TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

«Ռեալն» ընթացիկ մրցաշրջանի առաջին պարտությունն է կրել

09:30 25.09.2023

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին»: Դուբլով աչքի է ընկել իսպանացի հարձակվող, Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Ալվարո Մորատան, մեկ գոլ խփել է ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը: «Ռեալի» միակ գոլը խփել է գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը: «Ռեալն» առաջին պարտությունն է կրել 2023/24 մրցաշրջանում ու կորցրել առաջատարի դիրքը, որն […]

̰
«Բորուսիան» առանց Ռանոսի զիջել է «Լայպցիգին»

09:09 25.09.2023

Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» շարունակում է անպարտելիության շարքը Բունդեսլիգայում: 5-րդ տուրում մյունխենյան թիմը սեփական հարկի տակ 7 անպատասխան գնդակ է ուղարկել «Բոխումի» դարպասը: Իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» տանը 0-1 հաշվով զիջել է «Լայպցիգին»: Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը չի մասնակցել խաղին:

̰
Էդգար Սևիկյանը 3-րդ գոլն է խփել և դարձել է ռմբարկու

08:47 25.09.2023

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Պարի ՆՆ»-ը 3:1 հաշվով հաղթել է «Օրենբուրգին»: Նիժնի Նովգորոդը ներկայացնող թիմի գոլերից մեկը խփել է Էդգար Սևիկյանը: 22-ամյա ֆուտբոլիստը 53-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2:1: Հայ ֆուտբոլիստը 3-րդ գոլն է խփել Պրեմիեր լիգայում: Այդ ցուցանիշով նա իր թիմի լավագույն ռմբարկուն է: Սևիկյանի թիմը 14 միավորով բարձրացել է մրցաշարային աղյուսակի վեցերորդ […]

̰
Արման Ծառուկյանի պատասխանը նրան «սրիկա» անվանած մարտիկին

08:32 25.09.2023

UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանն անդրադարձել է Դեն Հուկերի հայտարարությանը: «Նա ինձ հետաքրքիր չէ, նրա ասածներն ինձ բացարձակ չեն հետաքրքրում: Հուկերը կարող է միայն խոսել, բայց երբ ամեն ինչ հասնում է գործին, նա շրջվում է մեջքով»,- 26-ամյա մարտիկի խոսքը մեջբերում է MMA Metaratings-ը: Մինչ այդ 33-ամյա Հուկերը սրիկա էր անվանել Արման Ծառուկյանին: Հիշեցնենք, որ նախորդ մենամարտում, հունիսի […]

̰
Ռոնալդուի հերթական դուբլը հաղթանակ է բերել «Ալ Նասրին»

08:14 25.09.2023

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլով է աչքի ընկել Սաուդյան Արաբիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Ալ Ահլիի» դեմ տնային խաղում, որում դաշտի տերերը հաղթել են 4-3 հաշվով: «Ալ Նասրն» այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցրել է 15-ի ու 5-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Ալ Ահլին» ևս 15 միավոր ունի և 6-րդն է։

̰
Ըմբիշ Սլավիկ Գալստյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

23:15 24.09.2023

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգի բրոնզե համար գոտեմարտերում պարտություն կրած մարզիկները մրցեցին միմյանց հետ` Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Գալստյանը մրցեց ղրղզ մարզիկի հետ և առավելության հասավ 8:0 հաշվով: Փարիզի Օլիմպիական խաղերում […]

̰
Բարսեղյանի գոլն ու գոլային փոխանցումը հաղթանակ են պարգևել «Սլովանին»

21:57 24.09.2023

Սլովակիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակում «Սլովանը» սեփական հարկի տակ ընդունեց «Ժիլինային»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Երկու գոլին էլ իր մասնակցությունն ունեցավ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ նախ դառնալով գոլային փոխանցման, իսկ հետո նաև գոլի հեղինակ։ Այս խաղից հետո «Սլովանը» 11 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում։

̰
Գալստյանը և Պողոսյանը պարտվել են ԱԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտերում

21:28 24.09.2023

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտիհավաքականի անդամներ Սլավիկ Գալստյանը և Հրաչյա Պողոսյանը պարտվել են բրոնզե մեդալիհամար գոտեմարտերում: Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտիաշխարհի առաջնությունում խաղարկվեցին վերջին մեդալներն և Փարիզի Օլիմպիական խաղերիուղեգրերը: Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի ևՕԽ ուղեգրի համար գոտեմարտում մրցեց Իրանից Մոհամադ Ռեզա Գերայի հետ և զիջեց 0:7 հաշվով: Գալստյանն ԱԱ-ում […]

̰
ԲԿՄԱ-ն հաղթեց «Վան»-ին, «Արարատ»-ն ու «Ուրարտու»-ն չպարզեցին հաղթողին

20:38 24.09.2023

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրը մեկնարկեց երկու խաղով: Չարենցավանի «Վան»-ը սեփական հարկի տակ ընդունելով ԲԿՄԱ-ին` զիջեց 1:2 հաշվով: «Վան»-ի կազմում միակ գնդակը խփեց, Բոնիֆեյսը, իսկ ԲԿՄԱ-ից աչքի ընկան Թիթիզյանը և Իպեյեն: Օրվա մյուս խաղում` «Արարատ»-ը տանն հյուրընկալեց «Ուրարտու»-ին: Այս հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Ուրարտու»-ի կազմում գոլն իրա ակտիվում գրանցեց Զիկիան, իսկ «Արարատ»-ից` Հակոբյանը: Այս […]

̰
Թիկնիզյանի գոլը հաղթանակ պարգևեց «Լոկոմոտիվին» «Զենիթի» դեմ խաղում

19:58 24.09.2023

«Լոկոմոտիվը» Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Զենիթին»: 90+1-ին րոպեին հաղթական գնդակը խփեց Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Նա այս խաղում դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ։ Թիկնիզյանը խաղավերջում ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից։ «Լոկոմոտիվն» այս խաղից հետո բարձրացավ վեցերորդ հորիզոնական՝ վաստակելով 15 միավոր։

̰
Ըմբշամարտի ԱԱ․ Հրաչյա Պողոսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

19:22 24.09.2023

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։ Այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) սփոփիչ գոտեմարտում 8-0 հաշվով հաղթեց ամերիկացի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Այսօր բրոնզե մեդալի համար կպայաքարի նաև Սլավիկ Գալստյանը (67 կգ)։

̰
Խաչանովը դուրս է եկել Չժուհայի մրցաշարի կիսաեզրափակիչ

18:44 24.09.2023

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Չժուհայի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչ փուլում Խաչանովը հանդիպեց ամերիկացի Մակենզի Մակդոնալդին ու հաղթեց 4:6, 6:4, 6:4 հաշվով։ Խաչանովը ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը և Չժուհայի մրցաշարում ամենաբարձր վարկանիշ ունեցող ռակետն է։

̰
«Ինտեր»-ն արտագնա խաղում հաղթեց «Էմպոլի»-ին

18:16 24.09.2023

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Էմպոլի»-ի հետ: «Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: Խաղի միակ գնդակը 51-րդ րոպեին խփեց Ֆեդերիկո Դիմարկոն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ ՄԽիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Այս հաղթանակից հետո էլ «Ինտեր»-ը գլխավորում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը և ունի 15 […]

̰
Մարիամ Մկրտչյանը շախմատի Մ20 տարեկանների առաջնության առաջատարն է

17:11 24.09.2023

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են հաջող ելույթներն աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում: Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում շարունակվում է շախմատի աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունը: Կանանց պայքարում Մարիամ Մկրտչյանը 4 անընդմեջ հաղթանակով` 2023 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնության միանձնյա առաջատարն է։ Տղամարդկանց պայքարում Մամիկոն Ղարիբյանը դեռևս վաստակել է 3 միավոր: Աշխարհի 20 տարեկանների առաջնությանն, ընդհանուր առմամբ, […]

̰
Ռաբյոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում

15:28 24.09.2023

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, հայտնում է Calciomercato-ն։ Աղբյուրի համաձայն՝ խաղացողի համար պայքարում առաջատար է «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն 28-ամյա ֆրանսիացուն ցանկանում է ձեռք բերել նաև «Նյուքասլը»: Ռաբյոն «Յուվենտուսում» է հանդես գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը թուրինյան թիմի կազմում անցկացրել է 4 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 […]

