TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

Մարիո Բալոտելին ավտովթարի է ենթարկվել

11:32 24.11.2023

Իտալիայի հավաքականի, «Ինտերի», «Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացող, այժմ թուրքական «Ադանա Դեմիրսպորում» հանդես եկող հարձակվող Մարիո Բալոտելին ավտովթարի է ենթարկվել։ Ավտովթարը տեղի է ունեցել Իտալիայի Բրեշիա քաղաքի մերձակայքում, հաղորդում է Corriere dello Sport-ը։ 33-ամյա ֆուտբոլիստը կարողացել է ինքնուրույն դուրս գալ ավտոմեքենայից և մոտենալ շտապօգնության մեքենային։ Թուրքիայի ընթացիկ առաջնությունում Բալոտելին մասնակցել է 5 հանդիպման, խփել 3 գոլ։ […]

̰
Հայ բռնցքամարտիկների մրցակիցները պատանեկան ԱԱ-ում

11:18 24.11.2023

Երևանում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը, նոյեմբերի 24-ին Հայաստանն ունի երեք մասնակից: Տղամարդկանց պայքարում ռինգ դուրս կգան Վաղարշակ Քեյանը (48 կգ), Արեն Խարատյանը (52 կգ) եւ Տիգրան Մակիչյանը (57կգ): Վաղարշակ Քեյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի Հարավային Կորեայի ներկայացուցիչ Շեունգուն Լիի հետ: Արեն Խարատյանը կմեկնարկի 1/16 եզրափակիչից, որտեղ ուժերը […]

̰
Կոստոմարովն առաջին անգամ թենիս է խաղացել աջ ձեռքի պրոթեզով

10:51 24.11.2023

Սառույցի պարերի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովն առաջին անգամ թենիս է խաղացել աջ ձեռքի պրոթեզով։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։ Կոստոմարովը տեսանյութ է հրապարակել թենիսի մարզումից։ Նախկին չմշկորդը նախ գցում է ռակետը գցում է ձեռքից, բայց հետո կարողանում է մի քանի անգամ լավ հարվածել գնդակին։ «Սկզբում լիակատար հիասթափություն. առանց ձեռքերի դա ահավոր դժվար […]

̰
«Երևանը՝ աշխարհի 60 երկրի շուրջ 600 բռնցքամարտիկների թատերաբեմ». կայացել է ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության բացման արարողությունը

10:44 24.11.2023

Երևանի «Միկա» մարզահամալիրում պաշտոնապես տրվել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության մեկնարկը, որի բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ, երկրպագուներ: Թատերական և պարային տպավորիչ ներկայացմամբ նախ պատմական […]

̰
Ֆրանսիայի առաջատար թենիսիստուհին արձակուրդն անցկացնում է Անտարկտիդայում

10:29 24.11.2023

Ֆրանսիայի առաջին ռակետ Կարոլին Գարսիան մրցաշրջանի ավարտից հետո մեկնել է Անտարկտիդա։ Ֆրանսիացի թենիսիստուհին այդ մասին հայտնել է սոցիալական ցանցերում արած գրառումով։ «Անտարկտիդա․ այս վայրն ապշեցնում է երևակայությունը։ Բառերով աննկարագրելի ապրումներ, զգացողություններ»,- գրել է Կարոլին Գարսիան, պինգվինների ֆոնի լուսանկարի մեկնաբանությունում։ WTA-ի դասակարգման աղյուսակում Կարոլին Գարսիան 20-րդն է։

̰
Բրազիլացիները հերթական անգամ բիծ թողեցին ֆուտբոլի վրա. Կրիստիան Ռոմերո

10:06 24.11.2023

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Կրիստիան Ռոմերոն սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Բրազիլիա – Արգենտինա հանդիպումից առաջ «Մարականա» ստադիոնի տրիբունաներում տեղի ուենցած միջադեպին։ Բրազիլացի ոստիկանները մահակներով հարվածել էին արգենտինացի երկրպագուների։ «Մենք ունենք հրաշալի թիմ, որը շարունակում է գրել պատմություն։ Ցավոք, բրազիլացիները հերթական անգամ բիծ թողեցին ֆուտբոլի վրա։ […]

