09:30 13.12.2023
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են խմբային 6-րդ տուրի հանդիպումները: Պայքարի մեջ մտան A, B, C, D խմբերի թիմերը: A խմբում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նվազագույն հաշվով զիջեց «Բավարիա»-ին և դուրս մնաց հետագա պայքարից: Նույն խմբում «Կոպենհագեն»-ը նույն հաշվով հաղթեց «Գալաթասարայ»-ին: B խմբում «ՊՍՎ»-«Արսենալ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Լանս»-ը տանը հաղթեց «Սևիլիա»-ին 2:1 հաշվով: C խմբում «Ունիոն […]
08:59 13.12.2023
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Ունիոնին»։ Հանդիպումն ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 3։2 հաշվով։ 45-րդ րոպեին 11 մետրանոցից վրիպեց Լուկա Մոդրիչը, իսկ 1 րոպե անց Կևին Ֆոլանդը բացեց խաղի հաշիվը։ 85-րդ րոպեին Ալեքս Կրալը վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն րոպեներ անց Դանի Սեբալյոսի խփած գոլը հաղթանակ պարգևեց մադրիդյան թիմին։ Այս խմբի մյուս խաղում […]
08:29 13.12.2023
ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրում B խմբում «Արսենալը» հյուրընկալվել էր ՊՍՎ-ին: Հանդիպման հաշիվը բացվեց 42-րդ րոպեին․ լոնդոնցիների կազմում աչքի ընկավ Նկետիան։ 50-րդ րոպեին Վերտեսենը հավասարեցրեց այն: Նույն խմբի մյուս խաղում «Սևիլյան» հյուրընկալվել էր «Լենսին» և վերջին պահին պարտություն կրեց 1-2 հաշվով: 63-ին տանտերերի կազմում 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ֆրանկովսկին, իսկ 79-ին հյուրերի կազմում 11-մետրանոցից հաշիվը հավասարեցրեց […]
20:15 12.12.2023
Բրազիլիայում 21-ամյա ֆուտբոլիստ Կայո Հենրիկե դե Լիմա Գոնկալվեսը մահացել է կայծակի հարվածից «Ունիաո Ժայրենս»-«Ունիդոս» խաղի ժամանակ, հայտնում է Globo Esporte-ն։ Ողբերգությունը տեղի է ունեցել Սանտո Անտոնիո դա Պլատինա քաղաքում անցկացված Սիրողական տարածաշրջանային գավաթի առաջին տուրի խաղում։ Քաղաքապետարանի սպորտի վարչության տնօրեն Մարկոս Նովելի Ֆերեյրայի խոսքով՝ տարածքում ողջ օրվա ընթացքում անձրեւ է տեղացել։ Եվս վեց մարդ տուժել […]
19:48 12.12.2023
«Տոտենհեմը» հայտարարել է պաշտպան Դեսթինի Ուդոգիի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը։ Նոր պայմանագրով ֆուտբոլիստի աշխատավարձը կբարձրանա, սակայն դեռ հայտնի չէ, թե որքան կկազմի այն։ Ներկայումս, ֆուտբոլիստը տարեկան ստանում է 2,7 մլն եվրո։ Այս մրցաշրջանն առաջինն էր իտալացու համար «Տոտենհեմի» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով […]
18:58 12.12.2023
Երևանի «Արարատի» և ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի միջև համագործակցությունը դադարեցնելու մասին որոշում է կայացվել: Գագիկ Սիմոնյանն «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2023 թվականի գարնանը և գլխավորեց թիմը 2023/23 մրցաշրջանի գարնանային և 2023/24 մրցաշրջանի աշնանային հատվածներում: ««Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Գագիկ Սիմոնյանին իր նվիրվածության և կատարած աշխատանքի համար, ինչպես նաև հաջողություններ է մաղթում […]
17:34 12.12.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, անդրադարձել առանցքային թիրախներին ու նպատակներին: «Ռազմավարությունը հաստատվեց երկարատև աշխատանքից հետո. այն հիմք է ծառայելու մինչև 2050 թվականի մեր գործունեության համար: Ընդ որում՝ ռազմավարությամբ սահմանված որոշ կետեր մենք արդեն կատարել ենք, […]
10:50 12.12.2023
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 370 կգ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրիում, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: 96 կգ քաշայինների պոկում վարժությունում Հովհաննիսյանը ցույց է տվել 170 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 200 կգ կշռող ծանրաձողը: Հայաստանի մյուս […]
20:52 11.12.2023
«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել է իտալական RedBird ընկերության ակումբի սեփականատերերի օպերացիոն գործընկերն ու ավագ խորհրդականը։ Հիշեցնենք, որ 42-ամյա Իբրահիմովիչն այս ամառ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։ Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում, որը սկսվել է 1999 թվականին, ֆուտբոլիստը հասցրել է խաղալ «Մալմյոյում» , «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում», «Լոս Անջելես Գելեքսիում» և «Միլանում»։
19:03 11.12.2023
Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամ, ճկասուսերակիր Հակոբ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում անցկացված Եվրոպայի մինչև 14 տարեկանների գավաթի խաղարկության հերթական փուլում: Զուգահեռաբար անցկացվել են նաև պատանեկան և երիտասարդական մրցաշարեր, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները ևս մեդալներ են նվաճել: Պատանեկան մրցաշարում բրոնզե մեդալակիր է դարձել Վրույր Հովհաննիսյանը, իսկ երիտասարդական մրցաշարում պատվո հարթակի երրորդ աստիճանին է […]
09:40 11.12.2023
Transfermarkt-ը ներկայացրել է ներկայումս որևէ ակումբի հետ պայմանագիր չունեցող և ազատ գործակալի կարգավիճակում գտնվող ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը։ Առաջին տեղում է Իսպանիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ Դե Խեան։ 1․ Դավիդ Դե Խեա (վերջին ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 8 միլիոն եվրո) 2․ Ջեսի Լինգարդ (վերջին ակումբը՝ «Նոթինգեմ Ֆորեսթ», 6 միլիոն եվրո) 3․ Շեկա (վերջին […]
08:52 11.12.2023
Բռնցքամարտի տղամարդկանց 2024թ․ աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը կկազմի 10 միլիոն դոլար։ Իսկ կանանց աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը կլինի 5 միլիոն դոլար։ Այդ մասին հայտնել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովը Դուբայում անցկացվող IBA Կոնգրեսում, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Կանանց աշխարհի առաջնությունը կանցկացվի Աստանայում (Ղազախստան)։ Տղամարդկանց աշխարհի առաջնության մրցավայրը դեռ չի որոշվել։
08:20 11.12.2023
Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի առաջնության 16-րդ տուրում 4:1 հաշվով տարած հաղթանակն ու իր պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրած 1200-րդ խաղը։ Հիշեցնենք՝ Ռոնալդուն դարձել էր այս խաղում գոլի հեղինակ։ «Եվս 3 միավոր։ Շնորհակալ եմ բոլոր թիմակիցներիս, որոնք օգնեցին ինձ հասնել 1200 հանդիպման ցուցանիշին։ Գերազանց ուղի […]
23:58 10.12.2023
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ակումբային բաժնետոմսերի 12,5 տոկոսը վաճառել է ամերիկյան Arctos Partners ընկերությանը։ ft.com-ի տվյալներով` գործարքի գումարը հաշվարկելիս, ակումբի 100 տոկոս բաժնետոմսերի ընդհանուր արժեքը գնահատվել 4,25 միլիարդ եվրո։ Arctos Partners-ն ազդեցություն չի ունենա ակումբի զարգացման ռազմավարության վրա։ Այն կկենտրոնանա կանանց թիմի և ակումբի ենթակառուցվածքային վերակառուցման վրա։ Arctos Partners-ը ներդրումներ ունի նաև «Լիվերպուլում», «Ատալանտայում», «Պորտլենդում», «Ռեալ […]
22:25 10.12.2023