̰
Սա իմ 200-րդ խաղն է «Մանչեսթեր Յունայթեդում»․ Էվանս

14:21 24.09.2023

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ջոնի Էվանսը խոսել է Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Բարնլիի» դեմ խաղի մասին (1:0)։ Առաջին խաղակեսի վերջում Էվանսի փոխանցումից միակ գոլը խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը․ «Ինձ դուր եկավ խաղի յուրաքանչյուր րոպեն: Խաղից առաջ ես յուրահատուկ զգացողություն ունեի՝ չէի կարող սպասել, ուղղակի հուզված էի: Սա իմ 200-րդ խաղն էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, […]

̰
Ժոաու Ֆելիքսը ապագայում կարող է կարևոր խաղացող դառնալ «Ատլետիկոյի» համար․ Մորատա

12:39 24.09.2023

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան խոսել է Ժոաու Ֆելիքսի մասին, որը մադրիդյան ակումբից վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում»։ Մորատայի կարծիքով՝ Ֆելիքսը դեռ կարող է կարևոր խաղացող դառնալ «Ատլետիկոյի» համար. «Ժոաո Ֆելիքսը երիտասարդ տղա է, գուցե նա ապագայում կարևոր խաղացող դառնա «Ատլետիկոյի» համար: Ես չեմ որոշողը։ Նրա մասին միայն կարող եմ ասել, որ նա տարբերվում է […]

̰
«Ռեալում» պետք է խաղան աշխարհի լավագույն ֆուտբոլիստները․ Չուամենի

11:35 24.09.2023

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին ասել է, որ կցանկանար թիմի կազմում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ «Ուրախ կլինեմ, եթե Մբապեն միանա մեզ։ «Ռեալում» պետք է խաղան աշխարհի լավագույն ֆուտբոլիստները։ Իսկ ես Կիլիանին համարում եմ նրանցից մեկը և կաջակցեմ նրա տեղափոխությանը»,- խաղացողի խոսքերն է մեջբերում Canal+-ը։ Չուամենին հավելել է, որ ինքը կարող էր տեղափոխվել ՊՍԺ, երբ […]

̰
Նա ունի եռանդ և ցանկություն՝ գործն ավարտին հասցնելու համար․ Մյուլեր

10:30 24.09.2023

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը խոսել է Յուլիան Նագելսմանի` ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ «Նա ունի եռանդ և ցանկություն՝ գործն ավարտին հասցնելու համար: Սա հիանալի կլինի մեզ համար: Յուլիանը շատ գաղափարներ ունի, նա կգտնի համապատասխան գաղափարներ այս թիմի համար: Ինձ համար ոչինչ չի փոխվել։ Ես հասանելի եմ ընտրության համար»,- Մյուլերի խոսքերն […]

̰
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանն՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն

22:23 23.09.2023

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն արծաթե մեդալ է նվաճել Բելգրադում ընթացող վարկանիշային ԱԱ-ում՝ 97 կգ քաշայինների եզրափակչում հավասար պայմաններում վերջին վայրկյաններին զիջելով Կուբան ներկայացնող Գաբրիել Կինդելանին (3:3)։ Ալեքսանյանը դեռ երեկ ապահովել էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիրը՝ 4 տպավորիչ հաղթանակներից հետո դուրս գալով եզրափակիչ։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, […]

̰
«Միլանը» տանը հաղթեց «Վերոնային»

19:51 23.09.2023

Ա Սերիայի 5-րդ տուրում «Միլանը» ընդունել էր «Վերոնային» և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։ Տանտերերը հաղթեցին Լեաուի՝ 8-րդ րոպեին խփած միակ գոլի շնորհիվ։ Այս խաղից հետո «Միլանը» 12 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Վերոնան» 7 միավորով՝ 9-րդ։

̰
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի պարաստվում հեռացնել Էրիկ տեն Հագին