̰
Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում Մխիթարյանը 25-րդն է

09:41 24.11.2023

«Ռոմայի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչն ու կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն իտալական Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներն են, հաղորդում է Tuttomercatoweb-ը։ Նրանք ստանում են տարեկան 7-ական միլիոն եվրո։ Տասնյակում են նաեւ «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին (6,5 միլիոն եվրո), պաշտպան Ալեքս Սանդրոն, «Ինտերի» խաղացողներ Հական Չալհանօղլուն, Լաուտարո Մարտինեսը, Մարկուս Տյուրամը (6-ական միլիոն եվրո), Ալեսանդրո Բաստոնին […]

̰
Տեբասը հեռացել է Լա Լիգայի նախագահի պաշտոնից նորից առաջադրվելու համար

09:25 24.11.2023

Խավիեր Տեբասը հեռացել է իսպանական Լա Լիգայի նախագահի պաշտոնից, հաղորդում է ֆուտբոլի Իսպանիայի առաջնության կայքը։ Նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվելու էր դեկտեմբերի 23-ին։ 61-ամյա իսպանացին դարձյալ կառաջադրվի Լա Լիգայի նախագահի արտահերթ ընտրությունում, որը կարող է տեղի ունենալ արդեն այս տարի։ Տեբասը 2013 թվականից էր գլխավորում Լա Լիգան։ Այլ թեկնածուների մասին տեղեկություն չկա։

̰
Բալոտելին ցանկանում է վերադառնալ Իտալիայի հավաքական

08:50 24.11.2023

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելին ազգային թիմ վերադառնալու ցանկություն է հայտնել: «Երբ լավ մարզավիճակում եմ, ինձ շարունակում եմ համարել Իտալիայի հավաքականի լավագույն հարձակվողը: Ուզում եմ լավ մարզավիճակ հավաքել ու խաղալ ազգային հավաքականում: Միշտ հույս ունեմ, որ կընդգրկվեմ հայտացուցակում: Մի քանի անգամ զրուցել եմ Սպալետիի հետ»,- ասել է Բալոտելին TvPlay-ի հետ զրույցում: 33-ամյա հարձակվողն Իտալիայի […]

̰
13 ֆուտբոլիստ կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

08:24 24.11.2023

«Մանչեսթեր Յունայթեդի» 13 ֆուտբոլիստ կարող է հեռանալ թիմից առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում, հայտնում է Mirror-ը։ Նշվում է, որ ակումբից հեռանալու հիմնական թեկնածուներն են Ջեյդոն Սանչոն, Մեյսոն Գրինվուդը, Դոնի վան դե Բեկը և Անտոնի Մարսիալը։ Թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը նախատեսում է շարունակել թիմի վերակազմավորումը։ 53-ամյա հոլանդացին թիմը գլխավորում է նախորդ տարվանից։ 12 տուրից […]

̰
ՈւԵՖԱ-ն տուգանել է երկու գրանդ ակումբների

23:59 23.11.2023

ՈւԵՖԱ-ն տուգանել է ֆրանսիական ՊՍԺ-ին և իտալական «Միլանին» Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպման ժամանակ երկրպագուների վարքի համար, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Փարիզյան թիմն այդ խաղում հաղթել էր 3:0 հաշվով։ ՊՍԺ-ն տուգանվել է 98 հազար եվրոյով, «Միլանը»՝ 23 հազար եվրոյով։ ՊՍԺ-ի ստադիոնի տրիբունաների մի հատվածը Չեմպիոնների լիգայի հաջորդ հանդիպման ժամանակ կլինի փակ։

̰
Աստղային վրացին կարող է կարիերան շարունակել լոնդոնյան ակումբում

23:25 23.11.2023

«Չելսին» սկսել է պայքարել «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիային ձեռք բերելու համար, հայտնում է ESPN-ը։ 22-ամյա վրացու հետ պայմանագիր կնքելու լոնդոնցիների ցանկությունը համապատասխանում է ակումբի ռազմավարությանը, որն ուղղված է մեծ ներուժ ունեցող երիտասարդ տաղանդների ձեռքբերմանը։ Այնուամենայնիվ, «Նապոլին» չի ցանկանում վաճառել Կվարացխելիային և բանակցություններ է վարում պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ Նեապոլցիները Խվիչային գնահատում են ավելի քան 100 միլիոն […]

