14:55 31.10.2023
Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Նոան» սեփական խաղադաշտում 4-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ալաշկերտի» նկատմամբ։ Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղի արդեն 12-րդ րոպեին «Ալաշկերտը» 2-0 հաշվով հաղթում էր վրացի հարձակվող Լևան Կուտալիայի և Տարոն Ոսկանյանի գոլերի շնորհիվ, սակայն մինչև ընդմիջում գնալը «Նոան» պատասխանեց 3 գոլով։ Ընդմիջումից հետո դաշտի տերերը խփեցին ևս մեկ գոլ ու հասան […]
14:29 31.10.2023
Հաջորդ մրցաշրջանում Անգլիական լիգայի գավաթի խաղարկության ձևաչափը կփոխվի, հայտնում է Daily Mail-ը: 52 տարվա մեջ առաջին անգամ լիգայի գավաթի կիսաեզրափակիչները կանցնեն մեկ խաղով: Երկար ժամանակ Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը խիտ գրաֆիկի պատճառով պահանջում էր փոխել կարգը, սակայն ֆինանսական հետևանքների պատճառով այն չէր հաջողվում իրականացնել: Այժմ կառույցի ղեկավարները 935 միլիոն ֆունտ սթերլինգ արժողությամբ հեռարձակումների նոր պայմանագիր […]
13:58 31.10.2023
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի ֆոնին, ամուսնության առաջարկություն է արել սիրելիին: «Ես ասացի այո»,- լուսանկարներն Instagram-ում այսպես է մակագրել Սոնան՝ Վազգենի ընտրյալը: View this post on Instagram A post shared by Sun ☀️ (@sona_martirossyan)
13:28 31.10.2023
«Ասթոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խոսել է Լիոնել Մեսսիի` 8-րդ անգամ «Ոսկե գնդակ» մրցանակին արժանանալու մասին։ Ինքը՝ դարպասապահը, քվեարկության արդյունքում զբաղեցրել է 15-րդ տեղը, բայց նաև ստացել Լև Յաշինի մրցանակը՝ որպես տարվա լավագույն դարպասապահ: «Սա մրցանակ է աշխարհի լավագույն խաղացողի համար։ Եվ եթե Մեսսին պետք է հաղթի այն 15 անգամ, ես ցավում […]
13:00 31.10.2023
Ֆրանսիայի սպորտի նախարարը դատապարտել է Մարսելում «Լիոնի» ավտոբուսի վրա հարձակումը։ Լիգա 1-ի 10-րդ տուրի «Մարսել»-«Լիոն» հանդիպումը հետաձգվել էր հյուրերի և նրանց երկրպագուների ավտոբուսի վրա հարձակման պատճառով։ Ավտոբուսին քարերով հարվածել էին. «Լիոնի» մարզիչ Ֆաբիո Գրոսսոն և նրա օգնականը վնասվածքներ էին ստացել ապակու բեկորներից։ «Կոտրված ավտոբուսներ, վիրավոր երկրպագուներ, արյունոտ «Լիոնի» մարզիչ Ֆաբիո Գրոսսոն… Այս ամենը զզվելի է։ […]
12:33 31.10.2023
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին անդրադարձել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխութանը։ «Մի օր Հոլանդն ու Մբապեն կնվաճեն «Ոսկե գնդակը»: Էրլինգը արժանի էր դրան, նա հաղթեց Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան՝ լինելով լավագույն ռմբարկուն։ Այս մրցանակն այսօր կարող էր լինել ձերը։ Համոզված եմ, որ առաջիկա տարիներին դուք նույնպես կհաղթեք»,- արարողության ժամանակ ասել է Մեսսին։ […]
11:56 31.10.2023
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է թիմի պարտությունը «Ինտերի» հետ խաղում (0:1)։ «Լիգան մեզ ևս մեկ նվեր տվեց՝ երկուշաբթիի փոխարեն խաղը անցկացնելով կիրակի օրը: Մենք այստեղ եկանք կես թիմով։ Ցավում եմ, որ խաղացողների նկատմամբ հարգանք չկա: Ամբողջ կուտակված հոգնածությամբ ու հանդիպմանը պատրաստվելու քիչ ժամանակով հանդերձ, կարծում եմ՝ տղաները կարևոր հանդիպում անցկացրին։ Բոլորը մարզադաշտում զգացողություն […]
11:39 31.10.2023
Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով նոյեմբերի 4-ին երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Մրցաշարին կմասնակցեն ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները, որոնք հայտագրվել են մինչև սեպտեմբերի 20-ը: Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ […]
11:22 31.10.2023
Լիոնել Մեսսին 8-րդ «Ոսկե գնդակը» ստանալուց հետո խոսել է իր ապագայի մասին։ Նրան հարցրել են, թե որքան ժամանակ է դեռ ցանկանում ֆուտբոլ խաղալ։ «Շատ երկար ժամանակ։ Հստակ չգիտեմ։ Կախված է նրանից, թե ինչպես եմ ինձ զգում ֆիզիկապես: Ես չեմ կարող ձեզ ամսաթիվ ասել: Ամեն ինչ արագ է փոխվում։ Բայց հուսով եմ, որ դա երկար կտևի, […]
11:03 31.10.2023
Բրատիսլավայի «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը խոսել է Սլովակիայի առաջնության 12-րդ տուրում «Կոշիցեի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։ «Լավ ելույթ էր: Լիլում կայացած բարդ ու ֆիզիկապես ծանր հանդիպումից հետո մենք ընդամենը երկու օր ունեինք պատրաստվելու համար։ Առաջին խաղակեսում մենք լավ խաղացինք։ Ես ուզում էի ռոտացիայի ենթարկել խաղացողներին, թույլ տվեցի հանգստանալ միայն չորս-հինգ ֆուտբոլիստի։ Չորեքշաբթի կայանալիք խաղում […]
10:29 31.10.2023
Նոյեմբերի 1-ին մեկնարկում է Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց 2023/24թթ. կանոնավոր առաջնությունը: Հայաստանի առաջնությանը կմասնակցեն 6 թիմեր` «Ուրարտուն», «Էրեբունին», «Կիլիկիան», «Ֆոքսիսը», «Արաբկիրը» և ԲԿՄԱ-ն։ Երկու շրջանի արդյունքների հիման վրա ակումբները հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆում: Նոյեմբերի 1-ին կայանալիք առաջին տուրի շրջանակներում «Արաբկիրը» կհյուրընկալի ԲԿՄԱ-ին:
10:19 31.10.2023
«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի հայրը կարող է լինել Վենեսուելայում։ Այս մասին հայտնում է լրագրող Վիքի Դավիլան՝ վկայակոչելով Կոլումբիայի դատախազի խոսքերը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոլումբիայում փոխհրաձգության ժամանակ խաղացողի հայրը փրկվել է առևանգողներից։ Փոխհրաձգության ժամանակ ֆուտբոլիստի հոր չորս առևանգողներից երկուսը մահացել են։ Աղբյուրի փոխանցմամբ՝ առևանգողները ծրագրել են շարժվել Կոլումբիա-Վենեսուելա սահման՝ պատանդին հարևան երկիր տեղափոխելու մտադրությամբ։ […]
10:07 31.10.2023
Ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը ռեկորդ է սահմանել Ֆորմուլա-1-ի մեկ մրցաշրջանում հաղթանակների ցուցանիշով։ Ֆերստապենը նվաճել է Մեքսիկայի Գրան պրիի հաղթողի կոչումը՝ տանելով 16-րդ հաղթանակն այս մրցաշրջանում։ Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը նա սահմանել էր 2022-ին՝ տանելով 15 հաղթանակ։ Մաքս Ֆերստապենը նաև 51-րդ հաղթանակն է տարել Ֆորմուլա-1-ում ու կրկնել ֆրանսիացի լեգենդար ավտոարշավորդ Ալեն Պրոստի ցուցանիշը։ […]
09:58 31.10.2023
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում Հայաստանի կանանց Մ-19 հավաքականը նվազագույն հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգի Մ-19 ընտրանուն։ Հանդիպման միակ գնդակն անչափ գեղեցիկ հարվածով խփել է Լուսինե Կոստանյանը։ Ի դեպ, սա Կանանց Մ-19 հավաքականի առաջին հաղթանակն էր պաշտոնական խաղերում 14 տարվա ընթացքում։ Այսպիսով, մեր ընտրանին, մրցելով Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի […]
09:48 31.10.2023
Փարիզում անցկացված «Ոսկե գնդակի» 67-րդ մրցանակաբաշխության ժամանակ Արգենտինայի հավաքականի և անգլիական «Ասթոն Վիլայի» 31-ամյա դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ճանաչվեց տարվա լավագույն դարպասապահ և արժանացավ Լև Յաշինի անվան մրցանակին: Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո Արգենտինայի հավաքականը 7 անընդմեջ հաղթանակ է տարել, իսկ Մարտինեսը ռեկորդ է սահմանել՝ անառիկ պահելով դարպասը: Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն […]
09:29 31.10.2023
France Football-ի վարկածով «Մանչեսթեր Սիթին» դարձել է տարվա լավագույն թիմ։ Թիմին մրցանակը շնորհվել է «Ոսկե գնդակի» արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Փարիզում։ Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է Պրեմիեր լիգան և Անգլիայի գավաթը, նաև պատմության մեջ առաջին անգամ դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող։ Եզրափակչում Խոսեպ Գվարդիոլայի թիմը հաղթել էր «Ինտերին» (1:0): Իսկ «Բարսելոնայի» կանանց թիմը […]
09:19 31.10.2023
Փարիզում անցկացված «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ Մադրիդի «Ռեալի» 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը «France football»-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և ստացել «Կոպա» մրցանակը: Հիշեցնենք, որ Բելինգեմն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրել է 13 հանդիպում և դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
09:07 31.10.2023
Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» տնային խաղում չկարողացավ առավելության հասնել Գյումրիի «Շիրակի» նկատմամբ՝ 2:2: Հանդիպման 24-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի Դոնալդ Կոդիան: 3 րոպե անց Յայա Սանոգոն հավասարեցրեց հաշիվը: 88-րդ րոպեին Թեմուր Ջիկիան 11 մետրանոցից առաջ մղեց դաշտի տերերին, սակայն գյումրեցիներն ավելացված ժամանակի 7-րդ րոպեին վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: […]
08:50 31.10.2023
Կատալոնական «Բարսելոնայի» կանանց թիմի կիսապաշտպան Աիտանա Բոնմատին «France football»-ի վարկածով ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստուհի: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» կանանց թիմը նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթը:
08:37 31.10.2023
Փարիզում անցկացված «Ոսկե գնդակի» 67-րդ մրցանակաբաշխության ժամանակ Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին «France football»-ի վարկածով 8-րդ անգամ ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ և նվաճեց «Ոսկե գնդակը»: Մեսսին ամռանը ֆրանսիական ՊՍԺ-ից տեղափոխվել էր «Ինտեր Մայամի»: Այս ընթացքում նա մասնակցել է 14 հանդիպման, դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: 36-ամյա Մեսսին հավակնում […]
08:14 31.10.2023
Եվրոպայի Մ19 առաջնության ընտրական մրցաշարի B լիգայի չորրորդ խմբի երրորդ տուրում ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 1-0 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգի թիմին։ ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպման հաղթական գոլը 40-րդ րոպեին խփել է Լուսինե Կոստանյանը։ Խմբի մյուս խաղում Ուկրաինայի Մ19 հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիային և 9 միավորով գրավել առաջին տեղը։ […]
00:00 31.10.2023
ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել Փարիզում ընթացող մրցաշրջանի վերջին Masters մրցաշարում։ Առաջին շրջանի խաղում Խաչանովը 6:4, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 43-րդ ռակետ Ավստրալիայի ներկայացուցիչ Մաքս Պերսելին։ Հանդիպումը տևել է 1 ժամ 24 րոպե։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Լասլո Ջերեի (Սերբիա) – Լուկաս Վան Ասշեի (Ֆրանսիա) զույգի հաղթողը:
23:40 30.10.2023
«Լոս Անջելես Լեյքերսի» կազմում Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 5-ակի չեմպիոն Մեջիք Ջոնսոնը դարձել է պատմության չորրորդ մարզիկը, որին հաջողվել է վաստակել 1 միլիարդ դոլար, հաղորդում է Forbes-ը։ 64-ամյա ամերիկացու կարողությունը գնահատվում է 1,2 միլիարդ դոլար։ Ավելի վաղ 1 միլիարդ դոլար և ավելի վաստակել էին NBA-ի 6-ակի չեմպիոն Մայքլ Ջորդանը, «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար բասկետբոլիստ Լեբրոն […]
23:16 30.10.2023
Ղազախական Goal.kz-ն անդրադարձել է «Աստանայի» ու Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի խաղին։ «Ղազախստանի Պրեմիեր լիգայի ամենաթերագնահատված ֆուտբոլիստը։ Կամո Հովհաննիսյանը Գրիգորի Բաբայանի գլխավորությամբ դարձել է «Աստանայի» առաջատարներից մեկը։ Պաշտպանն աչքի է ընկնում արագությամբ անընդհատ գրոհներին միանալով։ Արդյունքում՝ եվրագավաթների 3 խաղում նա 2 գոլ է խփել»,- Կամո Հովհաննիսյանի մասին գրել է Goalkz-ն։ Ղազախստանի ընթացիկ առաջնությունում հայ […]
22:51 30.10.2023
Սլովակիայի առաջնության 12-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» Տիգրան Բարսեղյանի գեղեցիկ գոլի օգնությամբ 4:0 հաշվով սեփական հարկի տակ հաղթել է «Կոշիցեին»։ Հայաստանի հավաքականի հարձակվողը դաշտ է դուրս եկել տանտերերի մեկնարկային կազմում, իսկ 9-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2-0։ 5 րոպե անց Բարսեղյանը դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ։ Նա փոխարինվել է 66-րդ րոպեին, երբ հաշիվը 4-0 էր։ […]
22:18 30.10.2023
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի խաղացող Վինիսիուս Ժունիորը «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ կստանա Սոկրատեսի մրցանակը՝ ի նշան ֆուտբոլիստի մարդասիրական գործունեության, հայտնում է The Athletic-ը։ Բրազիլացին այս մրցանակը կստանա Vini Jr ինստիտուտում իր ամենամյա ներդրման շնորհիվ, որը կրթական ծառայություն է աղքատ ուսանողների համար։ 2022 թվականին խաղացողը ներդրել է 335 հազար եվրո, 2023 թվականին՝ ավելի քան 1 միլիոն […]
21:45 30.10.2023
Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Ռոմայի» նկատմամբ հաղթանակից հետո Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տնային հանդիպումից լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերում՝ գրառելով․ «Վերադարձ առաջին տեղ»։ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության էր հասել նվազագույն հաշվով Մարկուս Տյուրամի գոլի շնորհիվ։ «Ինտերը» 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից»։
21:27 30.10.2023
ՖԻՖԱ-ն խիստ պատիժ է սահմանել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահի պաշտոնից հեռացած Լուիս Ռուբիալեսի նկատմամբ, հաղորդում է կառույցի մամուլի ծառայությունը։ 46-ամյա իսպանացին 3 տարով զրկվել է ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից։ Լուիս Ռուբիալեսը սկանդալի կենտրոնում էր հայտնվել Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում կայացած ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության մրցանակաբաշխությունից հետո։ Ոսկե մեդալները հանձնելիս նա նախ գրկել էր Իսպանիայի […]
20:52 30.10.2023
Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Բիչախչյանը Հայաստանի հավաքականի ճամբարում կլինի մինչև նոյեմբերի 21-ը: Այդ ընթացքում Ալեքսանդր Պետրակովի թիմը Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի հերթական տուրում Երևանում նոյեմբերի 18-ին կմրցի Ուելսի հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 21-ին Զագրեբում արտագնա հանդիպում կանցկացնի Խորվաթիայի ընտրանու հետ: 23-ամյա Բիչախչյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում […]
20:28 30.10.2023
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին խաղերի համար, հայտնում է Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նոյեմբերի 18-ին խորվաթները Ռիգայում կմրցեն Լատվիայի հավաքականի հետ, իսկ 3 օր անց կընդունեն Հայաստանի հավաքականին։ Դարպասապահներ Դոմինիկ Լիվակովիչ – «Դինամո Զագրեբ» Իվիցա Իվուշիչ – «Պաֆոս» (Հունաստան) Նեդիլկո Լաբրովիչ – «Ռիյեկա» Պաշտպաններ […]