20:54 05.12.2023
Ալբերտ Հարությունյանը (75 կգ) ճանաչվել է Երևանում կայացած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության լավագույն մարզիկ: Եզրափակիչում հայ բռնցքամարտիկը հաղթել էր Հնդկաստանի ներկայացուցիչ Սահիլ Սահիլին ու դարձել աշխարհի չեմպիոն: Հայաստանի հավաքականը ելույթն ավարտել էր 4 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալով և թիմային հաշվարկում գրավել երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին: Ալբերտ Հարությունյանից բացի, ոսկե […]
20:44 05.12.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականի անդամներին, որոնք Երևանում անցկացված աշխարհի առաջնությունում 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ֆեդերացիայի այլ […]
20:26 05.12.2023
Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության խաղերում կօգտագործվի հատուկ գնդակ, հաղորդում է The Times-ը։ Գնդակի մեջ կտեղադրվի միկրոչիպ ձեռքով խաղ արձանագրելու համար։ Նոր համակարգը կօգնի պարզել, թե ֆուտբոլիստի մարմնի որ մասին է դիպչել գնդակը։ Մրցավարներն արդեն կիրառության մեջ տեսել են նոր գնդակն ու ծանոթացել համակարգի աշխատանքին։ Միկրոչիպը նաև կֆիքսի գնդակին հարվածի կոնկրետ պահը, ինչը կօգնի նաև խաղից […]
20:07 05.12.2023
«Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն հաստատել է, որ միլանյան ակումբն աշխատում է Հենրիխ Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքելու շուրջ։ «Մենք ցանկանում ենք շարունակել մեր համագործակցությունը։ Հիմա մենք արագացնում ենք այդ գործընթացը»,- Աուզիլիոյի խոսքերը մեջբերում է Նիկոլո Սկիրան։ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը: Վերջին շրջանում իտալական մամուլում լուրեր են շրջանառվում, որ […]
19:40 05.12.2023
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գոլը նպաստել է «Լոկոմոտիվի» հաղթանակին «Զենիթի» դեմ խաղում: Մոսկովյան ակումբը հաղթել է 3-1 հաշվով: Թիկնիզյանը եղել է մեկնարկային կազմում, գոլ է խփել 88-րդ րոպեին, իսկ ավելացված ժամանակի չորրորդ րոպեին փոխարինվել է: Նաիրը FlashScore-ի վարկածով ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղում հայ ֆուտբոլիստը խփել […]
19:20 05.12.2023
Արման Ծառուկյանը մեկնաբանել է UFC Fight Night 233-ի գլխավոր մենամարտում Բենեիլ Դարիուշի նկատմամբ հաղթանակը և մարտահրավեր նետել թեթև քաշային դիվիզիոնի չեմպիոն Իսլամ Մախաչևին․ «Շնորհակալ եմ Դարիուշին, որ համաձայնեց մենամարտել ինձ հետ: Թոփ-5-ից ոչ ոք չէր ցանկանում իմ դեմ օկտագոն դուրս գալ, միայն Դարիուշը դա արեց: Այս հաղթանակի շնորհիվ ես կբարձրանամ 2-րդ կամ 3-րդ տեղ: Հուսով […]
19:00 05.12.2023
ՊՍԺ-ն Լիգա 1-ի 14-րդ տուրում հյուրընկալվել է «Հավրին» և 10 ֆուտբոլիստով հաղթանակի է հասել 2-0 հաշվով: 10-րդ րոպեից ՊՍԺ-ն խաղացել է 10 ֆուտբոլիստով. կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով հեռացվել է փարիզյան թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման: 23-րդ րոպեին Ֆրանսիայի չեմպիոնին հաշվի մեջ առաջ է մղել Կիլիան Մբապեն: Խաղավերջում փարիզյան թիմի առավելությունը կրկնապատկել է Վիտինյան: ՊՍԺ-ն […]
18:34 05.12.2023
«Դալաս Մավերիկսը» NBA-ի ռեկորդ է սահմանել: Կանոնավոր առաջնության «Օկլահոմա-Սիթի Թանդերի» դեմ խաղում տեխասցիները 4-րդ քառորդում հաշվի մեջ զիջելիս են եղել 87:111 հաշվով, սակայն հաջորդ 7 րոպեում 30 միավոր են վաստակել, իսկ մրցակիցը՝ 0: Դա պատմության ամենախոշոր տարբերությունն է առանց բաց թողած միավորի: Նախորդ ռեկորդը 2009 թվականին գրանցել էր «Քլիվլենդը»` «Միլուոկիի» դեմ խաղում` 29:0: Ուշագրավ է, […]
18:06 05.12.2023
«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը արձագանքել է սոցցանցերում տարածված իր մեմին: 23-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում կայացած «Տոտենհեմի» հետ խաղում նետվել էր դեպի մրցավարը և դժգոհել էր նրա գործողությունից: «Ահա, թե ինչն այսօր ինձ ստիպեց ժպտալ»,- սոցցանցերում գրել է Հոլանդը: Հիշեցնենք, որ խաղի ավելացված ժամանակում «Տոտենհեմի» ֆուտբոլիստների խախտումից հետո Սայմոն Հուպերը թույլ […]
15:30 05.12.2023
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը բացատրել է, թե ինչու հենց ինքը պետք է դառնա Իռլանդիայի հաջորդ նախագահը: «Իմ պոտենցիալ մրցակիցները 70-անց են: Նրանցից յուրաքանչյուրը սերտ կապված է իր կուսակցության քաղաքականության հետ և չի մտածում, թե ինչ կարծիք ունի հասարակությունը: Այդ կուսակցությունները միայն իրենք իրենց են կառավարում, բայց ոչ մարդկանց: Ես […]
14:56 05.12.2023
Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի ռակետը ռեկորդային գնով է վաճառվել է SCP Auctions աճուրդում, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Գնորդը ռակետի համար վճարել է 107,5 հազար դոլար։ Այդ ռակետով Ջոկովիչը խաղացել է 2016թ․ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում, որտեղ հաղթել էր Էնդի Մարեյին։ Օրեր առաջ Նովակ Ջոկովիչը 7-րդ անգամ հաղթել էր ATP Ամփոփիչ մրցաշարը […]
14:33 05.12.2023
Նիդերլանդների առաջնության 14-րդ տուրի կենտրոնական խաղում հանդիպել են առաջին երկու տեղերի թիմերը: Առաջատար ՊՍՎ-ն, որը մինչև այդ հաղթել էր բոլոր խաղերում, Ռոտերդամում հյուրընկալվել էր «Ֆեյենորդին» և հաղթանակի է հասել 2:1 հաշվով: Այսպիսով ՊՍՎ-ն 100-տոկոսանոց արդյունքով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Ֆեյենորդն» արդեն հետ է մնում 10 միավորով:
14:00 05.12.2023
ՀՀ կառավարության որոշմամբ մարզական 6 ֆեդերացիաների և Երևանի շախմատի ֆեդերացիային լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն՝ 2023 թվականի 4-րդ եռամսյակի համար անցկացված միջազգային վարկանիշային մրցաշարերի, ինչպես նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման նպատակով: Որոշման համաձայն՝ մարզական ֆեդերացիաներին ՀՀ առաջնությունների և միջազգային մրցաշարերի անցկացման, ուսումնամարզական հավաքների կազմակերպման և միջազգային միջոցառումներին մասնակցության նպատակով կհատկացվի ավելի […]
13:44 05.12.2023
Էդուարդ Սպերցյանի գոլը նպաստել է «Կրասնոդարի» հաղթանակին «Օրենբուրգի» դեմ խաղում: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի այս խաղը ավարտվել է 2-1 հաշվով: Հայ ֆուտբոլիստը 11-մետրանոցով է աչքի ընկել առաջին կեսին ավելացված երրորդ րոպեին և բացել խաղի հաշիվը: Սպերցյանն անցկացրել է ամբողջական հանդիպում: Իդեպ «Օրենբուրգի» միակ գոլը խփել է Ստեփան Օգանեսյանը: Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 17 խաղում […]
13:01 05.12.2023
ԱՄՆ-ի Օսթին քաղաքում կայացել է UFC-ի Fight Night 233-ը: Երեկոյի գլխավոր մենամարտն Արման Ծառուկյանի և Բենեիլ Դարիուշի միջև էր: 1 րոպեում հայ մարտիկը նոկաուտի է ենթարկել ԱՄՆ-ը ներկայացնող ամերիկացուն: Ծնկի հարվածով նա տապալել է մրցակցին և սկսել բռունցքով հարվածների շարք, որն ընդհատել է մրցավարը և հաղթանակը շնորհել Ծառուկյանին: UFC-ի թեթև քաշային կարգում Արմանը երրորդ անընդմեջ […]
12:29 05.12.2023
Դեկտեմբերի 2-ին և 4-ին կայացել են Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների առաջնությունները: Ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը կայացել է Արտաշատի Ռաֆիկ Գոլեցյանի անվան մարզադպրոցում: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ են դարձել` Մանվել Խնձրցյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 […]
11:48 05.12.2023
Երևանում ավարտվել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչները 10 մեդալ են նվաճել՝ 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե: Հայաստանի պատանիների ընտրանին ԱԱ-ի թիմային պայքարում զբաղեցրել է 2-րդ տեղը: Հայաստանի հավաքականի անդամ Ալբերտ Հարությունյանը ճանաչվել է աշխարհի առաջնության լավագույն բռնցքամարտիկ: Դեկտեմբերի 4-ին՝ մրցումային վերջին օրը, Հայաստանի ներկայացուցիչները երեքական ոսկե և արծաթե […]
22:04 04.12.2023
Երևանում ավարտված առաջնությունում հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել: Դեկտեմբերի 4-ին՝ մրցումային վերջին օրը, Հայաստանի ներկայացուցիչները երեքական ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել: Պատվո հարթակի առաջին աստիճանին են կանգնել և ոսկե մեդալով պարգևատրել Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ): Արծաթե մեդալակիր են դարձել Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո […]
20:22 04.12.2023
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրը մեկնարկեց «Նոա»-«Վան», ԲԿՄԱ-«Ուրարտու» հանդիպումներով: «Նոա»-ն սեփական հարկի տակ ընդունելով «Վան»-ին` առավելության հասավ 3:1 հաշվով: Երևանյան թիմի կազմում աչքի ընկան Արթուր Միրանյանը (դուբլ) և Պաուլո Գլադոն: «Վան»-ից միակ գոլը խփեց Իպեհե Ուիլյամսը: «Նոա»-«Վան»` 3:1: Օրվա մյուս խաղում, ԲԿՄԱ-ն հյուրընկալելով «Ուրարտու»-ին, պարտության մատնեց 2:0 հաշվով: «Բանակայինների» կազմում գոլը խփեց Գրենիկ Պետրոսյանը և ինքնագոլի հեղինակ դարձավ Իվան Զոտկոն: ԲԿՄԱ-«Ուրարտու»` 2:0: 19-րդ տուրի շրջանակներում կկայանան նաև «Արարատ» – «Արարատ-Արմենիա», «Շիրակ» – «Վեստ Արմենիա», «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպումները:
18:33 04.12.2023
Հերթական արծաթե մեդալին պատանիների աշխարհի առաջնությունում արժանացել է Հեղինե Պետրոսյանը։ 48 կգ քաշայինների պայքարում հայ մարզուհին ուժերը չափեց հնդիկ Պայալ Պայալի հետ և պարտվեց։ Հայաստանի ներկայացուցիչը կանգնեց պատվո հարթակի երկրորդ աստիճանին։
17:22 04.12.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության նախագիծը: Մինչ նախագծի քննարկմանն անցնելը, վարչապետն անդրադարձել է վերջին տարիներին սպորտի ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության ակտիվացմանը: «Նախնական տպավորությամբ, գոնե 2022 և 2021 թվականների արդյունքներով, մենք, կարծես թե, տեսնում ենք, որ սպորտի […]
16:11 04.12.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 3-ին հետևել է «Միկա» մարզահամալիրում ընթացող բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնության մենամարտերին: Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 3-ին ռինգ է դուրս եկել Հայաստանի 3 ներկայացուցիչ։ 48 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը եզրափակչում 4։1 հաշվով հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցչի նկատմամբ և դարձել […]
15:05 04.12.2023
2023 թվականի ընթացքում մինչ այս պահը տարբեր մարզաձևեր ներկայացնող մեր մարզիկներն, ընդհանուր առմամբ, նվաճել են 426 մեդալ, ինչը 37 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ռեկորդային արդյունքը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «315 մեդալ գրանցվել է Եվրոպայի առաջնություններում, 111 մեդալ՝ Աշխարհի առաջնություններում: Այսօր կառավարությունում քննարկեցինք Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի […]
08:58 04.12.2023
Ա Սերիայի 14-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Սասուոլոյին» և 2-1 հաշվով հաղթեց: Հռոմեական թիմի կազմում աչքի ընկան Դիբալան ու Քրիստենսենը: Այս խաղից հետո «Ռոման» 24 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Սասուոլոն» 15 միավորով՝ 15-րդ:
08:17 04.12.2023
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Նապոլի»-ին: Միլանյան ակումբին` «Ինտեր»-ին, հաջողվեց երեք անպատասխան գնդակ ուղարկել Իտալիայի գործող չեմպիոնի դարպասը: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Հական Չալհանօղլուն, Նիկոլո Բարելան և Մարկուս Տյուրամը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխրինվեց 74-րդ րոպեին: Այս տուրից հետո «Ինտեր»-ը շարունակում է գլխավորել Իտալիայի […]
23:59 03.12.2023
Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում այսօր ռինգ է դուրս եկել Հայաստանի 3 ներկայացուցիչ։ 48 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը եզրափակչում 4։1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցչի նկատմամբ և դարձել պատանեկան ԱԱ-ի հաղթող։ Երրորդ ռաունդում Քեյանը նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին։ Քեյանը նվաճել է Հայաստանի թիմի դեռևս […]
19:07 03.12.2023
Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Վաղարշակ Քեյանը հիասքանչ մենամարտ անցկացրեց գերմանացի բռնցքամարտիկի դեմ և հաղթեց։ «Առաջին ոսկին Միկա մարզահամալիրում մեզ պարգևում է Վաղարշակ Քեյանը։ 48-կգ քաշայինների պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը հիասքանչ մենամարտ անցկացրեց գերմանացի բռնցքամարտիկի դեմ և հաղթեց 4-1հաշվով, դառնալով արդեն պատանիների աշխարհի չեմպիոն։ Լարված երկու ռաունդներ և երրորդում արդեն Վաղարշակը նոկդաունի ենթարկեց […]
17:30 03.12.2023
Հայաստանի հրաձգության հավաքականը շարունակում է հաջող ելույթները Լեհաստանի միջազգային մրցաշարում: Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը Polish Open Kaliber միջազգային մրցաշարում կանանց 10 մետր ատրճանակ մրցաձևում երկրորդ տեղով դուրս գալով եզրափակիչ` դարձել է մրցաշարի հաղթող: Կարապետյանը եզրափակչում գրանցել է 237.6 արդյունք: Ավելի վաղ` Polish Open Kaliber միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը […]
16:28 03.12.2023
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հերքում է վերջին օրերին մամուլում տարածվող տեղեկությունները, որ ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը վաճառքի է հանել, բանակցությունների մեջ է կամ արդեն վաճառել է ակումբը: «Մեր ակումբը միասնական է ու շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած մոտեցումներին: Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբի և ամբողջ թիմի առջև այժմ դրված են ամենաբարձր նպատակները, ու կոչ ենք անում […]