20:59 14.12.2023
Կայացել է «Արարատ-73»-ի լեգենդ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի փոխտնօրեն Էդուարդ Մարկարովի «Футбол с улыбкой» («Ֆուտբոլը ժպիտով») գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսին ներկա են եղել ակումբի ղեկավար կազմը, Մարկարովի հարազատները, այլ հյուրեր, որոնց թվում նաև անկախ Հայաստանի առաջին հավաքականի և «Արարատ-73»-ի ֆուտբոլիստները։ Շնորհանդեսի ավարտին Էդուարդ Մարկարովը հյուրերին նվիրել է գիրքը՝ իր մակագրությամբ։
20:34 14.12.2023
Սաուդյան Արաբիայում մեկնարկած աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում «Ալ Իթիհադը» 3-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օքլենդ Սիթիի» նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: Սաուդյան Արաբիայի չեմպիոնի կազմում հերթական անգամ գոլով աչքի է ընկել ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման: Կիսաեզրափակչում «Ալ Իթիհադի» մրցակիցը կլինի «Ալ Ահլին», իսկ այդ զույգի հաղթողը եզրափակչում կխաղա «Մանչեսթեր Սիթի» – «Լեոն»/«Ուրավա» զույգի […]
20:17 14.12.2023
Կառլո Անչելոտին դարձել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում Չեմպիոնների լիգայում ամենաշատ հաղթանակ տարած մարզիչը պատմության մեջ, հաղորդում է Marca-ն։ Գերմանական «Ունիոն Բեռլինի» նկատմամբ հաղթանակը 64-ամյա իտալացու համար «Ռեալում» 42-րդն էր Չեմպիոնների լիգայում։ Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն իսպանացի Միգել Մունյոսն էր, որը «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում տարել էր 41 հաղթանակ։ Երրորդ տեղում իսպանացի Վիսենտե Դել […]
19:52 14.12.2023
ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը շախմատ է խաղացել ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ: Հանրահայտ շախմատիստն ու իսպանացի մասնագետը միասին մասնակցել են PUMA-ի կազմակերպած ֆոտոշարքին: «Գրոհը կախված է մրցակցի տեղաշարժից, այդ պատճառով պետք է ուշադրություն դարձնեք նրան, թե ինչ է անում մրցակիցը և փորձեք կառավարել իրավիճակը: Կարլսենն ունի երկու ժամ՝ […]
19:19 14.12.2023
Կատարի Գրան Պրիում ավարտին մոտեցող Գրան Պրի մրցաշարում գերծանրքաշային Վարազդատ Լալայանը դարձել է հաղթող: Երկամարտում գյումրեցի ծանրորդը ցույց է տվել 441 կգ (200+241) արդյունք և անհասանելի դարձել մյուսների համար: Սիմոն Մարտիրոսյանը 430 կգ (190+240) արդյունքով զբաղեցրել է 2-րդ տեղը: Նշենք, որ Աշխարհի չեմպիոն Լաշա Տալախաձեն և Բահրեյնը ներկայացնող գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը չեն մասնակցել այս […]
19:02 14.12.2023
Ակումբների շրջանում 2023 թվականի ընթացքում ամենաշատը Google-ում որոնել են «Ինտեր Մայամիին»։ Ամերիկյան ակումբի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծացել է աշխարհի չեմպիոն, Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի տեղափոխությունից հետո։ Երկրորդ տեղում հայտնվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբը, իսկ եռյակը եզրափակել է ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը», որի կազմում խաղում է պորտուգալացի հարձակվող […]
18:26 14.12.2023
Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը ճանաչվել է 2023թ․ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ։ Քվեարկության արդյունքում Նիգերիայի հավաքականի խաղացողն առաջ է անցել Մոհամեդ Սալահից («Լիվերպուլ», Եգիպտոս) և Աշրաֆ Հակիմիից (ՊՍԺ, Մարոկկո)։ Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Վալիդ Ռեգրագին, որի գլխավորությամբ Մարոկկոյի հավաքականն ԱԱ-2022-ում հասել էր կիսաեզրափակիչ։ Ներկայացվել է նաև տարվա խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ․ Անդրե Օնանա («Մանչեսթեր […]
