22:40 30.11.2023
Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի (Ավստրալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի բաց առաջնություններ, Ուիմբլդոնի մրցաշար) կազմակերպիչները չեն շարունակի համագործակցությունը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) և Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) հետ եւ կստեղծեն «Պրեմիում տուր», որի մեջ կներառվի ևս 6 խոշոր մրցաշար, որոնք այժմ ATP-ի «Մասթերս» շարքում են, հաղորդում է The Athletic-ը։ Նախատեսվում է նախագիծը կյանքի կոչել 2-3 տարի հետո։
22:07 30.11.2023
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրի հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի չորս հավակնորդներին։ 1. Հռոմի «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն, որը դուբլի հեղինակ էր դարձել շոտլանդական «Սելթիկի» դեմ խաղում (2:0): 2. «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, որը մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել գերմանական «Լայպցիգի» դեմ […]
21:42 30.11.2023
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում ապահովել է առնվազն 70,55 միլիոն եվրո երաշխավորված եկամուտ, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Խմբային մրցաշարի 5-րդ տուրում պորտուգալական «Պորտուի» նկատմամբ հաղթանակի (2:1) համար կատալոնական ակումբը կստանա 2,8 միլիոն եվրո, 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար՝ եւս 9,6 միլիոն եվրո։ Նախքան այս «Բարսելոնան» խմբային մրցաշարում երեք հաղթանակների և վարկանիշի համար ապահովել […]
21:21 30.11.2023
Ավարտվեցին ՖԻԴԵ-ի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնության հայաստանյան ընտրական մրցաշարերը: Երկու մրցաշարերի արդյունքում Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը իրավունք նվաճեցին մասնակցելու դեկտեմբերի 25-31-ն Ուզբեկստանում անցկացվելիք արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը: Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում. 1-ին տեղ՝ ՄԳ Տիգրան Հարությունյան 2-րդ տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան 3-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան Լավագույն […]
21:00 30.11.2023
Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ կոլեկտիվ դատական հայց է ներկայացվել ԱՄՆ-ում կրիպտոարժույթի Binance բորսան գովազդելու համար, հաղորդում է Cointelegraph-ը։ Ֆլորիդա նահանգի շրջանային դատարան ներկայացված հայցում նշվում է, որ Binance-ը Ռոնալդուի օգնությամբ «ներգրավվել է ներդրումներ չգրանցված արժեթղթերում», ինչի հետեւանքով հայցվորները ֆինանսական կորուստներ են ունեցել։ Հայցվորները Ռոնալդուից պահանջում են ֆինանսական […]
20:40 30.11.2023
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի պատմության մեջ 10000-րդ գոլը խփեց իսպանական «Սևիլիայի» 37-ամյա պաշտպան Սերխիո Ռամոսը, հաղորդում է BBC-ն։ Խմբային մրցաշարի 5-րդ տուրում «Սևիլիան» 2:3 հաշվով պարտվել էր հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենից» և զրկվել փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։ Հատկանշական է, որ Չեմպիոնների լիգայի պատմության 6000-րդ գոլը ևս խփել էր Սերխիո Ռամոսը 2013 թվականին «Ռեալի» կազմում։ Անգլիական «Մանչեսթեր […]
20:21 30.11.2023
Ֆուտբոլի միջազգային խորհուրդը (IFAB) փորձագետների եզրակացությունների եւ առաջարկների հիման վրա՝ նոր կանոն է հաստատել։ Մրցավարների հետ ֆուտբոլիստների վիճաբանությունները կանխելու նպատակով՝ հաստատվել է խաղացողների 10 րոպե տևողությամբ հեռացումը մրցավարի հետ վիճելու, նրա որոշումները վիճարկելու համար։ Նաև հաստատվել է, որ մրցավարների հետ խոսել կարող են միայն թիմերի ավագները։ Նոր կանոնները սկզբում կկիրառվեն ցածր լիգաների հանդիպումներում։
19:54 30.11.2023
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup ավանդական մրցաշարի նախավերջին տուրում Լևոն Արոնյանը (ԱՄՆ) սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել Ռումինիան ներկայացնող Ռիչարդ Ռապորտի հետ։ Արոնյանը, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը 3,5-ական միավորով բաժանում են 4-6-րդ տեղերը։ Նրանք անցկացրել են 7-ական պարտիա։ Առաջինից երրորդ տեղերը 4,5-ական միավորով բաժանում են ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, […]
19:40 30.11.2023
Հայաստանը 10-ը մեդալ կունենա բռնցքամարտի պատանիների Աշխարհի առաջնությունում: 10-րդ մեդալը ապահովեց 70 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը, ով 1/4 եզրափակչում հաղթեց հնդիկ բռնցքամարտիկ Ռահուլ Կունդուին: Առաջին ռաունդում Սամվելը զիջել է հնդիկ մրցակցին նվազագույն՝ 2-3 հաշվով, սակայն հետո լիովին տիրել է նախաձեռնությանը և հաղթել ընդհանուր 5-0 հաշվով:
19:25 30.11.2023
Իտալիայի գավաթակիր սուպերգավաթակիր Միլանի «Ինտերն» ավարտում է բանակցությունները Հենրիխ Մխիթարյանի հետ նոր պայմանագրի վերաբերյալ։ Սպասվում է, որ մինչև Նոր տարի կողմերը կերկարաձգեն պայմանագիրը մինչև 2025թ․ հունիս, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։ Մխիթարյանի գործող պայմանագիրն Ինձագիի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Մխիթարյանը 2022թ․ ամռանն իտալական «Ռոմայից» է տեղափոխվել «Ինտեր»։
19:10 30.11.2023
Երևանում շարունակվող բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունում 57 կգ քաշային Տիգրան Մակիչյանը 1/4 եզրափակչում պարտվեց ռուսաստանցի Պլատոն Կոզլովին և դուրս չեկավ կիսաեզրափակիչ։ Տիգրանը 1/16 եզրափակչում նոկաուտով հաղթել էր Կատարի ներկայացուցիչ Յուսուֆ Էսլայեդին, ապա 5-0 հաշվով պարտության էր մատնել թուրքմեն մարզիկ Մեկան Սաբիրովին:
18:49 30.11.2023
Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան Աշխարհի առաջնությունում իր երրորդ հաղթանակը տոնեց 48 կգ քաշայինների պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը։ 1/4 եզրափակչում նա 5-0 հաշվով հաղթեց Դանիայի ներկայացուցիչ Ռիդա Ալ-Թամիմիին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Իր առաջին մենամարտում Վաղարշակը գերվստահ հաղթանակ էր տարել Հարավային Կորեայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում 5-0 հաշվով հաղթել էր ռումինացի Բոնչու Նիկոլաս […]
18:36 30.11.2023
Երևանում շարունակվող բռնցքամարտի պատանեկան Աշխարհի առաջնությունում 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: Հայ մարզուհին 1/4 եզրափակչում զիջեց Ռուսաստանը ներկայացնող Դիանա Սիկստուսին: Այսպիսով՝ առաջնությանը մասնակցող 3 հայ աղջիկներից մեդալի համար կպայքարի միայ Հեղինե Պետրոսյանը, ով երեկ էր դուս եկել կիսաեզրափակիչ:
18:20 30.11.2023
Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան Աշխարհի առաջնությունում 80+ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Խաչատրյանը 8-րդ մեդալը բերեց ՀՀ հավաքականին: 1/4 եզրափակչում նա բացահայտ առավելությամբ հաղթեց խորվաթ Սայմ Սերինային: Մրցավարը դադարեցրեց մենամարտը երկրորդ ռաունդում, Տիգրանի երկու նոկդաուններից հետո: Այսպիսով՝ Տիգրանը դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և 5-0 հաշվով հաղթել ռումինացի Տեոխան Ալեխանդրո […]
18:11 30.11.2023
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում այսօր տեղի կունենան խմբային մրցաշարի նախավերջին տուրի հանդիպումները։ A խումբ «Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա) – «Լիլ» (Ֆրանսիա) «Կլակսվիկ» (Ֆարերյան կղզիներ) – «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) 1. «Լիլ»՝ 8 միավոր 2. «Սլովան»՝ 7 3. «Կլակսվիկ»՝ 4 4. «Օլիմպիա»՝ 0 B խումբ «Բրեյդաբլիկ» (Իսլանդիա) – «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) «Գենտ» (Բելգիա) – «Զորյա Լուհանսկ» (Ուկրաինա) 1. […]
17:48 30.11.2023
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում այսօր տեղի կունենան խմբային մրցաշարի նախավերջին տուրի հանդիպումները։ A խումբ «Ֆրայբուրգ» (Գերմանիա) – «Օլիմպիակոս» (Հունաստան) «Բաչկա Տոպոլա» (Սերբիա) – «Վեստ Հեմ» (Անգլիա) 1. «Վեստ Հեմ»՝ 9 միավոր 2. «Ֆրայբուրգ»՝ 9 3. «Օլիմպիակոս»՝ 4 4. «Բաչկա Տոպոլա»՝ 1 B խումբ ԱԵԿ (Հունաստան) «Բրայթոն» (Անգլիա) «Մարսել» (Ֆրանսիա) – «Այաքս» (Նիդերլանդներ) 1. «Մարսել»՝ 8 միավոր […]
17:23 30.11.2023
Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան Աշխարհի առաջնությունում Ալբերտ Հարությունյանը 7-րդ մեդալն է բերել Հայաստանի հավաքականին: 75 կգ քաշայինների 1/4 եզրափակչում Ալբերտը դժվարին մրցավեճում հաղթել է Ղազախստանը ներկայացնող Իգոր Սոլովյովին: Առաջին ռաունդում Ալբերտը պարտվել է, նույնիսկ նոկդաունի ենթարկվել: Սակայն 2-րդ և 3-րդ ռաունդներում փայլուն է մենամարտել և հաղթել է ընդհանուր մենամարտը: 1/8 եզրափակչում Ալբերտը առավելության էր հասել […]
17:12 30.11.2023
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2 հորիզոնականով առաջադիմել է ՖԻՖԱ-ի՝ նոյեմբերի 30-ին թարմացված դասակարգման աղյուսակում և այժմ 93-րդ տեղում է: Հայաստանի հավաքականը վաստակել է 2.90 վարկանիշային միավոր, և միավորների քանակն այժմ 1237.15 է: Հիշեցնենք, որ նոյեմբերին կայացած խաղերում Պետրակովի գլխավորած թիմը ոչ-ոքի՝ 1-1 հաշվով էր ավարտել Ուելսի հավաքականի դեմ հանդիպումը և 0-1 հաշվով պարտվել էր աշխարհի […]
16:33 30.11.2023
Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Անտոն Շունինը Ռուսաստանի գավաթի խաղարկության «Զենիթի» դեմ խաղում բացառիկ նվաճման է հասել։ 36-ամյա դարպասապահը ակումբի կազմում անցկացրել է 358-րդ հանդիպումը և այդ ցուցանիշով հավասարվել «Ոսկե գնդակ» նվաճած միակ դարպասապահ Լև Յաշինին, հայտնում է «Դինամոյի» մամուլի ծառայությունը։ Շունինը «Դինամոյի» կազմում խաղում է 2007 թվականից, 2019 թվականին նա ճանաչվել է «Դինամոյի» լավագույն ֆուտբոլիստ։
16:16 30.11.2023
Երևանում շարունակվող բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունում հերթական հաղթանակը Հայաստանի հավաքականին բերեց Արգիշտի Հակոբյանը։ 66 կգ քաշայինների կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկը 5-0 հաշվով հաղթեց խորվաթ Մատիյա Բերենդին և դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով 6-րդ մեդալը Հայաստանի հավաքականի համար: Նախորդ մենամարտում Հակոբյանը 5-0 հաշվով հաղթել էր ղրղզ բռնցքամարտիկ Ռամազան Իսաևին։
15:53 30.11.2023
Երևանում շարունակվող բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունում 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: 1/4 եզրափակչում Ալիկը մրցեց ուզբեկ Խիկմատիլլո Ուլմասովի հետ և լարված մրցապայքարում զիջեց 1-4 հաշվով: Առաջին մենամարտում Ալիկ Կճոյանը մրցել էր Գերմանիայի ներկայացուցիչ, ազգությամբ հայ Սամվել Աբրեյանի հետ և վստահ հաղթանակ տարել։ Իսկ երկրորդ մենամարտուկ Ալիկը 5-0 հաշվով առավելության էր հասել […]
15:38 30.11.2023
Երևանում ընթացող բռնցքամարտի պատանիների Աշխարհի առաջնությունում հայաստանը 5-րևդ մեդալը ապահովեց: 52 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում հիանալի մենամարտ անցկացրեց Արեն Խառատյանը: Հունգարացի Պետեր Բենեդեկին առաջին ու երկրորդ ռաունդներում հաղթելով 4:1 և 5։0 հաշիվներով, 3-րդ ռաունդում Արենը ավելի մեծացրեց ճնշումն ու նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին։ Գրանցվեց հաղթանակ 5-0 հաշվով:
15:22 30.11.2023
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Ռեալ Մադրիդ»-«Նապոլի» խաղից հետո իսպանական ակումբի բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյին հարց են ուղղել իր և Լիոնել Մեսսիի միջև Բրազիլիայի ու Արգենտինայի հավաքականների խաղի ժամանակ տեղի ունեցած ընդհարման մասին: «Չեմ կարող պատասխանել այդ հարցին»,- ասել է Ռոդրիգոն: Բրազիլացին ասել է, որ ակումբը թույլ չի տալիս ու ծիծաղելով հեռացել է: Rodrygo sobre […]
15:05 30.11.2023
Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի խմբային փուլը մոտենում է ավարտին: Վերջին՝ 6-րդ տուրից առաջ 12 թիմեր արդեն ապահովել են տեղը փլեյ-օֆֆում: A խմբում Մյունխենի «Բավարիան» առաջին տեղով ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը: Մյուս ուղեգրի համար պայքարը կշարունակեն «Կոպենհագենը», «Գալաթասարայը» ու «Մանչեսթեր Յունայթեդը», որոնք ունեն 5-ական միավոր: B խմբում Լոնդոնի «Արսենալն» առաջին տեղով ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը, նիդերլանդական […]
14:21 30.11.2023
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրից հետո երեք ֆուտբոլիստ 5-ական գոլով հավակնում է գլխավոր ռմբարկուի մրցանակին: Հինգ գոլ են խփել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան ու «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը: 4-ական գոլ են խփել Խուլիան Ալվարեսը, Ջուդ Բելինգեմը, Էվանիլսոնը, Անտուան Գրիզմանը, Գաբրիել Ժեզուսը, Հարի Քեյնն ու Լոի Օպենդան: Հիշեցնենք, […]
13:04 30.11.2023
Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում կայացան 5-րդ տուրի վերջին հանդիպումները։ A խմբում «Բավարիան» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Կոպենհագենի» հետ։ Իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» Թուրքիայում 3-3 հաշվով ոչ-ոքի էր խաղացել «Գալաթասարայի» հետ։ Վերջին տուրից առաջ «Բավարիան» 13 միավորով առաջատարն է։ «Կոպենհագենը» և «Գալաթասարայը» ունեն 5-ական միավոր, իսկ ՄՅՈւ-ն 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ B խմբում «Արսենալը» Լոնդոնում […]
12:47 30.11.2023
Հայտնի գերմանացի մրցավար Ֆելիքս Բրիխը ծանր վնասվածք է ստացել և երկար ժամանակ չի կարողանա հանդիպումներ սպասարկել։ 48-ամյա մրցավարը Բունդեսլիգայի 12-րդ տուրի «Այնտրախտ» – «Շտուտգարտ» խաղում կտրել է ծնկի խաչաձև կապանները, հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։ Հանդիպման 32-րդ րոպեին Բրիխը վնասվածք է ստացել, սակայն շարունակել է սպասարկել խաղը մինչև ընդմիջում։ Երկրորդ խաղակեսում Բրիխին փոխարինել […]
12:26 30.11.2023
Երևանում շարունակվող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներ արդեն դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Հիշեցնենք՝ քառորդ եզրափակչում երեկ հաղթանակ են տարել Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ) և Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ): Այսօր Հայաստանի ևս 9 ներկայացուցիչ ռինգ դուրս կգա մեդալ ապահովելու համար:
11:52 30.11.2023
UFC-ի մարտիկ Բենեյլ Դարիուշն անդրադարձել է Արման Ծառուկյանի հետ մենամարտին։ Ամերիկացին պատասխանել է նրանց, ովքեր ֆավորիտ են համարում հայ մարտիկին։ «Կարծում եմ՝ մարդիկ պետք է ավելի շատ հարգեն իմ պայքարը։ Գամրոտի դեմ մենամարտից առաջ բոլորը մտածում էին, որ Մատեուշը կգերիշխի պառկած դիրքում ու կհասնի հաղթանակի։ Կարծում եմ՝ բոլորը շատ լավ տեսան, որ դա չի աշխատում։ […]
09:58 30.11.2023
Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծում է, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն առաջիկա տարիներին կպայքարեն «Ոսկե գնդակի» համար։ «Արդյո՞ք «Ոսկե գնդակներն» այժմ միմյանց միջև կվիճարկեն Հոլանդը և Մբապեն: Այո՛, հավանաբար նրանք կլինեն հիմնական հավակնորդները: Նրանք երկուսն էլ հիանալի ֆուտբոլիստներ են։ Ես երբեմն հիշատակում եմ Նեյմարին, բայց տպավորություն է ստեղծվում, որ […]