15:30 03.12.2023
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը, մարմնամարզության Եվրոպական ֆեդերացիայի փոխնախագահ Միշել Բոտան և գլխավոր տնօրեն Լիզա Ուորթմանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող 30-րդ համագումարի ընթացքում ստորագրեցին 2027 թվականին Երևանում կայանալիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ դրանով իսկ տալով Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի […]
23:51 02.12.2023
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է ազատ ոճի ըմբշամարտի առաջնության արդյունքները. 57 կգ. Մանվել Խնձրցյան (Ազատան) Առաքել Մովսեսյան (ՕՀՔ) Արման Հարությունյան (Արտաշատ) Միհրան Սլոյան (ՕՀՔ) 61 կգ. Մեժում Մեժլումյան (ՕՀՔ) Լևիկ Միքայելյան (Արտաշատ) Նորիկ Հարությունյան (ՕՀՔՄասիս) Հարություն Հովհաննիսյան (ՕՀՔ) 65 կգ. Անդրանիկ Ավետիսյան (Գյումրի) Հայկ Աբրահամյան (ՕՀՔ) Զոհրաբ Մարտիրոսյան (Արտաշատ) Աշոտ Չապուխյան (ՕՀՔԻջևան) 70 […]
22:33 02.12.2023
«Միկա» մարզահամալիրում եզրափակիչ մենամարտերը կկայանան դեկտեմբերի 3-ին և 4-ին։ Այսօր կայացել է բռնցքամարտիկները կշռման արարողությունը։ Վաղը՝ դեկտեմբերի 3-ին, ռինգ դուրս կգան և պատանեկան ԱԱ-ի հաղթողի կոչման համար կպայքարեն Արեն Խառատյանը (52 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ) և Սամվել Սիրամարգյանը (70 կգ)։ Մրցումները կմեկնարկեն ժամը 17։00-ից: Դեկտեմբերի 4-ին եզրափակիչ մենամարտերը կանցկացնեն Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո […]
20:33 02.12.2023
Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում հաղթող թիմը կարող է ստանալ 28,25 միլիոն եվրո առավելագույն մրցանակային գումար, հաղորդում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) պաշտոնական կայքը։ Մրցաշարի մասնակից թիմերի միջև բաշխվող մրցանակային գումարը համընկնում է Եվրոպայի 2020 թվականի առաջնության գումարի հետ և կազմում է 331 միլիոն եվրո։ Յուրաքանչյուր ազգային թիմ երաշխավորված է 9,25 միլիոն եվրո ստանալու […]
19:28 02.12.2023
«Արսենալը» նոր պայմանագիր է առաջարկել պաշտպան Տակեհիրո Տոմիյասուին, հայտնում է The Athletic-ը։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը։ Բանակցություններն արդեն սկսվել են։ Սպասվում է, որ կողմերը համաձայնության կգան և կստորագրեն նոր պայմանագիր։ Ճապոնացին լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 2021 թվականից։
18:46 02.12.2023
Դեկտեմբերի 2-ին Երևանում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ կանանց Ազգերի լիգայի Իսրայել – Հայաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց մրցակցին 0:4 հաշվով։ Իսրայել – Հայաստան՝ 6:1 (4:0) Երեւան, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար՝ Իրինա Վելեվաչովսկա (Հյուսիսային Մակեդոնիա) Գոլերը՝ Ալմասրի՝ 22, (Իսրայել), Մ․ Կարապետյան՝ 33 (ինքնագոլ), Բեք՝ 43, 59 (Իսրայել), Ավիտալ՝ 45 (Իսրայել), Սելիմհոջիչ՝ 72 (Իսրայել), Դալլաքյան՝ 57 […]
18:07 02.12.2023
Մադրիդի «Ռեալը» պայմանագրի առաջարկ է պատրաստում ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի համար, որը կարվի հաջորդ տարվա հունվարին, հայտնում է Relevo-ն։ Մադրիդցիները կկարողանան Մբապեի տրանսֆերը ձեռք բերել 2024 թվականի հունվարի 1-ից, երբ ֆրանսիացուն կմնա վեց ամիս ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ավարտին։
17:20 02.12.2023
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է այն հարցին, թե կարո՞ղ է մասնակցել առաջիկա ԱԱ-ին. «Ես միշտ կփորձեմ հանդես գալ իմ ուժերի ներածին չափով: Քանի դեռ ես ինձ պիտանի եմ զգում և կարող եմ նպաստել թիմի խաղին: Այս պահին այն ամենը, ինչի մասին կարող եմ մտածել, Ամերիկայի գավաթին մասնակցելն է, իսկապես լավ մարզավիճակում լինելն ու […]
21:20 01.12.2023
Ֆանտաստիկ արդյունք. Հայաստանի 9 ներկայացուցիչ դուրս է եկել բռնցքամարտի պատանեկան ԱԱ-ի եզրափակիչ: Վերջինը այդ իրավունքը նվաճեց 70 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը, ով 1/2 եզրափակիչում 5-0 հաշվով հաղթեց ուզբեկ Նորբեկ Աբդուլաևին: Այսպիսով՝ Հայաստանը ներկայացնող 9 բռնցքամարտիկներ կպայքարեն ոսկե մեդալների համար:
21:04 01.12.2023
Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան Աշխարհի առաջնությունում 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը կիսաեզրափակիչ մենամարտում հաղթել է իսպանացի Դանիել Բանդոմո Կարբոնելին: Մենամարտն ավարտվել է 4-1 հաշվով: Մինչ այդ 1/4 եզրափակչում Ալբերտը դժվարին մրցավեճում հաղթել էր Ղազախստանը ներկայացնող Իգոր Սոլովյովին: 1/8 եզրափակիչում էլ Ալբերտը առավելության էր հասել Բելառուսի ներկայացուցիչ Անատոլի Բարանովսկիի նկատմամբ:
20:46 01.12.2023
Երևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը ևս դուրս եկավ եզրափակիչ: 1/2 կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկը երեք անգամ նոկդաունի ենթարկեց Հորդանանի ներկայացուցիչ մոհմադ Աբդուլլահ Զեադեհին և ժամանակից շուտ հաղթանակ տարավ: Սա Անդրանիկի չորրորդ հաղթանակն էր Աշխարհի առաջնությունում
20:11 01.12.2023
Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան Աշխարհի առաջնությունում շարունակում են փայլուն ելույթները հայ բռնցքամարտիկները: 48 կգ քաշայինների պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը 1/2 եզրափակչում ժամանակից շուտ, երկու նոկդաունից հետո հաղթել է ղազախ Նիգման Նիգմետին և նույնպես կպայքարի ոսկե մեդալի համար: 1/4 եզրափակչում Վաղարշակը 5-0 հաշվով հաղթել էր Դանիայի ներկայացուցիչ Ռիդա Ալ-Թամիմիին: Իր առաջին մենամարտում Վաղարշակը գերվստահ […]
19:45 01.12.2023
Երևանում ընթացող բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանն ունի եզրափակչի 5-րդ մասնակիցը: Կիսաեզրափակչում հաղթել է նաև 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը: Հունգարացի Դոմինիկ Գոմբայի մետ մենամարտի երկրորդ ռաունդում երկրորդ նոկդաունից հետո մրցավարը կանգնեցրել է մարտը: Այսպիսով, Տիգրանը ևս կպայքարի ոսկե մեդալի համար:
18:30 01.12.2023
UFC-ում ելույթ ունեցող հայ մարտիկ Արմեն Պետրոսյանը կմենամարտի բրազիլացի Ռոդոլֆո Վիեյրայի հետ, հաղորդում է MMA Fighting-ը։ Մենամարտը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 10-ին՝ ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում: Պետրոսյանի և Վիեյրայի միջև մենամարտը պետք է կայանար նոյեմբերի 4-ին, սակայն հայ մարզիկը հիվանդության պատճառով հրաժարվել էր օկտագոն դուրս գալ: Լաս Վեգասում հունիսի 18-ին կայացած UFC Vegas 75 […]
18:16 01.12.2023
Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան Աշխարհի առաջնությունում 80+ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Խաչատրյանը բավարարվեց բրոնզե մեդալով: 1/2 եզրափակչում Տիգրանը պարտվեց հնդիկ բռնցքամարտիկին: Ավելի վաղ՝ 1/4 եզրափակչում նա բացահայտ առավելությամբ հաղթել էր խորվաթ Սայմ Սերինային: Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և 5-0 հաշվով հաղթել ռումինացի Տեոխան Ալեխանդրո Բուտոյին:
17:50 01.12.2023
Երևանում շարունակվող բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունում 66 կգ քաշայինների կարգում Արգիշտի Հակոբյանը ևս դուրս եկավ եզրափակիչ։ 1/2 եզրափակչում Արգիշտին 4-1 հաշվով հաղթեց ուզբեկ Ակբոր Ահմադովին և հաջորդ մենամարտում կպայքարի ոսկե մեդալի համար: Արգիշտին 4-րդ հայ բռնցքամարտիկն է, որը դուրս է եկել եզրափակիչ:
17:25 01.12.2023
Ղազախական «Աստանան», որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի պաշտպաններ Կամո Հովհաննիսյանը և Վարազդատ Հարոյանը, Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում պարտվել է Զագրեբի «Դինամոյին» 0-2 հաշվով: Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներն էլ մասնակցել են ամբողջ հանդիպմանը: Հարոյանը դեղին քարտ է ստացել և բաց կթողնի վերջին տուրում կայանալիք «Վիկտորիա Պլզենի» հետ հանդիպումը: «Աստանան» ունի 4 միավոր ու […]
16:40 01.12.2023
Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան Աշխարհի առաջնությունում Առնո Դարչինյանը (46 կգ) դուրս եկավ եզրափակիչ։ Հայ բռնցքամարտիկը 1/2 եզրափակչում մրցեց ուզբեկ Աբդուրահմոն Մահմուդջոնովի հետ և համառ պայքարում հաղթեց 4-1 հաշվով: Առնոն պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել վրացի Վախթանգ Տոդուայի նկատմամբ։ 1/4 եզրափակչում էլ Առնոն 5-0 հաշվով հաղթել էր էկվադորցի Ջեյր Բոնիլլային:
16:15 01.12.2023
Եվրոպա լիգայում և Կոնֆերենցիաների լիգայում ավարտվեցին 5-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի «Սլովանը» արտագնա խաղում հաղթեց Ֆարերյան կղզիները ներկայացնող «Կլակսվիկին»: Բարսեղյանը մեկնարկային կազմում էր ու խաղադաշտում անցկացրեց 61 րոպե: «Բետիսը» անակնկալ պարտություն կրեց «Սպարտայից», «Բրայթոնը» հաղթեց ԱԵԿ-ին: Եվրոպա լիգայի խաղերի մյուս արդյունքները՝
15:52 01.12.2023
Իտալացի Ֆաբիո Գրոսոն, անբավարար արդյունքներով պայմանավորված, ազատվել է ֆրանսիական «Լիոնի» գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է ակումբի կայքը: 46-ամյա մասնագետը ակումբի ղեկին անցկացրել է ընդամենը 10 շաբաթ: Նրա գլխավորությամբ «Լիոնը» 7 խաղում կրել է 4 պարտություն, տարել 1 հաղթանակ, երկու խաղ ավարտել է ոչ-ոքի արդյունքով: Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում 12 խաղ անցկացրած «Լիոնը» 7 միավորով վերջին […]
15:32 01.12.2023
Երևանում շարունակող բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունում 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը դուրս է եկել եզրափակիչ։ Թայփեյը ներկայացնող Սին-Այ Շենի հետ մենամարտում Հեղինեն հաղթել է բացարձակ առավելությամբ: Առաջին ռաունդում երկու նոկդաունից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը: Այսպիսով հեղինեն կպայքարի ոսկե մեդալի համար: Հայ մարզուհին 1/4 եզրափակչում 5-0 հաշվով հաղթել էր Ռումինիայի ներկայացուցիչ Նիկոլետա Կլարիսա Սկուրտին։
15:10 01.12.2023
«Բարսելոնայի» նախկին խաղացող և ներկայիս գլխավոր մարզիչ Չավին գլխավորել է բրիտանական FourFourTwo ամսագրի՝ իսպանական ֆուտբոլի պատմության 10 լավագույն խաղացողների անվանացանկը: «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան զբաղեցրել է երկրորդ տեղը, Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը երրորդն է: Լավագույն տասնյակը. 1. Չավի 2. Անդրես Ինիեստա 3. Իկեր Կասիլյաս 4. Դավիդ Վիլյա 5. Սերխիո Ռամոս 6. Սերխիո […]
14:40 01.12.2023
Հայաստանի հավաքականի և ռուսական «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին համեմատել է Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպաններ Ֆրենկ Լեմպարդի ու Սթիվեն Ջերարդի հետ։ «Էդիկը բարձրակարգ ֆուտբոլիստ է՝ ուժեղ որակներով։ Նա թիմի իսկական դիրիժորն է, ունի խաղադաշտը տեսնելու հիանալի ունակություն։ Բայց առաջնությունը հաղթում է ամբողջ թիմը, ոչ թե մեկ խաղացող։ Եթե «Կրասնոդարն» այսպես շարունակի, […]
14:21 01.12.2023
«Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսն արձագանքել է իր կնոջ՝ Պիլար Ռուբիոյի հետ տարաձայնությունների մասին լուրերին: Իսպանացի հեռուստահաղորդավարուհին սոցցանցերում լուսանկար է հրապարակել: Մեկնաբանություններում «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպանը սրտի էմոջիներ է դրել՝ այդպիսով հերքելով տարածված լուրերը: Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները տեղեկություն էին հրապարակել, թե Ռամոսի ու Ռուբիոյի հարաբերություններում լուրջ տարաձայնություններ կան: Զույգը համատեղ ապրում է ավելի […]
13:56 01.12.2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու օրեր առաջ կարիերան ավարտած, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, հաղորդում է ՀՖՖ կայքը: ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուներն անցել են ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգում: Հֆֆ-ն հաստատել է տվյալ երկու թեկնածուների առաջադրումը: ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:
13:33 01.12.2023
Հրաձգության Հայաստանի հավաքականը մասնակեցում է Լեհաստանի բաց առաջնությանը, որտեղ ատրճանակ ձևի միքս վարժությունում Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը նվաճել են արծաթե մեդալ, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են նաև Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Քերյանը, Սեդա Գաբրիելյանը, Նարե Գաբրիելյանը, Զավեն Իգիթյանը, Նորայր Առաքելյանը և Գևորգ Մելքոնյանը: Հիշեցնենք, որ հայ հրաձիգներից 2024 թվականի Փարիզի […]
13:15 01.12.2023
Երևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում այսօր կկայանան կիսաեզրափակիչները։ Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի մենամարտերում հաղթել են Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Տիգրան Խաչատրյանը (+80 կգ) իսկ աղջիկներից Հեղինե […]
23:49 30.11.2023
Բրիտանական FourFourTwo պարբերականը կազմել է Գերմանիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը։ 1. Ֆրանց Բեկենբաուեր («Բավարիա») 2. Գերդ Մյուլեր («Բավարիա») 3. Լոտար Մատեուս («Բավարիա», «Ինտեր», «Բորուսիա Մյոնխենգլադբախ») 4. Ֆիլիպ Լամ («Բավարիա») 5. Ուվե Զելեր («Համբուրգ») 6. Գյունտեր Նետցեր («Բորուսիա Մյոնխենգլադբախ» «Ռեալ Մադրիդ») 7. Մանուել Նոյեր («Բավարիա», «Շալկե») 8. Միրոսլավ Կլոզե («Բավարիա», «Կայզերսլաուտերն», «Վերդեր», «Լացիո») 9. Ֆրից […]
22:40 30.11.2023
Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի (Ավստրալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի բաց առաջնություններ, Ուիմբլդոնի մրցաշար) կազմակերպիչները չեն շարունակի համագործակցությունը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) և Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) հետ եւ կստեղծեն «Պրեմիում տուր», որի մեջ կներառվի ևս 6 խոշոր մրցաշար, որոնք այժմ ATP-ի «Մասթերս» շարքում են, հաղորդում է The Athletic-ը։ Նախատեսվում է նախագիծը կյանքի կոչել 2-3 տարի հետո։