TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

Լուկասն ու Լուկան. Մոդրիչը լուսանկար է հրապարակել Սելարայանի հետ

14:31 25.11.2023

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» մրցանակակիր, Խորվաթիայի ընտրանու ավագ Լուկա Մոդրիչը լուսանկար է հրապարակել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանի հետ։ Հայ ֆուտբոլիստը ևս լուսանկարներ է հրապարակել իր սոցցանցում Մոդրիչի հետ։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը Խորվաթիայի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղից հետո մարզաշապիկով փոխանակվել էր խորվաթների ավագ Լուկա Մոդրիչի հետ:

̰
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչը խափանել է Սալահի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխությունը

14:14 25.11.2023

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խափանել է եգիպտոսցի Մոհամեդ Սալահի տեղափոխությունը Սաուդյան Արաբիայի առաջնություն։ Արաբական Ashraq Al-Awast պարբերականը հայտնում է, որ Սալահը նախնական համաձայնությունը տված է եղել, որպեսզի տեղափոխվի «Ալ Իթիհադ»։ Այդ մասին ֆուտբոլիստը արաբական ակումբին տեղեկացրել է իր գործակալի միջոցով, սակայն Կլոպը «Լիվերպուլի» ղեկավարների հետ քննարկման արդյունքում թույլ չի տվել, որ գործարքն իրականություն դառնա։ […]

̰
«Բավարիան» հյուրընկալվելիս հաղթեց «Քյոլնին». Ադամյանը դարձյալ դուրս չեկավ խաղադաշտ

13:53 25.11.2023

Բունդեսլիգայի 12-րդ տուրի խաղում Մյունխենի «Բավարիան» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Քյոլնին»։ Հաղթական գոլը 20-րդ րոպեին խփել է Հարի Քեյնը։ Անգլիացի հարձակվողը Բունդեսլիգայի 12 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ ու կատարել 5 գոլային փոխանցում։ «Քյոլնի» հայտացուցակից հերթական անգամ բացակայում էր հայազգի հարձակվող Սարգիս Ադամյանը։ «Քյոլնը» 6 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, իսկ մյունխենցիները […]

̰
Այսօր ռինգ դուրս կգա 4 հայ բռնցքամարտիկ. պատանեկան ԱԱ

13:20 25.11.2023

Երևանում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ: Առնո Դարչինյանը (46 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակչից: Մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Վախթանգ Տոդուան է: Վահագ Գալստյանը (54 կգ) 1/16 եզրափակչում կհանդիպի բելառուա Ալեքսեյ Կազուսևի հետ: Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) նույնպես կմեկնարկի 1/16 եզրափակչից: Մրցակիցը Խորվաթիայի ներկայացուցիչ Մատե Ջուկիչն է: Հայկ […]

̰
Գվարդիոլան կասկածվում է ահաբեկչության դրդող կազմակերպության հետ համագործակցելու մեջ

12:47 25.11.2023

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ, կատալոնացի Խոսեպ Գվարդիոլային կասկածում են Կատալոնիայի անկախության համար պայքարող «Ժողովրդավարության ցունամի» շարժման հետ համագործակցելու մեջ, հաղորդում է Voz Populi-ն։ Իսպանիայի իրավապահ մարմինները հետաքննում են շարժման գործիչներին ահաբեկչության կասկածով։ «Ժողովրդավարության ցունամին» մեղադրվում է Կատալոնիայի անկախության գաղափարները տարածելու մեջ։ Գվարդիոլան ևս Կատալոնիայի անկախության կողմնակից է և միացել էր շարժման պահանջներին։ […]

̰
Ռոնալդուի հերթական դուբլն ու «Ալ Նասրի» խոշոր հաշվով հաղթանակը

12:17 25.11.2023

Սաուդյան Արաբիայի առաջնության 14-րդ տուրի խաղում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ հաղթել է «Ալ Ահդուդին»՝ 3-0։ Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն: Նա խփել է իր 14-րդ ու 15-րդ գոլերը այս մրցաշրջանում։ «Ալ Նասրը» 34 միավորով մոտեցավ մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալ Հիլալին», որն ունի 35 միավոր և մեկ հանդիպում պակաս է անցկացրել: […]

̰
ՊՍժ-ն գոլառատ խաղում հաղթեց «Մոնակոյին»

