15:55 20.10.2023
Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի որդին՝ Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է «Ալ Նասրի» ակադեմիայում, հաղորդում է Ar-Riyadiyah-ը։ 13-ամյա Ռոնալդու կրտսերը ընդգրկվել է «Ալ Նասրի» Մ-13 և Մ-15 տարեկանների թիմերի հայտացուցակներում։ Ռոնալդու կրտսերը ևս կխաղա 7 համարի մարզաշապիկով։ Առաջիկա ուրբաթ Ռոնալդուի որդին կարող է նորամուտը նշել ակումբի պատանեկան թիմերից Մ-13-ի կազմում։
14:43 20.10.2023
Սեպտեմբերի 11-ին կայացած Հայաստան-Խորվաթիա հանդիպումից 2 ամիս առաջ ՀՖՖ-ն սկսեց այդ հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, որն ուղեկցվեց անակնկալ դրսեւորումներով: Նախ տոմսերը վաճառվեցին ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, իսկ հետո դրանց մի մասը հայտնվեց սև շուկայում և վերավաճառվեց շատ ավելի թանկ գներով: Տեխնիկական խնդիրներ առաջացան նաև բուն վաճառքի հետ կապված. մեծ թվով իրական երկրպագուներ մնացին առանց […]
23:59 19.10.2023
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, ամերիկահայ Թադե Մարտիրոսյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում մեկնաբանել է իր նշանակումը նոր պաշտոնին։ «Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է գլխավորել Հայաստանի կանանց հավաքականը, աշխատանքիս բարձր գնահատականը: Տարիներ անց կանանց հավաքականը վերադառնում է, իսկ դա նշանակում է, որ մեզ բավականին բարդ և երկարատև աշխատանք է սպասվում: Սա […]
23:29 19.10.2023
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթը հաջորդ մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 28-ին, հաղորդում է Boxrec.com-ը։ Գերմանիայի Բիելիեֆելդ քաղաքում 35-ամյա բռնցքամարտիկն ուժերը կչափի ֆրանսիացի Ժան-Ժակ Օլիվիերի հետ։ Կվիճարկվի IBF վարկածով Եվրոպայի չեմպիոնական գոտին կիսածանր քաշային կարգում, ինչպես նաև Լեոն Հարթին պատկանող WBC միջմայրցամաքային գոտին։ Լեոն Հարթը բնակվում է Գերմանիայում, բայց ներկայացնում է Հայաստանը: Պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել է 27 […]
22:49 19.10.2023
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը լուրջ մեղադրանքներ է հնչեցրել Կարիմ Բենզեմայի հասցեին: «Բենզեման տխրահռչակ կապեր ունի «Մուսուլման եղբայրներ» ահաբեկչական կազմակերպության հետ»,- նախարարի խոսքերն է մեջբերում Marca-ն։ «Եթե դա ճիշտ է, ապա Բենզեմայից պետք է խլել «Ոսկե գնդակը» և զրկել Ֆրանսիայի քաղաքացիությունից»,- Ժերալդ Դարմանինի հայտարարությանն արձագանքել է նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն: Օրեր […]
22:18 19.10.2023
«Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Ֆաջոլին 7 ամսով որակազրկվել է անօրինական հարթակներում խաղադրույքներ կատարելու համար, հաղորդում է Sky Sport-ը։ Թուրինի դատախազությունը 22-ամյա ֆուտբոլիստին մինչև 2024թ․ մայիս զրկել է ֆուտբոլային գործունեություն ծավալելու հնարավորությունից։ Ֆաջոլիին սպառնում էր ավելի խիստ պատիժ, սակայն նրան օգնել է այն, որ համաձայնել է համագործակցել հետաքննության հետ։ Իտալացին նաև կանցնի խաղամոլության դեմ բուժման կուրս։ Ավելի […]
20:59 19.10.2023
Մայամիում կբացվի «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին նվիրված ինտերակտիվ թանգարան, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Թանգարանի բացումը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 25-ին: Արգենտինացու երկրպագուները հնարավորություն կունենան տեսնելու նրա ֆուտբոլային կարիերայի զարգացումը՝ սկսած Լեոյի մանկությունից մինչև այս օրերը: Ֆուտբոլիստի երկրպագուները հնարավորություն կունենան փորձելու նրա մարզումային ծրագիրը՝ ցուցադրելով իրենց արդյունքներն իրական ժամանակում, ինչպես նաև արհեստական բանականության օգնությամբ […]
20:41 19.10.2023
Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է դադարեցնել ազգային առաջնությունը, հայտարարել է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Որոշումը պայմանավորված է Պաղեստինի ու Իսրայելի միջև հակամարտության սրմամբ: Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային առաջնության դադարեցմամբ կհարգի Գազայում ողբերգական իրադարձություններից զոհված բազմաթիվ մարդկանց հիշատակը:
20:26 19.10.2023
Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը հայտարարել է, որ 3 իրադարձության պատճառով այս տարի իսպանական ֆուտբոլի հեղինակությունը լրջորեն վնասվել է։ «Իսպանական ֆուտբոլի հեղինակությունը լրջորեն տուժեց 2023 թվականին: Վինիսիուսի հետ ռասիզմի դեպքը, «Նեգրեյրայի գործը» և իրավիճակն Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ»,- Խավյեր Տեբասի խոսքերը մեջբերում է Madrid Universal-ը։ Տեբասն ավելի վաղ ասել էր, որ զարմացած չէ […]
20:10 19.10.2023
Խառը մենամարտերի (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման 8-րդ համար Արման Ծառուկյանը ԱՄՆ-ի Օսթին քաղաքում անցկացվելիք UFC Fight Night մրցաշարում կմենամարտի դասակարգման 4-րդ համար, Իրանում ծնված ասորի Բենեիլ Դարիուշի (ԱՄՆ) հետ։ Մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին։ Նախորդ մենամարտում Արման Ծառուկյանը ԱՄՆ-ի այս տարվա հունիսին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած UFC Vegas 75 մրցաշարում պարտության […]
19:55 19.10.2023
Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով անավարտ մնացած Բելգիա-Շվեդիա հանդիպման 1:1 հաշիվը համարվել է վերջնական, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Ահաբեկչության զոհ էր դարձել Շվեդիայի հավաքականի երկու երկրպագու։ Բելգիայի և Շվեդիայի ֆուտբոլային ասոցիացիաները հավանություն են տվել ՈւԵՖԱ-ի առաջարկին՝ հաշիվը համարել վերջնական։ Հանդիպման արդյունքը չէր կարող ազդեցություն ունել F խմբի մրցաշարային դրության վրա։ Բելգիայի հավաքականը ժամանակից շուտ […]
19:22 19.10.2023
«Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հարցազրույց է տվել իսպանական ակումբի մամուլի ծառայությանը։ «Առաջինը ցանկանում եմ տեղ գրավել թիմում և կանոնավոր կերպով խաղալ, հաղթել Չեմպիոնների լիգան ու Լա լիգան: Չգիտեմ, թե ինչ մասնագիտություն կընտրեի, եթե չլիներ ֆուտբոլը, ամբողջ կյանքում չեմ մտածել այդ մասին, միգուցե տաքսու վարորդ լինեի»,- ասել է Զախարյանը։ Հիշեցնենք, որ 20-ամյա […]
18:52 19.10.2023
Բրազիլիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի հարձակվող Նեյմարի վնասվածքը լուրջ է։ Նա ստացել է առաջնային խաչաձև կապանի և ձախ ծնկի մենիսկի վնասվածք, հայտնում է Diario Sport-ը: 31-ամյա ֆուտբոլիստն այլևս խաղադաշտ դուրս չի գա այս մրցաշրջանում։ Վերականգնման ստույգ ժամկետներ չեն նշվում։ «Շատ տխուր պահ է, վատագույնն իմ կյանքում: Գիտեմ, որ ուժեղ եմ… Բայց այս […]
18:33 19.10.2023
Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերը» սոցցանցերում հրապարակել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարներն ու կատարել գրառում, որը կարող է ակնարկ լինել նոր պայմանագիր կնքելու մասին։ «Ուշադրություն, գնացքը մոտենում է»,- կից գրել է «Ինտերի» մամուլի ծառայությունը։ Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ «Ինտերը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Հենրիխ Մխիթարյանի հետ: 34-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի […]
18:18 19.10.2023
Բարսելոնայի հետաքննիչ դատարանի ղեկավարը կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային մեղադրանք է առաջադրել Լա լիգայի մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրայի՝ կաշառք ստանալու գործով, հաղորդում է Marca-ն։ Ավելի վաղ այդ գործով մեղադրյալների թվում էին հայտնվել «Բարսելոնայի» նախկին նախագահներ Խոսեպ-Մարիա Բարտոմեուն ու Սանդրո Ռոսելը, ինչպես նաև Նեգրեյրայի որդին։ Հիշեցնենք, որ Իսպանիայի դատախազությունը հաստատված էր համարել […]
