08:23 19.09.2023
Իտալիայի Ա սերիայի 4-րդ տուրում կայացած «Ինտեր»-«Միլան» խաղից հետո Սիմոնե Ինձագին պատասխանել է Հենրիխ Մխիթարյանի մասին հարցին: Վերջին օրերին իտալական մամուլում հայտնվել են հրապարակումներ, որոնցում Ինձագիին կոչ էր արվում 34-ամյա հայ կիսապաշտպանի փոխարեն ասպարեզ դուրս բերել Դավիդե Ֆրատեզիին: «Բոլորս գիտենք՝ ով է Մխիթարյանը: Ես չեմ պատրաստվում կարդալ կամ լսել ուրիշներին»,- իտալացի մարզչի խոսքերը մեջբերում է […]
23:48 18.09.2023
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ստացել է Մոսկվայի «Լոկոմոտիվի»՝ նախորդ ամիսների լավագույն ֆուտբոլիստի մրցանակները, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 24-ամյա ֆուտբոլիստին մրցանակները հանձնել են «Օրենբուրգի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի տնային հանդիպումից առաջ։ Հիշեցնենք, որ Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել 3 անգամ անընդմեջ՝ մայիսին, հունիսին ու օգոստոսին։ Նոր մրցաշրջանի մեկնարկում նա […]
22:25 18.09.2023
«Ալ Հիլալի» նորեկ, բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է բաց թողնել Ասիայի Չեմպիոնների լիգայի առաջին տուրի հանդիպումը, հաղորդում է Goal․com-ը։ 31-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Սաուդյան Արաբիայի առաջնությունում նորամուտի խաղում, որում «Ալ Հիլալը» 6-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Ալ Ռիյադի» նկատմամբ։ Ֆրանսիական ՊՍԺ-ի ու կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը փոխարինման էր մտել 64-րդ րոպեին ու կատարել […]
21:55 18.09.2023
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքականը և ռուսական ակումբները կկարողանան միջազգային ասպարեզ վերադառնալ միայն Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո։ «Որքա՞ն ժամանակով Ռուսաստանը դուրս կմնա եվրոպական մրցաշարերից․ Մինչև Ուկրաինայում ռազմական գործողությունները չավարտվեն»,- Չեֆերինի խոսքերն է փոխանցում Sportklub հրատարակությունը։ Ավելի վաղ Ռուսաստանի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղար Մաքսիմ Միտրոֆանովը հայտարարել էր, որ բանակցություններ են ընթանում […]
21:29 18.09.2023
Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբակիցները սոցցանցերում արձագանքել են նրա տպավորիչ խաղին միլանյան դերբիում։ Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրի կենտրոնական խաղում Մխիթարյանը դարձել էր դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով «Ինտերին» 5-1 հաշվով վստահ հաղթանակ տանել «Միլանի» նկատմամբ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ինտերում» շատ գոհ են Հենրիխ Մխիթարյանի խաղից և ցանկանում են 2 […]
20:51 18.09.2023
Միլանի «Ինտերը» շատ գոհ է Հենրիխ Մխիթարյանի խաղից և ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել կիսապաշտպանին: Այն նախատեսված կլինի մինչև 2025 թվականի ամառ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Հայաստանի հավաքականի պատմության լավագուն ռմբարկուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը նույնպես ցանկանում է երկարաձգել միլանցիների հետ պայմանագիրը: Հիշեցնենք, […]
20:24 18.09.2023
Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր սովորությունների մասին. «Քնելուց առաջ սեղանին դրված է լինում առավոտվա համար ինձ անհրաժեշտ ամեն ինչ։ Նախաճաշի ժամանակ յուրաքանչյուրը նստում է իր տեղում։ Երբ վերադառնում եմ տուն, անմիջապես հանում եմ սպորտային կոշիկներս ու հագնում հողաթափեր։ Ես այլ սովորություններ էլ ունեմ, բայց չեմ ուզում դրանց մասին խոսել»,- […]
19:56 18.09.2023
Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմել է, թե ինչպես է որոշել խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում ծնված ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2021-ի մարտին։ «Հիմա էլ երկրպագում եմ Ռուսաստանի հավաքականին, դիտում խաղերը։ Մանկության տարիներին երազում էի խաղալ Ռուսաստանի հավաքականում։ Դա նորմալ է, քանի որ ես մեծացել եմ այդ երկրում։ Շնորհակալ եմ ակումբին, […]
19:24 18.09.2023
Լեհաստանի հավաքականը հաղթել է վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի 2023թ․ առաջնությունում։ Եզրափակչում լեհերը երեք սեթում հաղթել են Իտալիայի ընտրանուն (25:20, 25:21, 25:23): Լեհաստանի հավաքականը երկրորդ անգամ հաղթեց Եվրոպայի առաջնությունում, թիմն իր առաջին տիտղոսը նվաճել էր 2009 թվականին։ 2019 և 2021 թվականների վերջին երկու մայրցամաքային առաջնություններում Լեհաստանը զբաղեցրել է երրորդ տեղը։
18:48 18.09.2023