MLS-ի առաջնությունում կայացել է եզրափակիչը: «Կոլամբուս Քրյուն» 2:1 հաշվով հաղթել է «Լոս Անջելեսին»: Խաղի հաշիվը բացվել է 33-րդ րոպեին: Ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանի վաստակած 11-մետրանոցն իրացրել է Կուչո Էրնանդեսը: 4 րոպե անց աչքի է ընկել գանացի Յո Յեբոան: Երկրորդ խաղակեսում կալիֆորնիացիները կարողացել են կրճատել հաշվի տարբերությունը, բայց ավելին անել նախորդ տարվա չեմպիոնին չի հաջողվել: […]
21:16 10.12.2023
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրում «Լիվերպուլը» Լոնդոնում հյուրընկալվել էր «Քրիսթալ Փելասին»։ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը կամային հաղթանակ է տարել 2:1 հաշվով։ 57-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի է ընկել դաշտի տերերի հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան։ 75-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվել է «Քրիսթալ Փելասի» գանացի հարձակվող Ջորդան Այուն։ Իսկ արդեն մեկ րոպե անց «Լիվերպուլի» եգիպտացի […]
20:30 10.12.2023
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում լուսանկարներ է հրապարակել «Ուդինեզեի» դեմ հաղթական խաղից՝ գրելով․ «Տրանսֆորմերները «Սան Սիրոյում»»։ «Ինտերը» հանդես է եկել «Տրանսֆորմերներ» ֆիլմի պրեմիերային նվիրված խաղաշապիկով։ Հիշեցնենք՝ Իտալիայի առաջնության 15-րդ տուրում Ինձագիի գլխավորած թիմը հաղթել էր 4:0 հաշվով, Մխիթարյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։ «Ինտերը» 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 2 միավոր առաջ […]
19:12 10.12.2023
Սերբիայի Սուպերլիգայի 18-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» տնային խաղում 3:1 հաշվով հաղթել է «Մլադոստին»: Բելգրադցիների համար սա ներքին առաջնությունում 122-րդ անընդմեջ անպարտելի խաղն էր «Ռայկո Միտիչ» ստադիոնում: «Ցրվենա Զվեզդայի» այս ռեկորդային շարքը սկսվել է 2017 թվականին: Բելգրադցիները գերազանցել են առաջնության տնային խաղերում համաշխարհային ռեկորդը, որը պատկանում էր Մադրիդի «Ռեալին»: Լա լիգայում «Ռեալը» անպարտելի է եղել 121 […]
18:12 10.12.2023
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը Sport24-ի հետ զրույցում խոսել է ազգային թիմի մասին։ «Չեմ ցանկանում կանխատեսումներ անել, բայց մեր հավաքականի նպատակները մեծացել են։ Մոսկվան էլ մեկ օրում չի կառուցվել։ Մենք արդեն կարող ենք նվաճել խոշոր մրցաշարի ուղեգիր։ Մենք մեկ տարի առաջ ուրախանում էինք Լիխտենշտայնի հավաքականի հետ ոչ-ոքի խաղալուց, իսկ այժմ տխրում ենք, […]
17:30 10.12.2023
Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Ասթոն Վիլան» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթել է «Արսենալին»: Գոլը 7-րդ րոպեին խփել է Ջոն Մաքգինը: «Ասթոն Վիլան» տարել է ակումբի պատմության ռեկորդային՝ 15-րդ անընդմեջ տնային հաղթանակն ԱՊԼ-ում: Էմերիի գլխավորած թիմը 35 միավորով ամրապնդվել է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում՝ զիջելով առաջատար «Լիվերպուլին» 2 միավոր: «Արսենալը» 36 միավորով 2-րդն է:
16:25 10.12.2023
Հայաստանի հավաքականի շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը չի կարողացել մրցանակային տեղ գրավել Իսպանիայում կայացած Elllobregat Open Chess 2023 միջազգային մրցաշարում, որի առաջատարների թվում էր: Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գրավել 6-րդ տեղը: Մրցաշարի հաղթող է դարձել հնդիկ Նարայանան, ով հավաքել է 7,5 միավոր:
15:30 10.12.2023