17:55 14.12.2023
ՖԻՖԱ-ն հրապարակել է 2023 թվականի լավագույն դարպասապահի 3 հավակնորդների անունները: Տարվա լավագույն դարպասապահի մրցանակի թեկնածուներն են «Ալ Հիլալի» և Մարոկոյի հավաքականի դարպասապահ Յասին Բունուն, «Ռեալի» ու Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան և Բրազիլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոն Մորաեշը: Մրցանակը հանձնվում է՝ հաշվի առնելով դարպասապահների ելույթները 2022 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2023 թվականի օգոստոսի […]
17:39 14.12.2023
Ամերիկյան «Ինտեր Մայամին» նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի ընթացքում կմասնակցի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում կայանալիք Season Cup մրցաշարին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հունվարի 29-ին ամերիկյան ակումբը կմրցի Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլալի», իսկ փետրվարի 1-ին` «Ալ Նասրի» հետ։ Այսպիսով՝ «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ու «Ալ Նասրի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն դարձյալ իրար […]
16:45 14.12.2023
Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ. կրկնապատկվում են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի երիտասարդական առաջնության և համաշխարհային ունիվերսիադայի, Եվրոպայի երիտասարդական առաջնության, օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերի (սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու, շախմատ)` աշխարհի առաջնություն, Եվրոպայի առաջնություն, աշխարհի երիտասարդական առաջնություն, Եվրոպայի երիտասարդական առաջնություն, հաշմանդամություն ունեցող անձանց սպորտի՝ պարալիմպիկ խաղեր, հաշմանդամություն ունեցող անձանց և […]
16:37 14.12.2023
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարել վերաբաշխում 299,252.4 հազար դրամ գումարի չափով, ինչպես նաև վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 14,481,218.2 հազար դրամի չափով ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների […]
15:04 14.12.2023
«Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը պատմել է, թե իսպանական ակումբ տեղափոխվելուց առաջ որ ակումբներն են հետաքրքրված եղել 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ «Նրա համար լուրջ մրցակցություն կար։ «Ֆեյենորդը» պաշտոնական առաջարկ էր արել «Դինամոյին», սակայն այն չգոհացրեց ակումբին։ Ձմռանը «Գալաթասարայի» առաջարկը գոհացուցիչ էր, բայց Արսենն ինքը հրաժարվեց։ «Չելսիի» գծով կար հետաքրքրություն «Ստրասբուրի» […]
14:27 14.12.2023
Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության 17-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական էջը։ 17-րդ տուրում «Սլովանը» մրցակցի դաշտում 6-0 հաշվով առավելության էր հասել «Պոդբրեզովայի» դեմ խաղում։ Հայ ֆուտբոլիստը կատարել էր երկու գոլային փոխանցում և իրացրել 11-մետրանոց հարվածը։ Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը Սլովայիայի առաջնությունում անցկացրել է 17 հանդիպում, խփել 7 գոլ […]
10:47 14.12.2023
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը ոսկե մեդալ է նվաճել Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտին մոտեցող ծանրամարտի Գրան Պրիում՝ երկամարտի 232 կգ արդյունքով (106 + 126 կգ): Պոկում և հրում վարժություններում էլ հայ մարզուհին արժանացել է փոքր արծաթե մեդալներին՝ գլխավերևում պահելով համապատասխանաբար 106 և 126 կգ կշռող ծանրաձողերը: Այս քաշային կարգում Հայաստանի […]
08:32 14.12.2023
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլը։ Վերջին՝ 6-րդ տուրում, H խմբի առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս պարտվեց «Անտվերպենին» 2։3 հաշվով։ Չնայած պարտությանը, կատալոնական ակումբը գրավեց առաջին տեղը։ Խմբի մյուս խաղում «Պորտուն» 5։3 հաշվով հաղթեց «Շախտյորին» և 12 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։ «Բարսելոնան» և «Պորտուն» կխաղանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում։ Դոնեցկի «Շախտյորը» գրավեց 3-րդ տեղը և կխաղա Եվրոպա լիգայի […]
21:53 13.12.2023
Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում: Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կանայք: Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 100 կգ, 104 կգ, 106 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 122 կգ, 126 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով նա դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր: Հայաստանի հավաքականի անդամ Տաթև […]
21:28 13.12.2023
Հայաստանը ներկայացնող երկու շախմատիստ կմասնակցի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի մայրցամաքային առաջնությանը: Դեկտեմբերի 14-ից 16-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կանցկացվի 2023 թվականի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը: Արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում է 150 շախմատիստ: Մրցաշարի 10-ը ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստներից մեկը […]
19:54 13.12.2023
«Նյուքասլը» դիտարկում է Ժոզե Մոուրինյուին՝ որպես գլխավոր մարզիչ Էդի Հաուին փոխարինողի: Այս մասին հայտնում է իտալական մամուլը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նյուքասլի» սեփականատերերը միշտ հիացել են Մոուրինյուով: Ներկայումս մասնագետը գլխավորում է «Ռոման»։ Մոուրինյուի պայմանագիրը ջալլորոսիների հետ նախատեսված է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։
19:18 13.12.2023
Սկանդալային միջադեպ է գրանցվել Թուրքիայի առաջնության 15-րդ տուրի «Անկարագյուջյու» – «Ռիզերսպոր» խաղում։ Հանդիպման ավարտից անմիջապես հետո «Անկարագյուջյուի» նախագահ Ֆարուկ Կոջան մտել է խաղադաշտ ու բռունցքով հարվածել գլխավոր մրցավար Հալիլ Ումուտ Մելերի դեմքին։ Մրցավարն ընկել է խոտածածկին, ինչից հետո նրան նաև հարվածել են ոտքերով։ Հալիլ Ումուտը տեղափոխվել է հիվանդանոց։ Նա հայտարարել է, որ այլևս չի կատարելու […]
18:44 13.12.2023
Մադրիդի «Աթլետիկոյի» գործադիր տնօրեն Միգել Անխել Խիլը և նախագահ Էնրիկե Սերեսոն սկսել է ակումբի վաճառքի գործընթացը, հայտնում է La Sexta-ն: Սերեսոյին է պատկանում մադրիդյան ակումբի բաժնետոմսերի 65 տոկոսը: «Աթլետիկոն» ձեռք բերելու մեծ ցանկություն է հայտնել NFL-ը ներկայացնող «Մայամի Դոլֆինսի» սեփականատեր Սթիվեն Ռոսը: Կողմերի միջև առաջին շփումն արդեն կայացել է: Ռոսն արդեն մեկ միլիարդ դոլարից ավելի […]
18:22 13.12.2023
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Чемпионат»-ի հետ զրույցում խոստովանել է, որ հանգիստ է տարել Ամստերդամի «Այաքս» չկայացած տեղափոխությունը: Ամառային տրանսֆերտային պատուհանի ժամանակ հոլանդական ակումբը հայտնել էր ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին, սակայն գործարքն այդպես էլ չէր կայացել: «Տխրե՞լ եմ արդյոք չկայացած տրանսֆերի համար: Ո՛չ, ամեն ինչ կարգին է, ուրեմն այդպես էլ պետք է լիներ: […]
17:56 13.12.2023