̰
Դանի Ալվեսին սպառնում է 9 տարվա ազատազրկում

22:55 23.11.2023

Իսպանիայի դատախազությունը դատարանից 9 տարվա ազատազրկում է պահանջել Բրազիլիայի հավաքականի, «Բարսելոնայի», «Յուվենտուսի» և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսի համար, ով մեղադրվում է գիշերային ակումբում կնոջ բռնաբարության մեջ, հաղորդում է Cadena SER-ը։ Դատախազությունը պահանջում է նաև 150 հազար եվրոյի փոխհատուցում տուժողի համար։ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը կալանավորված է արդեն շուրջ 10 ամիս։

̰
Բելինգեմը ապաքինվել է վնասվածքից հետո

22:20 23.11.2023

Մադրիդի «Ռեալի» 20-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը վերադարձել է Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի ընդհանուր խումբ, հաղորդում է Madrid Xtra-ն։ Նա լիարժեք մարզում է անցկացրել եւ պատրաստ է առաջիկա հանդիպմանը։ Բելինգեմը ապաքինվել է ուսի վնասվածքից հետո։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռեալի» հետ մասնակցել է 14 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

̰
Հայտնի են դարձել Մեսսիի ու Ռոդրիգոյի կոնֆլիկտի նոր մանրամասներ

21:55 23.11.2023

Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԱ-2026-ի ընտրական փուլի հանդիպման ժամանակ բրազիլացի Ռոդրիգոյի և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի միջև տեղի ունեցած վիճաբանության մասին։ Այս մասին հայտնում է Folha de Pernambuco-ն։ Խաղի մեկնարկից առաջ երկրպագուները զանգվածային ծեծկռտուք էին հրահրել, որից հետո Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները լքել էին խաղադաշտը՝ մինչև կոնֆլիկտի լուծումը։ Վերադարձից հետո Ռոդրիգոն արգենտինացիներին վախկոտ էր […]

̰
«Միլանը» մտադիր է առաջիկա խաղին հայտավորել 15-ամյա ֆուտբոլիստի

21:28 23.11.2023

«Միլանի» մարզչական շատբը դիտարկում է Իտալիայի առաջնության առաջիկա հանդիպմանը ակումբի` մինչև 19 տարեկանների թիմի 15-ամյա հարձակվող Ֆրանչեսկո Կամարդային հայտավորելու հնարավորությունը։ Կամարդան կարող է գերազանցել Պաոլո Մալդինիի տարիքային ռեկորդը «Միլանում»։ Լեգենդար ֆուտբոլիստը նորամուտը նշել էր 16 տարեկան, 6 ամսական և 25 օրականում։ Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Միլանը» նոյեմբերի 25-ին կընդունի «Ֆիորենտինային»։ Այդ օրը Կամարդան կլինի 15 […]

̰
Բեքհեմը պատմել է Մեսսիի հետ պայմանագիր կնքելու խնդիրների մասին

21:06 23.11.2023

«Ինտեր Մայամիի» սեփականատեր, Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը պատմել է, թե ինչ դժվարությունների է հանդիպել Լիոնել Մեսսիի հետ պայմանագիր կնքելիս։ Նրա խոսքերով` բարդ է եղել այն շրջանը, երբ ՊՍԺ-ից հեռանալուց հետո արգենտինացու ծառայություններով դարձյալ սկսել է հետաքրքրվել «Բարսելոնան»: «Ես անհանգստացած էի, երբ իմացա, որ «Բարսելոնան» հետաքրքրված է նրանով: Ես գտնում էի, որ Մեսսին չի […]

̰
Հրապարակվել է Սաուդյան Արաբիայի առաջնությունում հանդես եկող ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակը

20:42 23.11.2023

Հրապարակվել է Սաուդյան Արաբիայի առաջնությունում հանդես եկող ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակը։ 1. Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր», 200 միլիոն եվրո տարեկան) 2. Նեյմար («Ալ Հիլյալ», 100 միլիոն եվրո) 3. Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ», 100 միլիոն եվրո) 4. Ռիյադ Մահրեզ («Ալ Ահլի», 52.2 միլիոն եվրո) 5. Սադիո Մանե («Ալ Նասր», 40 միլիոն եվրո) 6. Ջորդան Հենդերսոն («Ալ […]

̰
Ա սերիայի երկու ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով. РБ Спорт

20:15 23.11.2023

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարիերան կարող է շարունակել Իտալիայում։ «РБ Спорт»-ի հաղորդմամբ՝ բացի «Յուվենտուսից», հայ ֆուտբոլիստի ծառայություններով սկսել է հետաքրքրվել նաև «Ֆիորենտինան»։ Ակումբները վաղուց են հետևում Սպերցյանին ու արդեն կապ են հաստատել նրա ներկայացուցիչների հետ։ Տրանսֆերը կարող է կայանալ արդեն ձմռանը։ Սպերցյանն այս մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 18 հանդիպման, […]

̰
Այս տարի արդեն երկրորդ անգամ թալանել են Մեսսիի կնոջ սուպերմարկետը

19:55 23.11.2023

Արգենտինայի Ռոսարիո քաղաքում այս տարի երկրորդ անգամ թալանել են Լիոնել Մեսսիի կնոջը պատկանող սուպերմարկետը, հաղորդում է Infobae-ը։ Զինված հարձակում է տեղի ունեցել սուպերմարկետից բանկ 22,4 հազար դոլար տեղափոխող ավտոմեքենայի վրա, որի մեջ եղել է Անտոնելա Ռոկուցոյի զարմուհին և խանութի երկու աշխատակից։ Հանցագործները կրակել են ավտոմեքենայի վրա։ Տուժածները հրազենային վիրավորում չեն ստացել։ Մեսսիի կնոջ սուպերմարկետը հարձակման […]

̰
Հայտնի են Եվրո-2024-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի բոլոր զույգերը

19:31 23.11.2023

Տեղի ունեցավ Եվրո 2024-ի փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ Փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ զույգերը հետևյալն են. A: Լեհաստան – Էստոնիա Ուելս – Ֆինլանդիա. B: Իսրայել – Իսլանդիա Բոսնիա և Հերցեգովինա – Ուկրաինա C: Վրաստան – Լյուքսեմբուրգ; Հունաստան – Ղազախստան. Փլեյ-օֆֆի երեք մրցաշարերի շրջանակներում մարտի 21-ին կկայանա վեց կիսաեզրափակիչ, իսկ մարտի 26-ին՝ երեք եզրափակիչ: Եզրափակչի երեք հաղթողները կմասնակցեն Գերմանիայում կայանալիք Եվրոպայի […]

̰
Երևանում մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը

18:50 23.11.2023

Երևանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 16 մարզիկով: Առաջնությանը կմասնակցեն Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը […]

̰
Բարդ հանդիպում էր. Զլատկո Դալիչը՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղի մասին

18:14 23.11.2023

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում տարած հաղթանակը։ «Շնորհավորում եմ իմ թիմին ևս մեկ լավ արդյունքի և նվաճման համար։ Բարդ հանդիպում էր։ Հոկտեմբերին մենք շատ նյարդեր ծախսեցինք, բայց ամեն ինչ լավ ավարտվեց։ Այս երկու հանդիպումներից մենք վաստակեցինք վեց միավոր։ Հեշտ չէր, հատկապես այսօր: Երկրորդ […]

̰
Արգենտինայի դեմ տնային խաղում պարտությունը պատմության մեջ առաջինն էր Բրազիլիայի համար ԱԱ-ի ընտրական փուլում

16:49 23.11.2023

Արգենտինայի դեմ տնային խաղում պարտությունը պատմության մեջ առաջինն էր Բրազիլիայի համար ԱԱ-ի ընտրական փուլում: Այս մասին հաղորդում է Opta-ն։ ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարի 6-րդ տուրում բրազիլացիները նվազագույն հաշվով պարտվել էին աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականին։ Բացի դրանից, ԱԱ-ի ընտրական փուլում Բրազիլիայի հավաքականը կրեց երրորդ անընդմեջ պարտությունը, ինչը հակառեկորդ է թիմի համար։ Նախորդ երկու խաղում […]

