11:03 31.10.2023
Բրատիսլավայի «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը խոսել է Սլովակիայի առաջնության 12-րդ տուրում «Կոշիցեի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Լավ ելույթ էր: Լիլում կայացած բարդ ու ֆիզիկապես ծանր հանդիպումից հետո մենք ընդամենը երկու օր ունեինք պատրաստվելու համար։ Առաջին խաղակեսում մենք լավ խաղացինք։ Ես ուզում էի ռոտացիայի ենթարկել խաղացողներին, թույլ տվեցի հանգստանալ միայն չորս-հինգ ֆուտբոլիստի։ Չորեքշաբթի կայանալիք խաղում նորից ռոտացիա կլինի։ Մեր նպատակն է դա անել հավասարակշռված, որպեսզի խաղադաշտում որակ ու թարմություն ունենանք։
Ես գոհ եմ ելույթից, մենք չորս գոլ խփեցինք և մի քանի լավ հնարավորություն ունեցանք։ Մենք թիմով լավ մարզավիճակում ենք, Բարսեղյանն ու Չավրիչը հիանալի մարզավիճակում են, լավ են խաղում։ Նրանք մեր առանցքային խաղացողներն են հարձակման գծում»,- Վայսի խոսքերն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ այս խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
21:13 27.05.2025
Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլումԴանիլ Մեդվեդևը (11-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլ։ Ռուս թենիսիստը առաջին փուլում 5-7, 3-6, 6-4, 6-1, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Կեմերոն Նորիից (Մեծ Բրիտանիա, 81-րդ ռակետ)։ 29-ամյա Նորիի հաջորդ մրցակիցը կլինի Ագուստին Գոմեսը (Արգենտինա, 144-րդ ռակետ)։ ...
21:00 27.05.2025
Մայիսի 29-ին և 30-ին Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համարՃանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 29-ին և 30-ին՝ ժամը 07.00-ից մինչև 19.00, Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածը փակ կլինի երթևեկության համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...
20:50 27.05.2025
Այսօրվանից «Օջախի աղջիկ» սերիալը կլինի Շանթի եթերումՇանթ ՀԸ եթերում մեկնարկում է «Օջախի աղջիկ» 12 մասանոց հումորային սերիալը։ Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում և Եգիպտոսում, ինչը ապահովել է նաև սյուժեի վիզուալ հարուստ միջավայրը։ Հետաքրքիրն ու հումորը միախառնած՝ «Օջախի աղջիկ» սերիալում ծանոթ ու հայտնի դեմքերի կհանդիպեք: Շանթի եթերում սերիալը կլինի մայիսի 27-ից՝ յուրաքանչյուր երեքշաբթի ու հինգշաբթի՝ նույն ժամին՝ 23:00-ին: Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...
20:43 27.05.2025
Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը տեղեկացրել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում, հաղորդում է Матч ТВ-ն: «Կարծում եմ՝ ամռանը տրանսֆերներ կլինեն դեպի դուրս։ Ձմռանը հետաքրքրություն կար մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ, և մենք համաձայնեցինք, որ ամռանը կվերադառնանք այս հարցին։ Մենք մեր խոսքը պահում ենք։ Էդուարդ Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում: Հնարավոր […] ...
20:38 27.05.2025
Փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների ընտանիքների համարՓոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների ընտանիքների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Մանրամասները սոցիալական հարթակ հաղորդման շրջանակում ներկայացրել է կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը: ...
20:30 27.05.2025
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի օրակարգում Հյուսիսային Կորեայի անվտանգության նախարարի հետ հանդիպում նախատեսված չէՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկը չի ներառում Ռուսաստանում գտնվող Հյուսիսային Կորեայի անվտանգության նախարար Լի Չան Դեի հետ հանդիպումը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ԿԺԴՀ պետական անվտանգության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Լի Չան Դեի գլխավորությամբ, ժամանել է Ռուսաստան, որտեղ նրանք կմասնակցեն Մոսկվայում անվտանգության հարցերով 13-րդ միջազգային հանդիպմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը։ «Այդ հարցը […] ...