TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

Շանթ Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. ըմբշամարտի Մ23 ԱԱ

19:48 27.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը երեք հաղթանակից հետո պարտություն կրեց կիսաեզրափակչում: Շանթը զիջեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող Դմիտրի Ադամովին: Վաղը Շանթ Խաչատրյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

̰
Մեսսին կարող է ճանաչվել MLS-ի լավագույն նորեկ

19:30 27.10.2023

Լիոնել Մեսսին հավակնում է դառնալ MLS-ի մրցաշրջանի լավագույն նորեկը, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը: Մրցանակին հավակնում են նաև Գեորգիոս Յակումակիսը՝ «Ատլանտա Յունայթեդից» և Էդուարդ Լևենը՝ «Սենթ Լուիս Սիթիից»: Մեսսին նաև ընդգրկված էր մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ընդլայնված ցուցակում, սակայն վերջնական ցանկում տեղ չի գտել: Լավագույն եռյակում են Լուսիանո Ակոստան՝ «Ցինցինատիից», Տիագո Ալմադան՝ «Ատլանտա Յունայթեդից» […]

̰
Բարսեղյանի «Սլովանը» պարտվել է «Լիլին»

19:16 27.10.2023

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, հյուրընկալվել էր ֆրանսիական «Լիլին»։ Պաուլո Ֆոնսեկայի թիմը կամային հաղթանակի է հասել 2-1 հաշվով։ Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր ու դաշտում մնացել է մինչև 90+4-րդ րոպեն։ Նրա փոխարեն դաշտ է մտել Մարկո Տոլիչը։

̰
Ֆարերյան ակումբը սենսացիոն հաղթանակ է տարել

18:55 27.10.2023

«Կլակսվիկը» երեկ Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ տուրի խաղում 3-0 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել Լյուբլյանայի «Օլիմպիայի» նկատմամբ։ «Կլակսվիկը» դարձել է առաջին ֆարերյան ակումբը, որը հաղթել է եվրոպական խոշոր մրցաշարերում: Այս ակումբն, ընդհանրապես, Ֆարերյան կղզիների առաջին ներկայացուցիչն է եվրագավաթներում։ Նախորդ տուրում «Կլակսվիկը» ոչ-ոքի էր խաղացել «Լիլի» հետ (0-0) և առաջին միավորը վաստակել Ֆարերյան կղզիների ակումբների համար եվրոպական […]

̰
Սուրեն Աղաջանյանը և Կարեն Խաչատրյանը չկարողացան դուրս գալ կիսաեզրափակիչ

18:47 27.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը և 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը չկարողացան դուրս գալ կիսաեզրափակիչ: Սուրենը համառ գոտեմարտում զիջեց թուրք ըմբիշին: Կարենը ևս պարտվեց թուրք մարզիկի: Ավելի վաղ հայ ըմբիշներից կիսաեզրափակիչ էին դուրս եկել Շանթ Խաչատրյանը և Հայկ Խլոյանը:

̰
Շանթ Խաչատրյանը ևս կիսաեզրափակչում է. ըմբշամարտի Մ23 ԱԱ

17:50 27.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը երրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/2 եզրափակիչ: Շանթը որակավորման փուլի գոտեմարտում 8-0 հաշվով հաղթել էր իտալացի Ջիովաննի Ալեսսիոյին, 1/8-րդ եզրափակչում 10-0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր ղազախ Յերասիլ Նուրբոսինովին, իսկ 1/4 եզրափակչում համառ գոտեմարտում առավելության է հասել վրացի Օթար Աբուլաձեի նկատմամբ: […]

̰
Երկրորդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակ է տարել միայն Սամվել Տեր-Սահակյանը. FIDE Grand Swiss 2023

