15:05 30.11.2023
Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի խմբային փուլը մոտենում է ավարտին: Վերջին՝ 6-րդ տուրից առաջ 12 թիմեր արդեն ապահովել են տեղը փլեյ-օֆֆում:
A խմբում Մյունխենի «Բավարիան» առաջին տեղով ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը: Մյուս ուղեգրի համար պայքարը կշարունակեն «Կոպենհագենը», «Գալաթասարայը» ու «Մանչեսթեր Յունայթեդը», որոնք ունեն 5-ական միավոր:
B խմբում Լոնդոնի «Արսենալն» առաջին տեղով ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը, նիդերլանդական ՊՍՎ-ն՝ երկրորդ տեղով է ապահովել:
C խմբում Մադրիդի «Ռեալը» առաջին տեղով ապահովել է ուղեգիրը: Երկրորդ ուղեգրի համար կպայքարեն «Նապոլին» (7 միավոր) ու «Բրագան»(4 միավոր):
D խմբում ուղեգրի համար պայքարն ավարտվել էր դեռ 5-րդ տուրից առաջ: Փլեյ-օֆֆ են դուրս եկել «Ռեալ Սոսյեդադն» ու Միլանի «Ինտերը», որոնք վաստակել են 11-ական միավոր: Միակ հարցն այն է, թե ո՛ր թիմը ո՛ր տեղով կանցնի հաջորդ փուլ: Վերջին տուրից առաջ Սան Սեբաստյանը ներկայացնող թիմը լրացուցիչ ցուցանիշներով առաջատարն է:
E խմբում Մադրիդի «Աթլետիկոն» ու «Լացիոն» նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգիր: Վերջին տուրում հայտնի կդառնա, թե թիմերը ո՛ր տեղով դուրս կգան հաջորդ փուլ:
F խմբում փլեյ-օֆֆի ուղեգիրն արդեն ապահովել է Դորտմունդի «Բորուսիան»: Մյուս ուղեգրի համար կպայքարեն ՊՍԺ-ն, «Նյուքասլը» ու «Միլանը»:
G խմբում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է բոլոր 5 խաղերը և առաջին տեղով դուրս է եկել փլեյ-օֆֆ: Երկրորդ ուղեգիրը բաժին է հասել «Լայպցիգին»:
H խմբից փլեյ-օֆֆում կլինի «Բարսելոնան»: Մյուս ուղեգրի համար կպայքարեն «Պորտուն» ու Դոնեցկի «Շախտյորը», որոնք վաստակել են 9-ական միավոր:
14:48 24.05.2025
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներԵրևանում մայիսի 24-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-ին երեկոյան, 28-29-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 24-ի ցերեկը, 25-ին և 27-ին կեսօրից հետո, 28-29-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է […] ...
14:35 24.05.2025
Ինչո՞ւ էր Լավրովը եկել Հայաստան և ի՞նչ տարավ Հայաստանից․ զրույց քաղաքագետ Գոռ Պետրոսյանի հետ«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանին և ամփոփել անցնող շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձությունները։ Կարևոր իրադարձություններից են ՌԴ ԱԳՆ-ի և Իրանի ՊՆ-ի այցերը Հայաստան, Մարկո Ռուբիոյի հայտարարույունը, նաև Թուրքիայի ԱԽ-ի հայտարարությունը։ Ինչո՞ւ էր Լավրովը եկել Հայաստան և ի՞նչ տարավ Հայաստանից։ Արդյո՞ք Ռուսաստանը հեռանում է մեր տարածաշրջանից կամ նվազում է դերը, ինչպե՞ս պետք է շարունակել հարաբերվել […] ...
14:20 24.05.2025
Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահումԻտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում: Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնի մոտակայքում տեղադրված աստղը հարգանքի տուրք է Բուֆոնի ունեցած մեծ ավանդին: 47-ամյա դարպասապահն Իտալիայի պատմության մեջ 11-րդ ֆուտբոլիստն է, որն իր աստղն ունի Փառքի սրահում: Նշենք, որ Բուֆոնը հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիր է: View […] ...
14:07 24.05.2025
Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետըՄայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը։ Ֆիլիպ Իվանովիչը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման: Կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ...
14:00 24.05.2025
ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը՝ ԶՖԳ ընդլայնման և Եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող և պլանավորվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Քրիստինե Ղալեչյանը բարձր է գնահատել ֆրանսիական կողմի աջակցությունը Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Ֆրանսիական պատվիրակության […] ...
13:47 24.05.2025
ԱՄՆ-ն պետք է շատ ավելի ուժեղ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա․ ԶելենսկիԱրևմուտքը պետք է զգալիորեն ավելի մեծ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, Ուկրաինան սպասում է «պատժամիջոցային քայլերի» ԱՄՆ- ից և Եվրոպայից։ Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Telegram-ի ալիքում։ «Ակնհայտ է, որ մենք պետք է շատ ավելի մեծ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա՝ արդյունքների հասնելու և իրական դիվանագիտություն սկսելու համար։ Մենք սպասում ենք պատժամիջոցային քայլերի ԱՄՆ-ից, […] ...