TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+33.09 oC

ՍՊՈՐՏ

Հայ հեծանվորդները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում

14:57 23.10.2023

Հոկտեմբերի 21-22-ը Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի հավաքականը մրցաշարին ներկայացված է եղել 3 մարզիկով: Մեծահասակների պայքարում հանդես է եկել Վահե Վիրաբյանը, երիտասարդների պայքարում՝ Արթուր Վարելջյանը, իսկ պատանիների մրցումներին՝ Էդուարդ Գրիգորյանը: Երեք տարիքային խմբերում […]

̰
Մախաչևը պաշտպանել է չեմպիոնական գոտին․ UFC

14:24 23.10.2023

Աբու Դաբիում UFC 294-ի գլխավոր մենամարտում հանդիպել են Իսլամ Մախաչևը և Ալեքսանդր Վոլկանովսկին: Առաջին ռաունդում ռուսաստանցի մարտիկը նոկդաունի է ենթարկել ավստրալացուն և պաշտպանել է չեմպիոնական գոտին թեթև քաշային կարգում: Մախաչևը 2-րդ անգամ հաղթեց Վոլկանովսկիին: Առաջին անգամ մարտիկները օգտագոնում հանդիպել էին փետրվարին։ Մրցավարները միաձայն որոշմամբ հաղթանակը տվել էին Մախաչևին:

̰
Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ նոր դիրքում

13:12 23.10.2023

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Ինձագին InterTV-ի հետ զրույցում նշել է, որ Հենրիխ Մխիթրայանին դիտարկում է նաև կենտրոնական հարձակվողի դիրքում: Իտալացի մասնագետը նման վերադասավորման կարող է գնալ առևջի գծում կադրային խնդրիների պատճառով: «Այժմ դիտարկում եմ Մխիթարյանին կենտրոնական հարձակվողի դերում, որովհետև մեր հարձակման գծում ռոտացիան կրճատվել է: Հենրիխի տարբերակը կգնահատեմ հաջորդ խաղերում»,-ասել է Ինձագին: «Ինտերը» սովորաբար խաղում […]

̰
Մոուրինյուն կարմիր քարտ է ստացել

12:47 23.10.2023

Ա սերիայի 9-րդ տուրում «Ռոման» «Օլիմպիկոյում» ընդունել էր «Մոնցային» և հաղթանակի է հասել 1:0 հաշվով: Գոլը 90-րդ րոպեին խփել է Ստեֆան Էլ Շարավին: 41-րդ րոպեից հյուրերը խաղացել են 10 ֆուտբոլիստով: Երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվել է Դանիլո Դ’Ամբրոզիոն: Կարմիր քարտ է ստացել նաև «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն՝ մրցակցի կիսապաշտպան Մատեո Պեսինայի հասցեին վիրավորական ժեստեր […]

̰
«Ալ-Հիլալը» կարող է նպաստել Տիկնիզյանի՝ «Լացիո» տեղափոխությանը

12:19 23.10.2023

«Ալ-Հիլալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է գնել «Լացիոյի» եզրային պաշտպան Ադամ Մարուշիչին: Corriere dello Sport-ի տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը պլանավորում է վերամիավորել Մարուշիչին ու Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին: Հռոմեական ակումբը դժվար թե նոր պայմանագիր առաջարկի 31-ամյա ֆուտբոլիստին: Նշվում է, որ «Լացիոն» ցանկանում է երիտասարդացնել կազմը ու գնել կա՛մ «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանին, կա՛մ «Կրեմոնոզեից» Էմանուելե […]

̰
Այսօր մեկնարկում է ըմբշամարտի Մ23 ԱԱ-ն

11:54 23.10.2023

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում այսօր մեկնարկում է մինչև 23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջինը պայքարի դուրս կգան ազատ ոճային ըմբիշները: Մրցումային առաջին օրը Հայաստանը կներկայացնեն Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ): Մեժլում Մեժլումյանն ու Մուշեղ Մկրտչյանը պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչից, իսկ […]

̰
Սելարայանի գոլը նպաստել է «Ալ Ֆաթեհի» հաղթանակին

11:26 23.10.2023

Սաուդյան Արաբիայի առաջնության 10-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» 4-1 հաշվով հաղթել է «Աբհային»։ Դաշտի տերերի երրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ 31-ամյա Սելարայանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման, խփել 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ «Ալ Ֆաթեհը» 20 միավորով չորրորդ տեղում է։

̰
Մեսսին 17 տարում 2358 հաջողված խաբք է կատարել․ Opta-ի ուշագրավ վիճակագրությունը

