TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՍՊՈՐՏ

«Էվերթոնը» նոր սեփականատեր ունի

18:49 16.09.2023

Ամերիկյան ներդրումային 777 Partners ընկերությունը ձեռք է բերել «Էվերթոնի» բաժնետոմսերի 94,1%-ը: Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Գործարքի գումարը չի բարձրաձայնվում: Ակումբի նախորդ սեփականատերը՝ իրանցի բրիտանացի միլիարդատեր Ֆարհադ Մոշիրին, անցյալ տարվանից պոտենցիալ գնորդ է փնտրում՝ «Էվերթոնի» զգալի ֆինանսական դժվարությունների ֆոնին, որը մի քանի տարի անընդմեջ, կորուստներ է գրանցել: Մինչ օրս 777 Partners-ը ներդրումներ է կատարել […]

̰
Միտոմայի գոլը ճանաչվել է ԱՊԼ-ի՝ ամսվա լավագույն գոլ

18:13 16.09.2023

«Բրայթոնի» վինգեր Կաուրու Մտոմայի գոլը «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում ճանաչվել է ԱՊԼ-ի նախորդ ամսվա լավագույն գոլ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Ճապոնացի ֆուտբոլիստն ԱՊԼ-ի մեկնարկային 4 խաղում դարձել է գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

̰
Ֆաբիո Գրոսոն գլխավորեց «Լիոնը»

17:35 16.09.2023

«Յուվենտուսի», «Ինտերի» և Իտալիայի հավաքականի հայտնի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Գրոսսոն նշանակվել է «Լիոնի» գլխավոր մարզիչ։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2024 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Շաբաթվա սկզբին ակումբը հայտարարել էր Լորան Բլանի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Թիմը գտնվում է Լիգա 1-ի վերջին տեղում։ Որպես ֆուտբոլիստ […]

̰
«Բարսելոնան» կարող է վարձակալել Սանչոյին

17:11 16.09.2023

«Բարսելոնան» հետևում է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոյի շուրջ ստեղծված իրավիճակին: Վինգերը հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» թիմից այն բանից հետո, երբ հրապարակավ պատասխանել է մարզչի քննադատությանը: Էրիկ տեն Հագը դրական չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Սանչոն կրկին կխաղա «Յունայթեդում», գրում է Diario Sport-ը։ Նշվում է, որ Սանչոն լրջորեն մտածում է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին։

̰
Արման Անդրեասյանը հաղթեց նաև 1/8-ում. Ըմբշամարտի ԱԱ

15:39 16.09.2023

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ (70 կգ) Արման Անդրեասյանը հաղթել է նաև 1/8-ում և շարժվում է առաջ: Այս մասին հայտնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան: Մեկնարկային գոտեմարտում Արմանը 4։1 հաշվով հաղթել էր Չինաստանի ներկայացուցչին։

̰
Արման Անդրեասյանը հաղթեց մեկնարկային գոտեմարտում. Ըմբշամարտի ԱԱ

13:57 16.09.2023

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչ (70 կգ) Արման Անդրեասյանը մեկնարկային գոտեմարտում 4։1 հաշվով հաղթել է Չինաստանի ներկայացուցչին։

̰
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մարտական կազմերով կմասնակցեն աշխարհի առաջնությանը

12:42 16.09.2023

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։ Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մարտական կազմերով կմասնակցեն վարկանիշային ԱԱ-ին։ Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները․ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կսկսեն 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը և 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Նորիկ Հարությունյանը […]

̰
Լիտվայի նախագահը զրկել է գեղասահորդ Մարգարիտա Դրոբյազկոյին քաղաքացիությունից

09:25 16.09.2023

Լիտվայի Հանրապետության նախագահ Նաուսեդան գեղասահորդուհի Մարգարիտա Դրոբյազկոյին քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է Delfi-ն։ Դրոբյազկոն, որպես բացառություն, 1993 թվականին ստացել է լիտվական անձնագիր՝ երկրին մատուցած ծառայությունների համար, որը ներկայացրել է աշխարհի առաջնություններում և օլիմպիական խաղերում։ Ինքը՝ գեղասահորդուհին, հայտարարել է, որ չի ընդունում երկրի ղեկավարության նման որոշումը. «Եթե հիմա լիտվական անձնագիրս պահելու […]

