TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+32.09 oC

ՍՊՈՐՏ

Ռոմանոն հայտնել է՝ ով է ստանալու «Ոսկե գնդակը»

20:06 25.10.2023

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նախորդ մրցաշրջանի արդյունքներով կնվաճի «Ոսկե գնդակը»: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի համաձայն՝ Մեսսին կարիերայի ընթացքում 8-րդ անգամ կնվաճի ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական ​​մրցանակը։ Ռոմանոն նշել է, որ դա ստուգված տեղեկություն է։ Անցած մրցաշրջանում 36-ամյա Մեսսին ՊՍԺ-ի կազմում դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, ինչպես նաև Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց աշխարհի […]

̰
Միշել Տեր-Զաքարյանն ու Մամադու Սակոն կռվել են հանդերձարանում

19:18 25.10.2023

Ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանն ու պաշտպան Մամադու Սակոն կռվել են հոկտեմբերի 24-ի երեկոյան տեղի ունեցած մարզմանը, հաղորդում է L’Equipe պարբերականը: Պաշտպանին դուր չի եկել, որ մարզման ժամանակ իր հետ պայքարում կանոնների խախտումը գլխավոր մարզիչը չի նկատել: Փոխարենը Տեր-Զաքարյանը նախատել է Սակոյին: Դրան ի պատասխան՝ Մամադուն ընդգծել է իր հանգիստ պահվածքը՝ չնայած այն հանգամանքին, […]

̰
ՀՀ կանանց Մ19 հավաքականը պարտվել է ուկրաինուհիներին

17:31 25.10.2023

Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը խոշոր պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի Մ19 առաջնության ընտրական մրցաշարի B լիգայի չորրորդ խմբում։ Առաջին տուրում, Աբովյանում, մեր հավաքականը մրցել է Ուկրաինայի Մ19 հավաքականի հետ ու պարտվել 0-6 հաշվով։ Խմբի մյուս խաղում Հյուսիսային Մակեդոնիան Արմավիրում մրցել է Լյուքսեմբուրգի հետ ու հաղթել 4-0 հաշվով։ Հոկտեմբերի 27-ին Հայաստանի թիմը կմրցի Հյուսիսային […]

̰
2 հայ ըմբիշներ այսօր կպայքարեն մեդալների համար․ Մ23 ԱԱ

16:43 25.10.2023

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում այսօր կավարտվի ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը: հայ ըմբիշներից երկուսը կպայքարեն մեդալների համար։ Մանվել Խնձրցյանը (57 կգ) ոսկե մեդալի համար կգոտեմարտի չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Նաչին Մոնգուշի հետ: Իսկ Սերգեյ Սարգսյանը (97 կգ) բրոնզե մեդալի համար կգոտեմարտի թուրք Օկտայ Չիֆթչիի հետ։ Նշենք, որ մեդալի համար պայքարելու հնարավորություն […]

̰
Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխությունից հետո MLS-ում հաճախելիության ռեկորդ է գրանցվել

16:30 25.10.2023

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ամերիկյան «Ինտեր Մայամի» տեղափոխությունից հետո MLS-ում երկրպագուների հաճախելիության ռեկորդ է գրանցվել, հայտնում է լիգայի պաշտոնական կայքը։ Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագի նորամուտից հետո կանոնավոր առաջնությունում միջինը մեկ խաղում 22111 երկրպագու է այցելում ստադիոն։ 2022 թվականին խաղերի այցելությունների միջինացված ցուցանիշը կազմում էր 21033, ինչը 2014 թվականից հետո վատագույն ցուցանիշը էր՝ չահաշված կորոնավիրուսի […]

̰
Պաուերլիֆտինգի Հայաստանի հավաքականը՝ միջազգային մրցաշարի հաղթող

16:03 25.10.2023

Գավառում անցկացվել է ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ) IRON EURASIA-7 միջազգային մրցաշար, որին մասնակցել են 147 մարզիկներ Հայաստանից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից։ Մրցաշարն առցանց եղանակով անցկացվել է նաև Էստոնիայի, Լիտվայի, Ուկրաինայի և Անգլիայի մարզիկների համար։ Պաուերլիֆտինգի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է առաջին տեղը՝ վաստակելով 979 միավոր: Երկրորդ տեղում Իրանի թիմն է՝ 421 միավորով: Լավագույն եռյակը եզրափակել է […]

̰
Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալ է նվաճել

11:24 25.10.2023

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամ Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում: 61 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մեժլումյանն ուժերը չափել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Իվան Հրամիկայի հետ և 11-0 հաշվով վստահ հաղթանակ տարել: Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր չեզոք դրոշի […]

̰
Հայ շախմատիստները կմասնակցեն ՖԻԴԵ–ի «Գրանդ Սվիս» մրցաշարին

10:00 25.10.2023

Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը Մեն կղզում կանցկացվի 2023 թվականի ՖԻԴԵ–ի «Գրանդ Սվիս» մրցաշարը: Ինչպես հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան՝ Հայաստանից տղամարդկանց մրցաշարին մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սակակյանը և Մանուել Պետրոսյանը: Կանանց մրցաշարին մասնակցում են Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը: Յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք […]

̰
Նեյմարը 66 հազար դոլար է շահել պոկերի օնլայն մրցաշարում

09:42 25.10.2023

«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հաջող է հանդես եկել պոկերի առցանց մրցաշարում, հայտնում է Poker News-ը։ Բրազիլացին գրանցվել է PokerStars մրցաշարին՝ վճարելով 5,2 հազար դոլար (4,8 հազար եվրո) մուտքավճար: Արդյունքում նա զբաղեցրել է երկրորդ տեղը և արժանացել 66 հազար դոլար 62 հազար եվրո) մրցանակի։ Առաջատարը Դոմինիկաս Միկենսոնասն էր, որը 91,6 հազար դոլար է ստացել: Մրցաշարին մասնակցել […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» Մագուայրի գոլի շնորհիվ առաջին հաղթանակը տարավ ՉԼ-ում

09:20 25.10.2023

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունել էր «Կոպենհագենին»։ Հանդիպումն ավարտվեց մանչեսթերյան թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Միակ գոլը 72-րդ րոպեին խփեց Հարի Մագուայրը։ 90+7-րդ րոպեին հյուրերի կազմում 11 մետրանոցից վրիպեց Ջորդան Լարսոնը։ Սա ՄՅՈւ-ի առաջին հաղթանակն էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Թիմը նախորդ խաղերում պարտվել էր «Բավարիային» և «Գալաթասարային»։

̰
«Ինտեր»-ը հաղթեց «Զալցբուրգ»-ին

08:09 25.10.2023

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային երրորդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Զալցբուրգ»-ին: «Ինտեր»-ին հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել հանդիպման մեկնարկից 19 րոպե անց: Աչքի ընկավ միլանյան ակումբի նորեկ Ալեքսիս Սանչեսը: «Զալցբուրգ»-ը վերականգնեց հաշվի հավասարությունը երկրորդ կեսի մեկնարկին` 57-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Գլուխը: Խաղի 63-րդ րոպեից «Զալցբուրգ»-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում […]

̰
Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Մանվել Խնձրցյանը եզրափակչում է

19:35 24.10.2023

Մանվել Խնձրցյանը (57 կգ) դուրս եկավ ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ։ Կիսաեզրափակչում նա հաղթեց Մոնղոլիայի ներկայացուցչին 13:3 հաշվով։ Եզրափակչում նրա մրցակիցը կլինի Նաչին Մոնգուշը։ Նշենք, որ 97 կգ Սերգեյ Սարգսյանը կիսաեզրափակչում կմրցի ամերիկացի ըմբիշի հետ։

̰
Հայտնի է, թե որքան գումարի դիմաց «Բավարիան» կվաճառի Դեյվիսի տրանսֆերը

18:47 24.10.2023

«Բավարիան» պատրաստ է բաց թողնել պաշտպան Ալֆոնսո Դեյվիսին Մադրիդի «Ռեալ»։ Ինչպես հաղորդում է Bild-ը, մյունխենցիներն ակնկալում են 22-ամյա կանադացու վաճառքից նվազագույնը 50 մլն եվրո վաստակել։ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ֆուտբոլիստին ձեռք բերել 40 միլիոն եվրոյի դիմաց: Դեյվիսի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

̰
Արարատ-Արմենիան խոշոր հաշվով հաղթեց Վեստին

18:19 24.10.2023

ՀՊԼ 12-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Վեստ Արմենիային»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակ՝ 4:0 հաշվով։ Հանդիպման հաշիվը խաղի արդեն երկրորդ րոպեին բացեց թիմի գվինեացի հարձակվող Մոհամեդ Յատարան։ 13-րդ րոպեին Տետոն Եննեն կրկնապատկեց հաշիվը։ 13 րոպե անց Յատարան դարձավ դուբլի հեղինակ։ 87-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Միշել Այվազյանը։ Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» […]

̰
Խվիչա Կվարացխելիան ամուսնացել է

17:55 24.10.2023

«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան ամուսնացել է իր սիրելիի՝ Նիցա Թավաձեի հետ։ Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Մցխեթայի Պայծառակերպություն եկեղեցում։ Ներկա են եղել միայն ընտանիքի անդամներն ու զույգի մտերիմները։ Ֆուտբոլիստի ընտրյալը՝ Թավաձեն, հասարակական դեմք չէ։ Հայտնի է, որ աղջիկը սովորում է Թբիլիսիի բժշկական համալսարանում։ Զույգը հանդիպում է […]

̰
Մայիս Ներսեսյանը՝ World Combat Games-ի հաղթող

17:41 24.10.2023

Մայիս Ներսեսյանը նվաճել է Սաուդիան Արաբիայում ընթացող World Combat Games-ի գրեփլինգի մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչն առավելության է հասել ուկրաինացի մրցակցի նկատմամբ։ Մինչև այդ Մայիս Ներսեսյանը հաղթել էր Սաուդիան Արաբիայի ու Ղրղզստանի ներկայացուցիչներին։

̰
Կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը

17:05 24.10.2023

Կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Ձևավորվել են հետևյալ զույգերը․ «Սյունիք» – ԲԿՄԱ «Փյունիկ» – «Արարատ» «Ալաշկերտ» – «Նոա» «Արարատ-Արմենիա» – «Գանձասար» «Միկա» – «Կիլիկիա» «Վան» – «Վեստ Արմենիա» 1/8 եզրափակչի հանդիպումները կկայանան նոյեմբերի 23-26-ը: Հայաստանի գործող գավաթակիրը Երևանի «Ուրարտուն» է։ «Ուրարտուն» ու գավաթի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից […]

̰
Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Սերբիայի Առաջին լիգայի հաղթող

16:36 24.10.2023

Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը «Naftagas» թիմի կազմում դարձել են շախմատի Սերբիայի Առաջին լիգայի հաղթող, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։ Հովհաննիսյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր՝ իր վարկանիշը բարելավելով 15 կետով, Տեր-Սահակյանը 11 պարտիայում հավաքել է 7.5 միավոր՝ իր վարկանիշը բարելավելով 4 կետով։ Հայ շախմատիստները մրցաշարում պարտություն չեն կրել: «Naftagas»-ի կազմում ընդգրկված էին նաև […]

̰
Ֆանտաստիկ խաղից հետո «Ժիրոնան» հավասարվել է «Ռեալին»

