TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+29.09 oC

ՍՊՈՐՏ

Տիգրան Խաչատրյանը հաղթեց մեկնարկային մենամարտում․ բռնցքամարտի պատանեկան ԱԱ

16:49 28.11.2023

Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան Աշխարհի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 80+ կգ քաշային Տիգրան Խաչատրյանը։ Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից և 5-0 հաշվով հաղթել է ռումինացի Տեոխան Ալեխանդրո Բուտոյին:

̰
Արեն Խառատյանը երկրորդ հաղթանակը տոնեց․ բռնցքամարտի պատանեկան ԱԱ

16:37 28.11.2023

Երևանում շարունակվող բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տոնեց 52 կգ քաշային Արեն Խառատյանը։ 1/8 եզրափակչում նա 5-0 հաշվով հաղթեց էկվադորցի Քրիստոֆեր Բալկասարին։ Արենը մեկնարկել էր 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել էր Մոնղոլիան ներկայացնող Նանզադ Տուվջունջարգալին:

̰
Վինիսիուսը նվեր է ստացել Ռոնալդուից

16:24 28.11.2023

Մադրիդի «Ռեալի» 23-ամյա բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը սոցիալական ցանցերում ցույց է տվել Կրիշտիանու Ռոնալդուից ստացած նվերը։ 38-ամյա ֆուտբոլիստը նվիրել է իր խաղաշապիկը, որով Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցել է Լիխտենշտեյնի դեմ Եվրո-2024-ի ընտրական հանդիպմանը։ Պորտուգալացիները հաղթել էին 2:0 հաշվով, Ռոնալդուն դարձել էր գոլի հեղինակ։

̰
Սելարայանի «Ալ Ֆատեհը» պարտություն է կրել

15:36 28.11.2023

Սաուդյան Արաբիայի առաջնության 14-րդ տուրում «Ալ Ֆատեհը» ընդունել էր «Ալ Ֆեիհային» և նվազագույն հաշվով պարտություն է կրել: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը, ով հանդես է գալիս «Ալ Ֆատեհում» չի մասնակցել խաղին: Այս խաղից հետո «Ալ Ֆատեհը» 24 միավորով 6-րդ տեղում է:

̰
ՊՍԺ-ի և «Նյուքասլի» երկրպագուների միջև բախում է տեղի ունեցել

15:19 28.11.2023

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի խաղից առաջ Փարիզում բախում է տեղի ունեցել անգլիական «Նյուքասլի» ու ֆրանսիական ՊՍԺ-ի երկրպագուների միջև։ ՊՍԺ-ի երկրպագուներն իմացել են, թե որտեղ են հավաքվել մրցակցի երկրպագուներն ու հարձակվել են նրանց վրա։ Տուժողների ու ձերբակալվածների վերաբերյալ տեղեկություն չկա։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի ու «Նյուքասլի» երկրպագուները բախվել էին նաև Անգլիայում կայացած առաջին խաղից հետո։ […]

̰
Վաղարշակ Քեյանի երկրորդ վստահ հաղթանակը․ բռնցքամարտի պատանեկան ԱԱ

14:40 28.11.2023

Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան Աշխարհի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տոնեց 48 կգ քաշայինների պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը։ Նա վստահ՝ 5-0 հաշվով հաղթանակ տարավ ռումինացի Բոնչու Նիկոլաս Ստեֆանի նկատմամբ։ Իր առաջին մենամարտում Վաղարշակը գերվստահ հաղթանակ էր տարել Հարավային Կորեայի ներկայացուցչի նկատմամբ։

̰
«Ժիրոնան» հավասարվեց «Ռեալին»

14:21 28.11.2023

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Ժիրոնան» ընդունել էր Բիլբաոյի «Աթլետիկին»։ Գրանցվել է ոչ-ոքի՝ 1:1: Այս խաղից հետո «Ժիրոնան» 35 միավոր ունի և հավասարվել է «Ռեալին»։ Մրցաշարայի աղյուսակում առաջինը մադրիդցիներն են, երկրորդը «Ժիրոնան»։

̰
Լեհ ֆուտբոլիստը «Ինտերից» պահանջել է 8 միլիոն եվրո աշխատավարձ

14:03 28.11.2023

«Ինտերը» բանակցում է երկրի չեմպիոն «Նապոլիի» 29-ամյա լեհ կիսապաշտպան Պետր Զելինսկու հետ, որը հաջորդ ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ և կարող է անվճար միանալ իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին։ «Ինտերը» ստիպված կլինի Պետր Զելինսկուն վճարել 4-5 միլիոն եվրո բոնուս և տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Calciomercato.com-ը։ Նախնական բանակցությունների ժամանակ միլանյան ակումբը Զելինսկուն առաջարկել […]

̰
Արոնյանը պարտվել է Ուեսլի Սոյին․ Sinquefield Cup

13:46 28.11.2023

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup ավանդական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) սև խաղաքարերով մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և պարտություն կրել։ Սոն 6 պարտիայից հետո 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Արոնյանը 2,5 միավորով կիսում է 5-6-րդ տեղերը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ։ Նրանք սակայն անցկացրել […]

̰
Չավին կարող է հեռացվել պաշտոնից, եթե «Բարսելոնան» չհաղթի «Պորտուին»

13:31 28.11.2023

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարող է հեռացվել պաշտոնից, եթե Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի խաղում թիմը չհաղթի «Պորտուին», հաղորդում է իսպանական AS-ը։ Չավին «Պորտուի» դեմ խաղադաշտ դուրս կբերի մարտական կազմ։ «Բարսելոնա» – «Պորտու» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 28-ին։ H խմբում «Բարսելոնան» ու «Պորտուն» վաստակել են 9-ական միավոր։ Երրորդ տեղում գտնվող «Շախտյորն» ունի 6 […]

̰
«Ռեալը» մտադիր է երկարաձգել պայմանագիրն Անչելոտիի հետ

13:11 28.11.2023

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել համագործակցությունը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ։ Ակումբը երկու տարվա պայմանագիր կառաջարկի իտալացուն, հաղորդում է Relevo-ն։ Անչելոտիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Նրա հետ բանավոր պայմանավորվածություն ունի Բրազիլիայի հավաքականը, սակայն Անչելոտին մտադիր է ընդունել «Ռեալի» առաջարկը։ Անչելոտին «Ռեալը» երկրորդ անգամ գլխավորել է 2021 թվականին։ Առաջին անգամ նա […]

̰
Լուկա Մոդրիչը ռեկորդ է սահմանել

12:54 28.11.2023

Մադրիդի «Ռեալի» 38-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ռեկորդ է սահմանել, հաղորդում է իսպանական Marca-ն։ Մոդրիչը «Ռեալի» պատմության մեջ 35 տարեկանից հետո ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստն է։ Մոդրիչը 161 խաղ է անցկացրել «Ռեալի» կազմում 35 տարեկան դառնալուց հետո։ Նա գերազանցել է 1986-1997 թվականներին «Ռեալում» հանդես եկած դարպասապահ Ֆրանսիսկո Բույոյի ցուցանիշը։ Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 […]

̰
Արթուր Ավագիմյանը գոլ խփելուց 4 րոպե հետո հեռացվել է դաշտից

12:37 28.11.2023

Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում Օդեսայի «Չեռնոմորեցը» սեփական խաղադաշտում 2-5 հաշվով պարտվել է առաջատարին՝ «Դնեպր-1»-ին: 22-րդ րոպեին «Չեռնոմորեցի» կազմում հաշիվը հավասարեցրել է Արթուր Ավագիմյանը՝ դարպասը գրավելով տուգանային հարվածով: Սակայն 4 րոպե անց հայ կիսապաշտպանը հեռացվել է խաղադաշտից վերջին հույսի խախտման համար: «Չեռնոմորեցը» 19 միավորով 9-րդ տեղում է: «Դնեպր-1»-ը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 33 միավորով:

̰
«Գրանադան» հեռացրել է թիմը Լա լիգա վերադարձրած մարզչին

12:13 28.11.2023

«Գրանադան» գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է իսպանացի Պակո Լոպեսին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 56-ամյա մասնագետը թիմը ղեկավարում էր 2022 թվականի նոյեմբերից: Լոպեսի գլխավորությամբ «Գրանադան» անցկացրել է 44 խաղ, տարել 18 հաղթանակ, կրել 17 պարտություն, 9 խաղ ավարտել ոչ-ոքի արդյունքով: Հենց Պակո Լոպեսի գլխավորությամբ «Գրանադան» 2022/23 մրցաշրջանի արդյունքներով վերադարձել էր Լա լիգա, ընդ որում՝ ակումբն […]

̰
Ժունիորը առաջին անգամ ճանաչվել է Բրազիլիայի լավագույն ֆուտբոլիստ

11:52 28.11.2023

Մադրիդի «Ռեալի» 23-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորն առաջին անգամ ճանաչվել է Բրազիլիայի լավագույն ֆուտբոլիստ և արժանացել է «Ոսկե սամբա» մրցանակին: «Ոսկե սամբան» անցկացվում է 2008 թվականից: Մինչև 2021 թվականը մրցանակը նախատեսված էր Եվրոպայում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստի համար: Սակայն 2021-ից մրցանակը խաղարկվում է բոլոր բրազիլացիների համար: Քվերակության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրել է «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը, […]