11:57 25.11.2023

Ֆրանսիայի Լիգա 1-ի 13-րդ տուրի մեկնարկային խաղում ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում 5-2 հաշվով հաղթել է «Մոնակոյին»։ Փարիզցիների կազմում գոլերով աչքի են ընկել Գոնսալու Ռամուշը, Կիլիան Մբապեն, Ուսման Դեմբելեն, Վիտինյան և Ռանդալ Կոլո Մուանին։ Հյուրերից գոլերի հեղինակ են դարձել Տակումի Մինամինոն և Ֆոլարին Բալոգանը։ Լուիս Էնրիկեի թիմը հաղթանակի շնորհիվ վաստակել է 30 միավոր և շարունակում է գլխավորել […]

̰
«Նիցայի» ֆուտբոլիստը ձերբակալվել է «հրեաների համար սև օր» կազմակերպելու կոչը տարածելու համար

23:16 24.11.2023

Ֆրանսիական «Նիցայի» և Ալժիրի հավաքականի պաշտպան Յուսեֆ Ատալը ձերբակալվել է Ֆրանսիայում ռասայական ատելություն հրահրելու կասկածով, հաղորդում է RMC Sport-ը։ Գազայի հատվածում իսրայելական զինված ուժերի գործողությունների ֆոնին Ատալը սոցիալական ցանցերում տարածել է պաղեստինցի քարոզիչներից մեկի կոչը «հրեաների համար սև օր» կազմակերպելու մասին։ Հետագայում Ատալը հեռացրել է իր հրապարակումը և ներողություն խնդրել, բայց «Նիցան» հեռացրել է ֆուտբոլիստին […]

̰
Մեսսին չի ընդգրկվել խորհրդանշական հավաքականում

22:25 24.11.2023

Opta վիճակագրական ռեսուրսը կազմել է ֆուտբոլի 2026թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման փուլի 5-րդ և 6-րդ տուրերի խորհրդանշական հավաքականը, որտեղից բացակայում է Լիոնել Մեսսին: Թիմի կազմը հրապարակվել է CONMEBOL-ի պաշտոնական կայքում։ Արգենտինայի հավաքականի ավագը մասնակցել է Ուրուգվայի (0:2) և Բրազիլիայի (1:0) հետ հանդիպումներին: Խորհրդանշական հավաքականն այսպիսի տեսք ունի. Ալեքսանդր Դոմինգես (Էկվադոր), Ռոնալդ Արաուխո (Ուրուգվայ), Յերի […]

̰
Արգենտինան դուրս թողեց Բրազիլիային. Մ17 ԱԱ

21:52 24.11.2023

Արգենտինայի հավաքականը դուրս եկավ Ինդոնեզիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչ։ Արգենտինացիները մրցեցին Բրազիլիայի թիմի հետ և առավելության հասան 3:0 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինական «Ռիվեր Փլեյթի» 17-ամյա հարձակվող Կլաուդիո Էչևերին։ Կիսաեզրափակիչում Արգենտինայի մրցակիցը կլինի Գերմանիայի թիմը, որը 1:0 հաշվով հաղթել է իսպանացիներին։ Կիսեզրափակիչի մյուս ուղեգրերը կվիճարկեն Ֆրանսիան ու Ուզբեկստանը, Մալին ու Մարոկկոն։ […]

̰
Ռուսաստան – Կուբա մրցախաղում ռեկորդ է գրանցվել

21:24 24.11.2023

Վոլգոգրադում տեղի ունեցած Ռուսաստան – Կուբա ընկերական խաղում գրանցվել է ռեկորդ, որը կընդգրկվի Ռուսաստանի ռեկորդների գրքում, հաղորդում է championat.com-ը։ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առավելության է հասել 8:0 հաշվով։ Առաջին անգամ Ռուսաստանի հավաքականի կազմում մեկ խաղում գոլ են խփել ութ ֆուտբոլիստներ։ Կուբայի հավաքականի դարպասը գրավել են Իվան Օբլյակովը, Ալեքսանդր Գոլովինը, Անտոն Միրանչուկը, Ալեքսանդր Սիլյանովը, Ալեքսանդր Սոբոլեւը, […]

̰
ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հաշվետվություն է ներկայացրել ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստում

21:09 24.11.2023

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ «Օրակարգում ընդգրկված էր 1 հարց` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հաշվետվությունը Եվրո-2024-ի ընտրական փուլում կատարված աշխատանքի վերաբերյալ: ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները հարցեր են ուղղել գլխավոր մարզչին: Պետրակովը հանգամանորեն պատասխանել է բոլոր հարցերին: ՀՖՖ Գործկոմի անդամները հաջողություն […]

̰
Հոլանդի գործակալը մեկնաբանել է նրա՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը

20:59 24.11.2023

Ռաֆայելա Պիմենտան, որը հանդիսանում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալը, մեկնաբանել է ֆուտբոլիստի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը. «Արդյո՞ք Էրլինգը պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ։ Այս մասին պետք է հարցնել հենց «Ռեալին», ոչ թե ինձ»,-Պիմենտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։ Հիշեցնենք՝ Հոլանդը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2022 թվականի ամռանը։

̰
Ինչո՞ւ է Իտալիան հրաժարվել 2030 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու հայտից

20:28 24.11.2023

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան բացատրել է, թե ինչու է Իտալիան որոշել Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի հետ համատեղ հայտ չներկայացնել 2030 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունելու համար. «Սպորտի աշխարհում բարոյական խնդիրները հիմնարար են: Մենք միշտ խոսում ենք այն արժեքների մասին, որոնք փորձում ենք սերմանել երիտասարդների մեջ, պատմում ենք, թե որքան կարևոր է հարգանքը սպորտի […]

̰
Հայ ծանրորդները ռեկորդային 146 մեդալ են նվաճել ավարտվող տարում

20:05 24.11.2023

Ավարտվող մրցաշրջանում Հայաստանի տարիքային տարբեր խմբեր ներկայացնող ծանրորդները միջազգային ասպարեզներում նվաճել են 146 ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ, որը ռեկորդային ցուցանիշ է և 39-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հայ ծանրորդները վերջերս Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում ելույթներն ավարտել էին երկամարտի 3 ոսկե մեդալով: Հայաստանի […]

̰
Ջոկովիչը քննադատել է բրիտանացի երկրպագուներին

19:43 24.11.2023

Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Դևիսի գավաթում Քեմերոն Նորիի նկատմամբ հաղթանակից հետո քննադատել է բրիտանացի երկրպագուներին. «Դա անհարգալից վերաբերմունք է, սակայն դա այն է, ինչին պետք է պատրաստ լինել Դևիսի գավաթում: Նորմալ է, որ երբեմն երկրպագուները հատում են սահմանը: Պատերազմի թեժ պահին, դուք նույնպես կարող եք ինչ-որ կերպ արձագանքել և ցույց տալ, որ […]

̰
Էդուարդ Սպերցյանը սկսել է համագործակցել Մխիթարյանի, Հոլանդի, Վերատիի գործակալի հետ

19:20 24.11.2023

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը սկսել է համագործակցել բրազիլացի գործակալ Ռաֆաելա Պիմենտայի հետ, հաղորդում է Transfermarkt-ը։ Պիմենտան նաև «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, Էրլինգ Հոլանդի, Մարկո Վերատիի, Մատեյս Դե Լիխտի ու այլ անվանի ֆուտբոլիստների գործակալն է։ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 15 հանդիպում, դարձել 7 գոլի և 3 գոլային […]

̰
Հայտնի է Երևանի շախմատի ֆեդերացիայի նոր նախագահը

19:00 24.11.2023

Հայաստանի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ, նախկին պատգամավոր Արթուր Դավթյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Այդ մասին հայտնել է ԵՇՖ արդեն նախկին նախագահ Մխիթար Հայրապետյանը։ «Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը՝ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ ԵՇՖ հերթական համաժողովում 31 կողմ ձայնով ֆեդերացիայի նոր նախագահ միաձայն ընտրվեց Արթուր Դավթյանը, որին մեծ հաջողություններ եմ մաղթում այս […]

̰
4 մենամարտ, 4 հաղթանակ. հայ բռնցքամարտիկների փայլուն մեկնարկը պատանիների ԱԱ-ում

18:30 24.11.2023

Երևանում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկները հաղթանակներով են մեկնարկել: 48 կգ քաշային պատանիների Եվրոպայի չեմպիոն Վաղարշակ Քեյանը գերվստահ հաղթանակ է տարել Հարավային Կորեայի ներկայացուցչի նկատմամբ։ Երկրորդ ռաունդում նա երեք անգամ նոկդաունի է ենթարկել կորեացուն և տեխնիկական նոկատով հաղթել նրան: 52 կգ քաշային Արեն Խառատյանը նույնպես մեկնարկել է վստահ հաղթանակով: Մեր բռնցքամարտիկը […]

̰
Անխել Դի Մարիան կհեռանա Արգենտինայի հավաքականից

16:22 24.11.2023

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և պորտուգալական «Բենֆիկայի» 35-ամյա կիսապաշտպան Անխել Դի Մարիան կհեռանա ազգային ընտրանուց 2024թ․ Ամերիկայի գավաթից հետո։ «Ամերիկայի գավաթում վերջին անգամ կհագնեմ Արգենտինայի խաղաշապիկը։ Հոգու կսկիծով հրաժեշտ կտամ իմ կարիերայում տեղի ունեցած ամենահրաշալիին»,- սոցիալական ցանցերում գրել է 35-ամյա ֆուտբոլիստը։ Դի Մարիան Արգենտինայի հավաքականում է 2008 թվականից։ Ազգային թիմում անցկացրած 136 խաղում նա խփել […]

̰
Մեսսիի հրաժեշտի խաղը Բարսելոնայում կարող է տեղի ունենալ վերակառուցված «Կամպ Նոու» մարզադաշտում

16:03 24.11.2023

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հաջորդ տարի կվերադառնա Բարսելոնա, վերակառուցված «Կամպ Նոուում» կատալոնյան թիմի համար հրաժեշտի հանդիպում անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է FootballTransfers-ը։ Նախատեսվում է, որ հանդիպումը կկայանա նոյեմբերի 29-ին և նվիրված կլինի ակումբի 125-ամյակին: Ներկայումս հայտնի մարզադաշտը վերակառուցման փուլում է։ Նախատեսվում է, որ արգենտինացին հանդես կգա կատալոնական ակումբի լեգենդների թիմում, իսկ նրանց մրցակիցը կլինի […]

̰
Բրազիլիայի հավաքականի երկրպագուները գարեջուր են լցրել Դի Մարիայի վրա, հետո ֆուտբոլիստը թքել է նրանց ուղղությամբ

15:46 24.11.2023

Եվս մեկ միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Բրազիլիա-Արգենտինա խաղի ժամանակ․ ինչպես հայտնի է, այս խաղի մեկնարկը տրիբունաներում անկարգությունների պատճառով հետաձգվել էր։ Անկարգությունների ժամանակ արգենտինացիները լքել էին խաղադաշտն ու հեռացել հանդերձարան։ Երբ նրանք մոտեցել են թունելին, Բրազիլիայի հավաքականի երկրպագուները գարեջուր են լցրել Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիայի վրա։ Սրան ի պատասխան՝ ֆուտբոլիստը ցատկել ու […]

̰
Երևանի շախմատի ֆեդերացիան նոր նախագահ ունի

15:28 24.11.2023

Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօրվանից այլևս Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը չէ։ «Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը՝ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ ԵՇՖ հերթական համաժողովում 31 կողմ ձայնով ֆեդերացիայի նոր նախագահ միաձայն ընտրվեց Արթուր Դավթյանը, որին մեծ հաջողություններ եմ մաղթում այս կարևոր գործում։ Ավելի ուշ կներկայացնեմ 4-ամյա իմ պաշտոնավարման ընթացքում Երևանի շախմատի ֆեդերացիայի […]

̰
Հոլանդը վնասվածքից հետո լիովին վերականգնվել է

15:10 24.11.2023

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը կկարողանա մասնակցել Անգլիայի առաջնության 13-րդ տուի «Լիվերպուլի» դեմ խաղին, հաղորդում է ESPN-ը։ Էրլինգ Հոլանդը Նորվեգիայի հավաքականում ստացած ոտնաթաթի վնասվածքից հետո լիովին վերականգնվել է և լիարժեք մարզում է անցկացրել թիմի ընդհանուր խմբում։ «Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։ Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգ […]