17:56 19.10.2023
Ֆաբիանո Կարուանան հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը և 7 միավորով դարձել շախմատի 2023 թվականի ԱՄՆ-ի չեմպիոն: 31-ամյա գրոսմայստերը 9-րդ տուրում հաղթել է Հանս Նիմանին, իսկ նախավերջին տուրում առավելության հասել գլխավոր հավակնորդներից Աբիմանյու Միշրայի նկատմամբ: Լևոն Արոնյանը միակ հաղթանակը տարել է 9-րդ տուրում՝ օգտվելով Սեմ Շենքլանդի մեկնարկային սխալից: Արոնյանը հինգ միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ Սամուել […]
17:24 19.10.2023
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրից հետո 8 հավաքական ժամկետից շուտ նվաճել է եզրափակիչ փուլի ուղեգիր։ Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում տանտերերից բացի, իրենց մասնակցությունն ապահովել են Ֆրանսիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Շոտլանդիայի, Ավստրիայի և Թուրքիայի հավաքականները։ D խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը 6 խաղից հետո 7 միավորով չորրորդ տեղում է։ Խմբի առաջատար թուրքերն ունեն 16 միավոր, […]
17:11 19.10.2023
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել Ուրուգվայի դեմ աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումը։ Առաջին խաղակեսի վերջնամասում 31-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել։ Նրան խաղադաշտից դուրս են բելել էլեկտրոմոբիլով։ Globo-ի համաձայն՝ հանդիպումից հետո Նեյմարը ստադիոնից հեռացել է հենակների օգնությամբ։ Նշենք, որ այդ խաղում բրազիլացիները պարտվել են 0-2 հաշվով։
16:55 19.10.2023
Ֆուտբոլի 2026թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարում կայացել են չորրորդ տուրի հանդիպումները։ Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը 2-0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել Պերուի թիմի նկատմամբ։ Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Արգենտինան տարավ չորրորդ հաղթանակը և 12 միավորով առաջին տեղում է։ Ուրուգվայը, Բրազիլիան ու Վենեսուելան 7-ական միավորով […]
15:50 19.10.2023
ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 19-ի նիստում ընդունված որոշման համաձայն, լրացում և փոփոխություններ կկատարվեն կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշման մեջ, որով կարգավորվում է ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները և նրանց մարզիչներին տրամադրվող ամենամսյա անվանական թոշակի հատկացումը: Նոր լրացման համաձայն՝ ծրագրի շահառուներ կհանդիսանան նաև սամբո մարզաձևում բարձր արդյունքներ գրանցած հայ մարզիկները: Որոշումն […]
11:13 19.10.2023
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարծում է, որ Հայաստանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունն աննախադեպ է լինելու մարզաձևի պատմության ընթացքում: «Այն, որ Հայաստանում միջազգային առաջնություններ անցկացնելը կենսական անհրաժեշտություն է, աներկբա է: Դրանով մենք հանրահռչակում ենք մեր երկիրը, ցույց ենք տալիս, որ մենք կարող ենք անցկացնել ամենաբարձր կարգի մրցումներ: Բացի այդ, մեր […]
08:58 19.10.2023
Իտալիայի սպորտի նախարար Անդրեա Աբոդին մեկնաբանել է իրավիճակը կապված այն փաստի հետ, որ մի քանի իտալացի ֆուտբոլիստներ մեղադրվել են անօրինական սպորտային խաղադրույքներ կատարելու մեջ. «Այն, ինչ արեցին այս խաղացողները, պետական դավաճանություն էր: Նրանք դավաճանել են մյուս երիտասարդների զգացմունքները, կիրքն ու վստահությունը։ Կարևոր է, որ ֆուտբոլային հաստատությունները արձագանքեն դրան և նախաձեռնեն նախագծեր խաղացողների կողմից անօրինական խաղադրույքների […]
08:29 19.10.2023
