TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

ՍՊՈՐՏ

Ռոնալդուն կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի

14:50 29.05.2025

Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրից» կարող է տեղափոխվել «Ալ Հիլալ», հայտնում է Foot Mercato-ն։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն այժմ կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի, որոնք ցանկանում է լրջորեն քննարկել։ 40-ամյա հարձակվողը կարող է մնալ «Ալ Նասրում» և ակումբի հետ կնքել նոր պայմանագիր, որի հարցում կողմերը բանավոր համաձայնություն ունեն։ Մյուս տարբերակն «Ալ Հիլալ» տեղափոխությունն է։ «Ալ Հիլալը» […]

̰
Հպարտ եմ, որ նշանակվել եմ աշխարհի լավագույն հավաքականի մարզիչ․ Անչելոտի

14:20 29.05.2025

Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել բրազիլացիների մասին: «Հպարտ եմ, որ նշանակվել եմ աշխարհի լավագույն հավաքականի մարզիչ: Սա մեծ պատիվ է: Իմ առջև լուրջ խնդիր է դրվել՝ այնպես անել, որ Բրազիլիան կրկին դառնա աշխարհի չեմպիոն: Առաջ կգնանք միասին: Մեզ հարկավոր են բոլոր ֆուտբոլիստները»,- ասել է իտալացի մասնագետը: Անչելոտին նախորդ 4 […]

̰
«Չելսին» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի տիտղոսը

13:44 29.05.2025

«Չելսին» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի տիտղոսը։ Մրցաշարի եզրափակչում լոնդոնյան ակումբըը 4-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բետիսի» դեմ խաղում։ Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած հանդիպման 9-րդ րոպեին անդալուզյան թիմին հաշվի մեջ առաջ մղեց Աբդե Էզալզուլին: Թիմերն ընդմիջման գնացին «Բետիսի» օգտին հաղթական հաշվով: Երկրորդ կեսում, սակայն, Էցնո Ֆեռնանդեսի, Նիկոլաս Ջեքսոնի, Ջեյդոն Սանչոյի ու Մոյզես Կայսեդոյի գոլերի շնորհիվ Մարեսկայի գլխավորած […]

̰
Հայտնի է NBA-ի եզրափակչի առաջին մասնակիցը

13:11 29.05.2025

NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչում «Օկլահոմա Սիթի Թանդերը» ընդհանուր 4:1 հաշվով հաղթել է «Մինեսոտա Թիմբերվուլվզին»: Թիմերի 5-րդ խաղը ավարտվել է 124:94 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Շեյ Գիլջես-Ալեքսանդրն էր, որը վաստակել է 34 միավոր: Կանադացին օրեր առաջ ճանաչվեց լիգայի ամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP): Գերեզրափակչում «Օկլահոմա Սիթի Թանդերը» մրցելու է «Ինդիանա» – «Նյու-Յորք» զույգի հաղթողի հետ: Չորս հանդիպումից հետո […]

̰
Մեսսիի և Սուարեսի դուբլերը և  «Ինտեր Մայամիի» հաղթանակը

12:32 29.05.2025

MLS-ի 16-րդ տուրում «Ինտեր Մայամին» 4:2 հաշվով հաղթել է «Մոնրեալին»: Ֆլորիդացիների առաջին ու չորրորդ գոլերը խփել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին: Նա սկզբում աչքի է ընկել հեռու տարածությունից գեղեցիկ հարվածով, իսկ վերջնամասում Լուիս Սուարեսի հետ «պատ» խաղարկելուց հետո գնդակը «կախել» է դարպասապահի վրայով: 37-ամյա ֆուտբոլիստը նաև գոլային փոխանցում է կատարել Սուարեսին, որը ևս դուբլ […]

̰
Խաչանովը դժվարին հաղթանակից հետո դուրս եկավ «Ռոլան Գարոսի» երրորդ շրջան

12:07 29.05.2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երրորդ շրջան։ Աշխարհի 24-րդ ռակետը 1/32 եզրափակչում 7-5, 3-6, 7-5, 4-6, 6-2 հաշվով դժվարին հաղթանակ է տարել Սեբաստիան Օֆների (Ավստրիա, 108-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Խաղը տևել է 4 ժամից ավելի։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Թոմի Փոլ (ԱՄՆ, 12-րդ ռակետ) […]

̰
Ջոն վան’տ Սխիպը ԲԿՄԱ-2-ին է հանձնել չեմպիոնական գավաթը

10:10 29.05.2025

Պրեմիեր լիգայի վերջին` 33-րդ տուրի «Գանձասար» – ԲԿՄԱ հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը Հայաստանի Առաջին խմբի չեմպիոնական գավաթը հանձնել է ԲԿՄԱ-2-ին: ԲԿՄԱ-ի երկրորդ թիմն Առաջին խմբի առաջնության նախավերջին տուրում 4-1 հաշվով առավելության էր հասել «Բենտոնիտի» դեմ խաղում և ապահովել չեմպիոնությունը:

̰
32-ամյա մասնագետը գլխավորել է «Սաութհեմփթոնը»

08:55 29.05.2025

«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ է նշանակվել Ուիլ Սթիլը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ 32-ամյա մասնագետը 2024/25 մրցաշրջանում մարզում էր Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող «Լանսը»։ Նախկինում նա գլխավորել է նաև «Ռեյմսն» ու բելգիական «Լիերսը»։ «Սաութհեմփթոնը» դուրս է մնացել Անգլիայի Պրեմիեր լիգայից ու հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում։

̰
Անդրեյ Մովսեսյանը մեկնաբանել է լուրը, որ կարող է նշանակվել «Զենիթի» մարզական տնօրեն

08:30 29.05.2025

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Մովսեսյանը մեկնաբանել է այն լուրը, որ կարող է նշանակվել «Զենիթի» մարզական տնօրեն, հաղորդում է Championat-ը. «Հիմա «Զենիթում» այդ պաշտոնում այլ մարդիկ են աշխատում և ճիշտ չէ մեկնաբանել տվյալ տեղեկությունը: Հիմա առանց աշխատանքի եմ և բաց եմ առաջարկների համար»,- ասել է Մովսեսյանը: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը երկար տարիներ եղել է Մոսկվայի […]

̰
Թիկնիզյանը Հայաստանում է

08:05 29.05.2025

Մոսկվայի «Լոկոմոտիվի» ու Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը սոցցանցերում մարզումային տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ արդեն Երևանում է։ 26-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է Հայաստանի հավաքականի` առաջիկա ընկերական հանդիպումների հայտացուցակում։ Ազգային թիմը մարզական հավաքը կսկսի մայիսի 31-ին։ Ջոն վան’տ Սխիպի գլխավորած հավաքականը հունիսի 6-ին կմրցի Կոսովոյի, իսկ 9–ին` Չեռնոգորիայի թիմերի դեմ։   View this post […]

̰
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարին

22:56 28.05.2025

Մայիսի 27-ից հունիսի 4-ը Դուբայում անցկացվում է «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանից «A» խմբում (2300+ վարկանիշ) մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Արսեն Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը: «B» խմբում (1600-2299 վարկանիշ) մասնակցում են ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, […]

̰
Խաչանովը դուրս եկավ «Ռոլան Գարոսի» երրորդ փուլ

22:09 28.05.2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլի խաղում հաղթել է ավստրիացի Սեբաստիան Օֆներին։ Մրցաշարը տեղի է ունեցել Փարիզում։ Խաղն ավարտվել է 7:5, 3:6, 7:5, 4:6, 6:2 հաշվով՝  Խաչանովի օգտին։ Երրորդ փուլում Խաչանովը կհանդիպի հունգարացի Մարտոն Ֆուչովիչի և ամերիկացի Թոմի Փոլի միջև խաղի հաղթողի հետ։  

̰
Էլինա Ավանեսյանը պարտվել է «Ռոլան Գարոսի» մեկնարկում

21:23 28.05.2025

«Ռոլան Գարոսում» անհաջող է մեկնարկել Էլինա Ավաեսյանը։ Հայաստանի ուժեղագույն թենիսիստուհին, ով աշխարհի 40-րդ ռակետն է, «Մեծ սաղավարտի» մրցաշարի առաջին փուլում 1:6, 2:6 հաշվով պարտվել է Անգելինա Կալինինային: Նախկինում նրանք հանդիպել էին միայն 2024 թվականին Ուիմբլդոնում: Էլինա Ավանեսյանը հաղթել էր: 2023 և 2024 թվականներին Ավանեսյանը հասել էր «Ռոլան Գարոսի» 1/8 եզրափակիչ:

̰
7 տարում մասնակցել եմ ավելի շատ եզրափակչի, քան թուրքական ֆուտբոլը երբևէ․ Մոուրինյու

20:46 28.05.2025

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ արդեն 7 տարի է՝ իր թիմերը չեն մասնակցում Չեմպիոնների լիգային, հաղորդում է Haberturk-ը: «Այդ 7 տարիներին երկու անգամ մասնակցել եմ եվրագավաթների եզրափակիչների։ 7 տարում մասնակցել եմ ավելի շատ եզրափակչի, քան թուրքական ֆուտբոլը երբևէ»,- ասել է պորտուգալացին: 2022 թվականին Մոուրինյուի գլխավորած […]

̰
Այս գլուխն ավարտվեց․ Ռոնալդու

20:13 28.05.2025

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության վերջին տուրի խաղից հետո գրառում է կատարել սոցիալական ցանցերի իր էջերում: «Այս գլուխն ավարտվեց: Պատմությունը. դեռ կգրվի: Շնորհակալություն բոլորին»,- գրել է լեգենդար պորտուգալացին: Կողմերի պայմանագրի ժամկետը սպառվում է հուլիսի 1-ին: Կրիշտիանուն, ըստ ամենայնի, կհեռանա Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբից, որը մրցաշրջանի արդյունքներով չկարողացավ […]

̰
Հունական ակումբները հետաքրքրված են Թիկնիզյանով

19:30 28.05.2025

Թիկնիզյանի տեղափոխությունը սերբական «Ցրվենա Զվեզդա» դեռևս համաձայնեցված չէ։ Բացի Սերբիայի 11-ակի չեմպիոնից, 26-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև հունական 2 ակումբ, ինչպես նաև իսպանական «Սևիլիան», որը նախկինում ևս հետաքրքրություն էր ցուցաբերել։ Անցած մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ խփելով 2 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ գործում […]

̰
Բերեզովսկին չի բացառել Ռուսաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունը

18:28 28.05.2025

Հայաստանի ազգային հավաքականը պատրաստ է ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հավաքականի հետ, եթե նման հնարավորություն ընձեռվի, «Матч ТВ»-ին հայտնել է Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։ 2022 թվականի փետրվարին ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն անորոշ ժամկետով արգելել են Ռուսաստանի հավաքականներին և ակումբներին իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցել։ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները վերջին անգամ հանդիպել էին 2014 թվականին, […]

̰
5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

17:36 28.05.2025

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի 5 անդամ դուրս է եկել Գերմանիայի Լայպցինգ քաղաքում անցկացվող Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ։ Մեդալների համար Եվրոպայի առաջնությունում կպայքարեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը:

̰
Աբրամովիչը «Չելսին» դարձրեց «Ռեալի» մակարդակի ակումբ․ Ժերեմի

16:48 28.05.2025

Մադրիդի «Ռեալի» ու «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ժերեմի Նժիտապը կարծիք է հայտնել լոնդոնյան ակումբի նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչի մասին, գրում է Советский спорт-ը: «Աբրամովիչը շատ լավ մարդ է: Նա «Չելսիին» վերաբերվում էր ինչպես սեփական երեխային: Այն ժամանակ աշխարհում ընդամենը մի քանի թոփ ակումբ կար: Ռոմանը փոխեց ֆուտբոլը, նրանից հետո այլ գործարարներ սկսեցին ներդրումներ կատարել: Աբրամովիչը «Չելսին» […]

̰
Լամին Յամալը մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է

16:09 28.05.2025

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը մրցաշրջանի արդյունքում WhoScored-ի կողմից ստացել է 8,01 գնահատականը: Վիճակագրական կայքը յուրաքանչյուր տուրում հաշվարկել է բոլոր ֆուտբոլիստների գործողությունները, դրանց արդյունավետությունը և այդպես ձևավորել գնահատականները: 17-ամյա ֆուտբոլիստը մեծ առավելությամբ գրավել է առաջին տեղը: Երկրորդում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն է, որը ստացել է 7,75 գնահատականը: Լավագույն հնգյակում են նաև «Բավարիայի» հարձակվողներ Մայքլ […]

̰
«Բարսելոնայի» հարձակվողը տեղափոխվում է Ֆրանսիայի առաջնություն

15:25 28.05.2025

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին մոտ է «Մոնակո» տեղափոխվելուն: Ֆրանսիական ակումբը վարձակալելու է հարձակվողին և հնարավորություն կունենան ամբողջական տրանսֆերային իրավունքը գնելու 20 միլիոն եվրոյով: Ֆատին առաջարկ է ստացել նաև «Չելսիից», բայց նախապատվությունը տվել է «Մոնակոյին»: 22-ամյա ֆուտբոլիստը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը: 2024/25 մրցաշրջանում Ֆատին մասնակցել է «Բարսելոնայի» ընդամենը 11 հանդիպման:

̰
Ո՞վ է դառնալու «Ռեալի» նոր «10» համարը

14:40 28.05.2025

Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը կարող է դառնալ Կիլիան Մբապեն, գրում է RMC Sport-ը: Սպասվում է, որ ֆրանսիացին կընդունի առաջարկը: Իսպանիայում իր առաջին մրցաշրջանում Մբապեն խաղում էր «9» համարով: «10» համարը կազատվի Լուկա Մոդրիչի՝ թիմից հեռանալուց հետո: Դա տեղի կունենա ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունից հետո:

̰
«Միլանը» հայտնել է նոր մարզական տնօրենի անունը

13:51 28.05.2025

«Միլանը» հայտարարել է, որ նոր մարզական տնօրեն է նշանակել Իգլի Տարեին: Ալբանացին 15 տարի եղել է «Լացիոյի» մարզական տնօրենը: Մայրաքաղաքային ակումբից նա հեռացել է 2023 թվականին: «Ակումբը գիտի հաջողության հասնելու իմ վճռականության ու ցանկության մասին: Իմ ամբողջ փորձը նվիրելու եմ այս ակումբին ծառայելուն: «Միլանը» մեծ ցանկություն ունի վերադառնալու իտալական ֆուտբոլի առաջատար դիրքեր»,- ասել է Տարեն […]

̰
Լեգենդար Ռաուլը հեռացավ «Ռեալից»

13:10 28.05.2025

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է, որ ակումբի լեգենդ Ռաուլ Գոնսալեսը հեռացել է Մ19 թիմի գլխավոր մարզչի պաշտոնից: Իսպանացին ինքն է հեռանալու ցանկություն հայտնել: Նախկին հարձակվողը մարզել է «Ռեալի» Մ15, Մ18 և Մ19 թիմերը: «Ռեալի» ակադեմիայում նա աշխատում էր 2018 թվականից:

̰
Ռոնալդուն գոլ խփեց, բայց դա բավարար չէր, որպեսզի «Ալ Նասրը» նվաճեր Ասիայի Չեմպիոնների լիգայի ուղեգիր

12:25 28.05.2025

Ռիադի «Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի վերջին` 34-րդ տուրում հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվեց «Ալ Ֆաթեհին»: Հաշիվը 42-րդ րոպեին բացեց «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Լեգենդար ֆուտբոլիստն արդեն ավարտված առաջնությունում մասնակցեց 30 խաղի, խփեց 25 գոլ և երկրորդ տարին անընդմեջ դարձավ մրցաշարի գլխավոր ռմբարկուն: «Ալ Նասրն» առաջնությունն ավարտեց 70 միավորով և զբաղեցրեց երրորդ տեղը, ինչը […]

̰
Կանցկացնեմ կյանքիս վերջին մենամարտը. լեգենդար Ջորջիո Պետրոսյանը կավարտի կարիերան

11:29 28.05.2025

Լեգենդար իտալահայ քիքբռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը  գրառում է կատարել` հայտարարելով, որ նոյեմբերին իր կարիերայի վերջին մենամարտը կանցկացնի: «Շաբաթ երեկոյան ես պաշտպանեցի իմ Wako Pro աշխարհի չեմպիոնական տիտղոսը։ Ակնհայտ է, որ նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես գոհ չեմ իմ մենամարտից, բայց միշտ չէ, որ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրածի, հակառակ դեպքում ամեն ինչ […]

̰
Դեմբելեն շարունակում է մնալ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը

10:47 28.05.2025

ր Goal պարբերականը ներկայացրել է «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված ցանկը։ Ֆուտբոլի անհատական ամենահեղինակավոր մրցանակը ստանալու գլխավոր հավակնորդը շարունակում է մնալ ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Ֆրանսիացուն հաջորդում են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լամին Յամալն ու Ռաֆինյան։ «Ոսկե գնդակը» ստանալու գլխավոր ֆավորիտները` ըստ Goal-ի 1. Ուսման Դեմբելե (ՊՍԺ), 2. Լամին Յամալ («Բարսելոնա»), 3. Ռաֆինյա («Բարսելոնա»), 4. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), […]

̰
Ինձագին «Ալ Հիլալի» առաջարկի ֆոնին պահանջներ է ներկայացրել «Ինտերին»

10:10 28.05.2025

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալից» ստացած խոշոր առաջարկի ֆոնին պահանջներ ունի միլանյան ակումբից` նոր պայմանագիր ստորագրելու համար, Football Italia-ի հաղորդմամբ` ասել է «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան: «Ինձագին ակումբից որոշակի բաներ է պահանջում: Մենք լավատեսորեն ենք տրամադրված: Այժմ կենտրոնացած ենք Չեմպիոնների լիգայի եզրափակչի վրա»,- ասել է Մարոտան: Իտալացի մասնագետը 2021 թվականի […]

̰
«Հայդենհայմը» մեծ դժվարությամբ պահպանեց տեղը Բունդեսլիգայում

09:25 28.05.2025

«Հայդենհայմը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Էլֆերսբերգին» և պահպանեց տեղը Բունդեսլիգայում: Անցումային փլեյ-օֆֆի եզրափակչի առաջին խաղում թիմերը 2-2 հաշիվն էին գրանցել: Պատասխան մրցավեճում «Հայդենհայմը» Երկրորդ Բունդեսլիգայի ներկայացուցչից հաղթանակ պոկեց 90+5-ին:

̰
Դե Բրույնեի բոլոր՝ 108 գոլերը «Մանչեսթեր Սիթիում»

09:06 28.05.2025

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հեռանալու կապակցությամբ հրապարակել է նրա՝ ակումբի կազմում խփած բոլոր գոլերը: 33-ամյա բելգիացին «Մանչեսթեր Սիթիում» անցկացրել է 422 խաղ, որոնցում աչքի է ընկել 108 գոլով:

̰
BACK_TO_TOP