11:07 23.10.2023

Վիճակագրական տվյալներ ուսումնասիրող Opta ռեսուրսը հրապարակել է 2006-07 մրցաշրջանից սկսած ֆուտբոլիստների հաջողված խաբքերի թիվը: Հսկայական առավելությամբ առաջին տեղում «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին է: «Բարսելոնայի» նախկին առաջատարը 17 տարում 2358 հաջողված խաբք է կատարել: Երկրորդ տեղում է վերջերս կարիերան ավարտած Էդեն Ազարը: Բելգիացին 1285 հաջողված դրիբլինգ է գրանցել: Եռյակը եզրափակում է Ֆրանկ Ռիբերին՝ 1061 հաջողված […]

̰
Արսեն Զախարյանը առաջին անգամ ընդգրկվել է  «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմում

10:57 23.10.2023

Լա Լիգայի 10-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» սեփական խաղադաշտում 1-0 հաշվով հաղթել է «Մալյորկյային»: Գոլը 64-րդ րոպեին խփել է Բրայիս Մենդեսը: Հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը առաջին անգամ ընդգրկվել է Սան Սեբաստիանի թիմի մեկնարկային կազմում: 20-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 45 րոպե և փոխարինվել ընդմիջումից հետո: «Ռեալ Սոսյեդադը» տոնեց վերջին 5 խաղում 4-րդ հաղթանակը և 18 միավորով […]

̰
«Ալ Իթիհադի» ոչ-ոքին, Բենզեմայի՝ գոլն ու ինքնագոլը

10:45 23.10.2023

Սաուդյան Արաբիայի առաջնության 10-րդ տուրում «Ալ Իթիհադը» մրցակցի դաշտում 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ալ Թավունի» հետ։ 22-րդ րոպեին «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման բացեց հաշիվը։ Չորս րոպե անց ֆրանսիացին դարձավ ինքնագոլի հեղինակ, և հետագայում նոր գոլեր չգրանցվեցին։ «Ալ Իթիհադը» վաստակեց 20 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը։ «Ալ Թավունը» 23 միավորով երկրորդ տեղում […]

̰
Աշխարհում ոչ մի թիմ չի կարող «Բրայթոնի» դեմ խաղում 90 րոպե առավելություն ունենալ․ Գվարդիոլա

09:48 23.10.2023

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ մոլորակի վրա ոչ մի թիմ ի վիճակի չէ 90 րոպե առավելություն ունենալ «Բրայթոնի» դեմ խաղում. «Աշխարհում ոչ մի թիմ չի կարող «Բրայթոնի» դեմ խաղում 90 րոպե առավելություն ունենալ: Դա անհնար է։ Ես զարմացա, որ մենք դա արեցինք 55-60 րոպե»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մանչեսթեր […]

̰
«Աստոն Վիլան» ուժեղ էր «Վեստ Հեմից»

09:22 23.10.2023

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Աստոն Վիլան» ընդունեց «Վեստ Հեմին» եւ հաղթեց 4:1 հաշվով։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Լուիսը։ Աչքի ընկան նաեւ անգլիացի հարձակվող Օլի Ուոթքինսը եւ ջամայկացի հարձակվող Լեոն Բեյլին։ «Աստոն Վիլան» 5-րդ տեղում է՝ 19 միավոր։ «Վեստ Հեմը» 9-րդն է՝ 14 միավոր։

̰
«Միլանը» պարտվեց «Յուվենտուսին»

08:53 23.10.2023

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Միլանին» եւ առավելության հասավ 1:0 հաշվով։ 40-րդ րոպեին հեռացվեց «Միլանի» գերմանացի պաշտպան Մալիկ Տշաուն։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի գոլը 63-րդ րոպեին խփեց իտալացի կիսպաշտպան Մանուել Լոկատելին։ «Միլանը» 21 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Ինտերից»։ «Յուվենտուսը» երրորդն է՝ 20 միավոր։

̰
«Ռեալին» ուզում եմ խնդրել դադարեցնել ճնշումը մրցավարների վրա. «Սևիլիայի» փոխնախագահ

23:44 22.10.2023

«Սևիլիայի» փոխնախագահ Խոսե Մարիա դել Նիդո Կարասկոն խնդրել է «Ռեալին» ճնշում չգործադրել իսպանացի մրցավարների վրա՝ վերլուծելով նրանց գործողությունները ակումբային հեռուստատեսությամբ. «Առաջին հերթին, մենք դեմ ենք, որ «Ռեալը» նման միջոցներ ձեռնարկի Real Madrid TV-ի միջոցով։ Իհարկե, դատավորները սխալվում են, ինչպես բոլոր մարդիկ։ Մեր անելիքը նրանց օգնելն է։ Բացի այդ, այնպիսի մակարդակի ակումբը, ինչպիսին «Ռեալն» է, չպետք […]

̰
Պերեսը ներկա կլինի «Բարսելոնայի» դեմ խաղին

22:51 22.10.2023

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ներկա կլինի «Բարսելոնայի» դեմ խաղին։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Պերեսը ներկա կլինի խաղին՝ չնայած Նեգրեյրայի գործին և «Բարսելոնայի» հետ լարված հարաբերություններին։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է, Պերեսի ներկայությունը Բարսելոնայում չի նշանակում, որ «Ռեալի» և «Բարսելոնայի» հարաբերությունները կարգավորվել են։  

̰
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում դարձել են Սերբիայի առաջին լիգայի հաղթող

22:40 22.10.2023

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը «Ցրվենա Զվեզդա» թիմի կազմում դարձել են կանանց Սերբիայի առաջին լիգայի ոսկե մեդալակիրներ, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։ «Ցրվենա Զվեզդայի» կազմում հանդես են գալիս նաեւ  կանանց միջազգային գրոսմայստեր Յովանա Ռապորտը և կանանց միջազգային վարպետներ Ադելա Վելիկիչը և Յովանա Սրդանովիչը: «Ցրվենա Զվեզդան» նաև բրոնզե մեդալ էր նվաճել հոկտեմբերի […]

̰
Սամբոյի ԱԱ-ին նվիրված միջոցառում Վանաձորում

22:00 22.10.2023

Հայաստանին է վստահված այս տարի Սամբոյի Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու կարևոր պատասխանատվությունը։ Մինչ Երևանում եռում են Հայաստանի սպորտային պատմության համար այս նշանակալի իրադարձության նախապատրաստական աշխատանքները, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայաստանցիներին նույնպես տեղեկացված է պահում սամբոյի և գալիք առաջնության վերաբերյալ։ «Այս անգամ կանգառը Վանաձորում էր։ Հանդիպեցինք մարզաձևի սիրահարներին, անցորդներին ցույց տվեցինք սամբոյի գեղեցկությունը, կազմակերպեցինք վիկտորինաներ և ցանկացողներին սամբոյի […]

̰
Չալոբան կարող է հեռանալ «Չելսիից»

20:53 22.10.2023

Պաշտպան Տրևո Չալոբան կարող է հեռանալ «Չելսիից»: Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։ Հունվարին ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված էին «Բավարիան» և «Ինտերը»: Հաղորդվում է, որ Չալոբան «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ծրագրերի մեջ չի մտնում:  

̰
Ուրախ եմ, որ 38 տարեկանում դեռ օգնում եմ իմ թիմին․ Ռոնալդու

19:47 22.10.2023

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկություն է հայտնել շարունակել ելույթները «Ալ-Նասրում»։ «Երկրպագուներն ինձ ուրախացնում են, և ես պատասխանում եմ։ Ես կշարունակեմ խաղալ այս և հաջորդ մրցաշրջանում, հետո կմտածեմ՝ կարո՞ղ եմ շարունակել, թե՞ ոչ։ Քրտնաջան աշխատանքն այն է, ինչն ինձ հասցրեց բարձունքի: Առանց իմ թիմի այդ ամենը չէր լինի: Բարդ խաղ էր հատկապես միջազգային ընդմիջումներից հետո: Ես […]

̰
Դոմինիկ Կալվերտ-Լյուինը կարող է փոխել ակումբային գրանցումը

17:38 22.10.2023

«Ալ Իթիֆակի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը հետաքրքրված է «Էվերտոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինին ձեռք բերելու հարցում: Այս մասին հայտնում է The Sun-ը։ Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը կարող է բաժանվել Կալվերտ-Լյուինից այն պատճառով, որ ակումբը ներկայումս ֆինանսական դժվարություններ ունի։ Անգլիացի հարձակվողը 2016 թվականից հանդես է գալիս «Էվերտոնի» կազմում։

̰
«Բայերի» պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն՝ «Բարսելոնայի» դիտակետում

15:26 22.10.2023

Իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն, ով հանդես է գալիս Լևերկուզենի «Բայերում», հնարավորություն ունի կարիերան շարունակել հայրենիքում։ Todofichajes-ի տեղեկություններով՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ Գրիմալդոն այս ամառ միացավ Լևերկուզենի «Բայերին»՝ «Բենֆիկայից» հեռանալով որպես ազատ գործակալ: Նա երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

̰
Իտալական և անգլիական գրանդները հետաքրքրված են Փոթերի ծառայություններով

13:56 22.10.2023

Լոնդոնի «Չելսիի» և «Բրայթոնի» նախկին մարզիչ Գրեհեմ Փոթերը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի: The Sun-ի տեղեկություններով՝ «Նապոլին» ցանկանում է մոտ ժամանակներս բանակցություններ սկսել անգլիացու հետ, ով կարող է իտալական թիմում փոխարինել ներկայիս մարզիչ Ռուդի Գարսիային։ Միաժամանակ, աղբյուրը նշում է, որ որ Գրեհեմի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։

̰
Մեր ֆուտբոլիստները լավ աշխատանք կատարեցին․ Ինձագի

12:59 22.10.2023

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Տորինոյի» հետ հանդիպման մասին (3-0). «Տղաները հիանալի էին: Նրանք լավ խաղացին առանց գնդակի, և մենք հաղթեցինք կարևոր խաղում։ «Տորինոյի» հետ խաղալը հեշտ չէ: Մենք մնացինք խաղի մեջ։ Մեր ֆուտբոլիստները լավ աշխատանք կատարեցին։ Խաղադաշտ դուրս եկած տղաները գլուխ հանեցին առաջադրանքից, ինչպես և նրանք, ովքեր […]

̰
«Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

10:59 22.10.2023

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալվեց «Տորինո»-ին: Միլանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել «Տորինո»-ի նկատմամբ խոշոր` 0:3 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Տուրամը, Մարտինես և Չախանօղլուն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է և ունի 22 […]

̰
Սպերցյանի գոլը օգնել է «Կրասնոդար»-ին խուսափել պարտությունից

10:25 22.10.2023

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում «Կրասնոդար»-ը հյուրընկալվել էր «Բալտիկա»-ին: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և 60-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ: Այս տուրից հետո էլ «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի առաջատարն […]

̰
UFC-ի մարտիկ Չիմաևը հայտնել է, որ սպորտից հեռանալու մասին հայտարարել է քաղցկեղի պատճառով

23:04 21.10.2023

Ultimate Fighting Championship (UFC) մարտիկ Խամզաթ Չիմաևը Full Send Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին 2021 թվականին՝ բժշկի սխալ ախտորոշման պատճառով: «Մի օր բժիշկը մոտեցավ ինձ և ասաց`քաղցկեղ ունես: Այդ իսկ պատճառով ես հայտարարեցի սպորտից հեռանալու մասին։ Ես չգիտեի՝ ինչ ասել ընտանիքիս։ Հետո նորից հետազոտություն արեցինք, բժիշկն ասաց, որ […]

̰
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Ստրասբուրգին»

21:36 21.10.2023

Լիգա 1-ի 9-րդ տուրում ՊՍԺ-ն ընդունել էր «Ստրասբուրգին» և 3 անպատասխան գնդակ ուղարկել նրա դարպասը։ 10-րդ րոպեին մրցավարի նշանակած 11-մետրանոցն անվրեպ է իրացրել փարիզցիների ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն, իսկ 31-րդ րոպեին նրա փոխանցումից հետո Սոլերը կրկնապատկել է հաշիվը։ 77-րդ րոպեին արդեն Սոլերի փոխանցումից հետո Ռուիսը հաշիվը դարձրել է խոշոր։ Այս խաղից հետո ՊՍԺ-ն 18 միավորով 1-ին […]

̰
«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում

19:24 21.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Թուրինի «Օլիմպիկո դի Տորինո» մարզադաշտում տեղի կունենա Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրի «Տորինո»-«Ինտեր» հանդիպումը։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին, իսկ միլանյան թիմը խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով՝ «Ինտեր»․ Զոմմեր, Դարմիան, Պավար, դե Վրեյ, Աչերբի, Դիմարկո, Բարելլա, Չալհանօղլու, Մխիթարյան, Թյուրամ, Մարտինես:

̰
«Ինտերը» երկու թեկնածու ունի Ինձագիին փոխարինելու համար

18:40 21.10.2023

«Ինտերը» հաջորդ ամառ կարող է փոխել գլխավոր մարզչին: TodoFichajes-ի տեղեկություններով՝ միլանյան ակումբն արդեն տարբերակներ է դիտարկում Սիմոնե Ինձագիին փոխարինելու համար։ Ակումբի առաջնահերթ տարբերակը Դիեգո Սիմեոնեին հրավիրելն է: Արգենտինացին ավելի վաղ ցանկություն էր հայտնել երբևէ աշխատել Ա Սերիայում: Աղբյուրի համաձայն՝ «Ինտերի» երկրորդ թեկնածուն Ժոզե Մոուրինյուն է: Պորտուգալացին արդեն աշխատել է միլանյան ակումբում. 2010 թվականին նա կարողացավ […]

̰
«Շիրակ»-ը խոշոր հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին

17:40 21.10.2023

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում «Շիրակ»-ը մրցեց ԲԿՄԱ-ի հետ: «Շիրակ»-ին հաջողվեց առավելության հասնել 3:1 հաշվով: Գյումրեցիների կազմում աչքի ընկան Լյովա Մրյանը (դուբլ) և Դոնալդ Կոդիան: «Բանակայիններից» հեղինակության գնդակը խփեց Նորայր Նիկողոսյանը: Քիչ ավելի ուշ կկայանա տուրի վերջին հանդիպումը` «Ուրարտու»-ն կընդունի «Նոա»-ին:

̰
BACK_TO_TOP