16:05 24.10.2023

Կատալոնական «Ժիրոնան» «Ալմերիայի» դեմ Լա լիգայի 10-րդ տուրի խաղում 0-2 հաշվից հետո 5 գնդակ է խփել և կամային հաղթանակ տարել խոշոր հաշվով: Հյուրերից դուբլ է ձևակերպել բրազիլացի Լեո Բապտիստաոն, իսկ տանտերերից՝ ուկրաինացի Արտյոմ Դովբիկը: «Ժիրոնան» միավորների քանակը հասցրել է 25-ի և հավասարվել առաջին տեղը զբաղեցնող Մադրիդի «Ռեալին»:

̰
Ռոնալդուն շրջանցել է Հոլանդին և գլխավորել 2023 թվականի լավագույն ռմբարկուների ցուցակը

15:52 24.10.2023

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գլխավորել է օրացուցային տարվա լավագույն ռմբարկուների ցուցակը։ 38-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ էր դարձել Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ խաղում և 2023 թվականի սկզբից իր գոլերի թիվը հասցրել է 40-ի՝ ակումբի և ազգային հավաքականի կազմում: Այսպիսով, Ռոնալդուն կարողացել է շրջանցել «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդին, […]

̰
8 անընդմեջ խաղում հաղթանակ չտանելուց հետո «Այաքսի» ղեկավարությունը հեռացրել է գլխավոր մարզչին

15:36 24.10.2023

Ամստերդամի «Այաքսի» անհաջողությունները շարունակվում են. 8 խաղ է՝ Նիդերլանդների 36-ակի չեմպիոնը հաղթանակ չի տարել: Էրեդիվիզիի 9-րդ տուրի խաղում, «Այաքսը» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել էր «Ուտրեխտին»: Վերջինն ընդհատել է երեք անընդմեջ պարտությունների շարքը: Իսկ ահա ամստերդամյան ակումբը ոչ մի կերպ չի կարողանում շտկել ստեղծված իրավիճակն ու վերադառնալ հաղթական ուղի: Բոլոր մրցաշարերում անցկացրած նախորդ 8 խաղերում «Այաքսը» […]

̰
Մեկնարկում է ՉԼ երրորդ տուրը

15:14 24.10.2023

Չեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի խմբային մրցաշարի երրորդ տուրը։ Առաջին խաղային օրը կկայանան A, B, C և D խմբերի հանդիպումները։ Իտալիայի գավաթակիր, ՉԼ-ի նախորդ մրցաշարի եզրափակիչի մասնակից Միլանի «Ինտերը» D խմբում տնային հանդիպում կանցկացնի ավստրիական «Զալցբուրգի» հետ։ A խումբ «Գալաթասարայ» (Թուրքիա) – «Բավարիա» (Գերմանիա) «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Կոպենհագեն» (Դանիա) B խումբ «Սևիլիա» (Իսպանիա) – «Արսենալ» […]

̰
Սպերցյանը 11-մետրանոցից գոլ խփելու 91 տոկոս արդյունավետություն ունի

14:47 24.10.2023

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Բալթիկայի» դեմ խաղից հետո բարձրացրել է 11 մետրանոցների իրացման արդյունավետությունը։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում Էդուարդը 10-րդ գոլը խփեց 11-մետրանոց հարվածով: Նա նշակետին մոտեցել է 11 անգամ և ընդամենը մեկ անգամ է վրիպել: Այժմ կիսապաշտպանը 11-մետրանոցից գոլ խփելու 91 տոկոս արդյունավետություն ունի: Սպերցյանը 11-մետրանոցից 20-րդ գոլը խփեց կարիերայում: Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլում և […]

̰
«Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստներն իսպաներեն են սովորում Լիոնել Մեսսիի հետ շփվելու համար

14:27 24.10.2023

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստներն իսպաներեն են սովորում Լիոնել Մեսսիի հետ շփվելու համար։ Այդ մասին հայտնել է ամերիկյան ակումբի դոմինիկացի ֆուտբոլիստ Էդիսոն Ասկոնան։ «Ես չեմ լսել, որ Լեոն խոսի անգլերեն։ Երբեմն նա ասում է՝ «բարի առավոտ»։ Սակայն նրանք, ովքեր չգիտեն իսպաներեն, հիմա սովորում են այդ լեզուն»,- Ասկոնայի խոսքերը մեջբերում է Infobae-ն։ Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի […]

