20:07 04.11.2023
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, թե որն է իր խփած ամենահիշարժան գոլը։ 36-ամյա ֆուտբոլիստն առանձնացրել է կատալոնական «Բարսելոնայի» կազմում 2011 թվականին Մադրիդի «Ռեալին» խփած գոլը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեսսին կարիերայում 8-րդ անգամ արժանացել էր «Ոսկե գնդակ» […]
19:42 04.11.2023
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է The Times-ը։ Ակումբի ղեկավարությունը նիդերլանդցուն հեռացնելու տարբերակը սկսել է քննարկել Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» ու Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Նյուքասլից» կրած պարտություններից հետո։ Հեռացման դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է գլխավորել Զինեդին Զիդանը, կամ Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր […]
19:20 04.11.2023
Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում «Պարի Նիժնի Նովգորոդը», որի կազմում հանդես է գալիս Էդգար Սևիկյանը, հյուրընկալվել էր Մոսկվայի «Դինամոյին»։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը 13-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը։ Սակայն, իվերջո, Սևիկյանի թիմը պարտվել է 1-2 հաշվով: Սևիկյանը փոխարինվել է 60-րդ րոպեին։
18:47 04.11.2023
Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան նվազագույնը 2 տարով կորակազրկվի հակադոպինգային կանոնակարգը խախտելու համար, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) թույլ չի տա 30-ամյա ֆուտբոլիստի գործը փոխանցել Լոզանի արբիտրաժային դատարան։ Պոգբան ունի 2 տարբերակ՝ կամ համաձայնության գալ հակադոպինգային դատախազության հետ ու մնալ առանց բողոքարկման հնարավորության, կամ դիմել Ազգային հակադոպինգային […]
18:26 04.11.2023
«Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը կարծիք է հայտնել «Կրասնոդարի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարի մասին Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: «Սպերցյանն այստեղ առաջընթաց չի գրանցի: Էդուարդը տաղանդավոր ֆուտբոլիստ է, սակայն նրան անհրաժեշտ է տեղափոխվել Եվրոպա ու ավելացնել փորձը: Ռուսաստանում նրան դժվար կլինի զարգանալ»,- Մոստովոյի խոսքերը մեջբերում է РБ Спорт-ը: Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է […]
18:05 04.11.2023
UFC-ի լեգենդար մրցավար Ջոն Մաքարթին խոսել է ՌԴ-ը ներկայացնող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի և ԱՄՆ-ը ներկայացնող Բենեյլ Դարիուշի առաջիկա մենամարտի մասին։ UFC-ի թեթև քաշային կարգի մենամարտը կկայանա դեկտեմբերի 3-ին ամերիկյան Օսթինում։ «Ծառուկյանն ունի անսասան հավատ իր ուժերին։ Ինչ էլ որ նա անի, իր համար միևնույն է՝ ինչով կպատասխանի մրցակիցը։ Բենեյլն աստիճանաբար սկսում է ծերանալ, նա […]
17:50 04.11.2023
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատրաստ է կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի խաղին։ Այդ մասին Sport24-ին հայտնել են Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունից։ Ռուսաստանի ազգային հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը մարզվել է թիմի ընդհանուր խմբում։ Նոյեմբերի 1-ին նա թեթև վնասվածք էր ստացել գավաթային խաղում, որում խաղադաշտում անցկացրել էր 81 րոպե։ «Ռեալ Սոսյեդադ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա […]
17:30 04.11.2023
Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ներկայացրել է թիմի կազմը Չեռնոգորիայում կայանալիք Եվրոպայի Մ22 առաջնությունում։ Թիմի կազմում ընդգրկվել են Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուբեն Գարբոյանը (54 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Շահբազյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Հենրիկ Ճիղրիկյանը […]
17:10 04.11.2023
Մեն կղզում ընթացող շախմատի «FIDE Grand Swiss» մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը հաղթանակներ են տարել: Շանթ Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը պարտվել են, Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել: 9 տուրից հետո մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Սամվել Տեր-Սահակյանն ու Մանուել Պետրոսյանը: Նրանք վաստակել են 5,5 ական միավոր և […]
16:52 04.11.2023
«Ալ Հիլալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը ծնկի վիրահատության է ենթարկվել, հաղորդում է ESPN-ը։ Նեյմարին վիրահատել են, սակայն ապաքինման հստակ ժամկետներ դեռ չեն նշվում։ Բրազիլացին ծնկի խաչաձև կապանների և մենիսկի վնասվածք ունի։ Բժիշկները չեն բացառել, որ Նեյմարը կարող է դաշտ վերադառնալ Կոպա Ամերիկային մասնակցելու համար։ Մրցաշարը կայանալու է հաջորդ տարվա ամռանը։ Հիշեցնենք, որ Նեյմարն […]
16:46 04.11.2023
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատասխանել է հարցին, թե ում է համարում պատմության լավագույն ֆուտբոլիստը։ «Ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը, Մեսսին, թե՞ Մարադոնան․ ոչ մեկը, ոչ մյուսը։ Ես կընտրեմ երրորդին․ դա Պելեն է։ Մարադոնան մեծագույն մարդ էր, սակայն նա անհաջողություն ունեցավ։ Խեղճ տղան հանդիպեց մարդկանց, ովքեր վնասեցին նրան։ Մեսսին շատ ճիշտ մարդ է, սակայն մեծագույնը Պելեն է։ Ես […]
14:35 04.11.2023
Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է կատալոնական «Բարսելոնա» իր վերադարձի հավանականության մասին։ «Ես կարող էի վերադառնալ «Բարսա», բայց դա տեղի չունեցավ։ Մտածում էի վերադառնալ այնտեղ և կարիերաս ավարտել այս ակումբի մարզաշապիկով։ Բայց դա անհնար էր․․․»,- արգենտինացի հարձակվողի խոսքերն է մեջբերում Lequipe-ը, փոխանցում է armsport.am-ը: Մեսսին նաև ասել է, որ […]
13:32 04.11.2023
Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով նոյեմբերի 4-ին երրորդ անգամ անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: «ՀՀ Վարչապետի գավաթ 2023» խճուղավազքի սիրողական մրցաշարը տեղի է ունենում Փարաքարից Էջմիածնի հրապարակ վազքուղով։
23:04 03.11.2023
Պետրոս Ավետիսյանը «Խիմկիի» կազմում գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու խաղում։ Վլադիվոստոկի «Դինամոյի» դեմ տնային խաղում 27-ամյա կիսապաշտպանն աչքի է ընկել 25-րդ րոպեին՝ բացելով հաշիվը։ «Խիմկին» հաղթել է 4-0 հաշվով և նվաճել հաջորդ փուլի ուղեգիր։ Պետրոս Ավետիսյանը փոխարինվել է ընդմիջմանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը, որը գոլային փոխանցման հեղինակ […]
21:57 03.11.2023
Գերմանական ֆուտբոլի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Սարբրուքենը» հաղթել է Բունդեսլիգայի գործող չեմպիոն «Բավարիային» Գերմանիայի գավաթի 2-րդ փուլում: Տոմաս Տուխելի գլխավորած թիմը դուրս մնաց պայքարից: «Սարբրուքենը», որը 3-րդ դիվիզիոնի ընդամենը 15-րդ տեղում է, 2-1 հաշվով պարտության մատնեց մյունխենյան ակումբին:
20:48 03.11.2023
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում շուքով են դիմավորել եռամարտի աշխարհի առաջնության հաղթող, Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի սան Արտակ Ավետիսյանին։ Ինչպես տեղեկացնում են Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հոկտեմբերի 31-ին կայացել է ուժային եռամարտի աշխարհի առաջնությունը՝ «World powerlifting» միջազգային ֆեդերացիայի վարկածով։ Առաջնությանը մասնակցել են 16 երկրների մարզիկներ։ Հայաստանի հավաքականը առաջնությանը ներկայացել է 12 հոգանոց պատվիրակությամբ՝ ՀՊՖ […]
20:30 03.11.2023
Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Արարատը» ընդունել էր «Նոային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ 44-րդ րոպեին «Նոայի» կազմում հաշիվը բացեց Մարտին Գամբոշը։ 78-րդ րոպեին հյուրերի երկրորդ գոլը խփեց Ալեքդանդր Լլովեն։ «Նոան» 15 խաղից հետո վաստակած 30 միավորով 3-րդ տեղում է։ «Արարատը» 17 միավորով 6-րդ տեղում է։
19:55 03.11.2023
Պրոֆեսիոնալ բռցնքամարտի ծանր քաշային կարգում WBA, IBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի և ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրիի մենամարտը կկայանա փետրվարին, հայտնում է ESPN-ը: Կար նախնական տեղեկություն, որ աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար մենամարտը տեղի է ունենալու դեկտեմբերի 23-ին, սակայն Ֆյուրիի թիմը հայտարարել էր մենամարտը հետաձգելու մասին։ […]
17:28 03.11.2023
Ծանրամարտի տղամարդկանց և կանանց Հայաստանի երիտասարդական հավաքականները նոյեմբերի 13-25-ը կմասնակցեն Մեքսիկայի Գավադալահարա քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Դրան կհաջորդի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականների մասնակցությունը Կատարում դեկտեմբերի 2-ին մեկնարկելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Այժմ ծանրորդները նախապատրաստական փուլում են: Օլիմպավանում նոյեմբերի 1-ից ընթանում է ծանրորդների ուսումնամարզական հավաքը: Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մարզումներին ընդգրկել է 22 մարզիկ-մարզուհու, հաղորդում է […]
11:16 03.11.2023
Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ Հայաստանի հավաքականները բաց մարզում են անցկացրել, որից հետո գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող թիմի կազմը։ Հայաստանի պատվիրակությունն ԱԱ-ին ներկայացված կլինի 21 մարզիկով՝ մարզական սամբոյի, մարտական սամբոյի և կանանց սամբոյի մրցումներում։ Մարզական սամբո․ Տիգրան Կիրակոսյան (58 կգ), Նարեկ Դալլաքյան (64 կգ), Արամ Աղաջանյան (71 կգ), Բորիս Շատվերյան […]
23:05 02.11.2023
Նոյեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանն ընդառաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող թիմի կազմերը։ Հայաստանի պատվիրակությունն ԱԱ-ին ներկայացված կլինի 21 մարզիկով՝ մարզական սամբո, մարտական սամբո և կանանց սամբո։ Մարզական սամբո․ Տիգրան Կիրակոսյան (58 կգ), Նարեկ Դալլաքյան (64 կգ), Արամ Աղաջանյան (71 կգ), Բորիս Շատվերյան (79 կգ), Վահագն Չալյան (88 […]
21:29 02.11.2023
Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» Նաիր Թիկնիզյանի գոլի ու գոլային փոխանցման օգնությամբ 3-0 հաշվով սեփական հարկի տակ հաղթել է Կազանի «Ռուբինին»։ Հայաստանի հավաքականի պաշտպանը 9-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը, իսկ 26-րդ րոպեին գոլային փոխանցում կատարել Անտոն Միրանչուկին։ Եվս մեկ անգամ Թիկնիզյանի հարվածից հետո գնդակը դիպչել է դարպասաձողին: Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը […]
20:45 02.11.2023
«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է արգենտինացի Լիոնել Մեսսիին ութերորդ «Ոսկե գնդակը» շնորհելուն։ Իսպանական AS հրատարակությունը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ լրագրող Տոմաս Ռոնսերոն խոսում է Մեսսիի հերթական մրցանակը ստանալու մասին։ Գրառման մեկնաբանության մեջ ասվում է. «Բարև ընկերներ: Եղավ այն, ինչը մենք գիտեինք: Նրանք պատրաստվում էին Մեսսիին ևս մեկ «Ոսկե գնդակ» […]
20:30 02.11.2023
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ իր մրցակցության մասին: «Սպորտային առումով դա մեծ պայքար էր: Նա նույնպես միշտ ցանկանում էր հաղթել։ Դա շատ հաճելի շրջան էր երկուսիս և նաև նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլը։ Կարծում եմ, որ մենք իսկապես արժանի էինք բարձրանալ և այդքան երկար մնալ այնտեղ: Հեշտ […]
20:07 02.11.2023
Մեն կղզում ընթացող «FIDE Grand Swiss» մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ: 7 խաղափուլից հայաստանցի շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Սամվել Տեր-Սահակյանը: Նա 4.5 միավորով 15-րդ տեղում է: 4 միավոր ունի Մանուել Պետրոսյանը: Հրանտ Մելքումյնաը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը ունեն 3,5-ական միավոր, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 3: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը ունեն 3 միավոր:
19:36 02.11.2023
Ամերիկյան Human Rights Watch հասարակական կազմակերպությունը ՖԻՖԱ-ին մեղադրել է մարդու իրավունքների սեփական քաղաքականությանը չհետևելու մեջ, քանի որ Սաուդյան Արաբիան ընդունել է 2034 թվականի աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հաղորդվում է, որ ամերիկյան կազմակերպություններից մեկը կասկածի տակ է դրել մարդու իրավունքները Սաուդյան Արաբիայում՝ նշելով, որ հատկապես կանայք ճնշված են այդ երկրում։ ՖԻՖԱ-ի կանոնների […]
18:34 02.11.2023
ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակները։ Տղամարդկանց ցանկում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Ամենաբարձր տեղում Հայկ Մարտիրոսյանն է, ով առաջադիմել է և 40-րդ տեղից բարձրացել 34-րդ հորիզոնական: Նա ունի 2708 միավոր: Գաբրիել Սարգսյանը 2686 միավորով զբաղեցնում է 48-րդ տեղը: Հրանտ Մելքումյանը ընթանում է 94-րդ (2650), իսկ Կարեն Գրիգորյանը` 97-րդ (2646) հորիզոնականում: Առաջատարը նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենն […]
18:06 02.11.2023
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը ճանաչվել է լեհական «Պոգոնի»՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Քվեարկության արդյունքում նա ստացել է ձայների 59,3 տոկոսը։ Վահանը գոլի հեղինակ է դարձել «Կորոնայի» և «Լեգիայի» հետ խաղերում, ինչպես նաև դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։
17:44 02.11.2023
ՌԴ-ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում ընթացող Մասթերսի երրորդ շրջան։ Խաչանովը 1/16 եզրափակչի փուլում հանդիպել է սերբ Լասլո Դյերեի հետ, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 34-րդ տեղը։ Հանդիպումը տևել է 1 ժամ 51 րոպե և ավարտվել Խաչանովի հաղթանակով՝ 6:4, 7:5 հաշվով: