20:17 15.12.2023
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը: Այն հետևյալ տեսքն ունի: Ռյոնով («Ունիոն Բեռլին»), Դիքս («Կոպենհագեն»), Նաթան («Նապոլի»), Վավրո («Կոպենհագեն»), Լինո («Աթլետիկո Մադրիդ»), Ֆրանկովսկի («Լանս»), Գալենո («Պորտու»), Քոման («Բավարիա»), Զաիր-Էմերի (ՊՍԺ), Դի Մարիա («Բենֆիկա»), Խոսելու («Ռեալ Մադրիդ»)։ Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր А խումբ «Մանչեսթեր Յունայթեդ» – […]
19:52 15.12.2023
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» բանակցում է արգենտինական «Ռիվեր Փլեյթի» 17-ամյա կիսապաշտպան Կլաուդիո Էչևերիի հետ։ Արգենտինայի նոր ծագող աստղը ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական ակումբում։ Կլաուդիո Էչևերիի հրաժարագինը 25 միլիոն եվրո է, որ «Բարսելոնան» պատրաստ է վճարել մաս-մաս։ Ֆուտբոլիստը ցանկանում է հունվարին կնքել պայմանագիրը, իսկ Չավիի գլխավորած թիմին միանալ հաջորդ ամռանը։ Կլաուդիո Էչեւերիի ծառայություններով հետաքրքրված է նաև […]
19:35 15.12.2023
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաջող է մեկնարկել Զագրեբում ընթացող արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում։ Առաջին խաղային օրվանից հետո Մարտիրոսյանը 6 միավորով միանձնյա առաջատարն է։ Նա հաղթել է բոլոր 6 պարտիաներում: 2-5-րդ տեղերը բաժանող շախմատիստներն ունեն 5,5-ական միավոր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, միջազգային վարպետ Էմին Օհանյանը հավաքել է 4 միավոր։
19:05 15.12.2023
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) վարկածով ճանաչվել է 2023 թվականի լավագույն թենիսիստ, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը: Սերբ թենիսիստը 2023 թվականին նվաճել է 7 տիտղոս և հաղթել է ATP Ամփոփիչ մրցաշարում:
17:22 15.12.2023
Իտալական «Ինտերը» թիմի ֆուտբոլիստների, նրանց ընտանիքների և մյուս աշխատակիցների համար սուրբծննդյան միջոցառում է կազմակերպել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Միջոցառման ժամանակ մասնակիցներին ողջունել ու տոների առթիվ շնորհավորել են ակումբի սեփականատեր Սթիվեն Չժանը, փոխնախագահ Խավիեր Զանետին և գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել իտալացի հայտնի կատարողներ: Ներկա է եղել նաև Հենրիխ Մխիթարյանը։
16:56 15.12.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում ֆիթնեսի ոլորտի ներկայացուցիչների, Երևանում և ՀՀ մարզերում գործող տարբեր մասնավոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպումը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, վարչության այլ աշխատակիցներ: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ոլորտի ներկայացուցիչներին […]
16:09 15.12.2023
Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Իսլամ Մախաչևի և ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկիի միջև UFC-284-ում կայացած առաջին մենամարտը World MMA Awards-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույնը: Փետրվարի 12-ին Ավստրալիայում անցկացված UFC-284 մրցաշարի գլխավոր մենամարտում Մախաչևը հաղթել էր մրցավարների որոշմամբ և պաշտպանել թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին: Հիշեցնենք նաև, որ Իսլամ Մախաչևը և Ալեքսանդր Վոլկանովսկին Աբու […]
15:29 15.12.2023
Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» 3-4 հաշվով արտագնա պարտություն է կրել «Ֆիլադելֆիա Ֆլայերսից»: Թիմերը հաղթողին պարզել են հետխաղային բուլիտներով: «Վաշինգտոն Քեփիթալզի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը 11-րդ խաղն անընդմեջ չի կարողացել գրավել մրցակցի դարպասը։ Սա NHL-ում ռուս հարձակվողի առանց գոլի ամենաերկար հանդիպումների շարքն է: Օվեչկինի նախորդ վատագույն շարքը բաղկացած էր 10-ը խաղից, և […]
14:47 15.12.2023
Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Ռաֆայել Նազարյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 48-ամյա մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Փյունիկում», «Ուրարտուում», «Արցախում» և ԲԿՄԱ-ում: Նա նաև գլխավորել է Հայաստանի մինչև 19 և 21 տարեկանների հավաքականները: Որպես ֆուտբոլիստ Ռաֆայել Նազարյանը կարիերան սկսել է «Արարատում»՝ 1993-ից 1997 թվականներին թիմի կազմում դառնալով Հայաստանի չեմպիոն և քառակի […]
14:29 15.12.2023
Transfermarkt-ը ներկայացրել է Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող և ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստների ցանկը, որը գլխավորում է «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը: 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 400.000 եվրո: Նրան հաջորդում են Ցիմբալյուկը, Օտուբանջոն և Գլադոնը, որոնց տրանսֆերայի արժեքը գնահատվում է 350.000 եվրո:
09:59 15.12.2023
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ներկայացրել է 2023 թվականի լավագույն խաղարկումը։ Լավագույնն է ճանաչվել իսպանացի Կառլոս Ալկարասի ու իտալացի Յաննիկ Սիների դիմակայության դրվագներից մեկը։ Մայամիում կայացած «Մասթերսում» այդ խաղարկման ժամանակ թենիսիստները կատարել են 25 հարված։ Հիշեցնենք, որ այդ մրցախաղում առավելության էր հասել Յաննիկ Սիները։
09:33 15.12.2023
Transfermarkt-ը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խաղացող ֆուտբոլիստների, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչների տրանսֆերային արժեքները։ Ամենամեծ աճն ունեցել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն աճել է 3 միլիոնով ու կազմում է 18 միլիոն եվրո։ ՌՊԼ-ում ավելի բարձր տրանսֆերային գին ունի միայն «Զենիթի» բրազիլացի կիսապաշտպան Վենդելը՝ 22 միլիոն եվրո։ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր […]
08:50 15.12.2023
ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2023 թվականի լավագույն մարզիչի մրցանակի երեք հավակնորդներին։ Ցուցակում տեղ են գտել Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Սիմոնե Ինձագին («Ինտեր») և Լուչիանո Սպալետին («Նապոլի», Իտալիայի հավաքական)։ 2022/23 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» դարձել էր Անգլիայի չեմպիոն, գավաթակիր ու Չեմպիոնների լիգայի հաղթող։ «Ինտերը» հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ու նվաճել Իտալիայի գավաթը, իսկ «Նապոլին» 33 տարվա ընդմիջումից […]
08:26 15.12.2023
Աշխարհի երկրորդ ռակետ, 2023թ․ Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան ճանաչվել է տարվա լավագույն թենիսիստուհի ITF-ի (Թենիսի միջազգային ֆեդերացիայի) վարկածով։ Արինա Սաբալենկան կարիերայում առաջին անգամ է արժանանում այս կոչմանը։ Այս տարի առաջին անգամ Արինա Սաբալենկան դարձավ աշխարհի առաջին ռակետ, սակայն մրցաշրջանի վերջում այն դարձյալ զիջեց լեհ Իգա Շվյոնտեկին, որն արժանացել է տարվա լավագույն […]
23:51 14.12.2023
«Արանդինայի» ֆուտբոլիստները շատ էմոցիոնալ են արձագանքել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի վիճակահանությանը։ Բանն այն է, որ Իսպանիայի 4-րդ դիվիզիոնի ներկայացուցիչին բաժին էր հասել մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը»։ Հանդիպումը կկայանա հունվարի սկզբներին «Արանդինայի» ստադիոնում։
23:20 14.12.2023
Երևանի «Արարատից» հեռացել են 6 ֆուտբոլիստներ՝ Գեորգի Բաբալիևը, Մուհամեդ Կոնեն, Արման Հարությունյանը, Արսեն Գալստյանը, Նարեկ Հովհաննիսյանն ու Գոռ Առաքելյանը: Փոխադարձ համաձայնությամբ խզվել են ֆուտբոլիստների ու ակումբի միջև պայմանագրերը: Գեորգի Բաբալիևն «Արարատի» կազմում անցկացրել է Պրեմիեր լիգայի 19 հանդիպում, Մուհամեդ Կոնեն մասնակցել է 13 խաղի, Արման Հարությունյանն «Արարատի» դարպասը պաշտպանել է 4 խաղում, Արսեն Գալստյանն «Արարատի» […]
22:50 14.12.2023
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ավարտվեց խմբային փուլը և հայտնի դարձան փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները։ E խմբում «Աթլետիկոն» 14 միավորով գրավեց առաջին տեղը, իսկ երկրորդը՝ 10 միավոր վաստակած «Լացիոն» է։ «Ֆեյենորդը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում։ F խմբում Դորտմունդի «Բորուսիան» 11 միավորով գրավեց առաջին տեղը։ ՊՍԺ-ն և «Միլանը» վաստակեցին 8-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Չեմպիոնների լիգայի ուղեգիրը բաժին հասավ […]
22:08 14.12.2023
ՖԻՖԱ-ի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում են Լիոնել Մեսսին («Ինտեր Մայամի»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ) և Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի»), հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը: Հոկտեմբերին կայացած «Ոսկե գնդակի» 67-րդ մրցանակաբաշխության ժամանակ Լիոնել Մեսսին «France football»-ի վարկածով 8-րդ անգամ ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ, երկրորդ տեղը զբաղեցրեց Էրլինգ Հոլանդը, իսկ Կիլիան Մբապեն երրորդն էր: Տարվա […]
21:31 14.12.2023
Իտալացի լեգենդար մարզիչ Արիգո Սակին Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի «Ինտեր»-«Ռեալ Սոսյեդադ» խաղից հետո քննադատել է միլանյան ակումբին և գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին։ «Ինտերն» ամբողջ հանդիպման ընթացքում գնդակը զիջեց մրցակցին։ Դա կոպիտ սխալ էր, որը չի կարելի թույլ տալ։ «Ռեալ Սոսյեդադը» հարձակման գծում հրաշալի կատարողներ ունի, և նրանք կարող էին պատժել այդպիսի խաղի համար։ Մրցակիցը գնդակը […]
20:59 14.12.2023
Կայացել է «Արարատ-73»-ի լեգենդ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի փոխտնօրեն Էդուարդ Մարկարովի «Футбол с улыбкой» («Ֆուտբոլը ժպիտով») գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսին ներկա են եղել ակումբի ղեկավար կազմը, Մարկարովի հարազատները, այլ հյուրեր, որոնց թվում նաև անկախ Հայաստանի առաջին հավաքականի և «Արարատ-73»-ի ֆուտբոլիստները։ Շնորհանդեսի ավարտին Էդուարդ Մարկարովը հյուրերին նվիրել է գիրքը՝ իր մակագրությամբ։
20:34 14.12.2023
Սաուդյան Արաբիայում մեկնարկած աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում «Ալ Իթիհադը» 3-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օքլենդ Սիթիի» նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: Սաուդյան Արաբիայի չեմպիոնի կազմում հերթական անգամ գոլով աչքի է ընկել ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման: Կիսաեզրափակչում «Ալ Իթիհադի» մրցակիցը կլինի «Ալ Ահլին», իսկ այդ զույգի հաղթողը եզրափակչում կխաղա «Մանչեսթեր Սիթի» – «Լեոն»/«Ուրավա» զույգի […]
20:17 14.12.2023
Կառլո Անչելոտին դարձել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում Չեմպիոնների լիգայում ամենաշատ հաղթանակ տարած մարզիչը պատմության մեջ, հաղորդում է Marca-ն։ Գերմանական «Ունիոն Բեռլինի» նկատմամբ հաղթանակը 64-ամյա իտալացու համար «Ռեալում» 42-րդն էր Չեմպիոնների լիգայում։ Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն իսպանացի Միգել Մունյոսն էր, որը «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում տարել էր 41 հաղթանակ։ Երրորդ տեղում իսպանացի Վիսենտե Դել […]
19:52 14.12.2023
ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը շախմատ է խաղացել ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ: Հանրահայտ շախմատիստն ու իսպանացի մասնագետը միասին մասնակցել են PUMA-ի կազմակերպած ֆոտոշարքին: «Գրոհը կախված է մրցակցի տեղաշարժից, այդ պատճառով պետք է ուշադրություն դարձնեք նրան, թե ինչ է անում մրցակիցը և փորձեք կառավարել իրավիճակը: Կարլսենն ունի երկու ժամ՝ […]
19:19 14.12.2023
Կատարի Գրան Պրիում ավարտին մոտեցող Գրան Պրի մրցաշարում գերծանրքաշային Վարազդատ Լալայանը դարձել է հաղթող: Երկամարտում գյումրեցի ծանրորդը ցույց է տվել 441 կգ (200+241) արդյունք և անհասանելի դարձել մյուսների համար: Սիմոն Մարտիրոսյանը 430 կգ (190+240) արդյունքով զբաղեցրել է 2-րդ տեղը: Նշենք, որ Աշխարհի չեմպիոն Լաշա Տալախաձեն և Բահրեյնը ներկայացնող գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը չեն մասնակցել այս […]
19:02 14.12.2023
Ակումբների շրջանում 2023 թվականի ընթացքում ամենաշատը Google-ում որոնել են «Ինտեր Մայամիին»։ Ամերիկյան ակումբի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծացել է աշխարհի չեմպիոն, Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի տեղափոխությունից հետո։ Երկրորդ տեղում հայտնվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբը, իսկ եռյակը եզրափակել է ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը», որի կազմում խաղում է պորտուգալացի հարձակվող […]
18:26 14.12.2023
Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը ճանաչվել է 2023թ․ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ։ Քվեարկության արդյունքում Նիգերիայի հավաքականի խաղացողն առաջ է անցել Մոհամեդ Սալահից («Լիվերպուլ», Եգիպտոս) և Աշրաֆ Հակիմիից (ՊՍԺ, Մարոկկո)։ Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Վալիդ Ռեգրագին, որի գլխավորությամբ Մարոկկոյի հավաքականն ԱԱ-2022-ում հասել էր կիսաեզրափակիչ։ Ներկայացվել է նաև տարվա խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ․ Անդրե Օնանա («Մանչեսթեր […]
17:55 14.12.2023
ՖԻՖԱ-ն հրապարակել է 2023 թվականի լավագույն դարպասապահի 3 հավակնորդների անունները: Տարվա լավագույն դարպասապահի մրցանակի թեկնածուներն են «Ալ Հիլալի» և Մարոկոյի հավաքականի դարպասապահ Յասին Բունուն, «Ռեալի» ու Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան և Բրազիլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոն Մորաեշը: Մրցանակը հանձնվում է՝ հաշվի առնելով դարպասապահների ելույթները 2022 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2023 թվականի օգոստոսի […]
17:39 14.12.2023
Ամերիկյան «Ինտեր Մայամին» նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի ընթացքում կմասնակցի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում կայանալիք Season Cup մրցաշարին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հունվարի 29-ին ամերիկյան ակումբը կմրցի Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլալի», իսկ փետրվարի 1-ին` «Ալ Նասրի» հետ։ Այսպիսով՝ «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ու «Ալ Նասրի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն դարձյալ իրար […]
16:45 14.12.2023
Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ. կրկնապատկվում են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի երիտասարդական առաջնության և համաշխարհային ունիվերսիադայի, Եվրոպայի երիտասարդական առաջնության, օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերի (սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու, շախմատ)` աշխարհի առաջնություն, Եվրոպայի առաջնություն, աշխարհի երիտասարդական առաջնություն, Եվրոպայի երիտասարդական առաջնություն, հաշմանդամություն ունեցող անձանց սպորտի՝ պարալիմպիկ խաղեր, հաշմանդամություն ունեցող անձանց և […]
16:37 14.12.2023
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարել վերաբաշխում 299,252.4 հազար դրամ գումարի չափով, ինչպես նաև վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 14,481,218.2 հազար դրամի չափով ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների […]