TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+27.26 oC

ՍՊՈՐՏ

«Բարսելոնան» Յամալի հետ 6 տարվա պայմանագիր կկնքի

08:40 28.05.2025

«Բարսելոնան» և 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը նոր պայմանագիր կստորագրեն, հաղորդում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: Եվրոպայի չեմպիոնը 2024/25 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 55 խաղ, խփել 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: Նա կատալոնական ակումբի հետ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը, գավաթը և Լա լիգայի չեմպիոնական […]

̰
Կանցկացվի ձյուդոյի վետերանների Հայաստանի 6-րդ առաջնությունը

08:20 28.05.2025

Հայաստանում կկայանա ձյուդոյի վետերանների ամենամյա բաց առաջնությունը: 2025 թվականին մրցաշարը կանցկացվի Վանաձորում: Մրցաշարն ամեն տարի փոխում է քաղաքը: Հիշեցնենք, որ 2024-ին բաց առաջնությունն անցկացվել էր Չարենցավանում: Մրցաշարը կկայանա մայիսի 31-ին: Այս տարի առաջնությունը նվիրված է լինելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին:

̰
Հայաստանը երրորդ անգամ կմասնակցի Unity EURO Cup-ին

08:00 28.05.2025

ՀՖՖ-ն և ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը հայտարարել են փախստականի կարգավիճակ ունեցող սիրողական ֆուտբոլիստների թիմի ձևավորման մեկնարկի մասին։ Այդ թիմը հոկտեմբերին մասնակցելու է Unity EURO Cup 2025 միջազգային մրցաշարին, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մրցաշարը տեղի կունենա Նիդերլանդներում: Այս մրցաշարն ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) համատեղ նախաձեռնության մի մասն է, որն ուղղված է […]

̰
Կառլո Անչելոտին ժամանել է Բրազիլիա

23:27 27.05.2025

Կառլո Անչելոտին ժամանել է Բրազիլիա, հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Իտալացի մասնագետին դիմավորել է կոնֆեդերացիայի նախագահ Սամիր Շուադը։ Անչելոտին հունիսից կստանձնի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Կողմերը պայմանագիր կկնքեն, որն ուժի մեջ կլինի մինչև աշխարհի 2026թ. առաջնությունը ներառյալ։ 65-ամյա մարզիչը 2021թ. հուլիսից գլխավորում էր Մադրիդի «Ռեալը»։

̰
Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշար

22:42 27.05.2025

Ստոկհոլմում կայացած IIHF կոնգրեսում որոշում է կայացվել ստեղծել տափօղակով հոկեյի «Եվրոպական ազգերի գավաթ» մրցաշար։ Այս մասին հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: Նոր մրցաշարն ազգային հավաքականներին հնարավորություն կտա մասնակցելու կարևոր խաղերի նախատեսված ընդմիջումների ընթացքում։ Մրցաշարին կմասնակցեն 12 հավաքականներ: Ձևաչափն ու մասնակից հավաքականների ցանկը դեռևս հրապարակված չեն:

̰
Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

21:52 27.05.2025

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […]

̰
Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլում

21:13 27.05.2025

Դանիլ Մեդվեդևը (11-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլ։ Ռուս թենիսիստը առաջին փուլում 5-7, 3-6, 6-4, 6-1, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Կեմերոն Նորիից (Մեծ Բրիտանիա, 81-րդ ռակետ)։ 29-ամյա Նորիի հաջորդ մրցակիցը կլինի Ագուստին Գոմեսը (Արգենտինա, 144-րդ ռակետ)։

̰
Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև

20:43 27.05.2025

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը տեղեկացրել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում, հաղորդում է Матч ТВ-ն: «Կարծում եմ՝ ամռանը տրանսֆերներ կլինեն դեպի դուրս։ Ձմռանը հետաքրքրություն կար մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ, և մենք համաձայնեցինք, որ ամռանը կվերադառնանք այս հարցին։ Մենք մեր խոսքը պահում ենք։ Էդուարդ Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում: Հնարավոր […]

̰
«Նոան» հետաքրքրված է եղել Սպերցյանի և Թիկնիզյանի ծառայություններով

20:18 27.05.2025

Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոան» հետաքրքրված է եղել Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի և Ռուսաստանի նոր չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հաղորդում է Metaratings.ru-ն: Հայկական ակումբը պաշտոնական առաջարկ չի արել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերի վերաբերյալ։ Նրանց ներկայացուցիչների հետ շփում է եղել, սակայն Սպերցյանն ու Թիկնիզյանը հրաժարվել են «Նոա» հնարավոր տեղափոխությունից:

̰
«Մխիթարյանը պատրաստ է, այս եզրափակիչն ամբողջությամբ նրանն է». Corriere dello Sport

20:05 27.05.2025

«Մխիթարյանը պատրաստ է, այս եզրափակիչն ամբողջությամբ նրանն է». այս վերնագրով հոդվածը հրապարակել է իտալական հեղինակավոր Corriere dello Sport պարբերականը: Աղբյուրը հիշեցրել է, որ 36-ամյա Մխիթարյանը երկու տարի առաջ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Ստամբուլում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղադաշտ է դուրս եկել վերջնամասում, քանի որ նոր էր ապաքինվել ազդրի վնասվածքից: Մխիթարյանը անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով էլ […]

̰
Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել սերբական «Ցրվենա Զվեզդայում»

19:35 27.05.2025

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել սերբական «Ցրվենա Զվեզդայում», հաղորդում է Metaratings.ru-ն: Սերբիայի չեմպիոնը պատրաստվում է պաշտոնական առաջարկով դիմել «Լոկոմոտիվին», որը համաձայն է 2 միլիոն եվրոյով վաճառել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը: Բելգրադը ներկայացնող ակումբից արդեն կապվել են Թիկնիզյանի հետ, հայ ֆուտբոլիստը «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելու ցանկություն է հայտնել: Օրեր […]

̰
Խաչանովը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոսում»

19:13 27.05.2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի` «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում հաղթել է աշխարհի 80-րդ ռակետ Ալեքսանդր Վուկիչին: Աշխարհի 24-րդ ռակետն Ավստրալիայի ներկայացուցչին հաղթել է 6-4, 6-4, 6-4 հաշվով: 29-ամյա թենիսիստը երկրորդ շրջանում կմրցի աշխարհի 128–րդ ռակետ Սեբաստիան Օֆների (Ավստրիա) հետ, որին իդեպ մի քանի օր առաջ պարտվել է Ժնևի ATP-250 […]

̰
Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի մրցավարական կազմը նոր ղեկավար ունի

19:00 27.05.2025

Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի մրցավարական կազմը նոր ղեկավար ունի, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Իսպանիայի Վալենսիա քաղաքի Kick Boxing-ի ֆեդերացիայի նախագահ Էդուարդո Մարտինը նշանակվել է Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի մրցավարական կազմի ղեկավարի պաշտոնում: «Այս պայմանագիրը հնարավորություն կտա Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի մարզիչներին և մրցավարներին հասնելու մասնագիտական նոր մակարդակի։ Էդուարդո Մարտինը կլինի նաև Mix Fight-ի մրցաշարերի […]

̰
Չեռնոգորիայի հավաքականի հայտացուցակը Չեխիայի ու Հայաստանի դեմ խաղերին

18:37 27.05.2025

Չեռնոգորիայի ֆուտբոլի միությունը հրապարակել է հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար։ Դարպասապահներ. Դանիել Պետկովիչ («Լիեպայա»), Իգոր Նիկիչ («Դեչիչ»), Բալշա Պոպովոկչ («ՕՖԿ Բելգրադ»)։ Պաշտպաններ. Ստեֆան Սավիչ («Տրաբզոնսփոր»), Ադամ Մարուշիչ («Լացիո»), Մարկո Վեշովիչ («Կարաբախ»), Ռիստո Ռադունովիչ («Ստյաուա»), Իգոր Վույաչիչ («Ռուբին»), Մարկո Վուկչևիչ («Տոբոլ»), Անդրիա Վուկչևիչ, Նիկոլա Շիպչիչ (երկուսն էլ` «Կարթագենա»), Սլոբոդան Ռուբեժիչ («Նովի Պազար»), Օգնյեն Գաշևիչ («Բուդուչնոստ»)։ Կիսապաշտպաններ. […]

̰
Շանթ Սարգսյանը 5-րդ տեղն է զբաղեցրել Sharjah Masters-ում

17:36 27.05.2025

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Շանթ Սարգսյանը մասնակցել է ԱՄԷ-ի Շարժա քաղաքում 8-րդ անգամ կայացած Sharjah Masters միջազգային մրցաշարին և զբաղեցրել 5-րդ տեղը։ 23-ամյա շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր։ 7 միավորով մրցաշարի հաղթող է դարձել նիդերլանդցի Անիշ Գիրին։ Հայ շախմատիստներից մրցաշարին մասնակցել են նաև Գաբրիել Սարգսյանը, Էմին Օհանյանը և Արթուր Դավթյանը։ Սարգսյանը վաստակել է 4,5 […]