̰
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրը

11:27 28.11.2023

Այսօր կմեկնարկի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրը։ Առաջին խաղային օրը կկայանան E, F, G և H խմբերի հանդիպումները։ E խումբ «Լացիո» (Իտալիա) – «Սելթիկ» (Շոտլանդիա) «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) – «Աթլետիկո» (Իսպանիա) F խումբ ՊՍԺ (Ֆրանսիա) – «Նյուքասլ» (Անգլիա) «Միլան» (Իտալիա) – «Բորուսիա Դ.» (Գերմանիա) G խումբ «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Լայպցիգ» (Գերմանիա) «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) […]

̰
VAR համակարգի  գործառույթները կարող են ընդլայնվել

11:20 28.11.2023

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդն առաջիկա նիստի ընթացքում կքննարկի VAR համակարգի գործառույթների ընդլայնման հնարավորությունը, հայտնում է The Times-ը: Քննարկման օրակարգում կլինեն VAR-ի հնարավոր միջամտությունը տուգանայինների, անկյունայինների և երկրորդ դեղին քարտերի դրվագների ժամանակ: Այժմ համակարգը միջամտում է միայն խաղից դուրս վիճակների, 11 մետրանոցների և ուղիղ կարմիր քարտերի ժամանակ:

̰
Էրլինգ Հոլանդը նոր ռեկորդ է սահմանել

10:45 28.11.2023

Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել։ Անգլիայում երկրորդ մրցաշրջանն անցկացնող Հոլանդը 50-րդ գոլն է խփել Պրեմիեր լիգայում։ Այս առաջնության պատմության մեջ նա այդ ցուցանիշին հասել է ամենաարագը՝ 48 խաղում, հաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Էրլինգ Հոլանդը Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում գրավել էր «Լիվերպուլի» […]

̰
Հայտնի են ֆուտբոլի Մ-17 ԱԱ-ի կիսաեզրափակիչի զույգերը

10:18 28.11.2023

Ինդոնեզիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։ Վերջին ուղեգիրը նվաճեց Մալիի հավաքականը, որը 1:0 հաշվով պարտության մատնեց Մարոկկոյի ընտրանուն։ Եզրափակիչի ուղեգրի համար Մալին կմրցի Ֆրանսիայի թիմի հետ, որը 1:0 հաշվով հաղթել էր Ուզբեկստանի Մ-17 հավաքականին։ Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Արգենտինայի և Գերմանիայի հավաքականները։ Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին։

̰
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները դժգոհ են Յուլիան Նագելսմանից

09:58 28.11.2023

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները դժգոհ են թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանից, գրում է Bild-ը։ Ֆուտբոլիստները համաձայն չեն խաղադաշտում իրենց դիրքերի վերաբերյալ Նագելսմանի պատկերացումների հետ։ Նրանք նաև կարծում են, որ գերմանացի մասնագետը բարդացնում է խաղը։ Նագելսմանը հաճախ ընդհատում է մարզումային գործընթացը և տեսանյութերով ֆուտբոլիստներին ցույց տալիս սխալները հանդիպումներում։ Գերմանիան Եվրո-2024-ի կազմակերպիչն է և ազատված էր ընտրական […]

̰
Ռոման Բերեզովսկին բարեգործական հանդիպման է մասնակցել սուպերաստղերի հետ

09:34 28.11.2023

Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ, այժմ դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին Չինաստանում մասնակցել է բարեգործական հանդիպման, որտեղ մրցել են Հարավային Ամերիկայի և Եվրոպայի թիմերը: Բերեզովսկին պաշտպանել է Եվրոպայի դարպասը և օգնել է թիմին հաղթել հետխաղյա 11 մետրանոցներով: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 5:5 հաշվով: Եվրոպայի աստղերի հավաքականի կազմում հանդիպմանը մասնակցել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մարկո Մատերացին, […]

̰
Դասթին Կլյույվերտը կրկնել է Եվրոպայի թոփ-5 լիգաներում գոլեր խփելու ռեկորդը

09:17 28.11.2023

«Բորնմութի» նիդերլանդցի կիսապաշտպան Դասթին Կլյույվերտը կրկնել է Եվրոպայի թոփ-5 լիգաներում գոլեր խփելու ռեկորդը: Նա այդ ռերդին է հասել Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում «Շեֆիլդ Յունայթեդին» գոլ խփելով: 24-ամյա Կլյույվերտը պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դառնում Եվրոպայի թոփ-5 լիգաներում։ Դա նրա առաջին գոլն էր Անգլիայի առաջնությունում։ Նիդերլանդցի լեգենդար հարձակվող Պատրիկ Կլյույվերտի […]

̰
Լևոն Արոնյանը հաղթել է Ալիռեզա Ֆիրուջային. Sinquefield Cup

08:50 28.11.2023

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup ավանդական մրցաշարի հերթական տուրում Լևոն Արոնյանը, ով ներկայացնում ԱՄՆ-ը, սպիտակ ֆիգուրներով խաղացել է Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ և հաղթել 67-րդ քայլին։ Նախորդ տուրերում Լևոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, ռուսաստանցի Յան Նեպոմյնաշչու հետ և չորս պարտիայից հետո 2,5 միավորով […]

̰
Խորեն Բայրամյանը` «Ռոստով»-«Նիժնի Նովգորոդ» խաղի լավագույն ֆուտբոլիստ

08:22 28.11.2023

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է «Նիժնի Նովգորոդի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի հանդիպման (1-0) լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բայրամյանը խաղադաշտ էր դուրս եկել ռոստովցիների մեկնարկային կազմում ու խաղացել առանց փոխարինման։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հյուրերի կազմում փոխարինման էր մտել ընդմիջմանը։ «Նիժնի Նովգորոդը» 21 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Ռոստովը» […]

̰
Չեմ հետևում մամուլին․ Էդգար Սևիկյանը՝ այլ ակումբների կողմից հետաքրքրության մասին

23:59 27.11.2023

Ռուսական «Նիժնի Նովգորոդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանն անդրադարձել է այլ ակումբների կողմից իր հանդեպ հետաքրքրությանը, հաղորդում է «Матч ТВ»-ն։ «Չեմ հետևում մամուլին: Դա ոչ մի կերպ չի ճնշում ինձ։ Ես ապրում եմ ներկայով, առջևում կա երկու կարևոր խաղ։ Պետք է ներդնել բոլոր ուժերն ու վաստակել առավելագույն միավորներ։ Բոլոր մտքերս դրա հետ են կապված։ […]

̰
Ալբերտ Հարությունյանը ես մեկնարկել է հաղթանակով. բռնցքամարտի պատանեկան ԱԱ

23:31 27.11.2023

Երևանում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել նաև Ալբերտ Հարությունյանը: 75 կգ քաշայինների կարգում հանդես եկող մարզիկը 1/8 եզրափակչում առավելության է հասել Բելառուսի ներկայացուցիչ Անատոլի Բարանովսկիի նկատմամբ: Այսօր ռինգ դուրս եկած 4 հայ բռնցքամարտիկներից 3 հաղթանակներ են տարել:

̰
«Բարսելոնան» խուսափել է պարտությունից մրցակցի ինքնագոլի շնորհիվ

22:58 27.11.2023

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Ռայո Վալիեկանոյին»։ խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով: 39-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է դաշտի տերերի կիսապաշտպան Ունայ Լոպեսը։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը պարտությունից խուսափել է «Ռայո Վալիեկանոյի» պաշտպան Ֆլորիան Լեժյոնի ինքնագոլի շնորհիվ։ «Բարսելոնան» 31 միավորով երրորդն է և 1 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող […]

̰
«Ալաշկերտն» արձագանքել է Չանչարևիչի հեռանալու մասին լուրերին

21:00 27.11.2023

Երևանի «Ալաշկերտը» հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով, որ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը կարող է հեռանալ ակումբից. «Ի պատասխան հայկական ԶԼՄ-երում շրջանառվող այն տեղեկության, թե իբր ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը և տեղափոխվել «Նոա», հարկ ենք համարում պաշտոնական հերքում հրապարակել: Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի գործող […]

̰
Իտալիայի թիմը վերջին 47 տարվա մեջ առաջին անգամ նվաճեց Դևիսի գավաթը

20:38 27.11.2023

Դևիսի գավաթի խաղարկության եզրափակչում Իտալիայի թիմը 2-0 հաշվով հաղթել է ավստրալացիներին: Առաջին խաղում Մատեո Առնալդին հաղթել է Ալեքսեյ Պոպիրինին, իսկ մյուս խաղում չորրորդ ռակետ Յանիկ Սիները 6-3, 6-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել Ալեքս դե Մինորի նկատմամբ: Հավաքականները զուգախաղում չեն մրցել` պայմանավորված այն հանգամանքով, որ իտալացիներն արդեն ապահովել էին հաղթանակը: Իտալիայի հավաքականն իր պատմության մեջ […]

̰
ՖԻԴԵ-ն վերհիշել է Տիգրան Պետրոսյանի չեմպիոնական հաղթանակը

20:15 27.11.2023

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) վերհիշել է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի չեմպիոնական հաղթանակը 1963 թվականին։ Այս տարի լրանում է հայ գրոսմայստերի չեմպիոնության 60-րդ տարին։ «1963 թվականին Տիգրան Պետրոսյանը, հաղթելով Հավակնորդների մրցաշարում, ձեռնոց նետեց աշխարհի գործող չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկին համաշխարհային թագի համար մրցամարտում։ 24 պարտիայից բաղկացած մրցախաղերի մեջ լավագույնը ճանաչված դիմակայությունն ավարտվեց Պետրոսյանի վստահ հաղթանակով՝ 12,5-9,5 […]

̰
BACK_TO_TOP