22:56 21.09.2023
Սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 1-ը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում կանցկացվի 2023 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը: Հայաստանից առաջնությանը մասնակցում են Մամիկոն Ղարիբյանը, Մարիամ Մկրտչյանը և Ասյա Եդիգարյանը:
22:20 21.09.2023
ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Instagram-ի Stories բաժնում կիսվել է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկություններով: Հիշեցնենք, որ Խաչանովը նախկինում ևս աչքի է ընկել Արցախին աջակցող գրառումներով:
21:32 21.09.2023
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը սոցիալական ցանցերում արած հրապարակմամբ աշխարհի ուշադրությունն է հրավիրում Արցախում տեղի ունեցող ցեղասպանության վրա՝ զուգահեռ անցկացնելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ցեղասպանության հետ։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ևս անդրադարձել է Արցախում Ադրբեջանի հերթական ագրեսիային՝ հրապարակելով գրող Հրանտ Մաթեւոսյանի հայտնի տողերը։
21:20 21.09.2023
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում (77 կգ) քաշային Մալխաս Ամոյանը 0-5 հաշվով պարտվեց ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին և կպայքարի բրոնզե մեդալի ու Օլիմպիական ուղեգրի համար։ Ամոյանից բացի, այսօր մեկնարկած Հայաստանի մյուս ներկայացուցիչները լքել են պայքարը։ Հայաստանի ներկայացուցիչներից Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը […]
20:56 21.09.2023
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը Բաքվից տեղափոխվել է Չեռնոգորիա: Այս մասին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է Չեռնոգորիա: Հաշվի առնելով Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիան ու պատերազմը՝ խնդրել եմ Բռնցքամարտի եվրոպական միջազգային ֆեդերացիային (EUBC), որպեսզի հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ու այդ […]
19:10 21.09.2023
Մայամիի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով փոխարինվել է «Տորոնտոյի» դեմ խաղի (4-0) առաջին կեսում: Աշխարհի չեմպիոնի՝ խաղադաշտը լքելուն գրեթե զուգահեռ մարզադաշտից հեռացել են Մայամիի «Ինտերի» մեծ թվով երկրպագուներ: Մեսսին վնասվածքի պատճառով փոխարինվել է 37-րդ րոպեին, իսկ երկրպագուները զանգվածաբար հեռացել են տրիբունաներից ընդամենը 1-2 րոպե հետո:
18:21 21.09.2023
Մայամիի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել MLS-ի շրջանակներում «Տորոնտոյի» դեմ կայացած տնային հանդիպմանը, որտեղ դաշտի տերերը հաղթել են 4-0 հաշվով: 36-ամյա Մեսսին երկշաբաթյա ընդմիջումից հետո ընդգրկվել էր Մայամիի «Ինտերի» մեկնարկային կազմում, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվել է 37-րդ րոպեին: Վնասվածքի լրջությունը դեռ հայտնի չէ:
17:52 21.09.2023
Հայաստանի ազգային հավաքականը 1 հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի՝ սեպտեմբերի 21-ին թարմացված դասակարգման աղյուսակում, թեև վարկանիշային միավորները ավելացել են: Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը զբաղեցնում է 91-րդ տեղը: Նախորդ անգամ Հայաստանի հավաքականն 90-րդն էր: Հայաստանի թիմն ունի 1254,47 վարկանիշային միավոր: Նախորդ թարմացման համեմատ՝ վարկանիշային միավորներն ավելացել են 1,87-ով: Առաջատարների տասնյակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը, […]
17:34 21.09.2023
Եվրոպայի կրկնակի ու աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) դուրս է եկել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչում Ամոյանը 3-1 հաշվով հաղթել է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեսին: Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Ամոյանը 9-1 հաշվով հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջոնի Բուրին, իսկ մեկնարկային գոտեմարտում 9-0 հաշվով հաղթել էր Լիտվայի ներկայացուցիչ […]
17:12 21.09.2023
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը չի կարողացել մեկնել Իսրայել՝ մասնակցելու Ազգերի լիգայի շրջանակներում սեպտեմբերի 21-ին նշանակված Իսրայել – Հայաստան խաղին: ՀՖՖ կայքի հաղորդմամբ՝ պատճառը սեպտեմբերի 20-ին նախատեսված ինքնաթիռային մի շարք չվերթների չեղարկումն է: «ՀՖՖ-ն տեղյակ է պահել ՈՒԵՖԱ-ին, որ հաջորդ չվերթը, որով կանանց Հայաստանի ազգային հավաքականը կարող էր մեկնել մրցավայր, նախատեսված է հանդիպման օրը, ինչը […]
16:41 21.09.2023
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրը: A խմբում Մյունխենի «Բավարիան» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» և առավելության հասավ 4:3 հաշվով: 6 տարի անց Չեմպիոնների լիգա վերադարձած անգլիական «Արսենալը» B խմբում խոշոր հաշվով հաղթեց Էյնդհովենի ՊՍՎ-ին` 4-0: Իտալիայի գործող չեմպիոն «Նապոլին» C խմբում հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ պորտուգալական «Բրագայի» նկատմամբ: Չեմպիոնների լիգայի նախորդ եզրափակիչի մասնակից Միլանի […]
16:33 21.09.2023
Եվրոպայի կրկնակի ու աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) դուրս է եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում Ամոյանը 9-1 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջոնի Բուրին: Մեկնարկային գոտեմարտում Մալխաս Ամոյանը 9-0 հաշվով հաղթել էր Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասին: Կիսաեզրափակչի ուղեգրի համար Ամոյանը կգոտեմարտի սերբ Վիկտոր Նեմեսի հետ:
16:23 21.09.2023
Եվրոպայի կրկնակի ու աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) հաղթանակով է մեկնարկել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: 1/16 եզրափակչից պայքարի մեջ մտած Մալխաս Ամոյանն 9-0 հաշվով հաղթել է Պաուլիուս Գալկինասին: Որակավորման փուլից պայքարի մեջ մտած Դավիթ Օվասապյանը նույնպես մեկնարկային գոտեմարտում հաղթել է 9-0 հաշվով, սակայն 1/8 եզրափակչում 1-4 հաշվով պարտվել է […]
16:20 21.09.2023
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության ամենամեծ անակնկալը գրանցվել է օլիմպիական 97 կգ քաշային կարգում, որտեղ փայլուն է հանդես եկել Բահրեյնը ներկայացնող ռուսաստանցի Ախմեդ Տուժուդինովը։ Որակավորման փուլում ու 1/8 եզրափակչում 20-ամյա ըմբիշը հաղթել է ժամկետից շուտ (10-0), իսկ քառորդ եզրափակչում շանս չի տվել 2016թ․ օլիմպիական չեմպիոն ու 2020թ․ օլիմպիական փոխչեմպիոն, ամերիկացի Կայլ […]
14:35 21.09.2023
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ 3 բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում ու թիմային հաշվարկում գրավել է 7-րդ տեղը։ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցել էր 7 ըմբիշով և 3 բրոնզե մեդալից բացի, նվաճել նաև 2 օլիմպիական ուղեգիր։ Բրոնզե մեդալակիր էին դարձել Արսեն Հարությունյանը (57 […]
13:54 21.09.2023
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը կմասնակցի ամբողջական կազմով։ Առաջին մրցումային օրը Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ՝ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (82 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ)։ Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից ու կմրցի Բուրակ Ուզուն (Թուրքիա) – Դևիս Օրիվա […]
13:44 21.09.2023
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը սոցիալական ցանցերում գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերաբերյալ և կոչ արել միջազգային հանրությանն արձագանքել իրավիճակին: «Մեր ազգի նկատմամբ անվերջանալի հարձակում է տեղի ունենում, սարսափելի ցեղասպանություն, ու այժմ անհրաժեշտ է բարձրացնել մեր ձայնը և խնդրել աշխարհին բացել աչքերն այս հումանիտար ճգնաժամի առաջ: Անմեղ զոհերն այլևս չեն կարող անտեսվել: […]
11:38 21.09.2023
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է սոցիալական ցանցերի միջոցով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիային։ Նոր գրառումով Մխիթարյանը անդրադարձել է Ադրբեջանի սեպտեմբորի 19-ի հարձակմանը, գրանցված զոհերին, Լեռնային Ղարաբաղի 9 ամիս շարունակվող շրջափակմանը: «Ինչպես փորձագետներն են ասում, սա ցեղասպանություն է: Կոչ եմ անում իմ երկրպագուներին, մարզական աշխարհին ու գործընկերներիս արձագանքել, օգնել […]
11:13 21.09.2023
Ձյուդոյի Նիդերլանդների հավաքականը հրաժարվել է մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ սեպտեմբերի 22-24-ը կկայանա «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարը, հաղորդում է Nos.nl-ն։ Նման որաշում է կայացվել անվտանգության նկատառումներով։ Պատճառը Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիան է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ։ Օլիմպիական վարկանիշային մրցաշարին պետք է մասնակցեր նիդերլանդցի 15 ձյուդոիստ։
10:45 21.09.2023
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդի երկրորդ տուրում ընդունեց Ֆինլանդիայի հավաքականին և պարտվեց 2-3 հաշվով: Առաջին խաղակեսում հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի նորեկ Ջուլիո Զանոտոն, բայց հյուրերը մինչև ընդմիջման գնալը խփեցին երկու գոլ: Երկրորդ խաղակեսում հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Ֆելիպե Պարադինսկին: Խաղի վերջին րոպեների անընդհատ գրոհում էին մեր ֆուտբոլիստները, սակայն ավարտից 29 վայրկյան առաջ […]
10:26 21.09.2023
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը սոցիալական ցանցի իր էջերում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական լայնամասշտաբ գործողություններին և տեղադրել լուսանկարներ:
09:35 21.09.2023
Գերմանացի մասնագետ Շտեֆան Կունցը պաշտոնապես հեռացվել է Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Թուրքերը Հայաստանի հավաքականի մրցակիցներից են Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում։ Թուրքիայի հավաքականը Կունցի գլխավորությամբ վերջին հանդիպումն անցկացրել էր սեպտեմբերի 12-ին՝ ընկերական խաղում 2-4 հաշվով պարտվելով Ճապոնիայի հավաքականին։ Դրանից 4 օր առաջ Թուրքիայի հավաքականը 1-1 հաշվով էր ավարտել Հայաստանի […]
09:22 21.09.2023
ՉԼ խմբային փուլի առաջին տուրում «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ինտերի» հետ։ Դաշտի տերերի կազմում հաշիվը բացեց Մենդեզը։ Միլանյան թիմից պատասխան գոլը խփեց Լաուտարո Մարտինեսը` խաղի 87-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի կազմում հենց սկզբից դուրս եկավ խաղադաշտ, իսկ 70-րդ րոպեին փոխարինվեց։ Իսկ ահա Արսեն Զախարյանը, ով հանդես է […]
10:29 20.09.2023
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի անդրանիկ տուրի հանդիպումները: Թիմերի հիմնական հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: A խմբում «Գալաթասարայ»-ը կխաղա «Կոպենհագեն»-ի, «Բավարիա»-ն տանը կընդունի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: B խմբում «Սևիլիա»-ն ուժերը կչափի «Լենս»-ի հետ, «Արսենալ»-ի մրցակիցն էլ ՊՍՎ-ն է: C խմբում «Բրագա»-ն տանը կխաղա «Նապոլի»-ի հետ, իսկ «Ռեալ»-ի հակառակորդն էլ կլինի «Ունիոն Բեռլին»-ը: […]
10:09 20.09.2023
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի գործող չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը 5-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մոլդովայի ներկայացուցիչ Մաքսիմ Սաչուլտանի նկատմամբ: Թևանյանն այսպիսով նաև Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի նկատմամբ, 1/8 եզրափակչում […]
18:32 19.09.2023
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դիմել է ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովին: «Ես տխրությամբ կարդացի այն, ինչ «դու» գրել ես ինձ։ Ես քեզ ճանաչում եմ երկար տարիներ և սիրում եմ քո ընտանիքը և քեզ որպես սիրելի մարդկանց, չնայած վերջերս հեռացել եք ինձնից: Դու երբեք չէիր ասի այն բառերը, որոնց տակ քո ստորագրությունն է գրված։ Դու բարի և հասկացող […]
17:40 19.09.2023
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի եռակի չեմպիոն, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը կարիերայում երրորդ անգամ դարձել է բրոնզե մեդալակիր և հաղթանակից հետո գրառում կատարել ֆեյսբուքի իր էջում: «Շնորհակալ եմ բոլորիդ շնորհավորանքների համար։ Զգում եմ յուրաքանչյուրիդ աջակցությունը։ Այս անգամ էլ մի քայլ պակասեց աշխարհի չեմպիոն դառնալու համար, բայց օլիմպիական խաղերի […]
09:24 19.09.2023
Գերմանիայի Բունդեսլիգայի 4-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվելիս 3-3 հաշվով է ավարտել հետնապահ «Դարմշտադտի» դեմ հանդիպումը։ Առաջին խաղակեսում դաշտի տերերը խփել են երեք գոլ, սակայն ընդմիջումից հետո «Բորուսիան» ստացել է թվային առավելություն ու դարձել «քամբեքի» հեղինակ։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հյուրերի պահեստայինների թվում էր, բայց խաղաժամանակ չի ստացել։ «Բորուսիան» ունի 2 միավոր և 14-րդ […]
08:54 19.09.2023
Իսպանիայի Լա լիգայում Մադրիդի «Ռեալի» հաղթական մեկնարկին չխոչընդոտեց նաև «Ռեալ Սոսյեդադը»։ 5-րդ տուրում արքայական ակումբն ընդունեց Սան Սեբաստիանի թիմին ու տարավ կամային հաղթանակ՝ 2-1։ Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց հյուրերի իսպանացի հարձակվող Անդեր Բարենեչեան։ Ընդմիջումից հետո հաշիվը հավասարեցրեց ուրուգվայցի Ֆեդերիկո Վալվերդեն։ «Ռեալի» հաղթական գոլը 60-րդ րոպեին խփեց Իսպանիայի հավաքականի հարձակվող Խոսելուն։ «Ռեալ Սոսյեդադի» նորեկ, Ռուսաստանի […]