11:13 26.09.2023
Քնարիկ Գրիգորյանը նշանակվել է Անդորրա-Լատվիա կանանց Ազգերի լիգայի C դիվիզիոնի C1 խմբի հանդիպման տեսուչ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Անդորրա-Լատվիա հանդիպումը տեղի կունենա այսօր Անդորա-լա-Վելյա քաղաքի «Էստադի Նասյոնալ» ստադիոնում:
08:13 26.09.2023
Պիցցաների առաքման բրիտանական ցանցը ծաղրել է Լոնդոնի «Չելսիին»։ Անգլիայի Պրեմիեր լիգայի վեցերորդ տուրում «Չելսիի»՝ Բիրմինգհեմի «Աստոն Վիլլայից» կրած պարտությունից հետո առաքման ծառայությունը տեղադրել է հետևյալ գրությունը. «Ձեր վերջին գոլը խփելուց հետո մենք առաքել ենք 852 609 պիցցա»: «Չելսիի» ֆուտբոլիստներն իրենց վերջին գոլը խփել են օգոստոսի 30-ին Լիգայի գավաթի տնային խաղում Ուիմբլդոնի դեմ խաղում, որն ավարտվել […]
23:45 25.09.2023
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը «Նավբահորի» հետ խաղից (1:1) հետո ակումբի ղեկավարությունից պահանջել է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Կոնֆլիկտը ծագել է խաղում գրանցված միջադեպի պատճառով: Նեյմարը հրել է մրցակցի խաղացողին և գնդակով հարվածել վերջինիս ընկնելուց հետո։ Այնուհետև թիմի հանդերձարանում Ժեզուսը քննադատել է բրազիլացուն իր պահվածքի համար։ Դա դուր չի […]
23:05 25.09.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Չինաստանի Չժուհայ քաղաքում ընթացող ATP-250 մրցաշարի եզրափակիչ, որի մրցանակային հիմնադրամը կազմում է 981 785 դոլար։ Կիսաեզրափակիչ խաղում Խաչանովը 7:5, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 33-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Կորդային: Հանդիպումը տեւել է 1 ժամ 50 րոպե։ Եզրափակչում Խաչանովը կհանդիպի Յոսիհիտո Նիսիոկա (Ճապոնիա) – Ասլան Կարացև […]
22:09 25.09.2023
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ոտնաթաթի վնասվածք է ստացել «Մարսելի» դեմ խաղում։ Առաջին խաղակեսում նրան փոխարինել էր Գոնսալու Ռամուշը, որը երկրորդ խաղակեսում դարձել է դուբլի հեղինակ։ «Լուրջ վնասվածք չէ, բայց ցավի պատճառով Մբապեի համար բարդ կլիներ հանդիպումը շարունակել։ Ավելի խելամիտ էր նրան փոխարինել, ոչ մի լուրջ բան չկա»,- ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի խոսքերը մեջբերում է […]
21:47 25.09.2023
Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Բիչախչյանը Հայաստանի հավաքականի ճամբարում կլինի հոկտեմբերի 9-18-ը: Ալեքսանդր Պետրակովի թիմը Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի հերթական տուրում Ռիգայում հոկտեմբերի 12-ին կմրցի Լատվիայի հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 17-ին Ստրումիցայում ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Բիչախչյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 25 հանդիպման, […]
20:55 25.09.2023
«Փյունիկը» Գյումրիի «Քաղաքային» ստադիոնում տնային հանդիպում անցկացրեց «Շիրակի» հետ ու հաղթեց 1-0 հաշվով: Երևանյան ակումբի կազմում խաղի միակ գոլը 5-րդ րոպեին խփեց Խոսե Կարաբալյոն: 24-րդ րոպեին «Շիրակը» գոլ խփեց, սակայն այն չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով: 87-րդ րոպեին «Փյունիկը» մնաց 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվեց Սերգեյ Վակուլենկոն: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 23 միավորով […]
20:47 25.09.2023
Գեղասահքի 2006 թվականի օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է, որ չի բացառում սպորտային կարիերայում իր նախկին զուգընկերոջ՝ Ռոման Կոստոմարովի մասնակցությունը նոր շոուում: Կոստոմարովը շարունակում է ապաքինվել վերջույթների անդամահատումից հետո։ «Իհարկե, Ռոմանի հայտնվելը շոուում հնարավոր է։ Նա դա շատ լավ գիտի, և ես միշտ սպասում եմ նրան։ Սակայն նախնական ժամկետներ չկան, թե […]
20:31 25.09.2023
Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրում «Էմպոլիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում ազատ գործակալի կարգավիճակով նոր ֆուտբոլիստ հրավիրել՝ փոխարինելու վնասվածք ստացած Մարկո Արնաուտովիչին։ Վերջինս ամռանը վարձակալական հիմունքներով է «Բոլոնիայից» տեղափոխվել «Ինտեր»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավստրիացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի 45-60 օր։ «Մենք […]
20:08 25.09.2023
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը ասել է, որ հիմա Եվրոպա տեղափոխության մասին մտածելու ժամանակը չէ: «Ինձ համար ամենակարևորը խաղալն է, էական չէ՝ ո՛ր դիրքում: Նվիրվածությունս միշտ կլինի անմնացորդ: Ուրախ եմ, որ կարող եմ օգնել թիմին: Եվրոպա տրանսֆերային պատուհանը հիմա փակ է: Ես մտածում եմ միայն «Լոկոմոտիվում» ելույթներիս մասին: Ձմռանը, երբ բացվի […]
19:50 25.09.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Չինաստանի Նինգբո քաղաքում անցկացվող WTA Ningbo Open մրցաշարում։ Աշխարհի 68-րդ ռակետը առաջին շրջանում մրցեց աշխարհի 76-րդ ռակետ, դանիացի Կլարա Թաուսոնի հետ և առավելության հասավ 6:4, 6:1 հաշվով։ Մրցախաղը տևել է 1 ժամ 18 րոպե։ Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Վերա Զվոնարյովան։ WTA Ningbo Open-ի մրցանակային […]
19:11 25.09.2023
«Կրասնոդարը» ՌՊԼ-ում իր անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 9-ի: 9-րդ տուրում թիմը հաղթեց «Ուրալին» 2-0 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տանտերերի կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց։ «Կրասնոդարը» վաստակեց 21 միավոր և մրցաշարային աղյուսակում վերադարձավ 1-ին հորիզոնական։ «Ռոստովը» սեփական հարկի տակ գոլառատ ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ՝ 3-3։ Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Խորեն Բայրամյանը և փոխարինվեց […]
18:44 25.09.2023
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ ՌՊԼ-ի 9-րդ տուրի խաղում նպաստավոր դիրքից իր վրիպումը: 14-րդ րոպեին Բայրամյանը մեն-մենակ է դուրս եկել դարպասապահի դեմ, շրջանցել է Իգոր Ակինֆեևին, սակայն չի կարողացել գրավել անպաշտպան դարպասը: «Չգիտեմ, անբացատրելի է: Դժվար է ինչ-որ բան ասել: Տվե՛ք ինձ ևս 50 նման պահ, ու […]
18:06 25.09.2023
Դանիական «Ռաներսի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը ծանր վնասվածք է ստացել Սուպերլիգայի 9-րդ տուրի «Օրհուսի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով: 27-ամյա ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում: Նա 47-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով: Բուժզննումն ախտորոշել է ծնկի հետին ջլերի պատռվածք: Սեպտեմբերի 26-ին Բաբայանը կվիրահատվի: Նախնական տվյալներով՝ ապաքինման համար կպահանջվի առնվազն 6 ամիս:
17:40 25.09.2023
Նիժնի Նովգորոդը ներկայացնող «Պարի» ակումբի 22-ամյա կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական, հաղորդում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող ակումբի կայքը: Սևիկյանը Հայաստանի հավաքականի ճամբարում կլինի հոկտեմբերի 9-18-ը: Այդ ընթացքում Հայաստանի ազգային թիմը Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի հերթական տուրում Ռիգայում (հոկտեմբերի 12-ին) կմրցի Լատվիայի հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 17-ին Ստրումիցայում ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի […]