17:27 27.10.2023

Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը: Հայաստանից տղամարդկանց մրցաշարին մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը: Երկրորդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակ է տարել միայն Սամվել Տեր-Սահակյանը: Մեր մյուս շախմատիստները պարտիաները ավարտել են ոչ-ոքի արդյունքով: 2 տուրից հետո 1,5-ական միավորով առաջատարներին հետապնդողների խմբում են Սամվել Տեր-Սահակյանը, […]

̰
Հայկ Խլոյանը երրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ. ըմբշամարտի Մ23 ԱԱ

17:11 27.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում շարունակում է հաջող ելույթները 97 կգ քաշային Հայկ Խլոյանը: Հայ ըմբիշը որակավորման փուլում 4-1 հաշվով հաղթել էր վրացի Լաշա Տցիլդիանիին, իսկ 1/8 եզրափակչում 7-3 հաշվով առավելության էր հասել չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի Արթուր Արզումանյանի նկատմամբ: Հայկը դուրս էր եկել 1/4 եզրափակիչ, որտեղ ժամանակից շուտ 8-0 […]

̰
4-րդ հայ ըմբիշը դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:45 27.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 4-րդ հայ ըմբիշը դուրս եկավ 1/4 եզրափակիչ: 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչի փուլից և հաղթեց ճապոնացի Կոսեի Տակեշիտային: 1/4 եզրափակչում հայ ըմբիշը կգոտեմարտի թուրք Մերթ Իլբարսի հետ: Ավելի վաղ 1/4 եզրափակիչ էին դուրս եկել Շանթ Խաչատրյանը, Կարեն Խաչատրյանը և Հայկ Խլոյանը:

̰
Հայկ Խլոյանը 2 հաղթանակից հետո դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:26 27.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում հաջող է հանդես գալիս նաև 97 կգ քաշային Հայկ Խլոյանը: Հայ ըմբիշը որակավորման փուլում 4-1 հաշվով հաղթել է վրացի Լաշա Տցիլդիանիին, իսկ 1/8 եզրափակչում 7-3 հաշվով առավելության է հասել չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի Արթուր Արզումանյանի նկատմամբ: Հայկը ևս դուրս է եկել 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի […]

̰
Կարեն Խաչատրյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:09 27.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Կարենը նախ հաղթել էր ֆինն Օտտո Կետոնենին, իսկ հաջորդ գոտեմարտում առավելության է հասել չեզոք դրոշի ներքո հանդես եկող Իլյա Բիտցիևի նկատմամբ: Ավելի վաղ երկու հաղթանակ տանելով՝ 1/4 եզրափակիչ էր դուրս եկել նաև 72 կգ […]

̰
Շանթ Խաչատրյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ըմբշամարտի Մ23 ԱԱ

15:04 27.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Շանթը որակավորման փուլի գոտեմարտում 8-0 հաշվով հաղթել էր իտալացի Ջիովաննի Ալեսսիոյին, 1/8-րդ եզրափակչում 10-0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց ղազախ Յերասիլ Նուրբոսինովին:

̰
Կարեն Խաչատրյանը և Շանթ Խաչատրյանը մեկնարկեցին հաղթանակով. ըմբշամարտի Մ23 ԱԱ

13:53 27.10.2023

Ալբանիայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել 5 հայ ըմբիշներ: 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը որակավորման փուլի գոտեմարտում հաղթել է իտալացի Ջիովաննի Ալեսսիոյին, իսկ 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը՝ ֆինն Օտտո Կետոնենին: 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը պարտվել է բուլղարացի ըմբիշին: Մեր մյուս 2 ըմբիշները դեռ մրցագորգ դուրս չեն […]

̰
Նա մեծ ապագա ունի. Մոստովոյը՝ Զախարյանի մասին

11:57 27.10.2023

Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը խոսել է Արսեն Զախարյանի՝ «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխության մասին: «Արսենի տեղափոխությունը հիանալի է: Դեռ վաղ է խոսել նրա խաղի մասին, բայց նա արդեն սուզվել է այդ ֆուտբոլային մթնոլորտում։ Նա հայտնվել է լավ թիմում, որը լավ է հանդես գալիս և խաղում է Չեմպիոնների լիգայում: Զախարյանի խնդիրն այժմ թիմի հիմնական կազմում տեղ […]

