TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+14.09 oC

ՍՊՈՐՏ

«Մանչեսթեր Սիթին» դուրս մնաց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից

15:17 28.09.2023

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ փուլում կայացան հերթական հանդիպումները։ «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Նյուքասլին» և պարտվեց նվազագույն հաշվով։ Գվարդիոլայի թիմն անցած մրցաշրջանում լիգայի գավաթին հրաժեշտ էր տվել քառորդ եզրափակչում։ Անգլիայի լիգայի գավաթ, 1/16-րդ եզրափակիչ․ «Նյուքասլ» – «Մանչեսթեր Սիթի» 1-0 «Չելսի» – «Բրայթոն» 1-0 «Լիվերպուլ» – «Լեսթեր» 3-1 «Բրենտֆորտ» – «Արսենալ» 0-1։

̰
Կոլումբիական թիմի երկրպագուները սպանել են ակումբի նախագահին

14:52 28.09.2023

Կոլումբիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Տիգրեսի» նախագահ Էդգար Պայեսը, որը ակումբը ղեկավարում էր 2016 թվականից, սպանվել է թիմի կրած վերջին պարտությունից հետո, հայտնում է El Colombiano-ն: 64-ամյա տղամարդը չորս կրակոց է ստացել: Բոգոտան ներկայացնող ակումբը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է Պայեսի սպանությունը՝ ցավակցելով նրա ընտանիքին և ընկերներին:

̰
Նա որոշել է մնալ «Սիթիում»․ Գվարդիոլան՝ Կալվին Ֆիլիպսի մասին

08:29 28.09.2023

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսի՝ ակումբում մնալու որոշման մասին՝ չնայած սահմանափակ խաղաժամանակին։ «Ֆիլիպսը որոշել է մնալ «Մանչեսթեր Սիթիում», և ակումբը նրա հետ խոսել է այն մասին, որ նա կարող է չունենալ այնքան րոպե, որքան կցանկանար նոր մրցաշրջանում: Այնուամենայնիվ, նա դեռ մնում է մեզ հետ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել […]

̰
«Ինտեր»-ը սեփական հարկի տակ զիջեց «Սասուոլո»-ին

08:07 28.09.2023

Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի, 6-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Սասուոլո»-ին: Միլանում կայացած խաղի մեկնարկային րոպեներին և առաջին կեսում, առհասարակ, «Ինտեր»-ի քիչ առավելություն ուներ, գրոհում էր, իսկ «Սասուոլո»-ն էլ շեշտը դրել էր հակագրոհների վրա: Առաջին կեսի վերջնամասում «Ինտեր»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Դյումֆրիսը: Երկրորդ կեսի մեկնարկին` 54-րդ րոպեին, «Սասուոլոն»-ն հավասարեցրեց […]

̰
Արսեն Զախարյանը չի խաղա «Վալենսիայի» դեմ

21:57 27.09.2023

Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի մասնակցի «Վալենսիայի» դեմ առաջիկա հանդիպմանը։ Ֆուտբոլիստը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում, հաղորդում է «Ռեալ Սոսիեդադի» մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արսեն Զախարյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նա արդեն ապաքինվել է և անցնում է վերականգնողական բուժում։

̰
Սա առանձնահատուկ հաղթանակ է. Խաչանովը՝ Չժուհայի մրցաշարի մասին

20:39 27.09.2023

Աշխարհի 15-րդ ռակետ, 27-ամյա ռուսաստանցի Կարեն Խաչանովը մեկնաբանել է հաղթանակը Չինաստանի Չժուհայ քաղաքում անցկացված ATP-250 շարքի մրցաշարում, փոխանցում է ATP-ի մամուլի ծառայությունը։ Եզրափակիչում հայ թենիսիստը հաղթել էր աշխարհի 46-րդ ռակետ, ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկային։ «Ողջույններ եւ համբույրներ եմ հղում ընտանիքիս։ Նրանք են իմ գլխավոր երկրպագուները։ Նոր եմ վերադարձնում մարզավիճակս վնասվածքից հետո։ Չժուհայ գալուց առաջ հույս ունեի […]

̰
Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել CNN-ին իր կոչը հրապարակելու համար

20:22 27.09.2023

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհակալություն է հայտնել ամերիկյան CNN հեռուստաալիքին Արցախում տեղի ունեցող ողբերգությունը լուսաբանելու և իր կոչը հրապարակելու համար։ Մխիթարյանը գրել է, որ «2023 թվականին Արցախում ցեղասպանություն է, և հայերին պետք է բոլորիս օգնությունը»։ Մխիթարյանը ավելի վաղ սոցիալական ցանցերում արած կոչով դիմել էր միջազգային հանրության առաջնորդներին։ «10 ամսվա […]