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ծրագրում է փոխել կազմակերպության կանոնադրությունը, որպեսզի կարողանա չորրորդ անգամ առաջադրվել և պաշտոնավարել մինչև 2031 թվականը, հայտնում է Daily Mail-ը: Այժմ ՈւԵՖԱ-ի նախագահները ընտրվում են 4 տարի ժամկետով և 3 անգամից ավելի իրավունք չունեն առաջադրվելու: Չեֆերինը ընտրվել էր 2016-ին՝ փոխարինելով Միշել Պլատինիին: Դրանից հետո 56-ամյա սլովենացի իրավաբանը վերընտրվել էր ևս 2 անգամ: […]
17:40 13.12.2023
Էլմիրա Կարապետյանը երրորդ բրոնզե մեդալն է նվաճել Սերբիայում ընթացող միջազգային մրցաշարում։ Եզրափակչում հայ մարզուհին խոցել է 238.4 միավոր: Ավելի վաղ Էլմիրա Կարապետյանը ևս մեկ արծաթե մեդալ էր նվաճել անհատական պայքարում, իսկ մրցաշարի առաջին օրն ատրճանակ ձևի միքս մրցաձևում Բենիկ Խլղաթյանի հետ գրավել էր երկրորդ մրցանակային տեղը։
17:12 13.12.2023
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտին մոտեցող ծանրամարտի Գրան Պրի մրցաշարում երկամարտի 391 կգ արդյունքում դարձել է բրոնզե մեդալակիր: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, 102 կգ քաշայինների պոկում վարժությունում Գարիկ Կարապետյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ՝ գլխավերևում պահելով 180 կգ ծանրաձողը։ Հրում վարժությունում նա գրավել է 5-րդ տեղը՝ […]
13:41 13.12.2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: Հայաստանի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն են՝ Նորբերտո Բալեկյան «Բոկա Խունիորս» (Արգենտինա) Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա) Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան) Արտակ Դաշյան – «Փյունիկ» Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան) Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան) Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» […]
11:03 13.12.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը: Ներքոհիշյալ ցանկից ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները կատարելու են տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը: Նրանք իրականացնելու են բաց քվեարկություն՝ մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և լավագույն […]
09:30 13.12.2023
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են խմբային 6-րդ տուրի հանդիպումները: Պայքարի մեջ մտան A, B, C, D խմբերի թիմերը: A խմբում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նվազագույն հաշվով զիջեց «Բավարիա»-ին և դուրս մնաց հետագա պայքարից: Նույն խմբում «Կոպենհագեն»-ը նույն հաշվով հաղթեց «Գալաթասարայ»-ին: B խմբում «ՊՍՎ»-«Արսենալ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Լանս»-ը տանը հաղթեց «Սևիլիա»-ին 2:1 հաշվով: C խմբում «Ունիոն […]
08:59 13.12.2023
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Ունիոնին»։ Հանդիպումն ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 3։2 հաշվով։ 45-րդ րոպեին 11 մետրանոցից վրիպեց Լուկա Մոդրիչը, իսկ 1 րոպե անց Կևին Ֆոլանդը բացեց խաղի հաշիվը։ 85-րդ րոպեին Ալեքս Կրալը վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն րոպեներ անց Դանի Սեբալյոսի խփած գոլը հաղթանակ պարգևեց մադրիդյան թիմին։ Այս խմբի մյուս խաղում […]
08:29 13.12.2023
ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրում B խմբում «Արսենալը» հյուրընկալվել էր ՊՍՎ-ին: Հանդիպման հաշիվը բացվեց 42-րդ րոպեին․ լոնդոնցիների կազմում աչքի ընկավ Նկետիան։ 50-րդ րոպեին Վերտեսենը հավասարեցրեց այն: Նույն խմբի մյուս խաղում «Սևիլյան» հյուրընկալվել էր «Լենսին» և վերջին պահին պարտություն կրեց 1-2 հաշվով: 63-ին տանտերերի կազմում 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ֆրանկովսկին, իսկ 79-ին հյուրերի կազմում 11-մետրանոցից հաշիվը հավասարեցրեց […]