̰
Չանչարևիչը ընդգրկվել է նաև Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խորհրդանշական հավաքականում

16:30 23.11.2023

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը SofaScore-ի վարկածով ընդգրկվել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խորհրդանշական հավաքականում: Հայաստանի հավաքականի դարպասապահի խաղն ընտրական շրջափուլում գնահատվել է 10 ավելագույնից 7,49 միավոր: Խորհրդանշական հավաքականում Չանչարևիչի հետ տեղ են գտել հետևյալ խաղացողները. Պաշտպաններ՝ Թեո Էրնանդես (Ֆրանսիա), Ռուբեն Դիաշ (Պորտուգալիա), Յոախիմ Անդերսեն (Դանիա), Ժոաու Կանսելու (Պորտուգալիա): Կիսապաշտպաններ՝ Դոմինիկ Սոբոսլայի (Հունգարիա), Քրիստիան Էրիկսեն […]

̰
Ուզբեկստանի Մ17 հավաքականը սենսացիոն հաղթանակ է տարել Անգլիայի ընտրանու նկատմամբ

16:16 23.11.2023

Աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության 1/8 եզրափակչում սենսացիոն արդյունք է գրանցվել: Ուզբեկստանի հավաքականը 2-1 հաշվով առավելության է հասել Անգլիայի հավաքականի նկատմամբ: Ուզբեկստանի Մ17 հավաքականը քառորդ եզրափակչում կխաղա Ֆրանսիայի ընտրանու հետ, որը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել է Սենեգալի թիմին: Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել նաև Բրազիլիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Մարոկկոյի, Մալիի և Արգենտինայի Մ17 հավաքականները:

̰
Ամենաշատ մրցանակային գումար վաստակած թենիսիստները՝ 2023 թվականին

15:47 23.11.2023

Հայտնի են դարձել այն հինգ թենիսիստները, ովքեր 2023 թվականի մրցաշրջանում վաստակել են ամենաշատ մրցանակային գումարը։ ATP-ի առաջատարներն ըստ մրցանակային գումարների. Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 15,9 միլիոն դոլար, Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 10,7 միլիոն դոլար, Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) – 9,3 միլիոն դոլար, Յանիկ Սիներ (Իտալիա) – 8,3 միլիոն դոլար, Անդրեյ Ռուբլև (Ռուսաստան) – 5,5 միլիոն դոլար: […]

̰
«Ինտեր Մայամին» հերքել է «Ալ-Նասրի» հետ նույն մրցաշարին մասնակցելու մասին տեղեկությունը

15:27 23.11.2023

«Ինտեր Մայամիի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ կապված «Ալ Նասրի» հետ նույն մրցաշարին մասնակցելու մասին տեղեկատվության հետ։ «Հայտարարություն է տարածվել, որ «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբը նախատեսում է խաղալ Էր- Ռիադում Riyadh Season Cup-ում։ Սա ճիշտ չէ։ Մամուլի հաղորդագրությունը պարունակում էր հայտարարություններ, որոնք վերագրվում էին թիմի սեփականատեր Խորխե Մասին: Մասը նախամրցաշրջանային շրջագայության վերաբերյալ ոչ հրապարակային, ոչ […]

̰
ԱՄՆ Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոնալդուին բռնաբարության մեջ մեղադրող կնոջ բողոքը

14:57 23.11.2023

ԱՄՆ Վերաքննիչ դատարանը մերժել է մի կնոջ բողոքը: Նա մեղադրել է Կրիշտիանու Ռոնալդուին բռնաբարության մեջ և ցանկացել է բազմամիլիոնանոց փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնում է AP-ը։ Ամերիկացի Քեթրին Մայորգան Ռոնալդուին մեղադրել է բռնաբարության մեջ, որն իբր տեղի է ունեցել Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում 2009 թվականին։ Ռոնալդուն իր փաստաբանների միջոցով պնդել է, որ հարաբերությունները եղել են […]

̰
Մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը

14:40 23.11.2023

Երևանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 16 մարզիկով: Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ աշխարհի պատանեկան առաջնությանը կմասնակցեն Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի […]

̰
BACK_TO_TOP