15:23 29.09.2023
«Սպարտակի» հոլանդացի ֆուտբոլիստ Քուինսի Պրոմեսը սկանդալ է առաջացրել Մոսկվայում ոստիկանությունում։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։ Telegram ալիքի տվյալներով՝ հարձակվողը ժամանել է ոստիկանության բաժին, որտեղ նրա ընկերները բերման են ենթարկվել թմրանյութային հարբածության կասկածանքով։ Փորձելով հասնել նրանց ազատ արձակմանը, Պրոմեսը սկսել է բղավել և սպառնալ ոստիկաններին։ Հունիսին Նիդեռլանդների թագավորական դատարանը Ամստերդամում դատավճիռ էր կայացրել Պրոմեսի […]
15:13 29.09.2023
Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտեմ Միլևսկին հոսպիտալացվել է ալկոհոլի հետ կապված խնդիրների պատճառով։ Նրա ընկեր և նախկին թիմակից Ալեքսանդր Ալիևը Instagram-ի story-ներում հայտնել է հոսպիտալացման մասին: «Փառք Աստծո, մեզ հաջողվեց նրան հիվանդանոց տեղափոխել։ Արդեն մի քանի օր է, ինչ այնտեղ է։ Վիճակը շատ ծանր է։ Բայց ոչինչ, բժիշկները կռվում են»,- ասել է […]
14:43 29.09.2023
Արմեն Աղայանը նվաճել է Կեմերովոյում անցկացվող ձյուդոյի Ռուսաստանի առաջնության չեմպիոնի կոչումը 73 կգ քաշային կարգում։ Եզրափակչում Աղայանը հաղթել է Աբուբաքար Իսաևին, հաղորդում է tass.ru-ն։ Պյատիգորսկը ներկայացնող հայ մարզիկը երկրորդ տարին անընդմեջ դարռնում է Ռուսաստանի չեմպիոն։ Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ են դարձել Կարեն Գալստյանն ու Ռավշան Նասրիդինովը։
14:12 29.09.2023
Երևանում անցկացվում է սուսերամարտի պատանեկան և երիտասարդական միջազգային մրցաշար: Հայտավորված են վեց երկրների՝ Հայաստանի, Իրանի, Ուզբեկստանի, ՌԴ-ի, Բելառուսի, Վրաստանի 120 մարզիկներ: Երեկ մրցել են պատանիները: Ճկասուսերակիրների պայքարում երկրորդը ճանաչվել է Հակոբ Մանուկյանը, իսկ Նորայր Մայրյանյանը՝ երրորդը: Խոցասուսերակիր Արտյոմ Խալաթյանը նույնպես դարձել է երրորդ մրցանակակիր: Այսօր ասպարեզ կելնեն երիտասարդները, իսկ վաղը ՝ տեղի կունենա թիմային մրցավեճը:
13:38 29.09.2023
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամներ Հակոբ Մկրտչյանը և Անդրանիկ Կարապետյանը կմասնակցեն առաջին անգամ անցկացվող ծանրամարտի ակումբային առաջնությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ավստրիայի ծանրամարտի հավաքականի մարզիչ Սարգիս Մարտիրոսյանը: Գերմանիայում կայանալիք մրցաշարին Կարապետյանը և Մկրտչյանը կմասնակցեն Ավստրիայի թիմի կազմում: «Առաջին անգամ անցկացվող այս մրցաշարը կոչում են նաև ծանրամարտի «Չեմպիոնների լիգա»,-ասել է Մարտիրոսյանը: Ավստրիայի թիմի կազմում […]
13:17 29.09.2023
Լեհաստանը միացել է 2036թ. օլիմպիական խաղերը հյուրընկալող երկրների հավակնորդների մրցավազքին: Լեհաստանը օլիմպիական մայրաքաղաք դառնալու համար պայքարելու է Ինդոնեզիայի, Մեքսիկայի, Թուրքիայի և Հնդկաստանի հետ: Լեհերը համոզված են, որ կարող են հաջողությամբ անցկացնել համաշխարհային ամառային գլխավոր մարզահանդեսը: Նախագահ Անջեյ Դուդան 2023թ. Կրակովում Եվրոպական խաղերի հաջող անցկացումից հետո է եկել նման եզրահանգման: Օլիմպիական խաղերի մրցավայրը, ՄՕԿ-ի կանոնակարգի համաձայն, […]
12:51 29.09.2023
Իտալական «Ռոմայի» 60-ամյա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մարզչական կարիերայում գրանցել է մրցաշրջանի վատագույն մեկնարկը՝ հաշվի առնելով արդյունքներն առաջին 6 հանդիպումներում, հաղորդում է Opta-ն։ Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Ռոման» 1:4 հաշվով պարտվեց «Ջենոային» և 5 միավորով 16-րդ տեղում է։ Մոուրինյոյի նախորդ հակառեկորդը գրանցվել էր 2015-2016 թվականների մրցաշրջանում։ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին վեց տուրերից հետո «Չելսին» վաստակել […]