17:11 25.09.2023
Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հիվանդացել է COVID-ով։ Այժմ ֆուտբոլիստն ապաքինվում է։ «Արսենը ապաքինվում է կորոնավիրուսից, դեռևս չենք կարող ասել, թե երբ կրկին կկարողանա խաղադաշտ դուրս գալ»,- իսպանական ակումբի մամուլի ծառայության խոսքերն է մեջբերում ТАСС-ը։ Հիշեցնենք, որ 20-ամյա Արսեն Զախարյանը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մոսկվայի «Դինամոյից» է տեղափոխվել իսպանական «Ռեալ Սոսիեդադ»։ Ֆուտբոլիստի պայմանագիրն […]
16:30 25.09.2023
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվել է սամբոյի աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը: Հայաստանից հանդես է եկել երկու մարզիկ: 58 կգ քաշայինների պայքարին մասնակցել է գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը: Նրան հաջողվել է դառնալ երրորդ մրցանակակիր: Հայաստանի սամբիստներին առաջիկայում շատ կարևոր ստուգատես է սպասվում՝ նոյեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունը:
16:18 25.09.2023
Միլանի «Ինտերը» Իտալիայի առաջնության մրցաշրջանի մեկնարկում հինգ անընդմեջ հաղթանակ է տարել։ Սա չորրորդ այսպիսի ցուցանիշն է ակումբի պատմության մեջ։ Նախկինում ակումբը հինգ խաղում գրանցել էր հինգ հաղթանակ՝ 2019/20 մրցաշրջանում Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ, 2015/16 մրցաշրջանում Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ և 1966/67 մրցաշրջանում՝ Հելենիո Հերերայի գլխավորությամբ։ 2023/24 մրցաշրջանի հինգ խաղում Սիմոնե Ինձագիի ակումբը խփել է 14 գոլ և […]
15:55 25.09.2023
Հոկտեմբերի 8-14-ը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Նրանք այժմ Անապայում ուսումնամարզական հավաքի են մասնակցում: Կազմակերպիչները սահմանել են բավականին մեծ մրցանակային հիմնադրամ, որը կազմում է 507 000 ԱՄՆ դոլար: Հաղթողները կստանան 15 000, երկրորդ տեղը զբաղեցնողները՝ 10 000 , երրորդ և չորրորդ մրցանակակիրները ՝ 5 000, իսկ հինգերորդը՝ […]
15:28 25.09.2023
Արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակչում նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթել է ամերիկացի Հիկարու Նակամուրային։ Խաղն ավարտվել է 13,5-12,5 հաշվով։ 32-ամյա նորվեգացու համար սա արագ շախմատի աշխարհի առաջնության երրորդ տիտղոսն է։
14:29 25.09.2023
Մադրիդի «Ռեալ» մարզական ակումբը 500 միլիոն հետևորդ ունի իր բոլոր պաշտոնական սոցիալական ցանցերում: Ինչպես հաղորդում է մամուլի ծառայությունը, «Ռեաըլ» դարձել է աշխարհում առաջին մարզական ակումբը, որն ընդհանուր առմամբ ունի կես միլիարդ հետևորդ սոցիալական ցանցերում։ Մադրիդյան ակումբը 37 պաշտոնական էջ ունի (ֆուտբոլ, բասկետբոլ, կանանց ֆուտբոլ և երիտասարդական ֆուտբոլ)՝ յոթ լեզուներով: Իսպանական ակումբն ունի նաև աշխարհի ամենաշատ […]
14:04 25.09.2023
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է «Նյուելս Օլդ Բոյսում» խաղալու իր երազանքի մասին։ «Դա մի բան է, որը ես միշտ ցանկացել եմ անել, հատկապես աշխարհի չեմպիոն դառնալուց հետո։ Ցանկանում եմ վայելել արգենտինական ֆուտբոլը՝ «Նյուելս Օլդ Բոյսում» խաղալով, քանի որ ես մանկուց խաղացել եմ այդ խաղադաշտում: Երազում եմ խաղալ այդ թիմի կազմում»,- Մեսսիի խոսքերն է […]
13:39 25.09.2023
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ավտովթարի է ենթարկվել, հայտնում է The Sun-ը։ 25-ամյա անգլիացին Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Բարնլիի» հետ խաղից հետո վերադառնալիս է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումային կենտրոնից։ Նա վարում էր իր 700 000 ֆունտ արժողությամբ Rolls Royce: Հաղորդվում է, սր անգլիացին լուրջ վնասվածքներ չի ստացել: Այս մրցաշրջանում Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 6 […]