̰
Իսպանիայի կանանց հավաքականի անդամները  չեն պատրաստվում վերադառնալ

08:21 16.09.2023

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհիները, որոնք հաղթել են 2023 թվականի կանանց աշխարհի առաջնությունում, չեն պատրաստվում վերադառնալ հավաքական, հաղորդում է AS-ը։ Աղբյուրի համաձայն՝ աշխարհի չեմպիոնուհիները, ովքեր Լուիս Ռուբիալեսի և Ջենիֆեր Հերմոսոյի համբույրի պատմությունից հետո որոշել են չխաղալ Իսպանիայի հավաքականում՝ ի նշան բողոքի, չեն պատրաստվում վերադառնալ թիմ, չնայած՝ Ռուբիալեսը հրաժարական է տվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, թիմի գլխավոր […]

̰
UFC-ի նախկին չեմպիոնը ձերբակալվել է մեքենան հարբած վարելու համար

23:36 15.09.2023

UFC-ի միջին քաշային կարգում նախկին չեմպիոն Փեթ Միլետիչը ձերբակալվել է ԱՄՆ-ում՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, հայտնում է Yahoo Sports-ը։ Ոստիկանությունը հայտնել է, որ Միլեթիչը հրաժարվել է ալկոհոլի թեստից, չնայած ընդունել է, որ գինի է խմել: Իրավապահները նախկին մարտիկից ալկոհոլի հոտ են զգացել։ Ձերբակալությունից 1,5 ժամ անց Միլետիչն ազատ է արձակվել 5 հազար դոլարի […]

̰
Հռիփսիմե Խուրշուդյանը և Տաթև Հակոբյանը մեդալներ չնվաճեցին. ծանրամարտի ԱԱ

23:04 15.09.2023

Հայաստանի ներկայացուցիչներ Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը չկարողացան մեդալներ նվաճել  Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ընթացող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում։ Հայ մարզուհինները  հանդես եկան A խմբում: Տաթև Հակոբյանը երկամարտի 237 կիլոգրամ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը 235 կգ արդյունքով 6-րդն է:  

̰
Մեսսին չէր սիրում դպրոց հաճախել. Գիլերմո Աբասկալ

22:34 15.09.2023

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Գիլերմո Աբասկալը ասել է, որ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին չի սիրել դպրոց հաճախել, հաղորդում է Sports.ru-ն։ «Նա ընդհանրապես չէր սիրում դպրոցը: Մեսսին ամեն ինչ անում էր, որպեսզի խուսափեր դասերից և որքան հնարավոր է արագ խաղադաշտ դուրս գար գնդակով»,- ասել է Աբասկալը: Աբասկալը հիշել է նաև Սևիլիայի և Բարսելոնայի երիտասարդական թիմերի […]

̰
Ռուս օլիմպիական չեմպիոնը Փարիզ-2024-ը համեմատել է նացիստական Գերմանիայում անցկացված 1936 թվականի ՕԽ-ի հետ

21:57 15.09.2023

Բիաթլոնի կրկնակի օլիմպիական չեմպիոն Դմիտրի Վասիլևը հայտարարել է, որ ռուս մարզիկները չպետք է մասնակցեն 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։ «Այս օլիմպիական խաղերում բացարձակապես անելիք չկա: Բացարձակապես կարիք չկա այնտեղ գնալ, նույնիսկ եթե մեզ հրավիրեն առանձին ֆեդերացիաներ։ Հետո, եթե հանկարծ մեր մարզիկները հայտնվեն ծանր վիճակում, ո՞վ կփրկի նրանց։ Մենք ոչ մի նորմալ հարաբերություն չունենք Ֆրանսիայի […]