Իսպանիայի Լա լիգայի 16-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադն» արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Վիլյառեալի» դարպասը: 2-րդ գոլին մասնակցել է Արսեն Զախարյանը: 20-ամյա կիսապաշտպանը կատարել է արդյունավետ փոխանցում, որից հետո Մարտին Սուբիմենդին գրավել է դաշտի տերերի դարպասը։ Հայ ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 78 րոպե: Սա Զախարյանի առաջին գոլային փոխանցումն էր «Ռեալ Սոսյեդադի» կազմում։ «Ռեալ Սոսյեդադը» […]
14:10 10.12.2023
Սերբիայում ընթանում է հրաձգության միջազգային մրցաշար: Հայաստանի հրաձգության ֆեդերացիան տեղեկացնում է, որ մրցումների առաջին օրը ատրճանակ ձևի միքս մրցաձևում Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը նվաճել են արծաթե մեդալներ: Բրոնզե մեդալների են արժանացել Գևորգ Մելքոնյանն ու Էդիտա Մանուչարյանը:
13:30 10.12.2023
Իսպանիայի Լա լիգայի 16-րդ տուրում «Բետիսը» սեփական խաղադաշտում ոչ-ոքի է խաղացել Մադրիդի «Ռեալի» հետ: Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։ Ջուդ Բելինգեմի գոլին տանտերերը պատասխանել են Գարսիայի ճշգրիտ հարվածով: Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 39 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն 1 միավոր զիջող «Ժիրոնան» տուրի իր խաղը դեռ չի անցկացրել: «Բետիսը» 26 միավորով 7-րդն է:
12:50 10.12.2023
Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Բորնմութը» «Օլդ Թրաֆորդում» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը: Սա «Բորնմութի» 3-րդ անընդմեջ արտագնա հաղթանակն էր: «Բորնմութը» 19 միավորով բարձրացել է 13-րդ հորիզոնական, «Մանչեսթեր Յունայթեդը» 27 միավորով 6-րդն է:
12:20 10.12.2023
Գերմանիայի Բունդեսլիգայի 14-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սենսացիոն պարտություն է կրել: Թոմաս Տուխելի թիմը Ֆրանկֆուրտում 1-5 հաշվով պարտվել է տեղի «Այնթրախտին»: Գործող չեմպիոնը կրել է առաջին պարտությունն ընթացիկ մրցաշրջանում: «Ունիոն Բեռլինը» սեփական խաղադաշտում 3-1 հաշվով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հյուրերի կազմում փոխարինման է դուրս եկել 80-րդ րոպեին: Այս հաղթանակի շնորհիվ «Ունիոնը» լքել […]
11:16 10.12.2023
Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Ուդինեզեին»: 3-րդ գոլին մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը: 34-ամյա հայ կիսապաշտպանը կատարել է արդյունավետ փոխանցում, որից հետո ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը գրավել է մրցակցի դարպասը: Ինձագիի գլխավորած թիմը 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ուդինեզեն» 12 միավորով 16-րդ տեղում է:
22:34 09.12.2023
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է ազգային հավաքականում իր անելիքների մասին: «Արգենտինայի հավաքականում շատ որակյալ ֆուտբոլիստներ կան: Նրանք ուժեղ են և լավ մարզչի կարիք ունեն: Ես սա ասել եմ նախկինում և հիմա էլ կկրկնեմ: Նրանք պետք է իրենց մակարդակին համապատասխանող մարզիչ գտնեն։ Ես խոսել եմ Մեսսիի հետ, պարզապես պետք է […]
22:06 09.12.2023
«Գրեմիոյի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը ճանաչվել է Բրազիլիայի Ա Սերիայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ և արժանացել «Ոսկե գնդակ» մրցանակին: Ուրուգվայցին 33 խաղում դարձել է 17 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ և լավագույն ռմբարկուների ցուցակում հետ է մնացել միայն «Ատլետիկո Մինեյրոյի» հարձակվող Պաուլինիոյից: Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում «Գրեմիոն» 68 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը և չեմպիոն […]