19:50 31.05.2025
Մադրիդի «Ռեալը» 10 միլիոն եվրո կվճարի անգլիական «Լիվերպուլին», որպեսզի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարողանա մասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 26-ամյա ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ: Աշխարհի ակումբային առաջնությունը կայանալու է ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ը։
19:20 31.05.2025
«Լիվերպուլի» չեմպիոնական շքերթի ժամանակ հոծ բազմության մեջ ավտոմեքենայով մխրճված և մարդկանց վրաերթի ենթարկած անձը կկանգնի դատարանի առաջ։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Պատահարից տուժածների թիվը 79 է: 53-ամյա Փոլ Դոյլին մեղադրանք է առաջադրվել 7 կետով:
18:48 31.05.2025
Արգենտինացի հարձակվող Անխել Դի Մարիան վերադարձավ «Ռոսարիո Սենթրալ», որտեղ սկսել էր մարզական կարիերան, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրը մեկ տարվա համար է նախատեսված: 2022թ. աշխարհի չեմպիոնը Լիսաբոնի «Բենֆիկայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է համալրել արգենտինական ակումբի կազմը, որտեղ խաղացել է 18 տարի առաջ: 37-ամյա ֆուտբոլիստը 2007 թվականին «Ռոսարիո Սենթրալից» տեղափոխվել էր «Բենֆիկա»: Հետագայում […]
18:15 31.05.2025
«Արարատ-Արմենիայի» հարձակվող Ժիրայր Շաղոյանը ստացել է «YoHealth Ամսվա Սիրտ» մրցանակը։ Այս մասին հաղորդում է Fastex Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստն ապրիլին մասնակցել է առաջնության 11 խաղի, խփել 5 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: «Արարատ-Արմենիան» մրցաշրջանն ավարտել է 2-րդ տեղում:
17:30 31.05.2025
CIES-ը (Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոն) հրապարակել է 2024/25 մրցաշրջանի 300 ամենաազդեցիկ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են նաև «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և Հայաստանի ազգային հավաքականի, ինչպես նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Վարկանիշային աղյուսակը հիմնված է աշխարհի 60 լիգաների տվյալների վրա, յուրաքանչյուր դիրքում 50 լավագույն խաղացողներն են։ Ուսումնասիրությունը հիմնված է ֆուտբոլային խաղի վեց […]
17:00 31.05.2025
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը 2024/2025 մրցաշրջանը վարձավճարով Մոսկվայի «Լոկոմոտիվում» անցկացնելուց հետո կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը, ասել է «Ֆերենցվարոշի» սպորտային տնօրեն Տամաշ Հայնալը: «Մենք հավատում ենք Էդգար Սևիկյանին։ Նա արդեն ցույց է տվել, թե ինչի է ընդունակ մեր թիմում։ Անցած ամառ նա զգաց, որ իրեն […]
15:43 31.05.2025
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր է: Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը վաստակել է 14.799 միավոր ու գրավել առաջին տեղը: Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021, 2023 թվականներին:
14:30 31.05.2025
«Բետիսի» նախագահին դուր չի եկել «Սևիլիայի» գրառումը: Անդալուզյան ակումբը Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչից հետո շնորհավորել է գավաթը նվաճած «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկային: «Շնորհավորում ենք մեր սիրելի Էնցո Մարեսկային մարզչական կարիերայի առաջին եվրագավաթը նվաճելու կապակցությամբ»,- գրել էր «Սևիլիայի» էջը X սոցիալական ցանցում: «Բետիսի» նախագահ Անխել Արոն այդ գրառմանը հեգնական պատասխան է գրել. «Ես էլ շնորհավորում եմ […]
13:38 31.05.2025
Ինչպես տեղեկացրել էինք, Վարդան Մինասյանը հայտարարել է «Արարատ-Արմենիայից» հեռանալու մասին: Ակումբի հետ 2 անգամ Հայաստանի չեմպիոն դարձած և մեկական անգամ Հայաստանի գավաթն ու Սուպերգավաթը նվաճած մարզիչը նաև մեկնաբանել է իր որոշումը։ «Որպես մարզիչ՝ աշխատանքս չեմ շարունակելու: Սա իմ որոշումն է: Բացի մարզչից, եթե այլ առաջարկներ կլինեն ակումբի կողմից, կարող ենք քննարկել: Մարզչի աշխատանքի համար 2 […]
13:00 31.05.2025
Իտալացի հռչակավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, թե ինչու է համաձայնել Բրազիլիայի հավաքականը գլխավորելուն: «Այս հավաքականն իսկապես լավագույնն է աշխարհում: Դա միայն ես չեմ ասում, դա վկայում են համազգեստի վրայի 5 աստղերը: Ուրիշ ոչ մի թիմ նման մակարդակի չի հասել: Իսկ իմ խնդիրը 6-րդ աստղն ավելացնելն է: Ինչ վերաբերում է Իտալիային, ապա այն գլխավորում է […]
12:17 31.05.2025
Իտալիայի հավաքականի նախկին ավագ և «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն նշել է ՊՍԺ – «Ինտեր» հանդիպման ֆավորիտին։ «Որպես իտալացի՝ հուսով եմ, որ «Ինտերը» տուն կբերի գավաթը։ Կարծում եմ՝ «Ինտերը» ֆավորիտ է, չնայած որ նրանք պետք է խաղան շատ ուժեղ թիմի դեմ։ ՊՍԺ-ն ոչ միայն ուժեղ է հարձակման մեջ, այլև հիանալի է գործում պաշտպանությունում։ Նրայնք ինձ […]
11:30 31.05.2025
ՖԻՖԱ-ն տեղեկացրել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (CBF)՝ Կառլո Անչելոտիի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու հետ կապված ֆուտբոլային գործակալների կանոնակարգի հնարավոր խախտման հետաքննության անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է Ge.Globo-ն։ ՖԻՖԱ-ի գործադիր տնօրենը կասկածներ ունի Դիեգո Ֆերնանդեսի դերի վերաբերյալ, որը վերջին օրերին անընդհատ ուղեկցել էր Անչելոտիին մինչև նրա Բրազիլիա ժամանումը՝ CBF-ին պաշտոնական ներկայացման համար։ ՖԻՖԱ-ն […]
10:49 31.05.2025
«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել իսպանական Լա Լիգայում։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ 27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Մադրիդցիները ցանկանում են, որ թիմի հարձակման գծում Մարտինեսը զույգ կազմի իր հայրենակից Խուլիան Ալվարեսի հետ։ Լաուտարոյի տրանսֆերային արժեքը կազմում է 95 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված […]
10:00 31.05.2025
«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, որը վերաբերում է Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերին, հայտնում է ինսահդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբը 50 միլիոն եվրո է առաջարկել՝ նիդերլանդցի կիսապաշտպանի համար, սակայն «Միլանը» ակնկալում է ստանալ 75-80 միլիոն: Բրիտանացիները դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետևում էին նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին, սակայն «Միլանը» կարողացել էր երկարաձգել պայմանագիրն իր աստղի հետ: […]
09:00 31.05.2025
Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային հրավիրելու տարբերակը, հայտնում է As-ը: «Ռեալը» գործարքը կփորձի իրականացնել այն դեպքում, եթե ուկրաինացի Անդրեյ Լունինը հեռանա: Ժոան Գարսիայի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Արսենալն» ու «Նյուքասլը»:
23:27 30.05.2025
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Ավետիսյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.366 միավոր և զբաղեցրել է երրրոդ տեղը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14,166 միավորով 7-րդն է։ Մանրամասները՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի տեսանյութում:
23:17 30.05.2025
Կարատեի համաշխարհային ֆեդերացիան (WKF) սև գոտիներ է շնորհել դերասաններ Ջեքի Չանին և Ռալֆ Մաչիոյին։ Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Միջոցառումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ «Կարատե տղան» ֆիլմաշարի յոթերորդ մասի գովազդային արշավի շրջանակներում։ Սև գոտիները դերասաններին հանձնել է WKF-ի գլխավոր քարտուղարը։ «Կարատեն կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային մշակույթում և բազմաթիվ համայնքներում։ Այն խորհրդանշում […]
22:18 30.05.2025
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» կողմնորոշվել է Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինելու հարցում, հայտնում է The Telegraph-ը: Ակումբը դիտարկում է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասին ձեռք բերելու տարբերակը: Ֆուտբոլիստի ապագան «Լիվերպուլում» դեռևս անորոշ է: Անգլիական ակումբը նոր առաջարկ է նախապատրաստում Դիասի համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուիս Դիասի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»:
21:53 30.05.2025
Ֆրանսիայի վեցակի չեմպիոն և Եվրոպայի գավաթի եզրափակչի կրկնակի մասնակից «Ռեյմսը» դուրս է մնացել Լիգա 1-ից։ Փլեյ-օֆֆի պատասխան խաղում ակումբը սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվել «Մեցին»։ Առաջին խաղը ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1 հաշվով։ «Ռեյմսը» միացել է Լիգա 1-ի նախկին հաղթողներ «Սենտ-Էտյենին» և «Մոնպելյեին», որոնք ևս մրցաշրջանի ավարտին դուրս են մնացել բարձրագույն դիվիզիոնից։ Հատկանշական է, […]
21:22 30.05.2025
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է լքել «Կրասնոդարը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ակումբում լրջորեն հաշվի են առել այս տարբերակը և արդեն գտել են հայ կիսապաշտպանին փոխարինող։ Metaratings-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի նոր չեմպիոնը որպես Սպերցյանի փոխարինող է դիտարկում «Ռոստովի» 23-ամյա կիսապաշտպան Կիրիլ Շետինինին։ Նշվում է, որ «Կրասնոդարից» արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ և […]
20:54 30.05.2025
Համլետ Մանուկյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայում առաջնությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Մանուկյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն` նժույգ-թափերի եզրափակչում հավաքելով 14.766 միավոր։ Խաչատրյանը նույն վարժությունում 14.733 միավորով նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։ Եվրոպայի […]
20:24 30.05.2025
Միլանի «Ինտերը» պատրաստ է նոր էջ բացել իր պատմության մեջ: Շաբաթ օրը թիմը կմրցի ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ հույս ունենալով, որ 2023 թվականի ցավալի պարտությունը այլևս չի կրկնվի: Այս մասին գրում է The Guardian-ը։ Թիմի առանցքային խաղացողներից են փորձառու ֆուտբոլիստներ՝ Ֆրանչեսկո Աչերբին (37 տարեկան), Հենրիխ Մխիթարյանը (36 տարեկան) և Յան Զոմերը (36 տարեկան), ովքեր […]
19:53 30.05.2025
«Ալ Նասրի» մարզական տնօրեն Ֆեռնանդո Հիերոն հայտարարել է, որ Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը ձգտում է թիմում պահել պորտուգալացի աստղին: «Կրիշտիանուի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ Ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցներում հայտնվում են թիմերի անունները, որոնք ցանկանում են ձեռք բերել Կրիշտիանուին, և այժմ նրա տրանսֆերի […]
18:51 30.05.2025
«Սանտոսի» բրազիլացի աստղային հարձակվող Նեյմարը զարմացրել է ֆուտբոլային հանրությանը՝ լրագրողների հետ զրույցում խոստովանելով, որ չգիտի, թե ով է Ֆլորիան Վիրցը։ Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպանը ներկայումս համարվում է Բունդեսլիգայի ամենավառ աստղերից մեկը։ Սակայն, ըստ երևույթին, նա դեռ հայտնի չէ լեգենդար բրազիլացու համար։ «Գիտե՞մ, թե ով է Ֆլորիան Վիրցը։ Ո՛չ, չգիտեմ։ Մուսիալա՞ն… Ջամալ Մուսիալան՝ այո։ Հզոր ֆուտբոլիստ է, […]
18:25 30.05.2025
«Լիվերպուլը» կազմել է այն հարձակվողների ցուցակը, որոնց կարող է պայմանագիր առաջարկել այս ամռանը, հայտնում է Daily Mail-ը: Ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» Հյուգո Էկիտիկեի, «Լայպցիգից» Բենյամին Շեշկոյի և «Աթլետիկոյից» Խուլիան Ալվարեսի նկատմամբ։ Ակումբն արդեն հաստատել է «Բայերից» Ժերեմի Ֆրիմպոնգի տրանսֆերը, իսկ Ֆլորիան Վիրցի համար պայքարում առաջատար է։ «Բորնմութի» պաշտպան Միլոշ Կերկեսը նույնպես կարող է […]
17:54 30.05.2025
Իտալական «Միլանը» հրաժեշտ տվեց գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուին: «Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Սերժիու Կոնսեյսաուին և նրա անձնակազմին վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին թիմը գլխավորելու ընթացքում ցուցաբերած նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար»,- ասվում է հաղորդագրությունում: Պորտուգալացին դեկտեմբերին էր նշանակվել իտալական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում, պայմանագիրը նախատեսված էր մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Նրա գլխավորությամբ «Միլանը» դարձել […]
17:00 30.05.2025
Լոնդոնի «Տոտենհեմը» կքննարկի թիմի հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնի հնարավոր տրանսֆերը, հաղորդում է TalkSPORT-ը: 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան ներկայացնող ակումբները: Սոնը 10 տարի «Տոտենհեմում» հանդես գալու ընթացքում մեկ տիտղոս է նվաճել։ Հիշեցնենք՝ մայիսի 21-ին անգլիական թիմը հաղթել է Եվրոպա լիգան: Հարավկորեացու պայմանագրի ժամկետը կավարտվի 2026 թվականի հուլիսի 1-ին: Մինչև այժմ […]
16:20 30.05.2025
Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն որոշել է շարունակել իր աշխատանքն Իտալիայի նոր չեմպիոն «Նապոլիում», հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հավակնոտ նախագիծ է ներկայացրել Կոնտեին։ Նրանց տրանսֆերային առաջնահերթությունն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն է, որը, մեծ հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակում կհամալրի «Նապոլիի» կազմը: Կոնտեի հետ առաջիկայում նոր պայմանագիր […]
15:28 30.05.2025
Արգենտինական «Բանֆիլդ» ակումբի 23-ամյա կիսապաշտպան Թոմաս Ադորյանը խոսել է առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու մասին, հաղորդում է ElTerritorio.com-ը: «Մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը։ Ես, իմ ընտանիքը, ընկերներս, անկեղծ ասած` բոլորը շատ ուրախ են։ Նրանք ինձ հրավիրել են երկու ընկերական խաղերի համար, մեկը՝ Կոսովոյի, մյուսը՝ Չեռնոգորիայի ընտրանիների դեմ: Կարծում եմ՝ ազգային հավաքականում խաղալը […]