̰
Նա լավ կհամապատասխաներ «Պորտուին» կամ «Բենֆիկային». Տորմենան՝ Սպերցյանի մասին

11:44 27.10.2023

«Կրասնոդարի» պաշտպան Վիտոր Տորմենան կարծիք է հայտնել, որ Էդուարդ Սպերցյանն ի վիճակի է հանդես գալ պորտուգալական ուժեղագույն ակումբներում՝ «Պորտուում» և «Բենֆիկայում»։ «Նա լավ կհամապատասխաներ «Պորտուին» կամ «Բենֆիկային», և այնտեղից նա կարող էր էլ ավելի բարձրակարգ ակումբ տեղափոխվել: Հավատում եմ, որ նա շուտով կկարողանա հայտնվել թոփ ակումբում»,- Տորմենայի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։ Մինչ կրասնոդարյան ակումբ տեղափոխվելը […]

̰
Կամո Հովհաննիսյանի գոլը նպաստել է «Աստանայի» հաղթանակին. Կոնֆերենցիաների լիգա

11:20 27.10.2023

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում ղազախական «Աստանան» հյուրընկալվել էր «Բալկանիին»։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանը «Աստանայի» մեկնարկային կազմում էին։ Հանդիպման 7-րդ րոպեին հյուրերը Կամոյի գոլի շնորհիվ առաջ են անցել հաշվի մեջ։ «Աստանան» հաղթել է 2-1։ Հովհաննիսյանն ամբողջական խաղ է անցկացրել, իսկ Հարոյանը փոխարինվել է 90-րդ րոպեին։ Ղազախական թիմը Կոսովոյի «Բալկանիի» […]

̰
Ովքեր են ամենաթանկ հայ ֆուտբոլիստները

11:08 27.10.2023

Transfermarkt-ը թարմացրել է եվրոպական մի շարք առաջնությունների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների տվյալները։ Փոփոխության են ենթարկվել կամ մնացել են անփոփոխ նաև մի շարք հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ 11 հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը հատում է 1 մլն եվրոն։ Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է, որի տրանսֆերային արժեքը բարձրացել է 3 մլն եվրոյով և այժմ կազմում է […]

̰
«Նոան» Գյումրիում հաղթել է «Շիրակին»

10:51 27.10.2023

Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Նոան» Գյումրիում հաղթել է «Շիրակին»։ 16-րդ րոպեին Արթուր Միրանյանն առաջ է մղել հյուրերին։ 34-րդ րոպեին Միրանյանը կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ Այս խաղից հետո «Նոան» 24 միավորով 5-րդն է։ «Շիրակը» 8-րդն է 10 միավորով։

̰
Սա իմ կարիերայի ամենակարևոր մենամարտն է. Լեոն Հարտ

10:31 27.10.2023

Գերմանիայում բնակվող հայ բռնցքամարտիկ Լեոն Հարտը (Լևոն Հակոբյանը) պատրաստվում է իր հերթական մենամարտին։ Հոկտեմբերի 28-ին գերմանական Բիլեֆելդ քաղաքում 35-ամյա բռնցքամարտիկը WBC միջմայրցամաքային գոտու պաշտպանության ու IBF Եվրոպայի չեմպիոնական գոտու տիտղոսի համար կմրցի ֆրանսիացի Ժան-Ժակ Օլիվիերի հետ։ Կարևորագույն մենամարտին հայ բռնցքամարտիկը նախապատրաստվում է նոր մարզչական շտաբի հետ։ «Վերջին տարիներին չեմ ունեցել կոնկրետ մեկ մարզիչ: Մարզվել եմ […]