̰
Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում․ Սպերցյան

13:20 27.05.2025

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» հետ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո Матч ТВ-ի լրագրողի հետ զրույցում անդրադարձել է իր ապագային: «Մենք պատմության մեջ մտանք։ Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, բայց դեռ որևէ հստակ բան չկա։ Եկեք սպասենք, ամեն ինչ հնարավոր է»,- ասել է ակումբի 24-ամյա ավագը: «Կրասնոդարն» իր պատմության […]

̰
«Լիդս Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել Սպերցյանի ծառայություններով

12:42 27.05.2025

Անգլիայի Չեմպիոնշիփի հաղթող «Լիդս Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել Ռուսաստանի նոր չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հաղորդում է Спорт Экспресс-ը: Անգլիայի Պրեմիեր լիգա վերադարձած ակումբը մարզում է գերմանացի Դանիել Ֆարկեն, ով 2022 թվականին կարճ ժամանակով աշխատել է «Կրասնոդարում» և լավ գիտի Սպերցյանին: Հիշեցնենք, որ «Կրասնոդարն» իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի […]

̰
«Վիլյառեալը» վերջին տուրում  հաղթեց Կապառոսի «Սևիլիային»

09:05 27.05.2025

Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ 4-2 հաշվով հաղթեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորած «Սևիլիային»։ «Վիլյառեալը» 70 միավորով գրավեց 5-րդ տեղն ու նվաճեց Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ Անդալուզյան ակումբը 41 միավորով 17-րդն է։

̰
Արդա Թուրանը կգլխավորի Դոնեցկի «Շախտյորը»

08:43 27.05.2025

Մադրիդի «Աթլետիկոյի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Արդա Թուրանը կգլխավորի Դոնեցկի «Շախտյորը»։ Այս մասին հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Կողմերը համաձայնության են հասել: Թուրք մասնագետի հետ կստորագրվի երկու տարվա պայմանագիր: «Շախտյորում» Թուրանը կփոխարինի Մարինո Պուշիչին։ Նրա գլխավորությամբ Դոնեցկի թիմը 2024/25 մրցաշրջանում նվաճել է Ուկրաինայի գավաթը և երրորդ տեղը զբաղեցրել Պրեմիեր լիգայում։

̰
«Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Նյուքասլը» ՉԼ ուղեգիր նվաճեցին

08:20 27.05.2025

Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացան վերջին` 38-րդ տուրի բոլոր հանդիպումները։ «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին», 71 միավորով գրավեց երրորդ տեղն ու նվաճեց Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ «Չելսին» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին», 69 միավորով առաջնությունն ավարտեց չորրորդ տեղում ու կրկին կխաղա եվրագավաթային գլխավոր մրցաշարում։ Անգլիայից Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին մասնակիցը դարձավ […]

̰
Կարպինը Զախարյանին չի ընդգրկել Ռուսաստանի հավաքականի հայտացուցակում

08:00 27.05.2025

Վալերի Կարպինը ներկայացրել է ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի հայտացուցակը: Վնասվածքից նոր ապաքինված, իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել հայտացուցակում: Ռուսները հունիսի 6-ին ընկերական խաղում կմրցեն Նիգերիայի, 4 օր անց էլ` Բելառուսի հավաքականների դեմ:

̰
Կիլիան Մբապեն` «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր

23:04 26.05.2025

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր։ Ֆրանսիացի հարձակվողը «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրի խաղում գրանցած դուբլի շնորհիվ շրջանցել է Լիսաբոնի «Սպորտինգի» ֆուտբոլիստ Վիկտոր Դյոկերեշին և 31 գոլով կարիերայում առաջին անգամ արժանացել մրցանակին։

̰
ԱՄՆ-ի հավաքականը` 92 տարվա ընդմիջումից հետո տափօղակով հոկեյի աշխարհի չեմպիոն

22:28 26.05.2025

ԱՄՆ-ի ազգային հավաքականը 92 տարվա ընդմիջումից հետո պատմության մեջ երկրորդ անգամ դարձել է տափօղակով հոկեյի աշխարհի չեմպիոն։ Մրցաշարի եզրափակչում Ռայան Վարսովսկիի թիմը լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով հաղթել է Շվեյցարիայի հավաքականին։ Ամերիկացիների հաղթական նետումը կատարել է «Բաֆալո Սեյբրսի» հարձակվող Թեյջ Թոմասոնը։ ԱՄՆ-ի հավաքականը նախորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձել էր 1933 թվականին։ ԱՄՆ-ը 1960 թ. դարձել է […]

̰
«Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը պատմական ռեկորդ է գրանցել

