակի մասին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով. «Հրշեջներն անում են ամեն ինչ՝ մարելու այն սարսափելի հրդեհը, որը ոչնչացնում է «Սպորտիկան»»: L’Equipe-ը հաղորդում է, որ հրդեհի հետևանքով զոհեր չկան: Ակումբը ստիպված կլինի ժամանակավորապես հանգրվանել այլ վայրում:
18:47 27.12.2023
«Բարսելոնան» հրաժարվել է 100 միլիոն եվրոյով վաճառել կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի տրանսֆերը, հայտնում է Diario Sport-ը։ Ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված է եղել Մյունխենի «Բավարիան», որը կենտրոնական պաշտպանի փնտրտուքների մեջ է։ Մյունխենցիները հետաքրքրված են նաև Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Վիլյամ Սալիբայի ծառայություններով, սակայն Սալիբան պատրաստվում է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը ներկայիս ակումբի հետ։ Արաուխոն 2018 թվականին է տեղափոխվել […]
18:12 27.12.2023
Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։ ««Արարատ-Արմենիա» ՖԱ հայտարարությունն ի պատասխան Եվրոպական Սուպերլիգայի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշմանը։ Լինելով Եվրոպական ֆուտբոլային ընտանիքի անդամ՝ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հավատարիմ է մնում Եվրոպական ֆուտբոլային մոդելի արժեքներին ու բաց մրցակցությանը: Մենք կարծում ենք, որ եվրոպական ֆուտբոլի հաջող ապագան հնարավոր է ապահովել միայն ակումբների՝ UEFA-ի և FIFA-ի հետ […]
17:40 27.12.2023
Ռուսաստանի Ազգային ֆուտբոլային լիգան ներկայացնող ԿԱՄԱԶ-ի կիսապաշտպան Պավել Գորելովը խոսել է Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև ընտրություն կատարելու մասին։ «ՆաԽ հայրս հայ է։ Նա փոքր տարիքից միշտ ինձ ասել է, որ ես հայ եմ։ Հետագայում այնպես ստացվեց, որ ինձ առաջինը հրավիրեցին Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքական։ Սակայն, անգամ եթե հրավեր ստանայի Ռուսաստանի հավաքականից, կընդունեի Հայաստանի […]
15:11 27.12.2023
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է տարեվերջյան վարկանիշային աղյուսակն ակումբային ֆուտբոլում։ Հայաստանը տարին ավարտել է 36-րդ տեղում։ Ցուցակում տեղ են գտել ՈւԵՖԱ-ի անդամ 55 երկրների ասոցիացիաները։ Առաջին տեղում Անգլիան է, որին հաջորդում են Իսպանիան ու Իտալիան։ Լավագույն տասնյակում են նաև Գերմանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Բելգիան, Թուրքիան ու Շոտլանդիան։ Հաշվարկը կատարվում է ՈւԵՖԱ-ի անդամ երկրների ակումբների՝ եվրագավաթներում գրանցած արդյունքների […]
14:35 27.12.2023
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը Միլանի «Ինտերի» հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը գրեթե ավարտին են հասցրել բանակցությունները։ Նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։ Մխիթարյանն առաջարկ է ունեցել Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբներից մեկից, սակայն չի ընդունել այն, քանի որ ցանկացել է ելույթները շարունակել Ա Սերիայում։ […]
13:17 27.12.2023
Իսկական մղձավանջ է դարձել երեկոն Հռոմում «Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարիի համար: Նախ խաղադաշտում Իտալիայի չեմպիոնի գլխավոր մարզիչը կորցրել է Մատեո Պոլիտանոյին ու Վիկտոր Օսիմհենին, քանի որ երկուսն էլ կարմիր քարտ էին ստացել: Արդյունքում թիմը պարտվել է «Ռոմային» 2-0 հաշվով: Բայց սա դեռ ամբողջը չէ: Խաղից հետո էլ Մացարին չի հասցրել ակումբի ավտոբուսին: Մացարին, որ […]
12:43 27.12.2023
Ֆորմուլա 1-ի եռակի չեմպիոն, 26-ամյա Մաքս Ֆերստապենը զավեշտալի իրավիճակում է հայտնվել. ավտոմեքենաների վարձակալության պորտուգալական Six ընկերությունը «Ռեդ Բուլի» ավտոարշավորդին չի տրամադրել Mercedes AMG GT ավտոմեքենան, հաղորդում է Fórmula Directa-ն: Նրանց կանոնների համաձայն՝ այդպիսի հզոր ավտոմեքենա կարելի է վարձակալել միայն այն դեպքում, եթե վարձակալողի տարիքը 30-ն անց է: Ենթադրվում է, որ այդ դեպքում վարորդը համապատասխան փորձ […]
11:45 27.12.2023
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստուհի Ջուլիա Գվինը մոռացել է հագնել կիսավարտիքը փոխարինման մտնելուց առաջ։ «Նյուրնբերգի» դեմ խաղում 24-ամյա գերմանուհին, հանելով մարզումային համազգեստը, նկատել է, որ առանց կիսավարտիքի է։ Դրանից հետո Գվինն ուղևորվել է հանդերձարան ու վերադարձել կիսավարտիքը հագին։ Նա խաղադաշտ է դուրս եկել 62-րդ րոպեին։ «Բավարիայի» կանանց թիմը երկրորդն է Գերմանիայի առաջնությունում և 10-րդ տուրից հետո մեկ […]
10:54 27.12.2023
Հայտնի գործարար, INEOS-ի նախագահ Ջիմ Ռետկլիֆը ձեռք է բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» A և B կարգի բաժնետոմսերի 25 տոկոսը, հաղորդում է ակումբի կայքը: Նաև INEOS-ը լրացուցիչ 270 միլիոն եվրո կտրամադրի՝ «Օլդ Թրաֆորդում» ներդրումներ կատարելու համար: «Որպես այստեղի բնակիչ և ակումբի հավերժ աջակից՝ ուրախ եմ, որ մենք կարողացանք համաձայնության գալ «Մանչեսթեր Յունայթեդի» խորհրդի հետ՝ ակումբի ֆուտբոլային […]
09:40 27.12.2023
NBA-ի հերթական խաղային օրը «Դետրոյթ Փիսթոնսը» 115:126 հաշվով պարտվել է «Բրուքլին Նեթսին»: Այդ պարտությունը Մոնտի Ուիլյամսի թիմի համար 26-րդն էր անընդմեջ: «Դետրոյթը» կրկնել է մեկ մրցաշրջանում NBA-ի պատմության անընդմեջ պարտությունների հակառեկորդը: Նախկինում նման անհաջող շարք գրանցել էին «Քլիվլենդը» 2010-2011 մրցաշրջանում և «Ֆիլադելֆիան»՝ 2013-2014-ում: 2 օրից «Դետրոյթը» կրկին հանդիպելու է «Բրուքլինին» և կարող է մոտենալ NBA-ի […]
22:09 26.12.2023
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Տոմա Մենյեն պատմել է, թե ակումբն ինչպիսի տուգնանքներ սահմանել ֆուտբոլիստների ավելորդ քաշի համար: «Մեր վերջին մարզման ժամանակ բոլորիս կշռել են, նույնը անելու են նաև վերադառնալիս: Ակումբը տուգանքներ է սահմանել ավելորդ քաշի համար. 1000 եվրո յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց: Ինչ-որ մակարդակից հետո ամեն 100 գրամը տուգանվելու է 1000 եվրոյով: Ես անուն չեմ հայտնի, բայց […]
18:15 26.12.2023
«Միլանը» որոշել է պաշտոնանկ չանել գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին: La Gazzetta dello Sport-ի տեղեկությամբ՝ այդ որոշման համար որոշիչ են դարձել ակումբի ղեկավարների հեռախոսազանգերը թիմի առաջատար ֆուտբոլիստների հետ: Նրանցից շատերն աջակցել են իտալացի մասնագետին: Ամենայն հավանականությամբ, Պիոլին «Միլանում» կմնա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Այդ ընթացքում, ակումբի ղեկավարությունը կգնահատի նրա աշխատանքը, ինչպես նաև կքննարկի Անտոնիո Կոնտեին հրավիրելու […]