̰
2025թ․ Եվրոպայի կարատեի մեծահասակների առաջնությունը կանցկացվի Հայաստանում

00:00 27.10.2023

Բուդապեշտ քաղաքում տեղի է ունեցել կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (WKF) կոնգրեսը, որտեղ քննարկվել են առաջիկա տարիների ծրագրերը: Քննարկման է դրվել նաև 2025թ․ Եվրոպայի կարատեի մեծահասակների առաջնությունը Հայաստանում անցկացնելու հարցը, որը բավարարվել է: 1-ին անգամ միջազգային պաշտոնական առաջնությունը կանցկացվի Հայաստանում: Նախնական համաձայնություն կա Հայաստանում անցկացնելու նաև 2027թ․ Եվրոպայի կարատեի պատանիների, մեծահասակների և մինչև 21 տարեկանների առաջնությունը:

̰
Մեսսին աջակցել է   Նեյմարին

23:31 26.10.2023

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին աջակցել է «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարին, ով օրեր առաջ ծնկի լուրջ վնասվածք էր ստացել: «Մաղթում եմ քեզ շատ ուժ»,- գրել է Մեսսին սոցցանցում՝ կցելով Նեյմարի հետ լուսանկարը։ Հիշեցնենք, որ բրազիլացին վնասվածք էր ստացել Ուրուգվայի հավաքականի դեմ խաղում։

̰
Ռանոսի և Ադամյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ

22:57 26.10.2023

Transfermarkt-ը թարմացրել է գերմանական Բունդեսլիգան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Հայաստանի հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքը չի փոխվել և այժմ կազմում է 1 մլն եվրո։ Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստի՝ Սարգիս Ադամյանի («Քյոլն») տրանսֆերային արժեքը ևս մնացել է անփոփոխ՝ 1 մլն եվրո։ Ինչ վերաբերում է Բունդեսլիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին, ապա ցանկը գլխավորում են […]

̰
Իսրայելում նախատեսված բոլոր ֆուտբոլային հանդիպումները ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես չեղարկել է

22:30 26.10.2023

Իսրայելում ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերն անորոշ ժամկետով չեղարկվել են։ Որոշումն ուժի մեջ կմնա մինչև կազմակերպության հետագա ծանուցումը: «Իսրայելում անվտանգության ներկա իրավիճակի մանրակրկիտ գնահատումից հետո ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է, որ ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի հանդիպումները Իսրայելում չեն անցկացվի մինչև հետագա ծանուցումը: Իսրայելի ֆուտբոլային ասոցիացիան և ակումբները՝ «Մաքքաբի Հայֆային» և «Թել Ավիվի Մաքքաբին», խնդրել են իրենց տնային […]

̰
Սուպերհամակարգիչը կանխատեսել է թոփ-5 լիգաների և ՉԼ-ի հաղթողներին

22:10 26.10.2023

Opta-ն սուպերհամակարգչի միջոցով կանխատեսել է այս մրցաշրջանի արդյունքները լավագույն հինգ առաջնություններում և Չեմպիոնների լիգայում։ Չեմպիոնների լիգա․ «Մանչեսթեր Սիթի» – 32,67% «Ռեալ» Մադրիդ – 12,44% «Բավարիա» – 10,70% Անգլիայի Պրեմիեր լիգա. «Մանչեսթեր Սիթի» – 73,7% «Լիվերպուլ» – 11,9% «Արսենալ» – 11,8% Լա Լիգա. «Ռեալ» Մադրիդ – 75,2% «Բարսելոնա» – 13,1% «Ատլետիկո» Մադրիդ – 11,2% Ա Սերիա․ […]

̰
Ինչո՞ւ է ձերբակալվել ՊՍԺ-ի նախկին մարզչի որդեգրած զավակը

21:26 26.10.2023

ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի որդեգրած զավակին՝ Ջոն Վալովիչ-Գալտիեին, ձերբակալել է Ֆրանսիայի ոստիկանությունը: Նա մեղադրվում է գործակալական գործունեությամբ անօրինականորեն զբաղվելու համար։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Նախաքննության շրջանակներում ֆրանսիացի իրավապահները բերման են ենթարկել վեց մարդու։ Հիշեցնենք, որ կատարական «Ալ-Դուհեյլի» ներկայիս գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն ՊՍԺ-ից հեռացել է այս տարվա հուլիսին։

̰
Էդուարդ Վարդանյանը կբանակցի UFC-ի հետ

20:42 26.10.2023

Թեթև քաշային կարգում ACA-ի Գրան պրիի հաղթող, խառը մենամարտերում (MMA) ելույթ ունեցող Էդուարդ Վարդանյանը պատմել է, թե երբ է մեկնելու ԱՄՆ՝ UFC-ի հետ բանակցություններ վարելու համար. «Ղազախստանից վերադարձել եմ Հայաստան։ Ղազախստանում մարզավիճակ էի պահպանում։ Նոյեմբերի 6-ին կմեկնեմ ԱՄՆ»,- հայ մարտիկի խոսքերը մեջբերում է Legalbet.kz-ը։ Հիշեցնենք, որ օգոստոսին էդուարդ Վարդանյանը հայտարարել էր, որ բանակցում է UFC-ի […]

̰
Ռեշֆորդը, որը վթարի էր ենթարկվել Rolls Royce-ով, 288 հազար եվրոյով նոր մեքենա է գնել

20:25 26.10.2023

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը նոր մեքենա է գնել սեպտեմբերին իր Rolls Royce-ով վթարի ենթարկվելուց հետո: Այս մասին հայտնում է The Sun-ը։ Ֆուտբոլիստը 250 հազար ֆունտ (288 հազար եվրո) արժողությամբ Mercedes Sprinter է գնել: Սեպտեմբերյան վթարից հետո նա նախընտրում է օգտվել անձնական վարորդի ծառայություններից։ Transfermarkt-ում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում […]

̰
Շվեյցարիայի դատախազությունը դադարեցրել է ՖԻՖԱ-ի նախագահի առնչությամբ դատավարությունը

20:05 26.10.2023

Շվեյցարիայի դատախազությունը դադարեցրել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի առնչությամբ դատավարությունը։ Նա կասկածվում էր պաշտոնական դիրքի չարաշահման, ծառայողական գաղտնիքների մասին օրենքների խախտման ու քրեական հետապնդմանը խոչընդոտելու մեջ։ Հետաքննությունն ընթանում էր 2020 թվականի ամառվանից, գործը փակվել է։ «Սա լիակատար և հստակ հաղթանակ է ինձ, նոր ՖԻՖԱ-ի և արդարադատության համար: Հիմա պարզ է, որ իմ դեմ մեղադրանքներն աղքատ, […]

̰
Իտալիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 10 ամսով

17:04 26.10.2023

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան անգլիական «Նյուքասլի» իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալիին 10 ամսով որակազրկել է խաղադրույքներ կատարելու համար, հաղորդում է Football Italia-ն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը «Միլանում» խաղալու տարիներին խաղադրույքներ է կատարել իր թիմի մասնակցությամբ խաղերի վրա։ Տոնալին խոստովանել է, որ ունի 3 միլիոն եվրոյի պարտք։ Որակազրկման պատճառով իտալացին բաց կթողնի […]

̰
Հայաստանի հավաքականը նորից նահանջել է

16:44 26.10.2023

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 4 աստիճան և զբաղեցնում է 95-րդ տեղը։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը նախորդ 2 խաղում պարտություն էր կրել։ Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Խորվաթիան 10-րդն է, Ուելսը՝ 28-րդը, Թուրքիան՝ 38-րդը, իսկ Լատվիան՝ 132-րդը։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են Ֆրանսիան ու […]

̰
BACK_TO_TOP