̰
«Բավարիան» կարող է գլխավորել Խաբի Ալոնսոն

14:41 24.11.2023

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ, 41 ամյա Խաբի Ալոնսոյի ծառայություններով, հաղորդում է El Chiringiuto-ն։ Իսպանացի մասնագետը կարող է հաջորդ մրցաշրջանում գլխավորել «Բավարիան»՝ փոխարինելով գերմանացի Թոմաս Տուխելին, որի աշխատանքից այնքան էլ գոհ չեն մյունխենյան ակումբում։ Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Խաբի Ալոնսոն 2022թ․ հոկտեմբերից է գլխավորում […]

̰
Ես ցանկանում եմ, որ նա մնա մեզ հետ. Բեքհեմը՝ Մեսսիի մասին

14:17 24.11.2023

«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը կիսվել է ակումբում Լիոնել Մեսսիի ապագայի վերաբերյալ իր կարծիքով։ «Ես ցանկանում եմ, որ նա մնա մեզ հետ, նրա կերպարը գրավում է խաղացողներին, բարձրացնում է ակումբի գրավչությունն ու հեղինակությունը: Ես ուզում եմ, որ նա օգնի զարգացնել ֆուտբոլը Միացյալ Նահանգներում: Կարծում եմ՝ նրան էլ կհետաքրքրի մարտահրավերը»,- Բեքհեմի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։ Հիշեցնենք, […]

̰
Մադրիդի «Ռեալը» միաժամանակ կարող է գնել և՛ Հոլանդին, և՛ Մբապպեին

13:25 24.11.2023

Մադրիդի «Ռեալը» կարող է միաժամանակ գնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդին։ Այս մասին հայտնում է AS-ը։ Մադրիդյան ակումբի ֆինանսական վիճակը թույլ է տալիս իրականացնել երկու տրանսֆերներն էլ։ Ակումբի հաշվեկշռում կա 128 միլիոն եվրո, ևս 265 միլիոն՝ վարկերի տեսքով։ Մադրիդյան թիմը 78 միլիոն եվրոյով կրճատել է առաջին թիմի աշխատավարձը և հաջորդ […]

̰
Ռոդրիգոն ռասիստական հարձակման է ենթարկվել

13:05 24.11.2023

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգո Գոեսը սոցցանցերում գրել է, որ Արգենտինայի հավաքականի հետ խաղից հետո ռասիստական հարձակման է ենթարկվել: «Ռասիստները միշտ ակտիվ են: Իմ սոցցանցերը ողողված են վիրավորանքներով և ամենատարբեր անհեթեթություններով: Եթե ​​մենք չանենք այնպես, ինչպես նրանք են ուզում, եթե չվարվենք այնպես, ինչպես նրանք են հարմար գտնում, ռասիստները կշարունակեն իրենց հանցավոր պահվածքը: Բայց, […]

̰
Չավին ունի բավարար ռեսուրսներ, որպեսզի շարունակի լավ մրցարշավը. Լապորտա

11:49 24.11.2023

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վստահ է, որ 19-ամյա կիսապաշտպան Գավիի բացակայությունը չի խանգարի Չավիի գլխավորած թիմին շարունակել պայքարը տիտղոսների համար։ Կատալոնական ակումբը չի պատրաստվում ակտիվ լինել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Մենք կարծում ենք, որ ունենք շատ մրցունակ թիմ։ Չավին ունի բավարար ռեսուրսներ, որպեսզի շարունակի լավ մրցարշավը»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

̰
Մարիո Բալոտելին ավտովթարի է ենթարկվել

11:32 24.11.2023

Իտալիայի հավաքականի, «Ինտերի», «Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացող, այժմ թուրքական «Ադանա Դեմիրսպորում» հանդես եկող հարձակվող Մարիո Բալոտելին ավտովթարի է ենթարկվել։ Ավտովթարը տեղի է ունեցել Իտալիայի Բրեշիա քաղաքի մերձակայքում, հաղորդում է Corriere dello Sport-ը։ 33-ամյա ֆուտբոլիստը կարողացել է ինքնուրույն դուրս գալ ավտոմեքենայից և մոտենալ շտապօգնության մեքենային։ Թուրքիայի ընթացիկ առաջնությունում Բալոտելին մասնակցել է 5 հանդիպման, խփել 3 գոլ։ […]

̰
BACK_TO_TOP