20:15 17.12.2023
2024 թվականի հունվարի 12-ից 20-ը կանցկացվեն շախմատի տղամարդկանց Հայաստանի 84-րդ և կանանց Հայաստանի 79-րդ առաջնությունները: Հայաստանի առաջնությանը կմասնակցեն՝ ՄԳ Սամվել Տեր-Սահակյանը ՄԳ Մանուել Պետրոսյանը ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյանը ՄԳ Զավեն Անդրիասյանը ՄԳ Տիգրան Հարությունյանը ՄԳ Մամիկոն Ղարիբյանը ՄՎ Արթուր Դավթյանը ՖՎ Ռոբերտ Փիլիպոսյանը ՖՎ Էրիկ Չաքրյանը Դավիթ Տիրատուրյանը Կանանց Հայաստանի առաջնությանը կմասնակցեն՝ ԿՄԳ Մարիա Գևորգյանը ԿՄՎ […]
19:53 17.12.2023
«Լոկոմոտիվի» ու Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է գարնանային հատվածում մոսկովյան ակումբում ելույթները շարունակելու մասին. «100 տոկոսով չեմ կարող ասել՝ ինչ կլինի վաղը, բայց ինձ հարցնում են գլոբալ թեմաների մասին: Պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Տեսնենք` ճակատագիրն ինչ է պատրաստել»,-24-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sport24-ը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանի […]
19:30 17.12.2023
Խորվաթիայում ավարտված շախմատի կայծակնային խաղի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը գրավել է 6-րդ տեղը: 13 խաղում Հայկը վաստակել է 10 միավոր, հաղթելով 10 խաղում և պարտվելով 3-ում։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ՝ միջազգային վարպետ Էմին Օհանյանը, ցույց է տվել լավագույն արդյունքը մինչև 18 տարեկանների պայքարում: նա վաստակել է 9,5 միավոր և 560 շախմատիստների թվում զբաղեցրել է 22-րդ տեղը։ Հիշեցնենք, որ ավելի […]
19:01 17.12.2023
Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել է «Վալենսիային» և 1:1 հաշվով ավարտել հանդիպումը: 55-րդ րոպեին Ժոաու Ֆելիքսը գրավել է անպաշտպան մնացած դարպասը: 15 րոպե անց Ուգո Գիլյամոնը հավասարեցրել է հաշիվը: Չնայած նրան, որ «Բարսելոնան» հանդիպման ընթացքում բազմաթիվ գոլային պահեր է ունեցել, Չավիի գլխավորած թիմը չի կարողացել հաղթել: «Բարսելոնան» 35 միավորով երրորդն է, իսկ «Վալենսիան» 20 […]
18:28 17.12.2023
Հայաստանի հավաքականի նորեկ, ռուսական «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարող է կարիերան շարունակել ՌՊԼ-ի առաջատար «Կրասնոդարում»։ Ռուս ինսայդեր Իվան Կարպովը սոցցանցերում հայտնել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկուն խորհուրդ է տվել ձեռք բերել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։ «Նիժնի Նովգորոդը» պատրաստ է հայ կիսապաշտպանից բաժանվել 2,5 միլիոն եվրոյի դիմաց։ Ավելի վաղ լուրեր […]
17:05 17.12.2023
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում կլինի ճապոնական «Ուրավան»: Քառորդ եզրափակչում ճապոնական ակումբը նվազագույն հաշվով հաղթել էր մեքսիկական «Լեոնին»: Պեպ Գվարդիոլայի թիմը մրցաշարին մասնակցում է՝ որպես Չեմպիոնների լիգայի հաղթող ու պայքարը կսկսի կիսաեզրափակիչ փուլից: Կիսաեզրափակիչ մյուս զույգում Լիբերտադորեսի գավաթի հաղթող «Ֆլումինենսեն» կմրցի Եգիպտոսի «Ալ Ահլիի» հետ, որը 3-1 հաշվով հաղթել է […]
16:18 17.12.2023
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։ 5-րդ տուրում Ռուբեն Նազարեթյանի թիմը ընդունեց Վրաստանի հավաքականին ու հաղթեց 3-1 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում աչքի ընկան Գարեգին Մաշումյանը, Վլադիմիր Սանոսյանն ու Ռոդրիգինյոն։ Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 3 միավոր ու բարձրացավ 3-րդ տեղ։ Վրաստանը նույնքան միավորով […]
11:54 17.12.2023
Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի արագ շախմատի փոխչեմպիոն է: Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից: Հայ գրոսմայստերը, չկրելով ոչ մի պարտություն, 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Կայծակնային շախմատի առաջնությունում Հայկը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, իսկ միջազգային վարպետ Էմին Օհանյանը ցույց է տվել լավագույն արդյունքը մինչև 18 տարեկան պատանիների մեջ:
10:40 17.12.2023
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Վալենսիայի» հետ հանդիպման արդյունքը (1-1). «Մենք արժանի էինք հաղթանակի, մենք շատ լավ խաղացինք և արեցինք անհրաժեշտ ամեն ինչ հաղթելու համար։ Կարծում եմ՝ երկու միավոր կորցրեցինք։ Եթե կա որևէ բան, որի վրա պետք է կենտրոնանանք, դա արդյունավետությունն է: Ես հիասթափված եմ, քանի որ կարծում եմ, որ […]
23:37 16.12.2023
«Լուտոնի» պաշտպան Թոմ Լոքերը կորցրել է գիտակցությունը Անգլիայի Պրեմիեր լիգայի (EPPL) 17-րդ տուրի՝ «Բորնմութի» դեմ հանդիպման ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեցել 62-րդ րոպեին, երբ հաշիվը 1:1 էր: Ֆուտբոլիստը վատացել է խաղադաշտում, բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել և պատգարակով տեղափոխել տրիբունայի սենյակ։ Ինչպես մեկնաբան Գարի Թաֆուսն ասել է X սոցիալական ցանցում՝ «Բորնմութի» բժշկին հղումով, Լոկյերն այժմ գիտակցության […]
19:56 16.12.2023
Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը խոստովանել է, որ մանուկ հասակում հիացել է բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյով․ «Նա իմ ամենասիրած մարզիկն էր: Երբ 15 տարեկանում տեղափոխվեցի «Բարսելոնա»՝ մարզվելու, հնարավորություն ունեցա մի քանի անգամ տեսնել նրան։ Բացարձակ հանճար»,- ասել է Մարեյը սոցցանցերի հետևորդներին։ Ռոնալդինյոն խաղացել է ՊՍԺ-ում, «Բարսելոնայում», «Միլանում», «Ֆլամենգոյում» և այլ թիմերում։ Նա «Ոսկե գնդակի» (2005) դափնեկիր է։ […]
19:21 16.12.2023
Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի տնօրեն Մայքլ Էմենալոն պատասխանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ երկրի ակումբներից մեկը տեղափոխվելու մասին հարցին. «Մբապեի հետ խոսակցությունը բաց է, բայց մենք չգիտենք, թե ինչ ընտրություն է նա ցանկանում կատարել։ Մեր դիրքորոշումը շատ պարզ է. այս տրամաչափի ցանկացած խաղացող գիտի, թե ինչպես գտնել մեզ: Նա իմ սիրելի ֆուտբոլիստն է»,- Էմենալոյի […]
18:44 16.12.2023
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և կիսապաշտպան Մարկոս Ժունիորը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը, հաղորդում է ակումբի կայքը։ Բրազիլացի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ Մարկոսը «Ուրարտուի» կազմում ընդհանուր առմամբ 57 հանդիպման է մասնակցել` դառնալով 4 գոլի հեղինակ: 2022/23 մրցաշրջանում նա «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին ունեցած ելույթների ու […]
18:15 16.12.2023
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները պաշտպան Հարի Մագուայրին ընտրել են նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական էջը։ Նոյեմբերին 30-ամյա պաշտպանը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Ֆուլհեմի» (1-0), «Լուտոն Թաունի» (1-0) և «Էվերտոնի» (3-0) դեմ խաղերին, որոնցում թիմը հաղթել է: Այս մրցաշրջանում Մագուայրը թիմի կազմում մասնակցել է 17 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ […]
17:48 16.12.2023
Սաուդյան Արաբիայի առաջնության 17-րդ տուրում «Ալ Ֆատեհը» սեփական խաղադաշտում մրցել է «Ալ Շաբաբի» հետ։ Գրանցվել է ոչ ոքի՝ 1:1: «Ալ Ֆատեհի» կազմում գեղեցիկ գոլային փոխանցում է կատարել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
17:18 16.12.2023