12:33 29.09.2023
Ռուսաստանցիներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս եկան Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP China Open մրցաշարի քառորդ եզրափակիչ զուգախաղում։ Առաջին շրջանում Խաչանովն ու Ռուբլյովը մրցել են չինացիներ Չժի Սյուի և Վան Աոժանի հետ և առավելության են հասել 6:4, 7:5 հաշվով։ Մենախաղի առաջին շրջանում աշխարհի 14-րդ ռակետ Կարեն Խաչանովը սեպտեմբերի 29-ին կմրցի աշխարհի 18-րդ ռակետ, իտալացի […]
11:57 29.09.2023
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» 2022-2023 թվականների մրցաշրջանը ամփոփել է 304 միլիոն եվրո շահույթով միայն հարկերի վճարումից, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ «Բարսելոնան» եկամուտի ռեկորդային ցուցանիշ է ապահովել առևտրային հարթակներում՝ 351 միլիոն եվրո (+ 43 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ)։ Հովանավորներից ստացած գումարը կազմել է մոտ 200 միլիոն եվրո։ Barça Stores առևտրային ցանցի եկամուտը հասել է 100 […]
11:45 29.09.2023
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում: Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ընթացող մրցաշարում, կանանց պայքարում Մարիամ Մկրտչյանը 8-րդ տուրում հաղթանակ է տարել և այժմ 6 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Մամիկոն Ղարիբյանին 8-րդ տուրում ոչ-ոքի է գրանցել։ Նա ևս 6 միավոր ունի և կիսում է 4-10 տեղերը։
11:24 29.09.2023
Պորտուգալիայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում «Կասա Պիան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթել է «Նասիոնալին»։ Հյուրերի կազմում 3-րդ րոպեին հաշիվը բացել է Վիտին։ 55-րդ րոպեին Ֆելիպեն հավասարեցրել է հաշիվը։ 90+3-րդ րոպեին Կլեյտոնի խփած գոլը հաղթանակ է բերել տանտերերին։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը «Կասա Պիայի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 75-րդ […]
10:00 29.09.2023
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկություն է արել «Матч ТВ»-ի հաղորդավարուհուն՝ Յանա Ռոմաշկինային։ «Ես ասում եմ՝ այո», – գրել է Ռոմաշկինան Instagram-ում՝ հրապարակելով Օստանկինո աշտարակի ֆոնին արված լուսանկար՝ ամուսնական մատանին իր մատնեմատին: «Նաիր Տիկնիզյանի և Յանա Ռոմաշկինայի հարաբերությունների մասին խոսակցությունները հայտնվել են այն բանից հետո, երբ հեռուստահաղորդավարը Instagram-ում հրապարակել է ֆուտբոլիստի հետ […]
09:48 29.09.2023
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հրաժարվել է քննարկել Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Նեգրեյրայի գործը։ «Ես ժամանակ չունեմ մտածելու Նեգրեյրա գործի մասին։ Ես անհանգստանում եմ հանդիպումների, իմ խաղացողների համար, ես ժամանակ չեմ վատնում նման բաների մասին մտածելու համար»,- Չավիի խոսքերն է մեջբերում Diario SPORT-ը։ Հիշեցնենք, որ որ Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի […]
09:27 29.09.2023
Խերարդո Մարտինոն խոսել է Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին։ Մեսսին վնասվածքի պատճառով բաց էր թողել ԱՄՆ-ի բաց գավաթի եզրափակիչը, որում «Ինտեր Մայամին» պարտվեց «Հյուսթոն Դինամոյին» (1:2): «Նրա համար անխոհեմ կլիներ խաղալ, դա ակնհայտ է: Մենք նույնիսկ չմտածեցինք նրա դուրս գալու մասին, քանի որ ռիսկի կդիմեինք: Բժշկական թիմը մեզ կասի, թե երբ նա պատրաստ կլինի խաղալ՝ […]
09:09 29.09.2023
