11:37 11.03.2025
ՖԻՖԱ-ն կքննարկի 2030 թվականին երեք մայրցամաքներում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների թվի ավելացման հարցը, հաղորդում է The New York Times-ը։ Ի նշանավորումն առաջին աշխարհի առաջնության հարյուրամյակի` Մունդեալ-2030-ի մասնակիցների թիվը կարող է դառնալ 64: ՖԻՖԱ-ի Խորհրդի նիստին արդեն բարձրացվել է այս հարցը: ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին հետաքրքրել է այս առաջարկը: Հիշեցնենք, որ 2026 թվականին ԱՄՆ-ում, Մեքսիկայում […]
11:12 11.03.2025
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիա» – «Բայեր» առաջին խաղում մյունխենցիների դարպասապահ Սվեն Ուլրայխը անսովոր իրավիճակում է հայտնվել, գրում է Sky.de-ն: Չնայած նրան, որ գերմանացին հայտավորված է եղել խաղին՝ նա հանդիպման առաջին կեսը դիտել է տրիբունայից՝ սովորական հագուստով: Երկրորդ կեսում վնասվածք է ստացել դարպասապահ Մանուել Նոյերը և նրան փոխարինել է թիմի նորեկ Յոնաս Ուրբիգը: Այդ պատճառով […]
10:40 11.03.2025
Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին Ֆրանսիայի ազգային հավաքականում հանդես եկած, հայկական արմատներ ունեցող Յուրի Ջորկաեֆին ծննդյան տարեդարձի կապակցությամբ ծաղրանկար է նվիրել։ Մարտի 9-ին Ջորկաեֆը նշել է ծննդյան 57-րդ տարեդարձը։ Նա Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998թ. դարձել է աշխարհի, 2000թ.՝ Եվրոպայի չեմպիոն։ Լեգենդար ֆուտբոլիստը «Ինտերի» հետ նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթը։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация […]
10:16 11.03.2025
ՈՒԵՖԱ-ն նշել է այն ակումբներին, որոնք նախորդ մրցաշրջանում ամենաշատն են ծախսել՝ ֆուտբոլիստներին աշխատավարձեր վճարելու համար, հայտնում է Marca-ն: 2023/24 մրցաշրջանում եվրոպական ակումբներից ամենաշատը ծախսել է ֆրանսիական ՊՍԺ-ն՝ 658 միլիոն եվրո: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է (554 միլիոն), իսկ եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալը» (505 միլիոն):
09:45 11.03.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իտալացի դերասան Ջակոմո Պորետիի փոդքաստում խոսել է ապագայի մասին: «Ես երբեք «Ռեալից» հեռանալու որոշում չեմ կայացնի, դա կանի նախագահը։ Ես նման որոշումներ չեմ կայացնում»,- ասել է մասնագետը: 65-ամյա Անչելոտիի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2026 թվականի հուլիսի 1-ին: Ավելի վաղ տեղեկություն կար, որ Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոն կարող է […]
09:30 11.03.2025
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ երաժշտական ընդմիջում կլինի, հաղորդում է CNN Sports-ը: 2026 թվականին կայանալիք Մունդիալի եզրափակիչը կանցկացվի հուլիսի 19-ին Նյու Ջերսիում: ՖԻՖԱ-ն կաշխատի բրիտանական Coldplay խմբի հետ` կազմակերպելով երաժշտական շոուն: Դեռևս պարզ չէ` արդյոք ԱԱ-2026-ի եզրափակիչ խաղի 15 րոպեանոց ընդմիջումը կերկարաձգվի երաժշտական […]
09:10 11.03.2025
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու աշխարհի 2026 թվականի առաջնության անցկացման հետ կապված հարցեր։ Հիշեցնենք, որ առաջնությունը անցկացվելու է ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում: Թրամփը հայտարարել է Մունդիալին նախապատրաստվելու համար աշխատանքային խումբ ձևավորելու մասին, որը կղեկավարեն ամերիկյան կառավարության անդամները: «Մեր երկրի համար առաջնությունը հյուրընկալելը մեծ պատիվ […]
08:50 11.03.2025
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն «Ուրարտուի» դեմ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղից հետո կայացած ասուլիսին տեղեկացրել է, որ իր թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մկանային վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ազգային հավաքականին: «Հարությունյանը մկանային վնասվածք ունի: Հուսով ենք` հավաքականների խաղերով պայմանավորված, միջազգային դադարից հետո շարք կվերադառնա»,- ասել է Մինասյանը: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան […]
08:30 11.03.2025
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը երեք տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Մեր թիմն այժմ ունի 1051,59 միավոր և 143-րդ տեղում է։ Հայ ֆուտբոլիստուհիները նախորդ ամիս Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբում հաղթել են Լիխտենշտայնի (6-1) և Ղազախստանի (2-0) հավաքականներին։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։ Կանանց դասակարգման աղյուսակը 2069,06 միավորով […]
08:05 11.03.2025
Ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի առաջնության որակավորման հիմնական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթել է Դանիայի թիմին: Ռուբեն Նազարեթյանի թիմն ընտրական 6-րդ խմբում վերջին տուրից առաջ 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականը երկրորդ տեղում գտնվող Ղազախստանի թիմին գերազանցում է երեք միավորով: Հավաքականները մարտի 12-ին կմրցեն Երևանում: Վերջին տուրում նաև ոչ-ոքի […]
01:06 11.03.2025
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը դարձավ ԵԱ-ի փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Եզրափակիչում Իբոյանը մրցեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Մուհամեդ Խանիևի հետ և զիջեց 12:1 հաշվով:
00:27 11.03.2025
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Երրորրդ տեղի համար գոտեմարտում Խաչատրյանը մրցեց Լեհաստանից Միխալ Դուբովսկու հետ և առավելության հասավ 10:0 հաշվով: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր […]
00:15 11.03.2025
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ մրցել է Ադրբեջանի ներկայացուցիչ Զեյհուն Ալլահվերդիևի հետ: Հայ ըմբիշը գերազանցել է ադրբեջանցուն 2:1 հաշվով` դառնալով Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
23:14 10.03.2025
Մոլդովայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆի առաջին տուրում Տիրասպոլի «Շերիֆը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է Սելեմետի «Սպարտային»։ «Շերիֆից» հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, նորեկ Արթուր Սերոբյանը, որը փոխարինման է մտել 55-րդ րոպեին և ավելացված չորրորդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Ռաշիդ Ականբիին։ Հայ ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր թիմում։ Նա […]
22:42 10.03.2025
«Սանթոսի» հարձակվող Նեյմարը վնասվածքով պայմանավորված գրեթե 17-ամսյա դադարից հետո վերադարձել է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակ և կարող է մասնակցել Կոլումբիայի ու Արգենտինայի հավաքականների դեմ ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի առաջիկա խաղերին: Բրազիլիայի հավաքականն առանց իր պատմության գլխավոր ռմբարկուի էր մնացել 2023 թվականի հոկտեմբերից, երբ նա ծնկի ծանր վնասվածք էր ստացել: Նեյմարը, որը հավաքականի կազմում 128 խաղում […]
22:12 10.03.2025
Իսպանիայի դատախազությունը բողոքարկել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսի պատժի վճիռը և նոր հետաքննությունն է պահանջել, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Ռուբիալեսը Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյին համբուրելու համար տուգանվել էր 10.800 եվրոյով: 47-ամյա իսպանացին տուգանքը պարտավոր է վճարել 18 ամսվա ընթացքում: Դատարանի որոշմամբ Ռուբիալեսին նաև արգելվում էր 200 մետրից մոտ լինել Էրմոսոյին […]
21:28 10.03.2025
El Nacional-ը հայտնել է Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության ֆինանսական մանրամասները։ Աղբյուրի համաձայն, «Ռեալը» վերջերս ֆրանսիացի հարձակվողին 117 միլիոն եվրո պայմանգրով նախատեսված բոնուս է վճարել՝ գումարած տարեկան աշխատավարձը: Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մրցաշրջանում ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք, […]
20:40 10.03.2025
Լոնդոնի «Չելսիի» կազմը ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեքն է, հայտնում է Sky Sports-ը: ՈՒԵՖԱ-ի հաշվետվության համաձայն՝ անգլիական ակումբը կազմի համար ծախսել է 1.66 միլիարդ եվրո: Այս ցուցանիշն ամենաբարձրն է ֆուտբոլի պատմության մեջ: «Չելսին» գերազանցել է Մադրիդի «Ռեալի» ցուցանիշը (1.33 միլիարդ), որը գրանցվել էր 2020 թվականին: «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» նույնպես մեկ միլիարդից ավելի են […]
20:18 10.03.2025
Լեգենդար իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը մեքսիկական «Մոնտերեյի» կազմում երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել: 38-ամյա ֆուտբոլիստը «Կրուս Ազուլի» դեմ Մեքսիկայի առաջնության արտագնա խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: «Մոնտերեյը» 16 միավորով 9-րդն է, «Կրուս Ազուլը»` 19 միավորով 5-րդը:
19:54 10.03.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ինդիան Ուելսի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան: Աշխարհի 23-րդ ռակետը երկրորդ շրջանում 3-6, 6-0, 6-3 հաշվով հաղթել է չեխ Յակուբ Մենշիկին (57-րդ ռակետ): Խաչանովը երրորդ շրջանում կմրցի ամերիկացի Բեն Շելթոնի դեմ (12-րդ ռակետ):
19:25 10.03.2025
«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն խոսել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի` կատալոնական ակումբ վերադարձի հնարավորությունների մասին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն: «Նեյմարը ֆենոմեն էր: Այստեղ նա լուրջ ճանապարհ անցավ ու հասավ մեծ նվաճումների: Բայց կարծում եմ՝ այժմ «Բարսելոնայի» համար ժամանակը չէ մտածելու Նեյմարի վերադարձի մասին: Իհարկե, նա կարևոր խաղացող է, սակայն սցենարը պետք է ձեռնտու լինի բոլոր կողմերին: […]
18:43 10.03.2025
«Ինտեր Մայամի»-ն MLS-ի 3-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել էր «Շառլոտին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Միակ գոլը Լուիս Սուարեսի փոխանցումից խփել է Տադեո Ալենդեն։ Իդեպ «Ինտեր Մայմին» 38-րդ րոպեից խաղացել է 10 հոգով՝ դարպասապահ Օսկար Ուստարիի հեռացումից հետո։ «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մնացել է պահեստայինների նստարանին։ «Ինտեր Մայամին» նոր մեկնարկած առաջնությունում […]
18:23 10.03.2025
Միլանի «Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում ընդունել էր «Մոնցային» և կամային հաղթանակ է տարել 3-2 հաշվով: Մինչև առաջին խաղակեսին ավելացված ժամանակը գործող չեմպիոնը պարտվում էր 0-2 հաշվով: Տանտերերից գոլեր են խփել Մարկո Առնաուտովիչը և Հաքան Չալհանօղլուն: 77-րդ րոպեին էլ վճռորոշ է եղել հյուրերի հույն կիսապաշտպան Գեորգիոս Կիրիակոպուլոսի ինքնագոլը: «Ինտերի» կազմում մեկնարկային կազմում է եղել […]
17:53 10.03.2025
Սերբիայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել մինչև 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը (60 կգ), որը 1/16 եզրափակչում 5-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ռումինացի Կլաուդիա Նեչիտայի նկատմամբ։ Նա երկրորդ ռաունդում հուժկու հարվածով նոքդաունի է ենթարկել մրցակցին։ Այսօր պայքարի մեջ կմտնի Եկատերինա Սիչևան։
17:26 10.03.2025
«Լիոնի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան որակազրկվել է 9 ամսով, հայտնում է RMC Sport-ը: Պորտուգալացուն մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ն արգելել են հանդիպումների ժամանակ լինել տեխնիկական գոտում, մրցավարների հանդերձարանում, ստադիոնի միջանցքում, իսկ մինչև սեպտեմբերի 30-ը՝ խաղից առաջ և հետո կատարել պարտականությունները: Հիշեցնենք, որ Լիգա 1-ի «Լիոն» – «Բրեստ» (2-1) հանդիպման վերջնամասում Ֆոնսեկան վիրավորել էր մրցավար Բենուա […]
17:00 10.03.2025
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և Կնյազ Իբոյանը (97 կգ) դուրս են եկել եզրափակիչ։ Միքայելյանը կիսաեզրափակչում 11-1 հաշվով հաղթել է ուկրաինացի Միկիտա Աբրամովին և մեդալը կվիճարկի ադրբեջանցի Ջեյհուն Ալահվերդիևի հետ։ Իբոյանը կիսեզրափակչում նույնպես առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ։ 10-0 հաշվով նա հաղթել է Դենիս Սախալյուկին։ […]
16:42 10.03.2025
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկ տեղով բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում։ Հայաստանի թիմն ունի 107,7 միավոր և այժմ 92-րդն է։ Աղյուսակը 840,1 միավորով գլխավորում է ԱՄՆ-ի թիմը։ Լավագույն տասնյակում են նաև Սերբիան (761,1), Գերմանիան (757,3), Ֆրանսիան (753,4), Իսպանիան (745,7), Կանադան (744,9), Ավստրալիան (733,1), Արգենտինան (732,5), Լիտվան (716,3) և Լատվիան (702,8)։
16:20 10.03.2025
Սլովակիայի առաջնության 23-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթել է «Կոշիցեին»։ Հյուրերից դուբլ է գրանցել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը երկու դեպքում էլ դարպասի գրավմամբ աչքի է ընկել 11-մետրանոցից։ 31-ամյա ֆուտբոլիստը գոլերի քանակը հասցրել է 17-ի և Սլովակիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուն է: «Սլովանը» 52 միավորով առաջին տեղում է, «Կոշիցեն» 29 միավորով […]
12:22 10.03.2025
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Սերբիայում մասնակցում է աշխարհի առաջնությանը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: 1/16 եզրափակչում հայ մարզուհին ուժերն է չափել ռումինացի Կլաուդիա Նեչիտայի հետ և մրցավարների որոշմամբ 5:0 հաշվով հաղթանակ է տարել: 2-րդ ռաունդում Էլիդան նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին։ […]