18:55 23.09.2023

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մոտ ժամանակներս չի հեռացնի թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։ Այս մասին հայտնում է Utd Plug-ը։ Նշվում է, որ նրա թեկնածությանը ոչինչ չի սպառնում։ Ակումբում իրավիճակը հանգիստ է համարվում։ «Յունայթեդը» բոլոր մրցաշարերում վերջին 5 հանդիպումներից 4-ում պարտություն է կրել։ Տեն Հագի թիմը պարտվել է «Բավարիային» (3:4, Չեմպիոնների լիգա), «Բրայթոնին» (1:3), «Արսենալին» (1:3) […]

̰
Հուսով եմ՝ նա կստանա «Ոսկե գնդակը»․ Ռունի

18:08 23.09.2023

«Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին կարծում է, որ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին այս տարի պետք է արժանանա «Ոսկե գնդակին»: «Հոլանդը, Մբապեն և Մեսսին կպայքարեն «Ոսկե գնդակի» համար։ Հուսով եմ, որ Մեսսին կհաղթի նրանց և կստանա «Ոսկե գնդակը»,-Ռունիի խոսքերն է մեջբերել «Ինտեր Մայամիի» մամուլի ծառայությունը։

̰
Ըմբշամարտի ԱԱ․ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում է

17:42 23.09.2023

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Սլավիկ Գալստյանը (67 կգ) , ով 1/8 եզրափակչում 10-0 հաշվով հաղթել էր թուրք մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, այս փուլում ևս հաղթեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչը 8-7 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցչին։ Գալստյանը […]

̰
«Բորուսիա»-«Լայպցիգ». մեկնարկային կազմեր

17:07 23.09.2023

Բունդեսլիգայի 5-րդ տուրի շրջանակում այսօր Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ կընդունի «Լայպցիգին»։ Թիմերի մեկնարկային կազմերը․ Բորուսիա Մ․ Լայպցիգ

̰
Սլավիկ Գալստյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ըմբշամարտի ԱԱ

16:14 23.09.2023

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Սլավիկ Գալստյանը (67 կգ) 1/8 եզրափակչում 10-0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Հիշեցնենք՝ մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչը 8-7 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցչին։ Գալստյանը վստահ հաղթանակ էր տարել մեկնարկում՝ հաղթելով իտալացի մրցակցին 8-0 հաշվով։

̰
Հրաչյա Պողոսյանը հաղթեց Բուլղարիայի ներկայացուցչին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ըմբշամարտի ԱԱ

15:38 23.09.2023

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) մեկնարկում 7-1 հաշվով հաղթել է բուլղարացի մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։

̰
Սլավիկ Գալստյանը հաղթեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ. ըմբշամարտի ԱԱ

15:18 23.09.2023

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր պայքարի են դուրս գալիս հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) 8-7 հաշվով հաղթեց Եգիպտոսի ներկայացուցչին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Հիշեցնենք՝ Սլավիկ Գալստյանը վստահ հաղթանակ էր տարել մեկնարկում՝ հաղթելով իտալացի մրցակցին 8-0 հաշվով։

̰
Գևորգ Թադևոսյանը բացարձակ առավելության հասավ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ. ըմբշամարտի ԱԱ

14:40 23.09.2023

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Գևորգ Թադևոսյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ՝ 10-0 հաշվով հաղթելով լիտվացի մրցակցին։ Նա մեկնարկային գոտեմարտում հաղթել էր կուբացի մրցակցին 5-1 հաշվով։ Սլավիկ Գալստյանը (67 կգ) վստահ հաղթանակ էր տարել մեկնարկում՝ հաղթելով իտալացի մրցակցին 8-0 հաշվով։

̰
Ես դեռ շատ բան ունեմ անելու ֆուտբոլում․ Ռոնալդու

14:12 23.09.2023

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր ապագայի մասին, փոխանցում է armsport.am-ը: «Որոշ մարդիկ ասում են, որ Ռոնալդուն ավարտել է կարիերան, բայց դա ճիշտ չէ: Ես կշարունակեմ խաղալ այնքան ժամանակ, մինչև ոտքերս չասեն՝ «Կրիշտիանու, ժամանակն է»: Ես դեռ շատ բան ունեմ անելու ֆուտբոլում։ Ես դեռ սիրում եմ ֆուտբոլն ու գոլեր խփելը։ […]

̰
BACK_TO_TOP