̰
Մագնուս Կարլսենը հսկայական առավելությամբ հաղթել է Յան Նեպոմնյաշչիին. Speed Chess Championship

21:44 15.09.2023

Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը դուրս եկավ կայծակնային շախմատի Speed Chess Championship օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչ։ Նորվեգացին հսկայական առավելությամբ հաղթեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն՝ 20,5:9,5: Մագնուս Կարլսենի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Ուեսլի Սոն, որը 16,5:15,5 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջային։ Speed Chess Championship-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։

̰
Վաղը կմեկնարկի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը

21:15 15.09.2023

Սեպտեմբերի 16-24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կանցկացվի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը: Հայաստանը մրցավայր է մեկնել մարտական կազմով. չորսամյա դադարից հետո ըմբշամարտ է վերադարձել […]

̰
«Բարսելոնայից» առաջ ես «մեքենա» էի. Լևանդովսկի

21:00 15.09.2023

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Սաուդյան Արաբիա կամ MLS տեղափոխվելու հնարավորության մասին։ «Սաուդյան Արաբիա՞։ Հիմա ես դրա մասին չեմ էլ մտածում։ Ես շատ երջանիկ եմ «Բարսելոնայում», թիմում, քաղաքում, ընտանիքիս հետ։ Որպես մարդ ես երջանիկ եմ։ «Բարսելոնայից» առաջ ես «մեքենա» էի, այստեղ ավելի շատ մարդ դարձա։ Կորոնավիրուսի համաճարակից առաջ MLS-ի գաղափարը կար իմ գլխում։ Բայց […]

̰
ՖԻՖԱ-ն որոշել է հաշվի չառնել ԱԱ-2022 արդյունքները The Best մրցանակի քվեարկության ժամանակ

20:42 15.09.2023

Սեպտեմբերի 14-ին ՖԻՖԱ-ն հրապարակել էր «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում առաջադրված 12 խաղացողների ցուցակը։ Հատկանշական է, որ ՖԻՖԱ-ն նաև հայտարարել է, որ լավագույն ֆուտբոլիստ, լավագույն մարզիչ և լավագույն դարպասապահ անվանակարգերում հաղթողներին ընտրելու ժամանակ հաշվի են առնվելու 2022 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ի արդյունքները: Կատարում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչը, որում հաղթեց Արգենտինայի հավաքականը Լիոնել […]

̰
Խաբի Ալոնսոն «Բավարիայի» գլխավոր մարզչի հիմնական հավակնորդն է

20:30 15.09.2023

«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կդառնա «Բավարիայի» գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը, եթե Թոմաս Տուխելը հեռանա։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։ Ըստ աղբյուրի՝ «Բավարիայի» ղեկավարությունը Ալոնսոյի մեծ երկրպագուն է։ Մյունխենի «Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն բարձր է գնահատում 41-ամյա մասնագետին, իսկ գործադիր տնօրեն Յան-Քրիստիան Դրեզենը տպավորված է նրա անհատականությամբ: Ալոնսոն գլխավորել է Լևերկուզենի «Բայերը» 2022 […]

̰
«Ալաշկերտը» հաղթեց չեմպիոնին

20:11 15.09.2023

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն և գավաթակիր «Ուրարտուն» հյուրընկալվեց «Ալաշկերտին» և պարտություն կրեց 2:4 հաշվով։ «Ալաշկերտից» աչքի ընկան ռուսաստանցի կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեն, վրացի հարձակվող Լևան Կուտալիան, Գվինեա Բիսաուն ներկայացնող կիսապաշտպան Միմիտոն և բրազիլացի հարձակվող Ագդոնը։ «Ալաշկերտը» 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ուրարտուն» երրորդն է՝ 13 միավորով։