̰
Մեժլում Մեժլումյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ Մ23 ԱԱ

14:00 24.10.2023

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած 5 հայ ըմբիշները անհաջող են գոտեմարտել։ Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտում, իսկ Հայկ Պապիկյանը (74 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո 1/8 եզրափակիչում […]

̰
Ի՞նչ տեսք կունենա նոր «Կամպ Նոու» մարզադաշտը

11:34 24.10.2023

Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է, թե ինչ տեսք կունենա նոր «Կամպ Նոու» ստադիոնը, որի շինարարությունը կսկսվի ներկայիս մարզադաշտի ապամոնտաժումից հետո, հաղորդում է Marca-ն: Նոր ստադիոնի շինարարության ավարտը նախատեսվում է 2026 թվականին, սակայն ակնկալվում է, որ մարզադաշտը կկարողանա խաղեր ընդունել արդեն 2024 թվականի նոյեմբերից: Նոր «Սփոթիֆայ Կամպ Նոուն» կընդունի 104 հազար հանդիսական ներկայիս ստադիոնի՝ 99 հազար երկրպագուի […]

̰
Նա դեռ կառաջադիմի․ «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչը՝ Արսեն Զախարյանի մասին

11:07 24.10.2023

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը մեկնաբանել է կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղը «Մալյորկայի» դեմ: «Արսենին նայում էի ոչ թե որպես անհատ, այլ ընդհանուր թիմի ֆոնին: Զախարյանն անում էր այն, ինչ խնդրել էի: Նա պահեր ուներ ստանդարտների խաղարկման ժամանակ և տուգանային հրապարակի մատույցներում: Արսենի լավագույն ելույթը չէր, բայց նա դեռ կառաջադիմի»,- բասկ մասնագետի խոսքերն է մեջբերում […]

̰
Խաչանովը դուրս է եկել երկրորդ շրջան

20:59 23.10.2023

Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Վիեննայում ընթացող (Ավստրիա) ATP-500 մրցաշարի երկրորդ շրջան։ Մեկնարկային խաղում Խաչանովը (8) երկու սեթում հաղթել է ռուս Ռոման Սաֆիուլինին։ Խաչանովի հաջորդ մրցակիցը Վիեննայում կլինի ATP-ի վարկանիշային աղյուսակի 31-րդ համարը չեխ Իրժի Լեգեչկան։  

̰
Ժերեմի Մատյոն ավարտել է կարիերան

20:35 23.10.2023

«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերեմի Մատյոն 39 տարեկանում ավարտել է կարիերան։ Մատյոյի կարիերայի վերջին ակումբը եղել է «Լուին Սպորտսը»: Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել Լիսաբոնի «Սպորտինգում», «Բարսելոնայում», «Վալենսիայում», «Թուլուզում» և «Սոշոյում»: «Բարսելոնայի» կազմում Մատյոն հաղթել է Չեմպիոնների լիգան, երկու անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր։ Ֆրանսիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 5 հանդիպում։

̰
Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է կարիերան միլանյան ակումբում շարունակելու ցանկության մասին

19:53 23.10.2023

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է կարիերան միլանյան ակումբում շարունակելու ցանկության մասին։ «Ես շատ երջանիկ եմ այստեղ և ցանկանում եմ մնալ «Ինտերում»։ Իմ գործակալն աշխատում է և բանակցություններ է վարում պայմանագրի երկարաձգման շուրջ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերել է լրագրող Նիկոլո Սկիրան։ Մխիթարյանը «Ինտերում» է հանդես գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը Ա Սերիայում անցկացրել է […]

̰
BACK_TO_TOP