11:52 28.11.2023
Մադրիդի «Ռեալի» 23-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորն առաջին անգամ ճանաչվել է Բրազիլիայի լավագույն ֆուտբոլիստ և արժանացել է «Ոսկե սամբա» մրցանակին:
«Ոսկե սամբան» անցկացվում է 2008 թվականից:
Մինչև 2021 թվականը մրցանակը նախատեսված էր Եվրոպայում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստի համար: Սակայն 2021-ից մրցանակը խաղարկվում է բոլոր բրազիլացիների համար:
Քվերակության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրել է «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը, երրորդ տեղում ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսն է:
Հիշեցնենք, որ 2014-ին, 2015-ին, 2017-ին և 2020-22-ին «Ոսկե սամբային» արժանացել էր Նեյմարը:
21:50 24.05.2025
Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնելԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի դիմումը քննող հյուպատոսական պաշտոնյան կարող է մերժել վիզայի տրամադրումը, եթե հիմքեր ունի կարծելու, որ մեկնում եք ծննդաբերության նպատակով։ ...
21:36 24.05.2025
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին – Չիվա ավտոճանապարհը. ՏԿԵ նախարարՀիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին – Չիվա ավտոճանապարհը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:17 24.05.2025
Արարատում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ի շարժիչի հատվածումՄայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 35-ամյա […] ...
21:00 24.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 «Կոնվերսբանկ» և «ԱրմսվիսԲանկ» ընկերություններ, «Էրեբունի» հյուրանոց, «Սենյոր» ՍՊԸ, Քաջազունու փ. 5, 7, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մատենադարանի հիմնական մասնաշենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ […] ...
20:50 24.05.2025
Bloomberg. Եվրոպան ցանկանում է ամերիկյան զենք գնել՝ Ուկրաինա ուղարկելու համարԵվրոպական երկրները հետաքրքրված են մեծ քանակությամբ ամերիկյան զենք գնելով՝ Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու համար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվի դա ուղղակիորեն անել։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Եվրոպան չունի անհրաժեշտ զինանոցներ կամ բավարար զենք արտադրելու կարողություն՝ Կիևին ինքնուրույն մատակարարումները շարունակելու համար՝ առանց ԱՄՆ մասնակցության։ Եվրոպական երկրները հնարավոր լուծում են […] ...