TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+16.09 oC

ՍՊՈՐՏ

2.5 մլրդ դրամ՝ մարզադպրոցների կառուցման և վերանորոգման համար

16:00 02.11.2023

Կապիտալ ծախսերի կարևոր ուղղություններից մեկը, ըստ ԿԳՄՍ նախարարի, սպորտի ոլորտն է: Նախարարի խոսքով՝ Կառավարությունը մեծ թափով իրականացնում է մարզական շինությունների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ, իսկ 2024 թվականին այս աշխատանքների համար հատկացված է 2.5 մլրդ դրամ: Գյումրիում շարունակվելու է Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի կառուցումը. այն նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականին: 2024 թվականին կավարտվեն Հեծանվային […]

̰
Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների

15:10 02.11.2023

Նոյեմբերի 4-ին, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Տեղեկացնում ենք, որ մրցաշարի մեկնարկը կտրվի ժամը 13:00-ին: Մասնակիցները մրցավայրում պետք է լինեն մեկնարկից առնվազն երկու ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով: Առաջին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարելու են 4 կմ վազքատարածությունը․ մեկնարկը տրվելու է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ Այս […]

̰
Սիմոն Մարտիրոսյանն անմեղ է ճանաչվել 2 տարի առաջ տեղի ունեցած վրաերթի գործով

14:00 02.11.2023

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն անմեղ է ճանաչվել 2021 թվականի ապրիլին տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի գործով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Բալոյանը։ «2 տարվա համառ, անկոտրում, լարված պայքարի արդյունքում աշխարհի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ՀՀ քր․ օր-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, մահվան ելքով […]

̰
Հայաստանի հավաքականում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր Սարգիս Հովսեփյանը նշում է իր ծննդյան տարեդարձը

12:32 02.11.2023

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ընտրանու կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր Սարգիս Հովսեփյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։ «Շնորհավորում ենք»,-նշված է ՀՖՖ հաղորդագրության մեջ։

̰
Ռուսաստանի Գավաթ. «Կրասնոդարը» հաղթեց «Սպարտակին», Սպերցյանն ու Հարությունյանը մասնակցեցին խաղին

08:49 02.11.2023

Ռուսաստանի Գավաթի խմբային փուլի 6-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրըկալվել էր «Սպարտակին» և 3-2 ավարտեց խաղը: Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գեորգի Հարությունյանը, Էդուարդ Սպերցյանը դաշտ դուրս եկավ 87-րդ րոպեին:

̰
Պոչետինոն խոսել է հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի հաջողությունների մասին

21:56 01.11.2023

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի հաջողությունների մասին լոնդոնյան ակումբում հանդես գալու առաջին երեք ամիսներից հետո. «Նիկոն շատ երիտասարդ է, նա միայն այս մրցաշրջանում է միացել «Չելսիին», որոշ հանգամանքներ թույլ չեն տվել նրան լիովին ցուցադրել իր լավագույն կողմերը: Ի՞նչ պետք է անենք։ Նետենք նրան աղբամանը և ասենք, որ օգտակա՞ր չէ: Դե, […]

̰
Դա կարող էր ողբերգությամբ ավարտվել․ Գրոսոն՝ «Լիոնի» ավտոբուսի վրա հարձակման մասին

21:16 01.11.2023

«Լիոնի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Գրոսսոն երեքշաբթի կեսօրին կարողացել է ներկա գտնվել թիմի մարզմանը։ Մասնագետը ավելի վաղ ստացել է 12 կար՝ Լիգա 1-ի խաղից առաջ Մարսելում իր ակումբի ավտոբուսի վրա հարձակման հետևանքով վիրավորվելուց հետո: Նրա օգնական Ռաֆայել Լոնգոն աչքի փոքր վնասվածք է ստացել և արդեն իրեն շատ ավելի լավ է զգում: Գրոսսոն սոցցանցի իր էջում մեկնաբանել […]

̰
«Միլանը» մնում է չեմպիոնական պայքարի մեջ․ Սակի

20:53 01.11.2023

«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Արրիգո Սակին կարծում է, որ ակումբը մնում է տիտղոսի հավակնորդ՝ չնայած «Ինտերից» և «Յուվենտուսից» կրած պարտություններին: ««Միլանը», որը ելույթ է ունեցել Նեապոլում, նույնպես լիովին հավակնում է չեմպիոնությանը։ Երեք թիմերն էլ մոտ են մրցաշարային աղյուսակում: Ես կրկին տեսա «Միլանի» ճիշտ արձագանքը, և դա նշանակում է, որ նույնիսկ մրցակիցներից կրած պարտությունները «Միլանին» չեն […]

̰
Կամավինգան կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ

20:26 01.11.2023

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ մինչև 2029 թվականի հունիսը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մադրիդյան ակումբը պաշտոնապես կհայտարարի ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման մասին մոտ օրերս։ 20-ամյա ֆրանսիացու հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը: Կամավինգան Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2021 թվականին՝ «Ռենից», 31 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում […]

̰
Մեսսին անհավանական խաղացող է, դրա համար էլ 8 Ոսկե գնդակ ունի․ Բելինգհեմ

20:11 01.11.2023

Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Ոսկե գնդակը» Լիոնել Մեսսիին հանձնելը։ Արգենտինացի հարձակվողն իր կարիերայի ընթացքում 8-րդ անգամ է ստացել «Ոսկե գնդակը»: Արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Փարիզում։ «Նա անհավանական խաղացող է, այդ իսկ պատճառով ունի 8 մրցանակ: Անկասկած, Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Նա անհավանական է՝ հաշվի առնելով այն ամբողջ աշխատանքը, որը արել է, […]

̰
Յուվենտուսը ցանկանում է երկարաձգել Լոկատելիի պայմանագրի ժամկետը

19:34 01.11.2023

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Մանուել Լոկատելլին մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա իտալացու հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները տեղի կունենան առաջիկա շաբաթների ընթացքում։ Լոկատելիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը թուրինյան թիմի կազմում անցկացրել է 10 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային […]

̰
Բավարիան որոշում է կայացրել Մյուլերի ապագայի վերաբերյալ

19:08 01.11.2023

Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է ևս մեկ տարի մնալ «Բավարիայում», հայտնում է Sport Bild-ը, փոխանցում է armsport.am-ը: Ըստ աղբյուրի՝ ակումբը բանակցություններ կվարի 34-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը երկարաձգելու շուրջ։ Նշվում է, որ Մյուլերը պատրաստ է ևս մեկ մրցաշրջան անցկացնել հարազատ ակումբում։ Ընդհանուր առմամբ, Թոմասը Բունդեսլիգայի գրանդի կազմում անցկացրել է 676 պաշտոնական […]

̰
Ռոնալդուն առաջարկել է փոխարինել մրցավարին «Ալ-Նասր»-«Ալ-Իթիֆակ» հանդիպման ժամանակ

10:00 01.11.2023

Հոկտեմբերի 31-ին Ռիադում կայացել է Սաուդյան Արաբիայի թագավորի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ալ-Նասր»-«Ալ-Իթիֆակ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «Ալ Նասրի»՝ լրացուցիչ ժամանակում տարած 1։0 հաշվով հաղթանակով։ Միակ գոլը խփել է հարձակվող Սադիո Մանեն։ «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է մնացել հանդիպման մրցավարությունից։ Այն բանից հետո, երբ խաղադաշտից հեռացվել է իր թիմակից Անդերսոն Տալիսկան, պորտուգալացին ժեստ […]

̰
Խորվաթիայի հավաքականի հայտացուցակը առաջիկա խաղերի համար

09:21 01.11.2023

Խորվաթիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակն առաջիկա խաղերի համար։ Եվրո-2024-ի որակավորման փուլի 9-րդ և 10-րդ տուրերում Խորվաթիայի հավաքականը կհանդիպի Լատվիայի (նոյեմբերի 18) և Հայաստանի (նոյեմբերի 21) հավաքականների հետ։

̰
Հոլանդը շնորհավորել է Մեսսիին

08:51 01.11.2023

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շնորհավորել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ 2023 թվականի «Ոսկե գնդակը» նվաճելու կապակցությամբ։ Քվեարկության ժամանակ Մեսսին առաջ անցավ երկրորդ հորիզոնականում գտնվող Հոլանդից։ Նորվեգացին սոցցանցում շնորհավորել է Մեսսիին․ «Շնորհավորում եմ, Լեո Մեսսի», -գրել է Հոլանդը:

̰
ԱԱ-2034-ը կընդունի Սաուդյան Արաբիան, 2030-ի մրցաշարը՝ 6 երկիր

08:13 01.11.2023

Ֆուտբոլի 2034 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Սաուդյան Արաբիայում, հաստատել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավստրալիան հրաժարվել է 2034 թվականի Աշխարհի առաջնությունն ընդունելու հայտից, և միակ հավակնորդը մնացել է Սաուդյան Արաբիան։ «2026 թվականին Երկրի վրա ամենամեծ շոուն կկազմակերպեն Կանադան, Մեքսիկան և Միացյալ Նահանգները՝ Հյուսիսային Ամերիկայում: Ֆուտբոլի Աշխարհի […]

̰
Ռուբիալեսը կբողոքարկի ՖԻՖԱ-ի՝ իրեն ֆուտբոլային գործունեությունից 3 տարով հեռացնելու որոշումը

19:47 31.10.2023

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսը կբողոքարկի ՖԻՖԱ-ի որոշումը՝ իրեն երեք տարով ֆուտբոլից հեռացնելու վերաբերյալ։ «Ես հայտարարում եմ, որ պատրաստվում եմ բողոքարկել»,- գրել է Ռուբիալեսը X սոցիալական ցանցում: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Իսպանիայի կանանց հավաքականը առաջին անգամ նվաճեց կանանց աշխարհի գավաթը: Մրցանակաբաշխության ժամանակ Ռուբիալեսը մեդալը խաղացողներից մեկին՝ Ջենիֆեր Հերմոսոյին հանձնելուց հետո համբուրել էր նրա […]

̰
Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ․ Ջոկովիչն առաջին անգամ ներկա է եղել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը

19:31 31.10.2023

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն առաջին անգամ ներկա է եղել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը։ «Հաճելի է օգտվել այն հնարավորությունից, որ ես մրցաշար ունեմ Փարիզում: Ես երբեք չեմ մասնակցել «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը։ Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ: Ֆուտբոլը ամենահայտնի սպորտաձևն է։ Ես մեծացել եմ ֆուտբոլ դիտելով և խաղալով, իսկ հայրս որոշ ժամանակ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել։ Ես […]

̰
Ֆուտբոլում տեղ չկա բռնությանը. Ինֆանտինոն դատապարտել է «Մարսելի» ֆանատների հարձակումը «Լիոնի» ավտոբուսի վրա

19:15 31.10.2023

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն սոցիալական ցանցերում արած գրառումով դատապարտել է «Մարսելի» ֆանատների հարձակումը «Լիոնի» ավտոբուսի վրա, ինչի հետեւանքով վնասվածքներ էին ստացել «Լիոնի» մարզիչները։ «Ֆուտբոլում տեղ չկա բռնությանը։ Մարսելում տեղի ունեցած իրադարձությունները տեղ չունեն սպորտում եւ հասարակությունում։ Ես կոչ եմ անում համապատասխան մարմիններին ապահովել անհրաժեշտ միջոցներ։ Ֆուտբոլում խաղացողները, մարզիչները, երկրպագուները պետք է լինեն անվտանգության […]

̰
Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը կլինի Բենիել Դարիուշը

18:59 31.10.2023

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող Բենեիլ Դարիուշի հետ, հաղորդում է կազմակերպության կայքը: Մենամարտը կկայանա դեկտեմբերի 3-ին Տեխաս նահանգի Օսթին քաղաքում UFC Fight Night 233-ի շրջանակում և կլինի մրցաշարի գլխավոր իրադարձությունը: Հիշեցնենք, որ Ծառուկյանը վերջին մենամարտն անցկացրել է բրազիլացի Ժոակիմ Սիլվայի հետ: Մենամարտը տևել է երկու ռաունդ և ավարտվել […]

̰
Հայ շախմատիստների արդյունքները 6-րդ տուրում․ FIDE Grand Swiss 2023

18:38 31.10.2023

Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը: Հիշեցնենք, որ Հայաստանից տղամարդկանց մրցաշարին մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը: Վեցերորդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակ է տարել Սամվել Տեր-Սահակյանը, մյուսները ոչ-ոքի են խաղացել։ 6 տուրից հետո մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Հրանտ Մելքումյանբը և Սամվել Տեր-Սահակյանը։ Նրանք […]

̰
Արտաշես Մինասյանը շախմատի վետերանների աշխարհի առաջնության առաջատարների թվում է

18:22 31.10.2023

Արտաշես Մինասյանը Իտալիայում ընթացող շախմատի վետերանների աշխարհի առաջնության առաջատարների թվում է: 50-ից բարձր տարիքային խմբում Արտաշես Մինասյանը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և կիսում է 1-4-րդ տեղերը: Նույն տարիքային խմբում Աշոտ Նադանյանը ունի 4 միավոր: 65-ից բարձր տարիքային խմբում Ռաֆայել Վահանյանը ունի 4.5 միավոր: Առաջնության ավարտին մնացել է 5 տուր:

̰
Մեսսին «Բարսելոնայի» մարզական տնօրենը դառնալու ցանկություն է հայտնել

18:05 31.10.2023

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին, որը 2023 թվականից հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում», կատալոնական ակումբի մարզական տնօրենը դառնալու ցանկություն է հայտնել։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։ Սակայն, ըստ աղբյուրի, եթե Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան հարձակվողին առաջարկի Արգենտինայի ազգային հավաքականում տեխնիկական տնօրենի պաշտոնը, նա կընտրի այս պաշտոնը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին, Մեսսին կարիերայում 8-րդ անգամ […]

̰
Դու արժանի ես դրան․ Մբապեն շնորհավորել է Մեսսիին

17:17 31.10.2023

Կիլիան Մբապեն խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, որը France Football-ի վարկածով արժանացել է 8-րդ «Ոսկե գնդակին»։ Ինքը՝ Մբապեն, զբաղեցրել է երրորդ տեղը։ Քվեարկության արդյունքներով երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է։ «Շնորհավորում եմ Մեսսիին այս մրցանակի կապակցությամբ: Դու արժանի ես դրան»,- գրել է Մբապեն սոցցանցում։ Մեսսին հեղինակավոր մրցանակը ստացել է 2009, 2010, […]

̰
Ռեշֆորդը «Մանչեսթեր Սիթիին» պարտվելուց հետո գիշերային ակումբ է այցելել՝ ծննդյան տարեդարձը նշելու

16:56 31.10.2023

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն այցելել է գիշերային ակումբ այն բանից հետո, երբ թիմը ջախջախիչ պարտություն է կրել «Մանչեսթեր Սիթիից» Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին խաղում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հաղորդվում է, որ խաղից մի քանի ժամ անց Ռեշֆորդն այցելել է Մանչեսթերի լավագույն գիշերային ակումբ՝ նշելու իր ծննդյան տարեդարձը ընտանիքի և ընկերների հետ: Երեկույթին […]

̰
Իբրահիմովիչը կարող է վերադառնալ «Միլան» որպես մարզիչ

16:27 31.10.2023

«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ ակումբ որպես մարզիչ։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի սեփականատեր Ջերի Կարդինալեն առաջարկ է արել Զլատանին։ Նշվում է, որ Իբրահիմովիչը դիտարկում է առաջարկը, սակայն դեռ պատասխան չի տվել։ Իբրահիմովիչի համար գլխավորը ոչ թե պաշտոնն ու աշխատավարձն է, այլ ապրելակերպը։

̰
Հայաստանը ներկայացնող հեծյալը՝ Գերմանիայի միջազգային մրցաշարի հաղթող

16:12 31.10.2023

Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ գեղավարգ մրցաձևում մեր հավաքականի անդամ Եկատերինա Դուբրովինան De Vivo նժույգով հաջող ելույթ է ունեցել Գերմանիայի Տրոյսդորֆ քաղաքում կայացած միջազգային մրցաշարում։ Մարզուհին 70.705 արդյունքով գրավել է առաջին տեղը: Նշենք, որ նոյեմբերի 4-5-ը Երևանում նախատեսված է անցկացնել նժույգավարության արգելքների հաղթահարման ՀՀ բաց առաջնությունը:

̰
Նա հաջողությամբ կատարելագործում է իր իսպաներենը․ «Ռեալ Սոսյեդադը»՝ Արսեն Զախարյանի մասին

15:55 31.10.2023

Արսեն Զախարյանը հաջողությամբ սովորում է իսպաներեն և հարմարվում «Ռեալ Սոսյեդադին»։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ Հոկտեմբերի 21-ին Զախարյանն իր առաջին ելույթն է ունեցել «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմում։ Այդ խաղում Զախարյանի թիմը հաղթել է «Մալյորկային» 1:0 հաշվով: «Նա հաջողությամբ կատարելագործում է իր իսպաներենը և հարմարվում է ակումբին»,- ասված է հայտարարությունում։

̰
Լուկաս Սելարայանը 43-րդն է Սաուդյան Արաբիայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թվում

15:37 31.10.2023

Transfermarkt-ը կազմել է Սաուդյան Արաբիայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը։ Առաջին տեղում է «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը՝ 50 միլիոն եվրո արժեքով։ Հաջորդը բրազիլացու թիմակիցներն են՝ Ռուբեն Նևեսը (40 միլիոն) և Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը (40 միլիոն): «Ալ Նասրի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը գնահատվում է ընդամենը 15 միլիոն եվրո։ «Ալ Ֆատեհի» և Հայաստանի հավաքականի Լուկաս Սելարայանի տրանսֆերային արժեքը […]

̰
«Ոսկե գնդակ». Ֆուտբոլիստների վերջնական դիրքերը

15:17 31.10.2023

Ինչպես արդեն տեղեկացրել ենք աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին մարզական կարիերայում 8-րդ անգամ արժանացել է ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակին՝ «Ոսկե գնդակին»: Մրցանակն «Ինտեր Մայամիի» խաղացողին հանձնել է ամերիկյան ակումբի համասեփականատեր Դևիդ Բեքհեմը: Երկրորդ տեղը զբաղեցրել էր Էրլինգ Հոլանդը, իսկ երրորդը՝ Կիլիան Մբապեն: Մրցանակը հանձնող France Football ամսագիրը ներկայացրել է, թե լավագույն 30 խաղացողներից ով ո՛ր դիրքն […]

̰
BACK_TO_TOP