̰
Միլիարդատիրոջ դուստրը  WTA-500 շարքի մրցաշարում հաղթել է թոփ-10-ի թենիսիստուհու

19:52 15.09.2023

Սան-Դիեգոյում ընթացող թենիսի կանանց WTA-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում ամերիկացի Էմմա Նավարոն 3 սեթում առավելության է հասել աշխարհի 9-րդ ռակետ, հույն Մարիա Սակարիի նկատմամբ՝ 6-4, 0-6, 7-6: WTA-ի դասակարգման աղյուսակում 61-րդ տեղը զբաղեցնող Էմմա Նավարոն ամերիկացի միլիարդատեր Բեն Նավորոյի դուստրն է: Նրան են պատկանում WTA-500 շարքի Չառլսթոնի մրցաշարը և տղամարդկանց Ցինցիանատիի մասթերսը: Ամերիկացի թենիսիստուհին կարիերայում […]

̰
Լա Լիգան ամենաքիչն է ծախսել, բայց լավագույնն է մնում աշխարհում․ Տեբաս

19:30 15.09.2023

Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը գնահատել է իսպանական ակումբների աշխատանքը տրանսֆերային շուկայում անցած ամառ։ «Մենք ամենից քիչն ենք ծախսել։ Եվ մենք կարող ենք շարունակել ասել, որ մենք աշխարհի լավագույն լիգան ենք։ Եթե ​​մենք ունենայինք Իտալիայի նման օրենք, որտեղ արտասահմանցիների աշխատավարձերի հարկերը կրկնակի կրճատվում են, մեզ համար ավելի հեշտ կլիներ նոր խաղացողների ձեռք բերել։ Այո, մենք […]

̰
ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն մարզչի կոչման թեկնածուներին

19:04 15.09.2023

ՖԻՖԱ-ն ներկայացրել է հինգ մարզիչների անուններ, որոնք կպայքարեն 2023 թվականի The Best Men’s Coach մրցանակի համար: Լավագույն մրցանակի հավակնորդների ցուցակում ընդգրկվել են իսպանացիներ Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Չավին («Բարսելոնա»), իտալացիներ Սիմոնե Ինձագին («Ինտեր») և Լուչիանո Սպալետին («Նապոլի» և Իտալիայի հավաքական), ինչպես նաև ավստրալացի Անգելոս Պոստեկոգլուն («Տոտենհեմ»)։ «The Best FIFA Football Awards-ը ամեն տարի ճանաչում […]

̰
ՈւԵՖԱ-ն գործ է բացել ՀՖՖ-ի ու Ալեքսանդր Պետրակովի դեմ

18:47 15.09.2023

ՈւԵՖԱ-ն վարույթ է հարուցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը: Գործը բացվել է Խորվաթիայի հավաքականի հետ Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրի խաղի առնչությամբ: Ալեքսանդր Պետրակովը մեղադրվում է հանդիպման մեկնարկը ձգձգելու մեջ (երկրորդ խաղակեսից առաջ), իսկ ՀՖՖ-ն՝ ստադիոնի հասարակական անցումները արգելափակելու, խաղի ժամանակ քաղաքական բնույթի […]

̰
«Ռեալ Սոսյեդադ» տեղափոխությունն ինձ համար ավելի հետաքրքիր տարբերակ էր, քան «Չելսի»․ Արսեն Զախարյան

18:33 15.09.2023

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը բացատրել է, թե ինչու է որոշել տեղափոխվել իսպանական թիմ, այլ ոչ թե Լոնդոնի «Չելսի»։ «Ինձ համար ավելի հետաքրքիր էր «Ռեալ Սոսյեդադ» գնալը, քան «Չելսի»: Միաժամանակ դա ավելի իրատեսական տարբերակ էր։ Ես հասկացա, որ իսկապես կդառնամ «Ռեալ Սոսյեդադի» խաղացող, երբ պլանավորում էի պայմանագիր կնքել իսպանական ակումբի հետ։ Այո, բանակցությունների ընթացքում ինձ […]

̰
Գյուրջյանը 5-րդ տեղն է գրավել B խմբում. ծանրամարտի ԱԱ

18:05 15.09.2023

Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանն (81 կգ) ավարտեց ելույթը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ընթացող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում։ Հայ մարզուհին մասնակցեց B խմբի մրցմանը և երկամարտի 223 կգ (96+127) արդյունքով գրավեց այս խմբում 5-րդ տեղը։ Այսօր ժամը 20։00-ից մրցահարթակ դուրս կգան նաև Հռիփսիմե Խուրշուդյանը և Տաթև Հակոբյանը (87 կգ)։

̰
Ոսկե և արծաթե մեդալներ՝ շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունից

16:41 15.09.2023

Հայաստանի շախմատի պատանիների հավաքականը Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել: Մ18 տարեկանների խմբում հաղթողի կոչմանն արժանացել է Արսեն Դավթյանը: Առաջին խաղափուլում պարտվելուց հետո Արսեն Դավթյանը 8 անընդմեջ հաղթանակ է տարել և 9 հնարավորից վաստակելով 8 միավոր՝ դարձել է ոսկե մեդալակիր: Առաջնության արդյունքներով Արսենը լրացրել է նաև միջազգային […]

̰
Մբապեն ու Նեյմարը դադարել են միմյանց հետևել սոցցանցերում

15:05 15.09.2023

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և նրա նախկին թիմակից Նեյմարը սոցցանցերում այլևս միմյանց չեն հետևում: Հիշեցնենք, որ ՊՍԺ-ից հեռանալուց առաջ Նեյմարը «հավանել էր» Մբապեին քննադատող մի քանի հրապարակում: 31-ամյա Նեյմարը ամառն է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ»: Նոր թիմի կազմում խաղացողը դեռ խաղադաշտ դուրս չի եկել։ Բրազիլացի հարձակվողը ֆրանսիական ակումբում հանդես է եկել 2017 թվականից, ուր տեղափոխվել […]

̰
Ռոնալդոն մկրտվել է 46 տարեկանում

14:29 15.09.2023

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն մկրտվել է 46 տարեկանում։ «Առանձնահատուկ օր էր։ Ես մկրտվեցի։ Քրիստոնեական հավատը միշտ անկյունաքարային տեղ է ունեցել իմ կյանքում։ Հիմա ես ինձ զգում եմ վերածնված, ավելի գիտակցված։ Ես հաստատում եմ իմ պարտավորվածությունը սեփական կամքով գնալ բարու ուղիով՝ հավատալով Հիսուսիսն և նրա սիրուն»,- սոցիալական ցանցերում գրել է Ռոնալդոն։ Իր կարիերայի ընթացքում Ռոնալդոն […]

̰
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի  Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ

12:50 15.09.2023

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի  Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա Ստրումիցա քաղաքի «Մլադոստ» մարզադաշտում։

̰
ՀՖՖ-ն սկսել է Հայաստան – Ֆինլանդիա ֆուտզալի ԱԱ որակավորման փուլի էլիտ ռաունդի 2-րդ տուրի հանդիպման տոմսերի վաճառքը

09:22 15.09.2023

ՀՖՖ-ն սկսել է Հայաստան – Ֆինլանդիա ֆուտզալի աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդի երկրորդ տուրի հանդիպման տոմսերի վաճառքը։ Մարզահամերգային համալիրում կայանալիք խաղի տոմսերը վաճառվում 500 և 1000 դրամով։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 20-ին։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության էլիտ ռաունդում պայքարը կսկսի սեպտեմբերի 15-ին՝ հյուրընկալվելով Վրաստանի թիմին։ Ընտրական E խմբում ընդգրկված է նաև աշխարհի գործող […]

̰
BACK_TO_TOP