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ազգային ընտրանու ավագի թևկապից զրկել է «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերին։ 2024 թվականի Եվրոպայի առաջնությանն այն բաժին կհասնի «Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Աղբյուրի համաձայն՝ Նոյերն այլևս երաշխիք չունի Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահը լինելու, և «Բավարիայի» գլխավոր թիմ վերադառնալուց հետո նա պետք է պայքարի Գերմանիայի հավաքական […]
21:51 18.10.2023
«Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը խոսել է այն մասին, որ իրեն համեմատում են «Բարսելոնայի» նախկին խաղացող Սերխիո Բուսկետսի հետ, որը խաղում է նույն դիրքում. «Ես կցանկանայի ավելի լավը լինել, քան նա: Բայց խոսքը բոլոր ժամանակների լավագույն հենակետային կիսապաշտպանի մասին է։ Եթե կարողանաք գոնե մոտենալ նրա մակարդակին` դա արդեն լավ է»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում […]
20:53 18.10.2023
Անգլիական «Նյուքասլի» և Իտալիայի հավաքականի իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալին խոստովանել է, որ խաղադրույք է կատարել «Միլանի» խաղերի վրա։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Աղբյուրի համաձայն՝ իտալացին իրականում խաղադրույք է կատարել «Միլանի» խաղերի արդյունքների վրա, երբ հանդես է եկել թիմում: Տոնալին խաղադրույք է կատարել միայն «ռոսոներիների» հաղթանակների վրա և այն խաղերում, որոնցում նա […]
19:49 18.10.2023
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ասել է՝ արդյո՞ք պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով հեռանալ ամերիկյան ակումբից այն պատճառով, որ իր ակումբը MLS-ի փլեյ-օֆֆ դուրս չի եկել։ «Ոչ, ես չեմ պատրաստվում վարձավճարով հեռանալ։ Կմարզվեմ, առաջիկա հանդիպումը կանցկացնեմ «Շառլոտի» հետ և կփորձեմ լավագույն մարզավիճակով մոտենալ նոյեմբերին կայանալիք ազգային հավաքականի խաղերին։ Սրանից հետո […]
10:20 18.10.2023
Դեկուն հորդորել է չակնկալել, որ «Բարսելոնան» ակտիվ կլինի տրանսֆերային շուկայում։ «Մենք գիտենք, որ որոշակի պարտավորություններ ունենք, որոնք պարտադրում է Լա Լիգան, և ոչ միայն մենք, ուստի, դժգոհելու կարիք չկա։ Մենք պետք է աշխատենք կատարելագործվելու, հնարավորինս ուժեղ դառնալու համար։ Կարծում եմ, որ ի վերջո, մեզ համար դժվար կլինի համալրումներ ունենալ։ Մենք միշտ հնարավորություններ ենք փնտրելու, բայց, […]
09:21 18.10.2023
Անխել Դի Մարիան հայտարարել է, որ ամռանը կավարտի կարիերան Արգենտինայի հավաքականում։ «Ամերիկայի գավաթը և դրանից հետո վերջ։ Դա կլինի վերջին մրցաշարը, որին կմասնակցեմ ազգային հավաքականում։ «Բենֆիկան» ինձ հնարավորություն տվեց շարունակել հանդես գալ ազգային հավաքականում։ Ես անում եմ ամեն ինչ, որպեսզի այստեղ լինեմ»,- ասել է 35-ամյա եզրային հարձակվողը։ Դի Մարիան Արգենտինայի հավաքականում հանդես է գալիս 2008 […]
23:05 17.10.2023
«Բիրմինգեմի» նորանշանակ մարզիչ Ուեյն Ռունին հրաժարվել է Սաուդյան Արաբիայի առաջնությունը ներկայացնող ակումբ գլխավորելու առաջարկից, հայտնում է L’Equipe-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջարկը 37-ամյա անգլիացին ստացել է մինչ «Բիրմինգեմը» գլխավորելը։ Անգլիական ակումբը Ռունիի նշանակման մասին հայտարարել էր հոկտեմբերի 11-ին։ Ռունիի նախորդ ակումբը եղել է ամերիկյան «Դի Սի Յունայթեդը», որտեղ նա աշխատել է 2022 թվականի հուլիսից և պաշտոնը լքել […]
22:35 17.10.2023
Հայաստանի ազգային հավաքականը այսօր արտագնա ընկերական խաղում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-1 հաշվով։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն իր կարծիքն է հայտնել հանդիպման վերաբերյալ։ «Լավ ստուգողական հանդիպում անցկացրեցինք լավ թիմի դեմ։ Լավ մրցակից էր ընկերական խաղի համար։ Այս խաղում փորձարկեցինք երիտասարդ ֆուտբոլիստների։ Ցավոք՝ չենք կարող մեծ ռոտացիա կատարել թիմի […]