12:57 25.09.2023
Լոնդոնի «Արսենալի» լեգենդար դարպասապահ, 53-ամյա Իենս Լեմանը կանցնի դատահոգեբուժական փորձաքննություն, հաղորդում է գերմանական Bild-ը։ Գերմանացին մեղադրվում է բենզասղոցով հարևանի ավտոտնակի վրա հարձակվելու, նաև ավտոկայանման համար տուգանքները չվճարելու համար։ Լեմանը ստիպված կլինի հոգեբուժական ստուգում անցնել: Լեմանն «Արսենալում» անցկացրել է 200 հանդիպում՝ դառնալով Պրեմիեր լիգայի չեմպիոն եւ Անգլիայի գավաթակիր։ Գերմանիայի հավաքականում մասնակցել է 61 հանդիպման, դարձել աշխարհի […]
12:38 25.09.2023
«Բարսելոնան» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Նոր պայմանագրով՝ Չավին թիմում կմնա մինչև 2025 թվականը։ «Բարսելոնան» Լա Լիգայի 6-րդ տուրի խաղում կամային հաղթանակ էր տարել «Սելտայի» նկատմամբ։ Կատալոնացիների գլխավոր մարզչի համար այս հաղթանակը 50-րդն էր Լա Լիգայում թիմի ղեկին։ Չավին 11-րդ մարզիչն է, որը «Բարսելոնայի» կազմում 50 հաղթանակ է տարել առաջնությունում։ […]
11:47 25.09.2023
Եթովպիացի վազորդուհի Տիգիստ Ասեֆան համաշխարհային ռեկորդ է սահմանել կանանց մարաթոնյան վազքում։ Նա հաղթել է Բեռլինի մարաթոնը` ցույց տալով 02:11.53 ժամ արդյունք։ Նախորդ ռեկորդը (2:14.04) պատկանում է եթովպիացի Բրիջիթ Կոսգեյին։ Ասեֆան անցած տարի ևս նվաճել էր Բեռլինի մարաթոնի հաղթողի կոչումը։ Մեկ տարում նա անձնական ռեկորդը բարելավել է 18 րոպեով։
11:17 25.09.2023
Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկում է սպորտային մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնությունը, որին կմասնակցի նաև Հայաստանի թիմը: Վարկանիշային ԱԱ-ին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը: Մեր ընտրանին սեպտեմբերի 11-ից ուսումնամարզական հավաք է անցկացրել Թբիլիսի քաղաքում: Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, մեր ընտրանին կուղևորվի Բելգիա: Սեպտեմբերի 30-ից կմեկնարկեն որակավորման փուլի մրցումները: Առանձին գործիքների եզրափակիչները […]
11:00 25.09.2023
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում: Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ընթացող մրցաշարում, կանանց պայքարում Մարիամ Մկրտչյանը 4 անընդմեջ հաղթանակից հետո առաջին պարտությունը կրեց և զիջեց առաջատարի դիրքը: 5 հնարավորից Մարիամն ունի 4 միավոր և կիսում է 3-10 տեղերը: Ասյա Եդիգարյանը 2,5 միավորով կիսում է 37-45 տեղերը: Տղամարդկանց պայքարում Մամիկոն Ղարիբյանը 5 հնարավորից […]
10:21 25.09.2023
Բելգրադում ավարտված հունհռոմեկան ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում թիմային պայքարում Հայաստանի հավաքականը գրավել է 5-րդ տեղը 59 երկրների թիմերի պայքարում: Հիշեցնենք, որ մեր հավաքականը նվաճել է մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ, նաև 3 օլիմպիական ուղեգիր: Փարիզ-2024-ին մասնակցելու իրավունք են նվաճել Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը և Արթուր Ալեքսանյանը: Մինչ այդ ազատ ոճի մեր հավաքականի ըմբիշներից օլիմպիական ուղեգրեր […]
09:48 25.09.2023
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է «Զենիթի» դեմ ՌՊԼ-ի 9-րդ տուրի խաղում կարմիր քարտ ստանալը: «Հիմա կրքերը հանդարտվել են: Իհարկե ցավալի է, քանի որ ես հանդիպում եմ բաց թողնելու: Ի՞նչ կարող եմ անել. սա ֆուտբոլ է: Եթե սա է հաղթանակի գինը, ապա ես պատրաստ եմ վճարել»,- Чемпионат-ի հետ զրույցում ասել է […]