13:51 07.12.2023
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ասթոն Վիլան» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» ու շրջանցել նրանց մրցաշարային աղյուսակում: «Մանչեսթեր Յունայթեդը» դժվարին պայքարում պարտության է մատնել «Չելսիին»: Պրեմիեր լիգա, 15-րդ տուր «Ասթոն Վիլա» – «Մանչեսթեր Սիթի»՝ 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի»՝ 2-1 «Շեֆիլդ Յունայթեդ» – «Լիվերպուլ»՝ 0-2 «Ֆուլհամ» – «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 5-0 «Բրայթոն» – «Բրենթֆորդ»՝ 2-1 «Քրիսթալ Փելաս» […]
12:49 07.12.2023
Իտալիայի գավաթակիր «Ինտերը» ներկայացրել է «Տրանսֆորմերներ» տարբերանշանով համազգեստը։ Սահմանափակ քանակությամբ արտադրված տնային մարզաշապիկների վրա ակումբի տիտղոսային հովանավոր Paramount+ ընկերության տարբերանշանի փոխարեն պատկերված են տրանսֆորմերներ։ «Ինտերի» ֆուտբոլիստներն այդ համազգեստով կխաղան «Ուդինեզեի» դեմ խաղում, որը կկայանա դեկտեմբերի 9-ին։ Հանդիպումից հետո մարզաշապիկները կվաճառվեն աճուրդում, իսկ հասույթը կփոխանցվի Միլանի հիվանդանոցներում գտնվող երեխաների բուժմանը։
12:18 07.12.2023
«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսին սպառնում է 12 տարվա ազատազրկում, հաղորդում է UOL-ը։ Բռնաբարության մեջ մեղադրվող Ալվեսի համար դատախազությունը պահանջել էր 9 տարվա ազատազրկում, սակայն տուժած կնոջ փաստաբանը դատավորից կպահանջի 12 տարվա ազատազրկում, որը Իսպանիայում բռնաբարության համար առավելագույն պատժաչափ է։ Իսպանական լրատվամիջոցները գրում են, որ Ալվեսը 150 հազար եվրո փոխհատուցում է վճարել […]
09:30 07.12.2023
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Մյոնխենգալդբախի «Բորուսիան» մրցել է «Վոլֆսբուրգի» հետ և առավելության հասել ավելացված ժամանակում՝ 1:0 հաշվով: 120-րդ րոպեին աչքի է ընկել ֆրանսիացի կիսապաշտպան Մանու Կոնեն։ Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը «Բորուսիայի» պահեստայինների թվում էր, բայց խաղադաշտ դուրս չի եկել։
09:00 07.12.2023
Խառը մենամարտերի (MMA) թեթև քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը ամերիկացի Բենեիլ Դարիուշի նկատմամբ հաղթանակից հետո իմաստ չի տեսնում մենամարտել ամերիկացի Դասթին Պորիեի հետ, որը նախորդ մենամարտում պարտություն է կրել։ «Գեթժին ու Պորիեն ձգտում են մրցակից գտնել դասակարգման առաջին հնգյակից։ Նրանք երբեք չեն մենամարտում տասնյակից կամ առաջին 15-ից որևէ մեկի հետ։ Անկեղծ կասեմ, […]
08:23 07.12.2023
Խուլեն Լոպետեգին հրաժարվել է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ «Ալ Իթիհադը» 57-ամյա մասնագետին առաջարկել էր տարեկան 18 միլիոն եվրո աշխատավարձ։ Լոպետեգին այժմ բնակվում է Անգլիայում և ցանկանում է աշխատել Պրեմիեր լիգայում։ Ամռանը նա հեռացվել էր «Վուլվերհեմփթոնից» և այժմ չունի մարզչական աշխատանք։ Լոպետեգին անցած տարվա նոյեմբերին էր գլխավորել «Վուլվերհեմփթոնը», որն Անգլիայի անցած առաջնությունում գրավեց 13-րդ տեղը։ Լոպետեգին […]
23:59 06.12.2023
Իտալիայում կայացել է Gran Gala del calcio մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվում է Իտալիայի Ֆուտբոլիստների Ասոցիացիայի կողմից: Վիկտոր Օսիմհենը («Նապոլի») Ա Սերիայի ֆուտբոլիստների վարկածով ճանաչվել է առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Լավագույն մարզիչ է ճանաչվել Լուչիանո Սպալետին («Նապոլի», այժմ՝ Իտալիայի հավաքական) Լավագույն ակումբ է ճանաչվել «Նապոլին»:
23:27 06.12.2023
Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթանում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) Գրան Պրի երկրորդ մրցաշարը, որին մասնակցում է 10 հայ մարզիկ: Առաջինը մրցահարթակ է դուրս եկել գյումնրեցի, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը: Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնը այստեղ ևս հաջող է հանդես եկել և երկամարտի 189կգ (81+108) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր:
22:57 06.12.2023
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հայտարարել է իսպանական «Գրանադայի» եւ Իսպանիայի հավաքականի 22-ամյա հարձակվող Բրայան Սարագոսայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ֆուտբոլիստը գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմին կմիանա 2024թ․ հուլիսին, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիսի 30-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» Սարագոսայի տրանսֆերի համար կվճարի 15 միլիոն եվրո։ […]
22:25 06.12.2023
«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը շուտով նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ նոր պայմանագրով արգենտինացին տարեկան 7 մլն եվրո կվաստակի։ Այսպիսով, նա կդառնա ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը։ Մարտինեսն «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է […]
21:53 06.12.2023
Խառը մենամարտերի (MMA) ամերիկյան UFC առաջնությունը հանգստյան օրերին տեղի ունեցած մենամարտերից հետո հրապարակել է մարզիկների վարկանիշային աղյուսակները։ Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը թեթև քաշային կարգում 8-րդ տեղից բարձրացել է չորրորդ տեղ։ Ընդհանուր դասակարգումը շարունակում է գլխավորել ռուսաստանցի Իսլամ Մախաչեւը։ Դեկտեմբերի 3-ին UFC Fight Night 233 մրցաշարում Արման Ծառուկյանը մեկ րոպեում նոկաուտի էր ենթարկել ամերիկացի Բենեիլ Դարիուշին, […]
21:25 06.12.2023
Մադրիդի «Ռեալը» հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի համաձայնության հասնել ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի հետ, եթե մինչև հունվարի 1-ը նա չերկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։ Ակումբը Մբապեից մինչեւ հունվարի 15-ը պատասխան չստանալու դեպքում այլևս չի բանակցի ֆուտբոլիստի հետ, հաղորդում է իսպանական AS-ը։ Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիսը։ […]
21:02 06.12.2023
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է 17-րդ տուրի 6 լավագույն գոլերը։ Դրանց թվում ընդգրկվել է նաև «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գոլը «Զենիթի» դեմ խաղում, որում մոսկովյան ակումբը հաղթել էր 3-1 հաշվով։ Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 7 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
20:36 06.12.2023
BBC-ն ներկայացրել է «Տարվա գլխավոր մարզական աստղ» անվանակարգում հավակնորդների անունները: Ցուցակում տեղ են գտել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, Ֆորմուլա-1-ի չեմպիոն Մաքս Ֆերստապենը, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, իսպանացի ֆուտբոլիստուհի Անտայա Բոնմատին, մարմնամարզիկ Սիմոնա Բեյլսը և հարավաֆրիկացի ռեգբիիստ Նայա Քոլինսը: Հաղթողը հայտնի կդառնա քվեարկության արդյունքում:
20:17 06.12.2023
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ։ Ըստ հրապարակումների՝ ուկրաինացին դիտարկում է ակումբից հեռանալու տարբերակը։ Նա ցանկանում է խաղալ այնպիսի թիմում, որտեղ կայուն խաղաժամանակ կստանա։ Այս մրցաշրջանում Անդրեյ Լունինն արդեն հասցրել է բազմաթիվ հանդիպումների մասնակցել «Ռեալի» կազմում՝ մյուս դարպասապահների վնասվածքներով պայմանավորված։
19:54 06.12.2023
Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է տեղափոխվել այլ ակումբ, գրում է El Chiringuito TV-ն։ 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026թ․ հունիսի 30-ը։ Ամռանը Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված էր Սաուդյան Արաբիան ներկայացնող մի քանի ակումբ, որոնք շարունակում են հետևել նրան։ Այս մրցաշրջանում լեհ հարձակվողը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 17 հանդիպման, դարձել 8 գոլի […]
18:53 06.12.2023
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է Ռուսաստանում ապրելու և Հայաստանը ներկայացնելու մասին։ «Ես սիրում եմ Ռուսաստանը։ Ինձ դուր է գալիս ապրել այնտեղ, ամբողջ կյանքս այնտեղ է անցել։ Սակայն բոլորին ասում եմ, որ ես ռուսաստանցի մարտիկ եմ, որը ներկայացնում է Հայաստանը։ Ինձ մոտիվացնում է, երբ հայերի եմ տեսնում տրիբունաներում, նաև Հայաստանի ու Ռուսաստանի դրոշները։ Նման պահերին […]
18:35 06.12.2023
Սաուդյան Արաբիան ցանկանում է գնել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան, հաղորդում է Saxo Bank-ի կայքը։ «Սաուդյան Արաբիայի տնտեսության կառուցվածքային վերափոխումը ուղղված է նավթի եկամուտներից կախվածության նվազեցմանը, երկիրը տուրիզմի, հանգստի և զվարճանքների կենտրոն դարձնելուն։ Սպասվում է, որ առաջիկայում նավթի գինը կհասնի 150 դոլարի մեկ բարելի դիմաց։ Եթե նավթի բարձր գնի ֆոնին կանաչ վերափոխումը դանդաղի, Սաուդյան Արաբիան տեսնում է […]
18:05 06.12.2023
Ռուսական «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը ամփոփել է Եվրո-2024-ի ընտրական փուլն ու խոսել տարբեր թեմաների շուրջ։ «Հայաստանի հավաքականը վատ շրջափուլ չանցկացրեց, եղան վառ հանդիպումներ։ Միայն Լիտվայի դեմ խաղում չկարողացանք ցուցադրել որակյալ խաղ, ինչն անդրադարձավ ամբողջ ընտրական փուլի վրա։ Ամեն դեպքում, ունենք լավ թիմ և կարող ենք աճել։ Ամեն ինչ կանենք դրական արդյունքի հասնելու համար։ Միշտ […]
17:45 06.12.2023
Ազգերի լիգայի C դիվիզիոնի 6-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը 1-4 հաշվով պարտվել է Ղազախստանի թիմին։ Ղազախստանում կայացած խաղում Հայաստանի հավաքականի միակ գոլը խփել է Կլաուդիա Չոլակյանը։ Կանանց Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթներն Ազգերի լիգայում։ 6 խաղում 6 պարտությունից հետո հայ ֆուտբոլիստուհիները եզրափակեցին խմբի մրցաշարային աղյուսակը: Խմբում ընդգրկված էին նաև Իսրայելը և Էստոնիան։
17:20 06.12.2023
Մեկնարկել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրը։ Առաջատար «Արսենալը» հյուրընկալվել է «Լութոն Թաունին» և դրամատիկ պայքարում կարողացել է առավելության հասնել 4-3 հաշվով։ Հաղթական գոլը լոնդոնցիները խփել են մրցավարի ավելացրած ժամանակի 7-րդ րոպեին։ Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակել է 36 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
16:21 06.12.2023
«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչ առաջարկներ է ունեցել ամռանը նախքան ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր կնքելը։ «Ես մի քանի առաջարկներ ունեի։ Այդ ամենը պետք էր քննարկել ընտանիքիս հետ, վերլուծել ու որոշում կայացնել։ Առաջինը «Բարսելոնա» վերադառնալն էր, բայց դա հնարավոր չէր։ Ես ուզում էի վերադառնալ, բայց դա տեղի չունեցավ։ Ես առաջարկ […]
09:40 06.12.2023
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտնել է, որ կարող էր տեղափոխվել ՊՍԺ կամ «Մանչեսթեր Սիթի»․ «ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին» ցանկանում էին ձեռք բերել ինձ, նրանք ավելի շատ գումար առաջարկեցին, բայց ես ընտրեցի «Ռեալը» Ֆլորենտինո Պերեսի հետ զրույցից հետո: Նա ինձ հարցրեց՝ փող ես ուզում, թե՞ փառք։ Ես ասացի, որ նախընտրում եմ վերջինը: Ես շատ […]
08:55 06.12.2023
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է անգլիական ակումբում իր աշխատանքային մեթոդների մասին. «Ես միշտ լսում եմ խաղացողներին և նրանց հնարավորություն եմ տալիս բարձրաձայնել: Եթե խաղացողն այլ կարծիք ունի, ես միշտ կլսեմ նրան։ Ֆուտբոլիստների մեծ մասը ցանկանում է խաղալ ակտիվ, դինամիկ և համարձակ։ Մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Մենք երկար տարիներ ակումբ ենք […]
23:49 05.12.2023
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Գվարդիոլան կարծում է, որ իր թիմը նորից հաղթելու է Անգլիայի Պրեմիեր լիգան։ Նա այդ մասին ասել է առաջնության 15-րդ տուրից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Եթե այսօր ինձ հարցնեք, ես կպատասխանեմ, որ մենք հաղթելու ենք Պրեմիեր լիգան։ Եթե խաղանք այնպես, ինչպես «Լիվերպուլի» ու «Տոտենհեմի» դեմ խաղերում, մենք հաղթելու ենք առաջնությունը։ Մարդիկ […]
23:18 05.12.2023
Հայաստանի հավաքականի պաշտպաններ Նաիր Թիկնիզյանը և Գեորգի Հարությունյանը Championat.com-ի վարկածով ընդգրկվել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ Թիկնիզյանի գոլը Մոսկվայի «Լոկոմոտիվին» օգնել էր հաղթել «Զենիթին», իսկ Հարությունյանը «Կրասնոդարի» կազմում փոխարինման էր մտել «Օրենբուրգի» դեմ հանդիպման 16-րդ րոպեին։ Խորհրդանշական հավաքականը հետևյալ տեսքն ունի. Դարպասապահ․ Արտուր Նիգմատուլին («Նիժնի Նովգորոդ»)։ Պաշտպաններ․ Կիրիլ Գոցուկ («Նիժնի Նովգորոդ»), Վիլիան […]
22:47 05.12.2023
Հայաստանի 10 ծանրորդ կմասնակցի Քաթարի մայրաքաղաք Դոհայում դեկտեմբերի 4-ին մեկնարկած Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) Գրան Պրի երկրորդ մրցաշարին։ 100 երկրների 400 ծանրորդներ կպայքարեն նաև 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների համար։ Կանանց Հայաստանի թիմում ընդգրկել են Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանին (81 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանին (երկուսն էլ ՝ 87 կգ)։ Տղամարդկանց […]
22:16 05.12.2023
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 2024 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում կանցկացնի տնային վերջին հանդիպումը։ Մրցակիցը Վրաստանի հավաքականն է։ Հանդիպման տոմսերը օնլայն վաճառքում են https://ticketon.am/event/Futsal կայքում։ Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին մարզահամերգային համալիրում: Հիշեցնենք, որ առաջին խաղում, մրցակցի հարկի տակ Հայաստանի հավաքականը պարտություն է կրել:
21:46 05.12.2023
Աշխարհի չեմպիոն, Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ճանաչվել է տարվա մարզիկ ամերիկյան Time-ի վարկածով։ Այս տարի Մեսսին 8-րդ անգամ արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին, ֆրանսիական ՊՍԺ-ի հետ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն և սուպերգավաթակիր, «Ինտեր Մայամիի» հետ՝ ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի լիգաների գավաթակիր։ 2022թ․ աշխարհի առաջնությունում Մեսսին մասնակցել էր 7 հանդիպման, […]
21:23 05.12.2023
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բենեյլ Դարիուշի նկատմամբ հաղթանակից հետո հայտնել էր ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու պատրաստակամության մասին։ Նաև ասել էր, որ կարող է այլ մարտիկի հետ հանդիպել, մինչը Մախաչևի հետ մենամարտելը: «Ջասթին Գեյթջին պետք է ընդունի այս մարտահրավերը։ Ի՞նչ տարբերակներ ունի նա, ո՞ւմ հետ է ցանկանում մենամարտել։ Որքա՞ն է պատրաստվում […]