22:40 22.10.2023
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը «Ցրվենա Զվեզդա» թիմի կազմում դարձել են կանանց Սերբիայի առաջին լիգայի ոսկե մեդալակիրներ, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։ «Ցրվենա Զվեզդայի» կազմում հանդես են գալիս նաեւ կանանց միջազգային գրոսմայստեր Յովանա Ռապորտը և կանանց միջազգային վարպետներ Ադելա Վելիկիչը և Յովանա Սրդանովիչը: «Ցրվենա Զվեզդան» նաև բրոնզե մեդալ էր նվաճել հոկտեմբերի […]
22:00 22.10.2023
Հայաստանին է վստահված այս տարի Սամբոյի Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու կարևոր պատասխանատվությունը։ Մինչ Երևանում եռում են Հայաստանի սպորտային պատմության համար այս նշանակալի իրադարձության նախապատրաստական աշխատանքները, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայաստանցիներին նույնպես տեղեկացված է պահում սամբոյի և գալիք առաջնության վերաբերյալ։ «Այս անգամ կանգառը Վանաձորում էր։ Հանդիպեցինք մարզաձևի սիրահարներին, անցորդներին ցույց տվեցինք սամբոյի գեղեցկությունը, կազմակերպեցինք վիկտորինաներ և ցանկացողներին սամբոյի […]
19:47 22.10.2023
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկություն է հայտնել շարունակել ելույթները «Ալ-Նասրում»։ «Երկրպագուներն ինձ ուրախացնում են, և ես պատասխանում եմ։ Ես կշարունակեմ խաղալ այս և հաջորդ մրցաշրջանում, հետո կմտածեմ՝ կարո՞ղ եմ շարունակել, թե՞ ոչ։ Քրտնաջան աշխատանքն այն է, ինչն ինձ հասցրեց բարձունքի: Առանց իմ թիմի այդ ամենը չէր լինի: Բարդ խաղ էր հատկապես միջազգային ընդմիջումներից հետո: Ես […]
17:38 22.10.2023
«Ալ Իթիֆակի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը հետաքրքրված է «Էվերտոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինին ձեռք բերելու հարցում: Այս մասին հայտնում է The Sun-ը։ Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը կարող է բաժանվել Կալվերտ-Լյուինից այն պատճառով, որ ակումբը ներկայումս ֆինանսական դժվարություններ ունի։ Անգլիացի հարձակվողը 2016 թվականից հանդես է գալիս «Էվերտոնի» կազմում։
15:26 22.10.2023
Իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն, ով հանդես է գալիս Լևերկուզենի «Բայերում», հնարավորություն ունի կարիերան շարունակել հայրենիքում։ Todofichajes-ի տեղեկություններով՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ Գրիմալդոն այս ամառ միացավ Լևերկուզենի «Բայերին»՝ «Բենֆիկայից» հեռանալով որպես ազատ գործակալ: Նա երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։
13:56 22.10.2023
Լոնդոնի «Չելսիի» և «Բրայթոնի» նախկին մարզիչ Գրեհեմ Փոթերը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի: The Sun-ի տեղեկություններով՝ «Նապոլին» ցանկանում է մոտ ժամանակներս բանակցություններ սկսել անգլիացու հետ, ով կարող է իտալական թիմում փոխարինել ներկայիս մարզիչ Ռուդի Գարսիային։ Միաժամանակ, աղբյուրը նշում է, որ որ Գրեհեմի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
12:59 22.10.2023
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Տորինոյի» հետ հանդիպման մասին (3-0). «Տղաները հիանալի էին: Նրանք լավ խաղացին առանց գնդակի, և մենք հաղթեցինք կարևոր խաղում։ «Տորինոյի» հետ խաղալը հեշտ չէ: Մենք մնացինք խաղի մեջ։ Մեր ֆուտբոլիստները լավ աշխատանք կատարեցին։ Խաղադաշտ դուրս եկած տղաները գլուխ հանեցին առաջադրանքից, ինչպես և նրանք, ովքեր […]
