22:42 23.12.2023
Իտալական Ա Սերիայի 17-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվել էր մրցաշարային աղյուսակը եզրափակող «Սալերնիտանային» և միայն 90-րդ րոպեին է փրկվել պարտությունից: Օլիվյե Ժիրուի փոխանցումից հետո հավասարությունը վերականգնել է Լուկա Յովիչը: Խաղն ավարտվել է 2-2 հաշվով: Ստեֆանո Պիոլիի թիմը 33 միավորով երրորդն է, իսկ «Սալերնիտանան» միավորների քանակը հասցրեց 9-ի:
21:54 23.12.2023
Դեկտեմբերի 23-ին կայացան ՀՖՖ նախագահի ընտրությունները, որոնց արդյունքում ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում: Այդ կապակցությամբ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն Արմեն Մելիքբեկյանին է հղել շնորհավորական ուղերձ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ուղերձում ասվում է. «Սիրելի Արմեն, սիրելի ընկեր, Ուրախ եմ շնորհավորելու Ձեզ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Հաստատ գիտեմ, որ […]
21:27 23.12.2023
Բրազիլական «Գրեմիոյից» հեռացած ուրուգվայցի Լուիս Սուարեսը մեկ տարվա պայմանագիր է կնքել MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» հետ, հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը: «Շատ ուրախ և ոգևորված եմ այս մարտահրավերն ընդունելու համար, ցանկանում եմ իրականացնել «Ինտեր Մայամիի» կազմում տիտղոսներ նվաճելու երազանքս և անհամբերությամբ սպասում եմ նախկին թիմակիցներիս հետ հանդես գալուն»,- նշել է 36-ամյա ֆուտբոլիստը: «Ինտեր Մայամիում» […]
20:48 23.12.2023
Սաուդյան Արաբիայի առաջնության 18-րդ տուրի խաղում «Ալ Նասրը» 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ալ Իթիֆակի» նկատմամբ: Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: 2023 թվականին խփած գոլերի քանակը պորտուգալացին հասցրեց 51-ի և հետ է մնում միայն Հարի Քեյնից ու Կիլիան Մբապեից, որոնք աչքի են ընկել 52-ական անգամ: «Ալ Նասրը» SPL-ի մրցաշարային աղյուսակում […]
19:50 23.12.2023
Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Ասթոն Վիլան» ընդունել էր նորեկ «Շեֆիլդ Յունայթեդին»: Մրցաշարային աղյուսակի հետնապահը խաղի հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ բացեց հաշիվը, բայց մրցավարի ավելացրած ժամանակում Նիկոլո Ձանիոլոն կարողացավ խփել պատասխան գոլը: Պրեմիեր լիգայի նախորդ 15 տնային խաղում Ունայ Էմերիի թիմը հաղթել էր, իսկ «Շեֆիլդի Յունայթեդին» հաղթելու դեպքում 25 տարի անց կդառնար Անգլիայի […]
19:30 23.12.2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին. «Մբապեն հիանալի ֆուտբոլիստ է, բայց նրա ապագայի մասին ոչինչ չեմ կարող ասել: Ես նրա գործակալը չեմ: Նախ` ուզում եմ շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը։ Երկրորդ՝ նա մեծ մարզիկ է, նա ավագն է։ 2024 թվականին լինելու է Եվրոպայի առաջնություն, որը, հուսով եմ, կհաղթենք։ […]
19:10 23.12.2023
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Նրա փոխանցմամբ՝ 34-ամյա հայ ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականը՝ 4 միլիոն եվրո աշխատավարձով։ Պայմանագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ մրցաշրջանով։ Այս մրցաշրջանում Մխիթարյանը անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
18:48 23.12.2023
Սուպերլիգայի գործադիր տնօրենն ասել է, որ մրցաշարին աջակցում են ավելի շատ ակումբներ, քան թվում է։ «Շատ ակումբներ հայտարարություններ են տարածել, որտեղ մենք տեսնում ենք 70-ամյա մենաշնորհի երկար ձեռքը: Կասկածո՞ւմ ենք, որ ՈւԵՖԱ-ն ճնշում է գործադրում ակումբների վրա։ Ժամանակ տվեք նրանց, և թողեք համոզենք ակումբներին։ Մենք կհամոզենք ակումբներին՝ Եվրոպայի լավագույն ակումբներին։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ […]
18:23 23.12.2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ հերթական 24-րդ ժողովի ընթացքում խոսել է եվրոպական Սուպերլիգայի մասին։ «Ցանկանում եմ այսօր ուղերձի հատվածում օգտվել առթից ու խոսել մի շատ կարևոր իրադարձության մասին։ ՀՖՖ-ի թիմը վերջին 4 տարիների ընթացքում աշխատել է հայկական ֆուտբոլի զարգացման համար և վստահ եմ, որ իր շահառուների ու գործընկերների հետ բազմաթիվ դրական քայլեր է […]
18:05 23.12.2023
Ամերիկյան «Ինտեր Մայամին» ցուցադրել է թիմի արգենտինացի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսիի նոր սանրվածքը։ Լուսանկարը հրապարակվել է ակումբի սոցցանցում։ Ավելի վաղ Մեսսին ճանաչվել էր Արգենտինայի՝ տարվա լավագույն մարզիկ։ Այս տարի Մեսսին ֆրանսիական ՊՍԺ-ի հետ նվաճել է Լիգա 1-ի հաղթողի տիտղոսը և Ֆրանսիայի Սուպերգավաթը։ Նրա հետ առաջին գավաթն է նվաճել նաև «Ինտեր Մայամի» ակումբը (Լիգաների գավաթ), […]
17:37 23.12.2023
Իտալիայի փոխչեմպիոն «Լացիոն» կողմ է ՈւԵՖԱ-ից անկախ ֆուտբոլային եվրոպական Սուպերլիգայի ստեղծմանը։ Այդ մասին հայտնել է հռոմեական ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոն։ «Ես ողջունում եմ Եվրոպական դատարանի որոշումը, քանի որ ՈւԵՖԱ-ն չի կարող միաժամանակ լինել և՛ կարգավորող մարմինը, և՛ վաճառողը։ Փոխվում է այն, թե որտեղ կարող են հայտնվել ֆինանսական միջոցները։ Անկախ Սուպերլիգան կարող է ազատել ֆինանսական ռեսուրսներ […]
17:21 23.12.2023
Մադրիդի «Ռեալը» 1։0 հաշվով հաղթելով «Ալավեսին» բարձրացել է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ 18 խաղում վաստակելով 45 միավոր։ Սա մադրիդյան ակումբի լավագույն մեկնարկն է Լա Լիգայում 2011/2012 մրցաշրջանից ի վեր, երբ նրանք 18 խաղում վաստակել էին 46 միավոր, հայտնում է Madrid Xtra-ն։ Հիշեցնենք, որ նրանք գերազանցել են «Ժիրոնային», որը միավորներ է կորցրել «Բետիսի» հետ […]
17:00 23.12.2023
Transfermarkt-ը հրապարակել է Իսպանիայի Լա Լիգայում հանդես եկող ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը, որում տեղ են զբաղեցրել միայն «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստները։ Լա Լիգայի բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 4.71 միլիարդ եվրո։ 1. Ջուդ Բելինգեմ («Ռեալ», 180 միլիոն եվրո) 2. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ», 150 միլիոն եվրո) 3. Ռոդրիգո («Ռեալ», 100 միլիոն եվրո) 4. Ֆեդերիկո Վալվերդե […]
16:14 23.12.2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական ժողովի օրակարգային հարցերից վերջինը վերաբերել է 7 ակումբների՝ «Աղթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա» ՍՊԸ, «Այգ» ՖԱ ՀԿ, «Լոռի Վանաձոր» ՖԱ ՀԿ, «Վանաձոր ՖԱ» ՀԿ, «Աբովյան Ակադեմիա» Ֆուտբոլային ՀԿ, «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ, «Օլիմպիա ՖԱ» ՀԿ անդամությանը ՀՖՖ-ին։ Միաձայն քվեարկությամբ այս 7 ակումբի անդամակցության հայտը բավարարվեց։ ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընդգծել է, որ […]
15:44 23.12.2023
«Մանչեսթեր Սիթին» Սաուդյան Արաբիայում կայացած աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելու շնորհիվ ռեկորդ է սահմանել անգլիական ակումբների շրջանում։ «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգլիական ակումբն է, որին հաջողվել է 5 տիտղոս նվաճել մեկ տարում։ Այս տարի Գվարդիոլայի թիմը դարձել էր նաև Անգլիայի չեմպիոն ու գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող և Եվրոպայի սուպերգավաթակիր։
15:19 23.12.2023
Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ ՀՖՖ հերթական ժողովի ընթացքում կայացած ՀՖՖ նախագահի ընտրությունում գործող նախագահը հավաքեց 20 ձայն։ Մյուս թեկնածուն՝ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, ստացավ 3 ձայն։ Քվեարկությանը մասնակցել է ՀՖՖ անդամ 25 ակումբներից 23-ը։ Բացակայել են Երևանի «Նոայի» ու Գյումրիի «Շիրակի» պատվիրակները։
14:50 23.12.2023
Սաուդյան Արաբիայում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը, որի եզրափակչում Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» 4-0 հաշվով առավելության հասավ Լիբերտադորեսի գավաթակիր «Ֆլումինենսեի» նկատմամբ և նվաճեց գավաթը: Գոլերի հեղինակ դարձան Խուլիան Ալվարեսը՝ 1, 88, Նինոն՝ 27 (ինքնագոլ), և Ֆիլ Ֆոդենը՝ 72:
14:32 23.12.2023
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակի 15-րդ համար, ՌԴ-ն ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը աջակցություն է հայտնել ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիզին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար ընտրապայքարում։ «Ցանկանում եմ աջակցություն հայտնել Արասին ընտրություններում։ Առաջատար մարզիկ, որն արժանի է լինել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։ Վստահ եմ՝ նա անհրաժեշտ ներդրում կունենա հավաքականում»,- սոցիալական ցանցերում գրել […]
14:12 23.12.2023
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսը գրառում է կատարել սոցցանցերում։ «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ամբողջ ընթացքում ինձ հետ են եղել: Անկախ այսօրվա ընտրությունների արդյունքներից, ես խոստանում եմ՝ հայկական ֆուտբոլն այլևս նույնը չի լինելու»,- գրել է Արաս Օզբիլիսը։ ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան այսօր դեկտեմբերի 23-ին։ Առաջադրվել է երկու […]
13:54 23.12.2023
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականում իր նախկին թիմակից Արաս Օզբիլիսին հաջողություն է մաղթել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում։ «Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիսի նման բարձր մակարդակի մարզիկն ու անձնավորությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Վստահ եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և դրա սահմաններից դուրս օգուտ կտան իմ երկրում ֆուտբոլի աճին։ Ես քո կողքին եմ, […]
13:39 23.12.2023
24 տարեկանում մահացել է Վենեսուելայի հավաքականի բասկետբոլիստ Գարլի Սոջոն, հայտնում է Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Սոջոն մահացել է դեկտեմբերի 22-ին՝ Կարակասում գտնվող իր տանը: Մահվան պատճառները չեն նշվում։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Սոջոն մահացել է էպիլեպսիայի ծանր նոպայից։ «Մենք խորապես ափսոսում ենք Գարլի Սոջոյի՝ մեր ազգային հավաքականի անդամ և բասկետբոլային կարիերայի խոստումնալից […]
09:17 23.12.2023
Միլանի «Ինտերի» ավագ, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել «Բոլոնիայի» դեմ խաղում։ Լաուտարո Մարտինեսը չի կարողանա օգնել թիմին Իտալիայի առաջնության հաջորդ երկու հանդիպումներում «Լեչեի» (դեկտեմբերի 23 ) և «Ջենոայի» (դեկտեմբերի 29 ) հետ։ Լաուտարո Մարտինեսը 15 գոլով Իտալիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է։
08:39 23.12.2023
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն մեկնաբանել է Եվրոպական միության դատարանի որոշումը, որ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն իրավունք չունեն արգելել ակումբներին մասնակցել այլ մրցաշարերի։ «Եվրոպական դատարանի հանդեպ ունեցած ողջ հարգանքով՝ այս որոշումը ոչինչ չի փոխի, դա ճիշտ է։ Մենք կշարունակենք հյուրընկալել աշխարհի ամենահետաքրքիր, մրցակցային և նշանակալից մրցաշարերը և օգտագործելու մեր եկամուտը՝ աշխարհի բոլոր անկյուններում ֆուտբոլը […]
08:18 23.12.2023
Եվրոպայի ֆուտբոլային Սուպերլիգայի անցկացման վերաբերյալ Եվրոպական դատարանի վճռից հետո առաջին օրը Եվրոպայի հինգ առաջատար լիգաների 17 ակումբներ դեմ են արտահայտվել ՈւԵՖԱ-ից անկախ մրցաշարի ստեղծմանը։ Այս ակումբներն են անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Տոտենհեմը», իսպանական «Սեւիլիան», «Վալենսիան», «Աթլետիկո Մադրիդը», «Ռեալ Սոսիեդադը», «Վիլյառեալը», իտալական «Ինտերը», «Ռոման», «Ատալանտան», գերմանական «Բավարիան», «Բորուսիա Դորտմունդը», «Բայերը», ֆրանսիական ՊՍԺ-ն, «Մոնակոն»։ Կողմ […]
23:45 22.12.2023
Ամստերդամի «Այաքսը» դուրս է մնացել Նիդերլանդների գավաթի խաղարկությունից՝ 1/16 եզրափակիչում 2:3 հաշվով պարտվելով «Հերկուլեսին»։ «Այաքսը» պատմության մեջ առաջին անգամ երկրի գավաթի խաղարկությունից դուրս է մնում սիրողական թիմի հետ պայքարում, հաղորդում է Opta-ն։ «Հերկուլեսը» հանդես է գալիս Նիդերլանդների չորրորդ դիվիզիոնում։ Մինչ այս «Այասքսը» Նիդերլանդների գավաթի խաղարկություններում 29 անգամ մրցել էր սիրողական թիմերի հետ և միշտ հաղթել […]
23:15 22.12.2023
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն անցնող տարվա բացթողում համարում է Օլիմպիական խաղերի ուղեգիր չնվաճելը: «Անցնող տարում մեր բացթողումն այն էր, որ չկարողացանք Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Սակայն վստահ եմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կունենանք մեր առաջին ուղեգիրը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Աղամալյանը: Նրա խոսքերով դեռևս հստակ չէ, թե Հայաստանի հավաքականը քանի […]
22:45 22.12.2023
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներն են Մադրիդի «Ռեալի» 20-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը և ֆրանսիական ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրանց տրանսֆերային արժեքը հավասար է 180 միլիոն եվրոյի։ Ջուդ Բելինգեմի տրանսֆերային արժեքը կես տարում բարձրացել է 30 միլիոն եվրոյով։ Կիլիան Մբապեի և Էրլինգ Հոլանդի տրանսֆերային արժեքները մնացել են անփոփոխ։
22:15 22.12.2023
ՈւԵՖԱ-ն կազմել է ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի խորհրդանշական հավաքականը, որը հետևյալ կազմն ունի. դարպասապահ․ Գրեգոր Կոբել («Բորուսիա Դորտմունդ»), պաշտպաններ․ Ժոաու Կանսելու («Բարսելոնա»), Մատս Հումելս («Բորուսիա Դորտմունդ»), Այեն Մունյոս («Ռեալ Սոսիեդադ»), կիսապաշտպաններ․ Բուկայո Սակա («Արսենալ»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ»), Բրայս Մենդես («Ռեալ Սոսիեդադ»), Վենդերսոն Գալենո («Պորտու»), Հարձակվողներ․ Հարի Քեյն («Բավարիա»), […]
21:48 22.12.2023
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» սպառնում է հեռացում Չեմպիոնների լիգայից ՈւԵՖԱ-ի ֆինանսական կանոնադրության խախտումների պատճառով, հաղորդում է Die Welt-ը։ Ակումբները պարտավոր են ծախսերը փոխհատուցել համապատասխան եկամուտներով։ Նախորդ տարեկան հաշվետվությունում կատալոնական ակումբը ահռելի պարտքի փոխհատուցումը երաշխավորել է ապագայում հեռուստատեսային և մարկետինգային իրավունքների վաճառքից սպասվող եկամուտով։ Սակայն այդ ամենը չի ազդե ՈւԵՖԱ-ի գնահատականի վրա։ Հաշվի է առնվում միայն արդեն […]
21:28 22.12.2023
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը The Guardian-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Նորվեգացին առաջին տեղն է զբաղեցրել 218 փորձագետների քվեարկության արդյունքում: Երկրորդ տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 27-րդն է, Մեսսին՝ 10-րդը: […]