̰
Լեգենդար Բուֆոնը ճանաչվել է 21-րդ դարի լավագույն դարպասապահ

19:29 27.09.2023

Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը վերջերս ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան, FourFourTwo-ի վարկածով ճանաչվել է 21-րդ դարի լավագույն դարպասապահ։ Երկրորդ տեղում է Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը։ Եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը։ Տասնյակում են ընդգրկվել նաև Պետեր Չեխը, Մանուել Նոյերը, Օլիվեր Կանը, Վիկտոր Վալդեսը, Դավիդ Դե […]

̰
Կարեն Խաչանովը առաջադիմել է․ ATP

18:52 27.09.2023

ATP-ն հրապարակել է համաշխարհային թենիսիստների վարկանիշային նոր աղյուսակը։ Աշխարհի առաջին ռակետը շարունակում է մնալ սերբ Նովակ Ջոկովիչը, որին հաջորդում են Իսպանիայի ներկայացուցիչ Կառլոս Ալկարասը և ռուս Դանիիլ Մեդվեդևը։ Տասնյակում են ընդգրկվել նաև Հոլգեր Ռունեն, Ստեֆանոս Ցիցիպասը, Անդրեյ Ռուբլյովը, Յանիկ Սիները, Թեյլոր Ֆրիցը, ԿԱսպեր Ռուդը և Ալեքսանդր Զվերևը։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը, որը երեկ հաղթեց […]

̰
Սերխիո Ռամոսի տունը թալանել են ֆուտբոլային խաղի ժամանակ

18:27 27.09.2023

Թալանել են իսպանացի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսի տունը։ Դեպքը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի «Սևիլիա»-«Լանս» հանդիպման օրը, հայտնում է ABC-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գողության պահին տանը եղել են Ռամոսի չորս երեխաներն ու երկու դայակները, ովքեր չեն տուժել։ Ինքը՝ ֆուտբոլիստը, այդ ժամանակ մասնակցել է Չեմպիոնների լիգայի խաղին, իսկ կինը աշխատանքի է եղել: Հիշեցնենք, որ 37-ամյա պաշտպանը 18 տարի […]

̰
«Փյունիկը» պատրաստ է փորձաշրջան կազմակերպել արցախցի ֆուտբոլիստների համար

17:33 27.09.2023

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն իր աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քաղաքացիներին և առաջարկում է թափուր աշխատատեղեր: «Մեր դռները բաց են արցախցի մարզիչների առջև, ինչպես նաև պատրաստ ենք փորձաշրջան կազմակերպել երիտասարդ ֆուտբոլիստների համար։ Ակումբում առկա են նաև աշխատանքի այլ հնարավորություններ (իրավաբան, գրասենյակի մենեջեր, SMM մասնագետ, անվտանգության աշխատակիցներ, մաքրուհիներ, բանվորներ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

̰
Հայ շախմատիստները հաղթանակներ են տարել․ Մ20 ԱԱ

17:12 27.09.2023

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են հաջող ելույթները աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում: Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ընթացող մրցաշարում, կանանց պայքարում Մարիամ Մկրտչյանը 5-րդ հաղթանակը տոնեց: Նա այժմ 6 հնարավորից ունի 5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը։ Մամիկոն Ղարիբյանը ևս հաղթանակ է տարել և 6 հնարավորից այժմ ունի 4,5 միավոր ու առաջատարների խմբին զիջում է […]

̰
ՈւԵՖԱ-ն մասնակիորեն հանել է ռուսական թիմերի նկատմամբ արգելքը

17:00 27.09.2023

ՈւԵՖԱ-ն մասնակիորեն հանել է ռուսական թիմերի նկատմամբ արգելքը։ Ռուսական թիմերին, որոնք ներկայացնում են մինչև 17 տարեկան խաղացողները, թույլատրվում է վերադառնալ միջազգային մրցաշարեր: Նրանք պետք է տնային հանդիպումներն անցկացնեն չեզոք դաշտում և խաղան առանց Ռուսաստանի օրհներգի, դրոշի և պետական ​​խորհրդանիշներով համազգեստի, ասվում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց թիմերին կթույլատրվի մասնակցել մրցաշարերին: […]

̰
Մեսսին կարող է բաց թողնել ԱՄՆ-ի գավաթի եզրափակիչը

16:43 27.09.2023

Հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով չի մասնակցել «Ինտեր Մայամիի» մարզմանը։ Goal-ի տեղեկություններով՝ նա եղել է ակումբի մարզաբազայում, սակայն չի մասնակցել մարզմանը։ Սեպտեմբերի 28-ին «Ինտեր Մայամին» ԱՄՆ-ի գավաթի եզրափակչում կխաղա «Հյուսթոն Դինամոյի» հետ: Նշվում է, որ Մեսսին կարող է չմասնակցել այս հանդիպմանը։

̰
Ալեքս Ֆերգյուսոնը՝ բոլոր ժամանակների լավագույն մարզիչ

16:08 27.09.2023

FourFourTwo-ն հրապարակել է բոլոր ժամանակների 100 լավագույն մարզիչների վարկանիշային աղյուսակը: Լավագույնը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը։ Լավագույն տասնյակը այս տեսքն ունի․ 1. Ալեքս Ֆերգյուսոն 2․ Ռինուս Միխելս 3. Յոհան Կրոյֆ 4․ Բիլ Շենկլի 5․ Խոսեպ Գվարդիոլա 6․ Արիգո Սակի 7․ Մետ Բասբի 8․ Էլենիո Էրրերա 9․ Էրնստ Հապել 10․ Վալերի Լոբանովսկի

̰
Հայաստանի կանանց հավաքականը զիջել է Ղազախստանի թիմին․ Ազգերի լիգա

15:37 27.09.2023

Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում կայացել է ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայի Հայաստան-Ղազախստան հանդիպումը: Մեր հավաքականը զիջել է մրցակցին 1:2 հաշվով: Մեր մարզուհիներից աչքի է ընկել Վերոնիկա Ասատրյանը։ Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով․ 16. Էլլա դե Կրույֆ, 3. Նատաշա Ժամգոչյան, 4. Սավաննա Թեյլոր, 5. Լիանա Ղազարյան, 7. Աննա Դալլաքյան, 9. Օքսաննա Պիզլովա, 10. Մարալ Արթին (ա), […]

̰
Ինչո՞ւ է ՈՒԵՖԱ-ի կոնգրեսը Մադրիդից տեղափոխվել  Փարիզ

15:05 27.09.2023

Կիպրոսում կայացած ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ որոշում է կայացվել եվրոպական ֆուտբոլի ղեկավար կառույցի 2024 թվականի փետրվարի 8-ին նախատեսված տարեկան նիստը Մադրիդից տեղափոխել Փարիզ, քանի որ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան չունի նախագահ: Հիշեցնենք, որ RFEF-ի նախագահ Խոսե Լուիս Ռուբիալեսը վերջերս հրաժարական էր ներկայացրել և ՖԻՖԱ-ի կողմից երեք ամսով զրկվել էր ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից՝ ֆուտբոլի […]

̰
Ջենարո Գատուզոն կդառնա «Մարսելի» նոր գլխավոր մարզիչը

10:29 27.09.2023

Իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն կդառնա «Մարսելի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նշվում է, որ ֆրանսիական ակումբը երեկ երեկոյան պայմանագրի առաջարկ է արել իտալացուն, որին նա անմիջապես պատասխանել է։ Գատուզոն պատրաստվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում մեկնել Ֆրանսիա՝ պայմանագիրը ստորագրելու համար:

̰
Զլատան Իբրահիմովիչը կարող է նշանակվել «Միլանի» տնօրենի պաշտոնում

09:37 27.09.2023

«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ իտալական թիմ։ Calciomercato-ի փոխանցմամբ՝ Իբրահիմովիչի վերադարձով անձամբ հետաքրքրված է «Միլանի» սեփականատեր Ջերի Կարդինալեն։ Նախկին ֆուտբոլիստը կարող է դառնալ թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի օգնականը։ Նշվում է, որ 41-ամյա շվեդը չի միանա մարզչական շտաբին, այլ կծառայի որպես տնօրեն։սում», «Ինտերում», «Բարսելոնայում», «ՊՍԺ»-ում, «Մանչեսթեր Յունայթեդում» և «Լոս Անջելես Գելեքսիում»: Իր […]

̰
«Բարսելոնան» փրկվեց պարտությունից «Մալյորկայի» դեմ խաղում

09:13 27.09.2023

Լա Լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Մալյորկային» և 2-2 ավարտեց խաղը։ Հանդիպման հաշիվը բացվեց 8-րդ րոպեին․ տանտերերի կազմում աչքի ընկավ Մուրիքին: 41-ին Ռաֆինյան հավասարեցրեց հաշիվը, սակայն առաջին կեսին ավելացված 3-րդ րոպեին Պրացը կրկին առաջ մղեց «Մալյորկային»: «Բարսային» պարտությունից փրկեց Լոպեսը 75-րդ րոպեին: Այս խաղից հետո «Բարսելոնան» 17 միավորով  1-ին տեղում է, իսկ «Մալյորկան» 6 […]

̰
«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպանին

08:41 27.09.2023

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերիի ծառայություններով, հայտնում է Mirror-ը։ Նա փարիզյան թիմի կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Զաիր-Էմերիի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

̰
Հայ բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել Անապայում կայացած միջազգային մրցաշարում

19:54 26.09.2023

Հայ բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել Անապայում տեղի ունեցած՝ Նիկոլայ Պավլյուկովի անվան միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից: «Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր ընտրանուց պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը: Նրա եղբայրը 54 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը արժանացել է արծաթե պարգևի, իսկ 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը, […]

̰
Անչելոտին խոսել է «Ռեալի» հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին

19:22 26.09.2023

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին հարցին. «Կցանկանա՞մ երկարաձգել պայմանագիրս: Ես շատ երջանիկ եմ այստեղ՝ «Ռեալում», բոլորը դա գիտեն: Բայց, հիմա դրա ժամանակը չէ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը: Անչելոտին Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 2021 թվականից։

̰
«Լեսթերի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

19:01 26.09.2023

Վիլֆրեդ Նդիդին կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում «Լեսթերի» հենակետային կիսապաշտպանի նկատմամբ, հաղորդում է Diario Sport-ը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կատալոնական ակումբը դիտարկում է Նդիդիին հաջորդ ամռանն ազատ գործակալի կարգավիճակով թիմ հրավիրելու տարբերակը։ Կիսապաշտպանի հետ կապ են հաստատել նաև «Յուվենտուսը» և Մադրիդի «Ատլետիկոն»: Ընթացիկ առաջնությունում Նդիդին անցկացրել է […]

̰
Կարեն Խաչանովը հաղթեց Չժուհայի ATP-250 մաստերս մրցաշարում

18:06 26.09.2023

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Չինաստանի Չժուհայում ընթացող ATP-250 շարքի մրցաշարի հաղթողն է: Թենիսիստը եզրափակչում մրցեց Ճապոնիայի ներկայացուցիչ, աշխարհի 46-րդ ռակետ Յոշիհիտո Նիշիոկայի հետ: Մոտ երկու ժամ ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ 2:0 սեթերում` 7:6, 6:1 հաշվով:

̰
Լատվիա-Հայաստան խաղի հայ երկրպագուներին կհատկացվի 900 տոմս

15:05 26.09.2023

Հոկտեմբերի 12-ին Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում տեղի կունենա Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի 7-րդ մրցափուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներին հատկացվել են մարզադաշտի T, U, V սեկցիաները ընդհանուր առմամբ 900 տոմս, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը: Տոմսերի գինն է 10 եվրո: Տոմսերը կարելի է ձեռք բերել այստեղ:    

̰
Հայտնի է Խաչանովի մրցակիցը եզրափակչում

13:24 26.09.2023

Աշխարհի 46-րդ ռակետ, ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկան դուրս է եկել Չինաստանի Չժուհայ քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ, որտեղ կհանդիպի ՌԴ-ը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովի հետ։ Ճապոնացին 6:4, 6:4 հաշվով առավելության է հասել աշխարհի 63-րդ ռակետ, ռուսաստանցի Ասլան Կարացևի նկատմամբ։ Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը կիսաեզրափակչում 7:5, 6:4 հաշվով պարտության էր մատնել աշխարհի 33-րդ ռակետ, ամերիկացի […]

̰
Մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում. Հենրիխ Մխիթարյան

12:56 26.09.2023

«Ինտերի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցկայքում․ «Տասը ամիս տևած շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը սկսեց դաժանորեն հրետակոծել Լեռնային Ղարաբաղը։ Սիրտս կոտրվում է, երբ տեղեկանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան զանգվածային արտագաղթող հազարավոր հայ ընտանիքների ցավի, կորստի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին: Իրավիճակը, որը այժմ տառապանք է պատճառում Լեռնային […]

̰
Նեյմարը ցանկանում է վերադառնալ Բրազիլիա

12:27 26.09.2023

Բրազիլիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» 31-ամյա հարձակվող Նեյմարը ցանկանում է ապագայում վերադառնալ բրազիլական «Սանթոս», որպեսզի պատրաստվի 2026թ․ աշխարհի առաջնությանը, հաղորդում է Sport.es-ը։ Նեյմարի պայմանագիրն «Ալ Հիլյալի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նեյմարը «Սանթոսի» սան է։ Նա ակումբի համակարգում է եղել 2003-2013 թվականներին։ Այնուհետեւ հանդես է եկել «Բարսելոնայում» և ՊՍԺ-ում։

̰
Առաջիկայում մենք կնքննարկենք Մխիթարյանի նոր պայմանագիրը. «Ինտերի» գլխավոր տնօրեն

11:48 26.09.2023

Միլանի «Ինտերը» կբանակցի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքելու հարցի շուրջ։ Այդ մասին հայտնել է «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան։ «Առաջիկայում մենք կնքննարկենք Մխիթարյանի նոր պայմանագիրը։ Շուտով տեղի կունենա նաև Դիմարկոյի պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունը»,- Մարոտայի խոսքերը մեջբերում է Rai Radio 1-ը։ Մխիթարյանի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը, Դիմարկոյի […]

̰
BACK_TO_TOP