10:59 22.10.2023
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալվեց «Տորինո»-ին: Միլանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել «Տորինո»-ի նկատմամբ խոշոր` 0:3 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Տուրամը, Մարտինես և Չախանօղլուն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է և ունի 22 […]
10:25 22.10.2023
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում «Կրասնոդար»-ը հյուրընկալվել էր «Բալտիկա»-ին: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և 60-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ: Այս տուրից հետո էլ «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի առաջատարն […]
23:04 21.10.2023
Ultimate Fighting Championship (UFC) մարտիկ Խամզաթ Չիմաևը Full Send Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին 2021 թվականին՝ բժշկի սխալ ախտորոշման պատճառով: «Մի օր բժիշկը մոտեցավ ինձ և ասաց`քաղցկեղ ունես: Այդ իսկ պատճառով ես հայտարարեցի սպորտից հեռանալու մասին։ Ես չգիտեի՝ ինչ ասել ընտանիքիս։ Հետո նորից հետազոտություն արեցինք, բժիշկն ասաց, որ […]
21:36 21.10.2023
Լիգա 1-ի 9-րդ տուրում ՊՍԺ-ն ընդունել էր «Ստրասբուրգին» և 3 անպատասխան գնդակ ուղարկել նրա դարպասը։ 10-րդ րոպեին մրցավարի նշանակած 11-մետրանոցն անվրեպ է իրացրել փարիզցիների ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն, իսկ 31-րդ րոպեին նրա փոխանցումից հետո Սոլերը կրկնապատկել է հաշիվը։ 77-րդ րոպեին արդեն Սոլերի փոխանցումից հետո Ռուիսը հաշիվը դարձրել է խոշոր։ Այս խաղից հետո ՊՍԺ-ն 18 միավորով 1-ին […]
19:24 21.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Թուրինի «Օլիմպիկո դի Տորինո» մարզադաշտում տեղի կունենա Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրի «Տորինո»-«Ինտեր» հանդիպումը։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին, իսկ միլանյան թիմը խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով՝ «Ինտեր»․ Զոմմեր, Դարմիան, Պավար, դե Վրեյ, Աչերբի, Դիմարկո, Բարելլա, Չալհանօղլու, Մխիթարյան, Թյուրամ, Մարտինես:
18:40 21.10.2023
«Ինտերը» հաջորդ ամառ կարող է փոխել գլխավոր մարզչին: TodoFichajes-ի տեղեկություններով՝ միլանյան ակումբն արդեն տարբերակներ է դիտարկում Սիմոնե Ինձագիին փոխարինելու համար։ Ակումբի առաջնահերթ տարբերակը Դիեգո Սիմեոնեին հրավիրելն է: Արգենտինացին ավելի վաղ ցանկություն էր հայտնել երբևէ աշխատել Ա Սերիայում: Աղբյուրի համաձայն՝ «Ինտերի» երկրորդ թեկնածուն Ժոզե Մոուրինյուն է: Պորտուգալացին արդեն աշխատել է միլանյան ակումբում. 2010 թվականին նա կարողացավ […]
17:40 21.10.2023
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում «Շիրակ»-ը մրցեց ԲԿՄԱ-ի հետ: «Շիրակ»-ին հաջողվեց առավելության հասնել 3:1 հաշվով: Գյումրեցիների կազմում աչքի ընկան Լյովա Մրյանը (դուբլ) և Դոնալդ Կոդիան: «Բանակայիններից» հեղինակության գնդակը խփեց Նորայր Նիկողոսյանը: Քիչ ավելի ուշ կկայանա տուրի վերջին հանդիպումը` «Ուրարտու»-ն կընդունի «Նոա»-ին:
17:21 21.10.2023
ՈՒԵՖԱ 2023/24 Եվրոպայի կանանց մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարին նախապատրաստվող կանանց Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 21-30-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Տեր-Գևորգյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին։ Դարպասապահներ Շողիկ Սարդարյան – «Ուրարտու» Ալեսիա Հաջաթյան – «Շիրակ» Սոֆի Հարությունյան – «Լեռնային […]
16:35 21.10.2023
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ծրագրում է հեռանալ ակումբից 2024 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Նշվում է, որ ՊՍԺ-ում Մբապեի համար ամեն ինչ չստացվեց այնպես, ինչպես նա կարծում էր 2022 թվականի մայիսին պայմանագիրը երկարաձգելիս։ Մբապեի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալը»։
15:25 21.10.2023
Transfermarkt-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահների տասնյակը՝ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների փոփոխության հիման վրա, փոխանցում է armsport.am-ը: Աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահների տասնյակը. 1. Դիոգո Կոստա (Պորտու, 45 մլն եվրո) 2. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ, 45 մլն եվրո) 3. Մայք Մենյան (Միլան, 45 մլն եվրո) 4. Տիբո Կուրտուա (Ռեալ Մադրիդ, 45 մլն եվրո) 5. Էդերսոն Մորաես (Մանչեսթեր Սիթի, 40 […]
12:42 21.10.2023
Հոկտեմբերի 21-ին իր ծննդյան օրն է նշում Օլիմպիական չեմպիոն, մրցանակակիր, Աշխարհի քառակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի լեգենդար մարզիկ Արթուր Ալեքսանյանը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհավորում է Ալեքսանյանին՝ մաղթելով առողջություն և նոր հաղթանակներ, ինպես նաև շնորհակալություն հայտնում ազգին պարգևած հպարտության պահերի համար
20:24 20.10.2023
«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հաստատել է իր հետաքրքրությունը ուրուգվայցի 36-ամյա հարձակվող Լուիս Սուարեսի նկատմամբ. «Եթե խոսենք հաջորդ մրցաշրջանի մոտեցումների մասին, թե ինչ է մեզ անհրաժեշտ, ապա, մենք դիտարկում ենք Լուիսի հետ տարբերակը և առանց նրա տարբերակը: Եվ երբ գա «Ինտեր Մայամիի» վերաբերյալ Սուարեսի հետ կապված իրավիճակը պարզելու ժամանակը, մենք պատրաստ կլինենք շարժվել համապատասխան […]
20:12 20.10.2023
Եվրոպայի Վոլեյբոլի Կոնֆեդերացիայի կողմից փոփոխվել է 2025 թվականին Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ17 տարեկան տղաների առաջնության մասնակից թիմերի մարզիկների տարիքային խումբը։ 2025 թվականի հուլիսի 14-ից-26-ը Երևանում կմրցեն Մ16 տարիքային խմբի թիմերը՝ ծնված 2010-2011 թվականներին։ Եվրոպայի Մ16 տարեկանների առաջնությանը մասնակցելու են 16 թիմեր՝ այդ թվում Հայաստանի Մ16 հավաքականը, իսկ առաջնությունում կկայանան 60 հանդիպումներ:
19:26 20.10.2023
ՊՍԺ-ն հույս ունի համոզել Կիլիան Մբապեին նոր պայմանագիր կնքել ակումբի հետ: 24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարվա կեսերին, ինչը նրան թույլ է տալիս մրցաշրջանի վերջում հեռանալ ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով: Ակումբի ղեկավարությունը փորձում է խուսափել նման սցենարից և վերջնական առաջարկ է պատրաստել Մբապեի համար։ Ինչպես հայտնում է Diario Sport-ը, ֆրանսիացուն կառաջարկվի պայմանագիր, […]
19:16 20.10.2023
Չեխիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Իրժի Յարոշիկը Sport24-ի հետ զրույցում նշել է ՌՊԼ-ի լավագույն խաղացողին։ ««Կրասնոդարն»» արժանիորեն զբաղեցնում է առաջին տեղը։ Չեմ ասի, որ նրանք ունեն Մեսսի, բայց նրանք ունեն այնպիսի հետաքրքիր խաղացող, ինչպիսին Էդուարդ Սպերցյանն է։ Նա Ռուսաստանի առաջնության առաջատար խաղացողներից է։ Պատահական չէ, որ նրա նկատմամբ հետաքրքրություն կա Եվրոպայից։ Դա նրա համար լրացուցիչ խթան […]
18:51 20.10.2023
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է տեղեկությունը, որ «Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլին և «Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին տառապում են մոլախաղերից կախվածությամբ։ «Նրանք բուժման կարիք ունեն: Գիտական տեսանկյունից մոլախաղերից կախվածությունը հիվանդություն է։ Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ դա առանձին մարդկանց մեղքն է, և ոչ թե ամբողջ իտալական ֆուտբոլի, դա չափազանցություն կլինի: Արդարությունն իր […]
18:16 20.10.2023
Իսպանացի մարզիչ Ռաուլ Ռիանչոն անդրադարձել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին, որը հայտարարել էր, որ բասկյան թիմի հետ ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգան: ««Ռեալ Սոսյեդադը» հիանալի ակումբ է, բայց ունի իր սահմանները: Պատմությունն ասում է, որ նրանք կարող են հաղթել Լա Լիգայում: Եվրոպական մրցավեճերում երբեք մեծ հաջողություններ չեն գրանցել: Զախարյանի համար երազելը վնասակար չէ, բայց […]
17:56 20.10.2023
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», հաղորդում է Goal-ը՝ հղում կատարելով Mundo Deportivo-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբի գրասենյակներում ակտիվորեն քննարկում է պորտուգալացի մասնագետին վերադարձնելու տարբերակը։ «Ռեալի» ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտին ամենայն հավանականությամբ այս մրցաշրջանից հետո կհեռանա Մադրիդից ու կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը։ Մոուրինյոյի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է հաջորդ տարի։ Նա […]
17:42 20.10.2023
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ ակումբին վարկաբեկում են։ Նա վստահ է, որ իր կառավարող թիմը լավ աշխատանք է կատարում, մինչդեռ ակումբում խնդիրներ եղել են ավելի վաղ։ «Մեզ վատ ժառանգություն է բաժին հասել։ Դրա համար էլ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք։ Մեզ գրոհում են նրա համար, որ մենք կանք։ Վարկաբեկողներին դուր չի գալիս, որ մենք […]
17:24 20.10.2023
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Առաջատարը շարունակում է մնալ սերբ Նովակ Ջոկովիչը, որին հաջորդում է իսպանացի Կարլոս Ալկարասը: Կարեն Խաչանովը նահանջել է մեկ տեղով և այժմ զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։
16:43 20.10.2023
UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևը կոչով դիմել է մրցակցին՝ ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկուն: «Համբերատար եղիր: Ես քեզ ցույց կտամ իմ ուժը և մնացած ամեն ինչ շաբաթ երեկոյան: Դու նույնիսկ կարիք չես ունենա վերականգնվել կշռումից հետո»,- ասել է Մախաչևը UFC 294-ի գլխավոր ասուլիսում: Մախաչևի և Ալեքսանդր Վոլկանովսկու միջև 5 ռաունդանոց մենամարտը կայանալու է […]
16:23 20.10.2023
Կատալոնական «Բարսելոնան» առաջիկա «Էլ Կլասիկոյում» հատուկ մարզաշապիկով հանդես կգա։ Կատալոնացիները Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրի հանդիպմանը կներկայանան հանրահայտ Rolling Stones երաժշտական խմբի տարբերանշանով մարզաշապիկներով։ Rolling Stones-ի տարբերանշանով մարզաշապիկը կխորհրդանշի խմբի Hackneys Diamonds ալբոմի թողարկումը, որը նախատեսված է հոկտեմբերի 20-ին: Սա խմբի առաջին ալբոմն է վերջին 18 տարվա ընթացքում։