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը գրառում է կատարել սոցցանցերում՝ շախմատային հանրության ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։ «Սիրելի ընկերներ, գրում եմ ձեզ հարգանքով, շփոթությամբ և իմ զգացմունքները ձեզ հետ կիսելու ցանկությամբ: Ես գրում եմ ձեզ այն մասին, ինչի մասին մտածում եմ ամեն օր: Ստեփանակերտ քաղաքը, որտեղ ապրում են ինձ համար հարազատ մարդիկ, և ամբողջ Արցախը 9 ամսից […]
18:28 18.09.2023
Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը հեռացվել է պաշտոնից, հաղորդում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Թուրքերը գերմանացի մասնագետի գլխավորությամբ վերջին հանդիպումն անցկացրել էին սեպտեմբերի 12-ին և ընկերական խաղում 2-4 հաշվով պարտվել Ճապոնիայի հավաքականին։ Դրանից 4 օր առաջ Թուրքիայի հավաքականը 1-1 հաշվով էր ավարտել Հայաստանի հավաքականի դեմ տնային հանդիպումը՝ պարտությունից խուսափելով […]
17:53 18.09.2023
Վազգեն Թևանյանը (65 կգ) ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին և նվաճեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի ուղեգիր։ 2023թ. Եվրոպայի չեմպիոն Թևանյանն օլիմպիական փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն Ալիևին հաղթեց ժամկետից շուտ՝ 12-2 հաշվով։ Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից՝ 9-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Բելառուսը ներկայացնող Նյուրգուն Սկրյաբինի […]
17:42 18.09.2023
Արսեն Հարությունյանը (57 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։ Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը սփոփիչ գոտեմարտում ժամկետից շուտ հաղթել է չինացի Վանհաո Զուին՝ 10-0 հաշվով։ Երեկոյան մրցահերթում հայ ըմբիշը բրոնզե մեդալը կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի հետ և հաղթանակի դեպքում կնվաճի օլիմպիական […]
17:24 18.09.2023
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երրորդ մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։ 2023 թվականի Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը մեկնարկել էր 1/16 եզրափակչից և 9-0 հաշվով վստահ հաղթանակ տարել Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի նկատմամբ։ 1/8 եզրափակչում հայ ըմբիշը մրցել […]
17:08 18.09.2023
Սան Դիեգոյում ավարտված թենիսի կանանց WTA-500 շարքի մրցաշարի մենախաղում և զուգախաղում չեմպիոն է դարձել Բարբորա Կրեյչիկովան: Մենախաղի եզրափակչում չեխ թենիսիստուհին 6:4, 2:6, 6:4 հաշվով առավելության է հասել ամերիկուհի Սոֆիա Քենինի նկատմամբ: Դրանից ժամեր անց Կրեյչիկովան մասնակցել է նաև զուգախաղի եզրափակչին, որում Կատերինա Սինյակովայի հետ 6:1, 6:4 հաշվով հաղթել է Դանիել Քոլինզ – Կոկո Վանդեվեյ զույգին: […]
16:53 18.09.2023
2022թ. Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) վստահ հաղթանակով Հայաստանի առաջին մեդալն է նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։ Հայ ըմբիշը բրոնզե մեդալը վիճարկել է UWW-ի դրոշի ներքո ելույթ ունեցող հնդիկ Աբհիմանյուի հետ ու հաղթել ժամկետից շուտ՝ 12-1։ 23-ամյա Արման Անդրեասյանը մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 4-1 հաշվով հաղթել էր չինացի […]
16:34 18.09.2023
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը վարկանիշային միավորներով առաջին տեղն է գրավել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում կայացած աշխարհի 88-րդ առաջնությունում։ Հայ ծանրորդները երկամարտում նվաճել էին երկու մեդալ։ Վարազդատ Լալայանը (+109 կգ) կարիերայում երկրորդ անգամ դարձել էր աշխարհի փոխչեմպիոն, իսկ Գոռ Սահակյանը (67 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) գրավել էր 4-րդ […]
16:20 18.09.2023
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում վստահ հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը։ 65 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում նա գոտեմարտել է չեզոք երկրի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Նուրգյուն Սկրյաբինի հետ և հաղթել 9:0 հաշվով։ Աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է […]
09:59 18.09.2023
«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբի հետ։ Արաուխոն ապաքինվել է ազդրի վնասվածքից, թեև սպասվում է, որ «Բարսան» զգույշ կլինի նրա վերադարձի հետ և ռիսկի չի դիմի: Արաուխոն կիրակի օրը մասնակցել է մի քանի մարզումների։ Շատ հավանական է, որ նա չի մասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Անտվերպենի» դեմ հանդիպմանը, բայց կկարողանա […]
09:25 18.09.2023
Մադրիդի «Ռեալը» Իսպանական Պրիմերայի 5-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել է «Ռեալ Սոսիեդադին» և 2։1 հաշվով կամային հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ։ Հանդիպման հենց սկզբում՝ հինգերորդ րոպեին, հյուրերի կիսապաշտպան Անդեր Բարենեչեան բացել է հաշիվը՝ առաջ մղելով «Ռեալ Սոսյեդադին»՝ 1:0։ Սերուցքայինները հաշիվը հավասարեցրել են միայն երկրորդ կեսում։ Երկրորդ խաղակեսի մեկնարկին՝ 46-րդ րոպեին, Ֆեդերիկո Վալվերդեն խփել է […]
09:00 18.09.2023
Հայ բռնցքամարտիկները մեդալնով են վերադառնում Հունաստանում կայացած միջազգային մրցաշարում։ Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը։ Հայ մարզիկներից իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել Անի Հովսեփյանը, Արթուր Բազեյանը, Գուրգեն Մադոյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը, իսկ Բարեղամ Հարությունյանը վնասվածքի պատճառով բավարարվել է բրոնզե մեդալով։ Մեր բռնցքամարտիկները Հունաստանի մրցաշարին մասնակցում էին մարզիչներ Արման […]
08:37 18.09.2023
Հոկտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին Երևանում անցկացվելու է գեղասահքի աշխարհի պատանեկան գավաթի 7-րդ փուլը։ Մրցաշարը կազմակերպվել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի և Միջազագային սահքի ֆեդերացիայի (ISU) հետ համատեղ։ ՄՐՑԱՇԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ՝ 05.10.2023 14:00 Պատանի աղջիկներ – Կարճ ծրագիր 19։40 Պատանի տղաներ- Կարճ ծրագիր 06.10.2023 14:30 Պատանի Պարային զույգեր – Ռիթմիկ պար 17:00 Պատանի աղջիկներ- Ազատ ծրագիր 22:50 […]
19:11 17.09.2023
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր ծանրորդները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիայում ընթացող առաջնության գերծանր քաշում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը հաջորդաբար բարձրացրեց 195 և 200 կգ, միայն չֆիքսեց 205 կգ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 240, 250 կգ: Այստեղ նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 450 կգ արդյունքով Մարտիրոսյանը 5-րդն է: Հայաստանի մյուս […]
14:12 17.09.2023
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի 2023 թվականի Աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթել է վենեսուելացի մրցակցին մեկնարկում և դուրս է եկել 1/16 եզրափակիչ։ Մեկնարկում հաղթել է նաև Արսեն Հարությունյանը (57 կգ)․ 1/16 եզրափակչում նրա մրցակիցը կլինի իտալացի Սիմոնե Պիրոդուն։ Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը (70 կգ) երեկ կիսաեզրափակչում պարտվել է ամերիկացի մրցակցին […]
23:43 16.09.2023
Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի, 4-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին «Ինտեր»-ը և «Միլան»-ը: «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում կայացած խաղի հենց մեկնարկին «Ինտեր»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը առաջ մղեց «Ինտեր»-ին: Բաց թողած գնդակից հետո «Միլան»-ին ոչ մեկ կերպ չէր հաջողվում հետ բերել կորցրածը: «Ինտեր»-ը կարողացավ երկրորդ գնդակն […]
19:34 16.09.2023
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում: Լեհաստանի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում, «Պոգոն»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Կորոնա»-ին: Տան տերերին հաջողվեց առավելության հասնել 3:1 հաշվով: «Պոգոն»-ի առաջին գոլը` խաղի առաջին կեսի վերջնամասում խփեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: Այս տուրից հետո «Պոգոն»-ը մրցաշարային աղյուսակում 10-րդն հավաքած […]
18:49 16.09.2023
Ամերիկյան ներդրումային 777 Partners ընկերությունը ձեռք է բերել «Էվերթոնի» բաժնետոմսերի 94,1%-ը: Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Գործարքի գումարը չի բարձրաձայնվում: Ակումբի նախորդ սեփականատերը՝ իրանցի բրիտանացի միլիարդատեր Ֆարհադ Մոշիրին, անցյալ տարվանից պոտենցիալ գնորդ է փնտրում՝ «Էվերթոնի» զգալի ֆինանսական դժվարությունների ֆոնին, որը մի քանի տարի անընդմեջ, կորուստներ է գրանցել: Մինչ օրս 777 Partners-ը ներդրումներ է կատարել […]
18:13 16.09.2023
«Բրայթոնի» վինգեր Կաուրու Մտոմայի գոլը «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում ճանաչվել է ԱՊԼ-ի նախորդ ամսվա լավագույն գոլ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Ճապոնացի ֆուտբոլիստն ԱՊԼ-ի մեկնարկային 4 խաղում դարձել է գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
17:35 16.09.2023
«Յուվենտուսի», «Ինտերի» և Իտալիայի հավաքականի հայտնի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Գրոսսոն նշանակվել է «Լիոնի» գլխավոր մարզիչ։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2024 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Շաբաթվա սկզբին ակումբը հայտարարել էր Լորան Բլանի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Թիմը գտնվում է Լիգա 1-ի վերջին տեղում։ Որպես ֆուտբոլիստ […]