ՊՍԺ-ն դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոյի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը, հայտնում է Le10Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ Կազեմիրոն դիտարկում է այս տրանսֆերի հնարավորությունը։ Նշվում է, որ բրազիլացին կարող է համաձայնվել տրանսֆերին «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս չգալու և ֆրանսիական ակումբում ավելի բարձր աշխատավարձի պատճառով: 31-ամյա Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում […]
16:35 16.12.2023
Մադրիդի «Ռեալը» որոշել է, որ նոր պայմանագիր չի առաջարկի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, հայտնում է Sport-ը։ Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբն անխուսափելի է համարում ֆուտբոլիստի հեռանալը։ Մոդրիչն ինքը նույնպես հասկանում է, որ ժամանակն է, որ նա հեռանա թիմից։ Նշվում է, որ Մադրիդի «Ռեալն» արդեն ծրագրեր է կազմում հաջորդ մրցաշրջանի համար, իսկ 38-ամյա կիսապաշտպանը ներառված չէ դրանց մեջ։ […]
15:58 16.12.2023
«Բարսելոնան» դիտարկում է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց բաժանվելու տարբերակը, ով ամենաբարձր աշխատավարձն ունի ակումբում, որպեսզի ստանա լրացուցիչ միջոցներ, որոնցով թիմը կարող է ձեռք բերել մի քանի այլ խաղացողների։ Այս մասին հայտնում է Football Transfers-ը, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի համաձայն՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական ակումբի գլխավոր նպատակը «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարեշն է լինելու, ով իր […]
14:49 16.12.2023
Անգլիական FourFourTwo հատարակությունը հրապարակել է 1990-ականների լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը։ Վարկանիշային աղյուսակը գլխավորել է Ֆրանսիայի հավաքականի, «Յուվենտուսի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը։ Երկրորդ տեղում բրազիլացի Ռոնալդոն է, իսկ երրորդը՝ իտալացի Ռոբերտո Բաջոն։ 1990-ականների լավագույն 10 ֆուտբոլիստները. 1. Զինեդին Զիդան, Ֆրանսիա 2. Ռոնալդո, Բրազիլիա 3. Ռոբերտո Բաջո, Իտալիա 4. Պաոլո Մալդինի, Իտալիա 5. Ռիվալդո, Բրազիլիա […]
08:23 16.12.2023
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հսկողություն է սահմանել ակումբի ֆուտբոլիստների նկատմամբ, հայտնում է L’Équipe-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Էնրիկեն օգնականին ուղարկել է փարիզյան գիշերային ակումբներ՝ պարզելու, թե արդյոք իր խաղացողները գաղտնի երեկույթների են հաճախում։ Նաև Էնրիկեն թիմի մարզումային բազայում ներդրել է պարտադիր գրանցման համակարգ: Նշվում է, որ կարգապահությունը Էնրիկեի գլխավոր սկզբունքներից մեկն է որպես մարզիչ։ Մասնագետը միշտ […]
23:49 15.12.2023
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն ամենայն հավանականությամբ չի մասնակցի Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Քրիսթալ Փելասի» դեմ խաղին։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։ «Այսօր Էրլինգը պետք է բուժզննում անցնի նորից։ Նա ապաքինվում է։ Ես հույս ունեմ, որ Հոլանդը մեզ հետ կգա Սաաուդյան Արաբիա Աշխարհի ակումբային առաջնությանը։ Չեմ կարծում, որ Հոլանդը […]
23:18 15.12.2023
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մրցավար Մատեո Մարչենարոյի և «Սասուոլոյի» ֆուտբոլիստ Դոմենիկո Բերարդիի մասին քննադատական խոսքերից հետո տուգանվել է 20 հազար եվրոյով, հայտնում է Sky Sport-ը: «Սասուոլոյի» հետ Ա Սերիայի 14-րդ տուրի խաղից հետո Մոուրինյուն ասել էր, որ Մարչենարոյին աշխատելու համար պակասում է էմոցիոնալ կայունությունը, իսկ Բերարդիի մասին նշել էր, որ նա պետք է հարգի […]
22:48 15.12.2023
Անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» հարձակվող Ժոելինտոնի գոլը իտալական «Միլանի» դեմ խաղում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի լավագույնը։ Երկրորդ տեղում է Արթուր Կաբրալի («Բենֆիկա») գոլը «Զալցբուրգի» դեմ խաղում։ Լավագույն եռյակը եզրափակել է Օսկար Բոբի («Մանչեսթեր Սիթի») գոլը «Ցրվենա Զվեզդայի» դարպասը։ 🇧🇷 A thunderous strike from Joelinton 👏👏#UCLGOTW | @Heineken pic.twitter.com/RWYADOw2wy — UEFA Champions League […]
22:18 15.12.2023
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինքը մտահոգվա՞ծ է, որ թիմի վերջին արդյունքների պատճառով կարող է հեռացվել աշխատանքից։ «Եթե մենք դուրս մնայինք Չեմպիոնների լիգայից, ես կհասկանայի, թե ինչ աղմուկ է բարձրացել իմ շուրջ: Բայց մենք դուրս չենք մնացել և Լա Լիգայի տիտղոսի ճանապարհին ենք: Այո, պետք է կատարելագործվենք, բայց այս պահին […]
21:51 15.12.2023
Կայացել է ձյուդոյի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել է 68 մարզիկ Երևանից և Հայաստանի 5 մարզերից՝ Արմավիր, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք։ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ներկայացրել է առաջնության չեմպիոններին ու մրցանակակիրներին: Տղամարդիկ 60 կգ 1․ Հովսեփյան Վահագն 2․ Սարգսյան Կարեն 3․ Աղասյան Վահե 3․ Անդրեյան Աշիկ 66 կգ 1․ Ղալաչյան Արտյոմ 2․ Աղասյան Դավիթ 3․ Բաղդասարյան […]
21:32 15.12.2023
Ֆուտբոլային գործակալ Ռաֆայելա Պիմենտան կարող է Էդուարդ Սպերցյանի ծառայություններն առաջարկել իտալական «Ինտերին»: Այս մասին հայտնում է Metaratings-ը: Պիմենտան, որը Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի գործակալն է, առաջիկա օրերին հանդիպում կունենան «Ինտերի» ղեկավարության հետ և կքննարկի տրանսֆերի հնարավորությունները: Նշվում է նաև, որ գործակալը Սպերցյանի ծառայություններն առաջարկելու է նաև իտալական այլ թիմերի: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է […]
21:16 15.12.2023
ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն գոլի մրցանակի հավակնորդների անունները։ Եզրափակիչ եռյակում տեղ են գտել անգլիական «Բրայթոնի» պարագվայիցի հարձակվող Խուլիո Էնսիսոյի, Լիսաբոնի «Սպորտինգի» պորտուգալացի կիսապաշտպան Նունու Միգել Սանտուշի և բրազիլական «Բոտաֆոգոյի» խաղացող Գիլյերմեն Մադրուգայի գոլերը։ Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակի հաղթողը հայտնի կդառնա հունվարին Լոնդոնում կայանալիք FIFA The Best մրցանակաբաշխությունում։
20:52 15.12.2023
Եվրագավաթային մրցաշարերի (Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա, Կոնֆերենցիաների լիգա) փլեյ-օֆֆում ակումբների քանակով առաջատարը Իտալիան է, որը գարնանային հատվածում կունենա 7 մասնակից։ Անգլիան, Գերմանիան, Իսպանիան ու Ֆրանսիան ներկայացված կլինեն 6-ական թիմերով։ Իտալիա․ «Ինտեր», «Նապոլի», «Լացիո», «Ատալանտա», «Ռոմա», «Միլան», «Ֆիորենտինա»։ Գերմանիա․ «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «Լայպցիգ», «Բայեր», «Ֆրայբուրգ», «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»։ Անգլիա․ «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ», «Վեստ Հեմ», «Բրայթոն», «Լիվերպուլ», «Աստոն […]
20:34 15.12.2023
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղաշապիկների հավաքածուն Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է 7 800 300 դոլարով, հայտնում է Daily Mail-ը: Հավաքածուն բաղկացած է 6 խաղաշապիկից, որոնցով Մեսսին խաղացել է 2022թ․ աշխարհի առաջնության խմբային փուլի 2 խաղում, 1/8 եզրափակչում, քառորդ եզրափակչում, կիսաեզրափակչում ու եզրափակչի առաջին խաղակեսում։ Վաճառքի վերջնական գինը գոյացել է աճուրդի ավարտից […]