Հայ թենիսիստները Պարմայում մասնակցել են Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությանը։ Հայաստանի հավաքականը Իտալիա էր մեկնել հետևյալ կազմով. 1.Սոֆի Գիդաչյան 2.Մարիա Գիքինյան 3.Սամվել Աղայան 4.Դավիթ Պողոսյան Մարզիչ՝ Միքայել Ավետիսյան: Մեր թենիսիստների ելույթները հաջող չեն եղել, նրանք պարտվել են մրցաշարի արդեն առաջին փուլերում։
08:48 29.09.2023
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է սաուդյան ակումբ տեղափոխվել, որտեղ նրան խոստացել էին կրկնապատկել իր աշխատավարձը․ նա պատրաստ է երկարաձգել պայմանագիրը իտալական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է FC Inter News-ը։ Արաբական ակումբներից մեկը, որի անունը չի նշվում, կապվել է կիսապաշտպանի գործակալ Ռաֆայել Պիմենտայի հետ և առաջարկել երկու տարվա պայմանագիր՝ կրկնապատկելով նրա ներկայիս աշխատավարձը […]
22:36 28.09.2023
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում: Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ընթացող մրցաշարում, կանանց պայքարում Մարիամ Մկրտչյանը 7-րդ տուրում պարտություն կրեց և այժմ 5 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Մամիկոն Ղարիբյանին 7-րդ տուում հաղթանակ է գրացվել։ Նա ունի 5,5 միավոր ու նույնպես 5-րդ տեղում է։ Ասյա Եդիգարյանը 7 տուրից հետո ունի 4 միավոր։
21:38 28.09.2023
«Միլանը» քայլեր է ձեռնարկում ակումբի նոր մարզադաշտը կառուցելու ծրագրերում: Թիմը քաղաքային խորհրդին է ներկայացրել Սան Ֆրանչեսկոյի շրջանի զարգացման առաջարկը։ Դա կլինի մի ամբողջ համալիր՝ 70 հազար նստատեղով մարզադաշտով, հյուրանոցներով, ժամանցի և կոմերցիոն օբյեկտներով։ Հրապարակվել է նաև հավակնոտ նախագծի լուսանկարը։
20:39 28.09.2023
Պատմության մեջ առաջին անգամ կատալոնական «Ժիրոնան» գլխավորել է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, հաղորդում է El Partidazo de COPE-ը։ 7-րդ տուրում «Ժիրոնան» 2:1 հաշվով պարտության է մատնել «Վիլյառեալին» և ունի 19 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Ռեալը» վաստակել է 18 միավոր։
20:15 28.09.2023
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Սասուոլոյից» 1:2 հաշվով կրած պարտությունը։ Այս մրցաշրջանում սա «Ինտերի» առաջին պարտությունն է։ «Լավ անցկացրինք առաջին խաղակեսը լավ մարզավիճակում գտնվող որակյալ թիմի հետ դիմակայությունում։ Պետք է ավելի շատ գոլեր խփեինք՝ հաշվի առնելով մեր ստեղծած պահերը։ Լավ սկսեցինք նաև երկրորդ խաղակեսը, սակայն 1:1 հաշվից հետո չկարողացանք մնալ նույն մակարդակի վրա։ […]
19:50 28.09.2023
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 2024 թվականի Եվրոպայի Սուպերգավաթի անցկացման վայրը։ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի 2023/24 մրցաշրջանի հաղթողները որոշիչ հանդիպումը կանցկացնեն Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի «Ազգային» ստադիոնում։ Այս տարի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը տեղի ունեցավ Հունաստանի Պիրեյ քաղաքի «Կարաիսկակիս» ստադիոնում, որտեղ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթեց Եվրոպա լիգայի գործող գավաթակիր «Սևիլիային»։
19:22 28.09.2023
«Բարսելոնայի» նախկին հարձակվող, Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Սամուել Էտո’Օ-ն պաշտոնանկության շեմին է: Երկրի ֆուտբոլային լիգան բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին հեռացնել նախկին հարձակվողին զբաղեցրած պաշտոնից, հայտնում է Marca-ն։ Էտո’Օ-ն մեղադրվում է կոռուպցիայի և պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ։ Նշված նամակում ամփոփված են նախկին հարձակվողի կատարած գործողությունները, որոնք պետք է հանգեցնեն […]
19:04 28.09.2023
Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը շնորհավորել է աշխարհի 14-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովին Չինաստանի Չժուհայ քաղաքում անցկացված ATP-250 շարքի մրցաշարի տիտղոսը նվաճելու առթիվ։ «Բրավո, եղբայր»,- գրել է Ջոկովիչը սոցիալական ցանցերում Խաչանովի հաղթանակի մասին մեկնաբանություններում։ Չժուհայի մրցաշարի եզրափակիչում Խաչանովը 7:6 (7:2), 6:1 հաշվով պարտության էր մատնել ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկային՝ նվաճելով 5-րդ տիտղոսը ATP մրցաշարերում։
18:36 28.09.2023
Ավարտվել է «Ծաղկաձոր օփեն» 2023 շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցել են 235 շախմատիստներ 12 ֆեդերացիաներից, այդ թվում՝ 22 գրոսմայստերներ, 22 միջազգային վարպետներ և 24 ՖԻԴԵ վարպետներ: Մրցաշարի հաթող է ճանաչվել Հնդկաստանի ներկայացուցիչ Պուրանիկ Աբհիմանյուն, երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը, իսկ երրորդ տեղը գրավել է Հնդկաստանի ներկայացուցիչ Սաշիկիրան Կրիշնան։
17:34 28.09.2023
Բարսելոնայի Քննչական դատարանի ղեկավար Խոակին Ագիրեն կաշառատվության մեղադրանք է ներկայացրել «Բարսելոնայի» դեմ, հաղորդում է El Confidencial-ը։ 2001–2018 թվականներին կատալոնական ակումբը Իսպանիայի ֆուտբոլային ֆեդերացիայի Մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային վճարել է մոտ 7,5 միլիոն եվրո։ Կաշառատվության մեղադրանքներ են ներկայացվել «Բարսելոնայի» նախկին նախագահներ Խոսեպ Բարտոմեուին և Սանդրո Ռոսելին, կաշառք վերցնելու մեղադրանքներ՝ Նեգրեյրային և նրա […]
17:20 28.09.2023
Լեհաստանի առաջնության 6-րդ տուրում «Պոգոնը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը, տանն ընդունել էր «Լեգիային»։ Բիչախչյանը տանտերերի մեկնարկային կազմում էր։ Հայ ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին ու փոխարինվել 82-րդ րոպեին։ Հանդիպումն ավարտվել է «Լեգիայի» հաղթանակով, որն առաջին կեսի վերջից խաղում էր 10 ֆուտբոլիստով։ Այս արդյունքից հետո «Պոգոնը» 8-րդն է մրցաշարային […]
16:42 28.09.2023
Կրիշտիանու Ռոնալդուն անպարտելի խաղերի համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի հաշվարկներով՝ «Ալ-Նասր» – «Պերսեպոլիս» (2:0) խաղից հետո 38-ամյա ֆուտբոլիստն արդեն հազար հանդիպում է անցկացրել, որոնցում չի պարտվել (776 հաղթանակ և 224 ոչ-ոքի)։ Դրանից հետո պորտուգալացին մասնակցել է «Ալ-Ահլիի» դեմ հաղթական խաղին (4:3): 1001 առանց պարտության հանդիպումներից 28-ը պորտուգալացին գրանցել է «Ալ-Նասրի», […]
16:14 28.09.2023
ԱՄՆ-ի Open Cup-ի եզրափակչում «Ինտեր Մայամին» 1-2 հաշվով պարտվել է «Հյուսթոն Դինամոյին»։ «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին մկանային վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել խաղին։ Արգենտինացին բաց է թողել երրորդ անընդմեջ հանդիպումը։ Մեսսիի բաց թողած նախորդ երկու խաղում նույնպես «Ինտեր Մայամին» չէր կարողացել հաղթել։ MLS-ի ընթացիկ մրցաշրջանում «Ինտեր Մայամին» 32 միավորով զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի 14-րդ […]
15:52 28.09.2023
Ռուսաստանցի հայ լրագրող Նոբել Առուստամյանը խոսել է Արցախում ստեղծված իրավիճակի մասին: «Ոչ մի բառ չի կարող նկարագրել Լեռնային Ղարաբաղի հայության ցավն ու տառապանքը: Ամենադժվար ժամանակները ողջ հայ ժողովրդի համար: Անհնար է հավատալ, որ սա տեղի է ունենում 21-րդ դարում, որ մարդիկ ստիպված են լքել իրենց տունն ու նախնիների հայրենիքը»,-գրել է նա: