TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

«Մանչեսթեր Յունայթեդի» 500-րդ «չոր» հանդիպումն ու Գարնաչոյի ֆանտաստիկ գոլը

19:55 27.11.2023

«Մանչեսթեր Յունայթեդն» ուշագրավ ցուցանիշ է գրանցել Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակի շնորհիվ, հաղորդում է Squawka-ն: Ի դեպ, այս խաղում ֆանտաստիկ գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Ալեխանդրո Գարնաչոն։ Պրեմիեր լիգայում մանչեսթերյան ակումբը գոլ բաց չի թողել 500 խաղում։ Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է Լոնդոնի «Չելսին» (476 խաղ), եռյակը եզրափակում է «Լիվերպուլը» (460 […]

̰
«Յուվենտուսն» ու «Ինտերը» բաժանվեցին խաղաղությամբ․Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

19:24 27.11.2023

Ա Սերիայի 13-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 1-1 հաշվով է ավարտել հանդիպումը «Յուվենտուսի» հետ: Թիմերը մեկական գոլ են խփել առաջին խաղակեսում: Հենրիխ Մխիթարյանն անցկացրեց ամբողջական հանդիպում: «Ինտերը» 32 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը, 2 միավոր քիչ վաստակած «Յուվենտուսը» երկրորդն է, «Ռոման» 21 միավորով հինգերորդ տեղում է:

̰
Մխիթարյանը մոտ է «Ինտերի» հետ նոր պայմանագիր կնքելուն․ Ռաֆայելա Պիմենտա

18:37 27.11.2023

Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան հայտարարել է, որ 34-ամյա կիսապաշտպանը մոտ է Միլանի «Ինտերի» հետ նոր պայմանագիր կնքելուն: «Պատրաստ ենք նոր պայմանագիր կնքել «Ինտերի» հետ: Քննարկման առարկա են մնացել վերջնական մանրամասները, որոնք համաձայնեցնելուց հետո կկնքվի պայմանագիրը»,- Պիմենտայի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Մխիթարյանն «Ինտերում» է խաղում 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը անցկացրել է […]

̰
Անդրանիկ Մարտիրոսյանը երկրորդ հաղթանակը տոնեց․ բռնցքամարտի պատանեկան ԱԱ

17:42 27.11.2023

Երևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում 60 կգ քաշային կարգում իր երկրորդ հաղթանակը տոնեց Անդրանիկ Մարտիրոսյանը, ով մրցում էր Լեհաստանը ներկայացնող Յան Յանուշեվսկու հետ։ Հայ բռնցքամարտիկը ամբողջ մենամարտի ընթացքում ուներ շոշափելի առավելություն և հաղթեց 5։0 հաշվով։

̰
Հայտնի են Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները

17:17 27.11.2023

ԲԿՄԱ-ն Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Սյունիքին»: Այսպիսով՝ քառորդ եզրափակչում են Երևանի ԲԿՄԱ-ն, «Փյունիկը», «Նոան», «Արարատ-Արմենիան», «Կիլիկիան» ու «Վանը»: Քառորդ եզրափակչից պայքարը կսկսեն Հայաստանի գործող գավաթակիր «Ուրարտուն» և գավաթի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից «Շիրակը»: Քառորդ եզրափակչի զույգերը հայտնի կդառնան վիճակահանությամբ:

̰
Արթուր Դանիելյանը ստիպված է եղել հրաժարվել հետագա պայքարից

16:58 27.11.2023

Մոսկվայում ընթանում է գեղասահքի Ռուսաստանի Գրան պրին: Հայազգի գեղասահորդ Արթուր Դանիելյանը չի կարողացել շարունակել պայքարը: Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի կայքը տեղեկացնում է, որ 19-ամյա մարզիկը ստիպված է եղել բժշկական տվյալների պատճառով հրաժարվել հետագա ելույթներից: Ազատ ծրագրում Դանիելյանը գրավել էր 11 տեղը:

̰
Դեռ չեմ տեսել որևէ խաղացողի, ով կարող էր կանգնեցնել ինձ․ Շաքիլ Օ’Նիլ

16:41 27.11.2023

NBA-ի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլը հայտարարել է, որ ժամանակակից բասկետբոլում կշարունակեր գերիշխել, ինչպես նախկինում է արել: «Ես միշտ անկասելի եմ եղել, երբ դրա կարիքը եղել է: Ես պատմության ամենագերիշխող բասկետբոլիստն եմ: Դեռ չեմ տեսել որևէ խաղացողի, ով կարող էր կանգնեցնել ինձ: Ներկայիս բասկետբոլում նույնպես գերիշխող կլինեի»,- Relevo-ի հետ հարցազրույցում ասել է լեգենդար ամերիկացին:

̰
Երկուսին էլ սիրում եմ և դրա համար փորձում էի հանգստացնել նրանց․ Կլոպը՝ Գվարդիոլայի և Նունյեսի վիճաբանության մասին

16:21 27.11.2023

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Մանչեսեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի և լիվերպուլյան թիմի ֆուտբոլիստ Դարվին Նունյեսի վիճաբանության մասին: Խաղից հետո հարձակվողն ու գլխավոր մարզիչն իսպաներեն սկսել են վիճաբանել: «Երկուսին էլ սիրում եմ և այդ պատճառով փորձում էի հանգստացնել նրանց: Ես չէի մասնակցում այդ միջադեպին: Չեմ կարող բացատրել, թե ինչ էր պատահել, որովհետև […]

̰
Եվրոպայի պատանիների չեմպիոնը մեկնարկել է հաղթանակով․ բռնցքամարտի պատանեկան ԱԱ

16:04 27.11.2023

Բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնության մրցումային 4-րդ օրվա հաղթական մեկնարկը ապահովեց պատանիների Եվրոպայի չեմպիոն Տիգրան Հովսեփյանը։ 50կգ քաշային հայ մարզիկի մրցակիցն էր Խորվաթիայի ներկայացուցիչ Մարիո Նակիչը: Հովսեփյանը գրագետ մենամարտ անցկացրեց` բոլոր առումներով գերազանցելով մրցակցին։ Մեր մարզիկը բոլոր երեք ռաունդներում գերազանցեց մրցակցին և ի վերջո հաղթեց 5-0 հաշվով:

̰
Կարեն Գիլոյանն ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին

15:23 27.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին: Մայամիում նոյեմբերի սկզբին տեղի ունեցած մենամարտում Միքայելյանը երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Կոնգոյի ներկայացուցիչ, 35-ամյա Իլունգա Մակաբուին ու նվաճել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին: Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհավորել է Նոել […]

̰
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ սուսերամարտի Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունից

14:57 27.11.2023

Հայաստանի սուսերամարտի հավաքականի անդամներ Հակոբ Մանուկյանն ու Նարեկ Հովհաննիսյանն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Թբիլիսիում նոյեմբերի 25-ին անցկացված Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունում: Ճկասուսեր զենքաձևում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Նարեկ Հովհաննիսյանը՝ 3-րդ հորիզոնականը: Հայաստանի ներկայացուցիչներն առաջնությանը մասնակցել են ճկասուսեր զենքաձևի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը: Եվրոպայի մինչև 14 տարեկանների գավաթի խաղարկությանը մասնակցել […]

̰
15-ամյա ֆուտբոլիստը  տարիքային ռեկորդ է գրանցել իտալական ֆուտբոլում

14:31 27.11.2023

«Միլանի» հարձակվող Ֆրանչեսկո Կամարդան դարձել է Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Հարձակվողն Իտալիայի առաջնությունում նորամուտը նշել է «Ֆիորենտինայի» դեմ խաղում, որն ավարտվել է 1:0 հաշվով: Իտալացին փոխարինման է մտել հանդիպման 83-րդ րոպեին: Այդ պահին նա 15 տարեկան և 260 օրական էր, հայտնում է Opta-ն: Գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին 15-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ ասել է. «Նայելով Կամարդային […]

̰
Վահան Բիչախչյանը հերթական գոլն է խփել Լեհաստանի  առաջնությունում

13:51 27.11.2023

Լեհաստանի առաջնության 16-րդ տուրում «Պոգոնը» տնային պարտություն է կրել «Ստալից»: Հյուրերն առավելության են հասել 3:2 հաշվով: Հանդիպման 21-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մոտ տարածությունից գրավել է դարպասը: Բիչախչյանը 4-րդ գոլն է խփել ընթացիկ առաջնությունում: Նա նաև 2 գոլային փոխանցում է կատարել: Նախորդ առաջնությունում Բիչախչյանը 31 խաղում 6 գոլ էր խփել: «Պոգոնը» 26 միավորով […]

̰
Սիները հաղթեց Ջոկովիչին․ Դևիսի գավաթ

13:29 27.11.2023

Դևիսի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում թենիսի Իտալիայի հավաքականը հաղթանակի է հասել Սերբիայի թիմի նկատմամբ: Մենախաղում սերբերին առաջ է մղել Միոմիր Կեցմանովիչը՝ 6:7, 6:2, 6:1 հաշվով առավելության հասնելով Լորենցո Մուզետիի նկատմամբ: Բայց հետո կորտ է դուրս եկել Յանիկ Սիները և քամբեք ապահովել: Աշխարհի 4-րդ ռակետը մենախաղում հաղթել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին, որին պարտվել էր Ամփոփիչ […]

̰
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում ավարտված աշխարհի առաջնությունում

10:56 27.11.2023

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ավարտվել է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մասնակել են 14-18 տարեկան տղաներ և աղջիկներ: Հայաստանն այս առաջնությունում ներկայացրել են 10 շախմատիստներ: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց են տվել Բենիկ Ագասարովն ու Ռոբերտ Փիլիպոսյանը: Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Ագասարովը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և կիսել է 5-10-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով […]

̰
Մեր նպատակը լավագույն քառյակում հայտնվելն է․ Ալեգրի

09:59 27.11.2023

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է Իտալիայի առաջնության 13-րդ տուրի «Ինտերի» դեմ հանդիպման արդյունքները (1:1). «Մենք շատ պատահական գոլ ընդունեցինք, հատկապես, որ դա տեղի ունեցավ հաշիվը բացելուց ընդամենը մի քանի րոպե անց: «Ինտերն» արդեն ցույց է տվել, որ նրա համար ավելի հեշտ է դառնում խաղալը, երբ վազելու տեղ ունի։ Մեր նպատակը լավագույն քառյակում […]

̰
Մոուրինյոն ցանկանում է գլխավորել Բրազիլիայի հավաքականը

09:23 27.11.2023

Ժոզե Մոուրինյոն հույս ունի գլխավորել Բրազիլիայի հավաքականը։ UOL-ի սյունակագիր Ռաֆայել Ռեիսը հայտնում է պորտուգալացու՝ հարավամերիկյան թիմի հետ աշխատելու մտադրության մասին։ Ենթադրվում է, որ 60-ամյա մասնագետը չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ և Բրազիլիայի հավաքականին համարում է կարիերան շարունակելու լավագույն տարբերակը: Մոուրինյոյի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։

̰
«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիսին»

08:47 27.11.2023

Լա լիգայի 14-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Կադիսին» և 3-0 հաշվով հաղթեց: Դուբլի հեղինակ դարձավ Ռոդրիգոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բելինգհեմը: Այս խաղից հետո «Ռեալը» 35 միավորով 1-ին տեղում է, իսկ «Կադիսը» 10 միավորով՝ 16-րդ:

̰
Կրասնոդարի ֆուտբոլիստը Ռուսաստանի պրեմիեր լիգայի հանդիպումից հետո փորձել է ներխուժել մրցավարի սենյակ

23:07 26.11.2023

«Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբան «Ուրալի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խաղից հետո փորձել է ներխուժել մրցավարների հանդերձարան՝ տրիբունայի սենյակում։ Այս մասին հայտնում է Match TV-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը ցանկացել է պարզել, թե ինչու է հեռացվել խաղադաշտից։ Նա բարձր տոնով, բայց առանց վիրավորանքների է շփվել մրցավարների հետ։ Ուրալյան ակումբի աշխատակիցները Կորդոբային թույլ չեն տվել մտնել […]

̰
«Ինտերը» ուզում է մի քանի տարով թիմում պահել Մխիթարյանին

18:28 26.11.2023

«Ինտերը» վճռական է տրամադրված Հենրիխ Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում: Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն և միլանյան ակումբը մի քանի ամիս է՝ բանակցում են նոր պայմանագրի հարցում և արդեն մոտ են համաձայնության: Calciomercato-ն գրում է, որ մինչև տարվա վերջ համաձայնագիրը ստորագրված կլինի: Աղբյուրը նաև հայտնում է, որ «Ինտերը» միշտ զգուշություն է դրսևորում 30-ից բարձր […]

̰
Մոհամեդ Ալիի թոռը MMA-ում նոկաուտով հաղթանակ է գրանցել

18:00 26.11.2023

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի թոռ Բիաջիո Ալի Ուոլշը նոկաուտով հաղթանակ է տարել խառը մենամարտերի PFL մրցաշարում։ Վաշինգտոնում կայացած մենամարտում 25-ամյա Ալին ժամանակից շուտ հաղթել է Յոել Լոպեսին։ ММА-ում Բիաջիո Ալի Ուոլշը տարել է 6 հաղթանակ ու կրել մեկ պարտություն: Սակայն մինչև օրս նա համարվում է սիրողական մարտիկ։

̰
Գյումրեցի Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ի լավագույն ծանրորդ

18:59 25.11.2023

Գարիկ Կարապետյանը ճանաչվել է Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում ավարտված ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ի լավագույն ծանրորդ: Այս մասին տեղեկացրել է ծանրամարտի միջազգային ֆեերացիայի պաշտոնական կայքը: «Տղամարդկանց պայքարում լավագույնը, անշուշտ, Հայաստանից Գարիկ Կարապետյանն էր: 102 կգ քաշայինների Եվրոպայի չեմպիոնը նվաճեց իր երրորդ անընդմեջ պատանեկան աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 67 կգ քաշային երկու ծանրորդներ՝ Գոռ Սահակյանը Հայաստանից և Հեմփթոն Մորիսը ԱՄՆ-ից, […]

̰
Ռուսաստանը կարող է օլիմպիական խաղերին գնալ մեծ պատվիրակությամբ

18:37 25.11.2023

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավար Վլադիմիր Սենգլեևը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է մեծ պատվիրակությամբ մեկնել 2026 թվականի Օլիմպիական խաղերին, որոնք կանցկացվեն Իտալիայում, գրում է ՌԻԱ Նովոստին։ «2026 թվականին խաղերը լինելու են Իտալիայում: Մենք կարող ենք այնտեղ գնալ մեծ պատվիրակությունով, քանի որ մեզանից պոտենցիալ մասնակիցները պայմանագրեր չունեն ՌԴ Զինված ուժերի հետ»,-ասել է Սենգլեևը։ 2022-ի փետրվարի 28-ին […]

̰
Հայ ուժեղագույն ծանրորդները կմասնակցեն Կատարի վարկանիշային մրցաշարին

18:14 25.11.2023

Հայաստանի ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչները դեկտեմբերի 4-14-ը կմասնակցեն Կատարի վարկանիշային մրցաշարին: Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային Գրան Պրիին Հայաստանը կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Վարազդատ Լալայանը (+109 կգ), ինչպես նաև Ալեքսանդրա Գրիգորյանը, (59 կգ), Տաթև Հակոբյանը, Լիանա Գյուրջյանը, (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

̰
Ես ուղղակի ջարդուփշուր արեցի իմ մեքենան, իսկ հետո մեկ այլ մեքենայով գնացի տուն. Բալոտելլին՝ ավտովթարի մասին

17:48 25.11.2023

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ թուրքական «Ադանա Դեմիրսպոր» ակումբի խաղացող Մարիո Բալոտելլին խոսել է իր մասնակցությամբ ավտովթարի մասին։ Ֆուտբոլիստի խոսքերը հայտնում է Football Italia-ն։ «Ես ուղղակի ջարդուփշուր արեցի իմ մեքենան, իսկ հետո մեկ այլ մեքենայով գնացի տուն: Ես մտածեցի, որ հիմա նման բանի շուրջ մեծ աղմուկ բարձրացնելը մի բան է, որը դուրս է եկել […]

̰
Պետք է թքել Եվրոպայի վրա ու գնալ Ասիա, իսկ Եվրոպան առանց մեր սպորտի կթառամի. Վլադիմիր Պոնոմարև

17:21 25.11.2023

ԲԿՄԱ-ի և ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վլադիմիր Պոնոմարևը համաձայն է այն կարծիքին, որ ռուսական ֆուտբոլը վատթարանում է։ Նա իր կարծիքն է հայտնել RB Sport-ին. «Համաձայն եմ, որ ռուսական ֆուտբոլը վատթարանում է։ Մենք պետք է վռնդենք բոլոր օտարերկրացիներին, նրանք մեզ պետք չեն: Ակումբները նրանց վարձել են եվրոպական մրցաշարերում խաղալու համար, սակայն, ֆորս-մաժոր է տեղի ունեցել։ Թող […]

̰
Հայ շախմատիստները մեդալներ չնվաճեցին. պատանեկան ԱԱ

17:00 25.11.2023

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի 14, 16, 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը։ Հայ շախմատիստները մրցանակային տեղեր չգրավեցին: Մեր շախմատիստներից լավագույն արդյունք գրանցեց Բենիկ Ագասարովը: Մինչև 14 տարեկան պատանիների խմբում նա 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և կիսեց 5-10-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 10-րդ տեղը: Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը վաստակեց 7.5 […]

̰
Առաջին անգամ դարպասապահը ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի լավագույն ֆուտբոլիստ

16:43 25.11.2023

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն արժանացել է Իսպանիայի անցած առաջնության լավագույն խաղացողի մրցանակին։ Տեր Շտեգենը ստացել է նաև Լա Լիգայի անցած մրցաշրջանի լավագույն դարպասապահի մրցանակը։ Հատկանշական է, որ առաջին անգամ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում դարպասապահ։ Այս մրցանակը շնորհվում է 2007 թվականից։ Իսպանիայի անցած առաջնությունում Տեր Շտեգենը մասնակցել է 38 հանդիպման, […]

̰
ՀՀ կանանց հավաքականը պատրաստվում է Իսրայելի և Ղազախստանի ընտրանիների դեմ խաղերին

16:18 25.11.2023

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 3-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Նոյեմբերի 29-ին Երևանում տեղի կունենա ֆուտբոլի կանանց Ազգերի լիգայի Հայաստան -Իսրայել հանդիպումը: Դեկտեմբերի 2-ին կրկին Երևանում տեղի կունենա պատասխան՝ Իսրայել-Հայաստան հանդիպումը: Այնուհետ կանանց ազգային հավաքականը կմեկնի Ղազախստան, որտեղ դեկտեմբերի 5-ին կմրցի այդ երկրի թիմի հետ։ Հավաքականի գլխավոր […]

̰
ՈւԵՖԱ-ն որակազրկել է Լեհաստանի հավաքականի պաշտպանին դոպինգ օգտագործելու համար

15:16 25.11.2023

ՈւԵՖԱ-ն 8 ամսով որակազրկել է Պոզնանի «Լեխի» և Լեհաստանի հավաքականի պաշտպան Բարտոշ Սալամոնին դոպինգ օգտագործելու համար: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշենք սակայն, որ այս տարվա մարտին է Սալամոնի հանձնած դոպինգ նմուշում հայտնաբերվել արգելված դեղամիջոցը՝ քլորտալիդոն միզամուղը։ «Լեխը» ֆուտբոլիստի հեռացման մասին ծանուցումը ստացել է ապրիլի 13-ին։ Այսինքն՝ արդեն դեկտեմբերի 13-ին Սալամոնը կարող է […]

̰
BACK_TO_TOP