21:47 26.05.2025

Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը պատմական ռեկորդ է գրանցել Իսպանիայի Լա լիգայում, հայտնում է As-ը։ Նա կարիերայում 6-րդ անգամ հաղթել է լեգենդար դարպասապահ Ռիկարդո Սամորայի անվան մրցանակը։ Այդ ցուցանիշով սլովենացին գերազանցել է «Բարսելոնայի» նախկին դարպասապահներ Վիկտոր Վալդեսին ու Անտոնի Ռամելյետսին, որոնք մրցանակը նվաճել են 5-ական անգամ։ Սամորայի անվան մրցանակը ստանում են մրցաշրջանում միջինը մեկ խաղում […]

̰
«Բարսելոնայի» խոշոր հաշվով հաղթանակը վերջին տուրում

21:00 26.05.2025

Իսպանիայի Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի վերջին խաղում երկրի չեմպիոն «Բարսելոնան» մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»։ «Բարսելոնայից» դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, որը կատալոնական ակումբում խփել է իր 100-րդ ու 101-րդ գոլերը։ Հանսի Ֆլիկի թիմն առաջնությունն ավարտել է 88 միավորով, բասկյան ակումբը` 70 միավորով չորրորդն է։

̰
«Ինտերը» Սկուդետոն զուգարանը նետեց․ Կասանոն քննադատել է  Ինձագիին

20:25 26.05.2025

Անտոնիո Կասանոն քննադատել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին, գրում է TuttoMercatoWeb-ը։ ««Ինտերը» Սկուդետոն զուգարանը նետեց։ Շատ ենք խոսել այս թեմայով։ «Ինտերը» 22 խաղացող ունի մեկնարկային կազմի համար։ «Ինտերն» Իտալիայի լավագույն կազմը կունենա, նույնիսկ եթե 11 խաղացող հանենք թիմից։ Ակումբը պետք է չեմպիոն դառնար, բայց վերջին չորս տարում երեք անգամ բաց է թողել տիտղոսը։ «Ինտերն» […]

̰
Ջոկովիչը կարիերայի 100-րդ տիտղոսն է նվաճել

19:55 26.05.2025

Լեգենդար Նովակ Ջոկովիչը տղամարդկանց մենախաղում նվաճել է կարիերայի 100-րդ տիտղոսը` հաղթելով Ժնևի ATP-250 շարքի մրցաշարը։ Սերբ թենիսիստը Շվեյցարիայում կայացած մրցաշարի եզրափակչում 5-7, 7-6, 7-6 հաշվով դժվարին հաղթանակ է տարել Հուբերտ Հուրկաչի (Լեհաստան, 31-րդ ռակետ) նկատմամբ։ Ջոկովիչը նվաճած տիտղոսների քանակով պատմության մեջ երրորդ լավագույնն է։ Նա զիջում է միայն Ջիմի Քոնորսին (109) և Ռոջեր Ֆեդերերին (103)։

̰
Էրիկ Տեն Հագը` «Բայերի» գլխավոր մարզիչ

19:27 26.05.2025

Էրիկ Տեն Հագը նշանակվել է «Բայերի» գլխավոր մարզիչ, գրում է ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը կգործի մինչև 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Նիդերլանդցի մասնագետը լևերկուզենյան ակումբում փոխարինել է Խաբի Ալոնսոյին։ Վերջինը գլխավորել է Մադրիդի «Ռեալը»։ 55-ամյա Տեն Հագը նախկինում մարզել է «Մանչեսթեր Յունայթեդը», «Այաքսը», «Ուտրեխտը» և այլ թիմեր։

̰
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է, որ ակումբի ոչ մի խաղացող անձեռնմխելի չի լինելու

18:57 26.05.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է, որ ակումբի ոչ մի խաղացող անձեռնմխելի չի լինելու։ Այս մասին գրում է Manchester Evening News-ը։ Հաղորդվում է, որ ակումբը Եվրոպա լիգայի եզրափակչում պարտվելուց և Անգլիայի Պրեմիեր լիգայում 15-րդ տեղը զբաղեցնելուց հետո 1989/90 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ եվրագավաթային մրցաշարերի ուղեգիր չի նվաճել և մոտ 180 միլիոն ֆունտ ստերլինգի վնաս կկրի, […]

̰
«Ասթոն Վիլան» փոխարինող է գտել Էմիլիանո Մարտինեսի համար

18:34 26.05.2025

«Լիլի» դարպասապահ Լյուկա Շևալյեն կարող է կարիերան շարունակել «Ասթոն Վիլայում»։ Այս մասին գրում է Get French Football News-ը։ 23-ամյա դարպասապահին ձեռք բերելն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլինի անգլիական ակումբի գլխավոր նպատակը։ Անգլիական ակումբի մարզական տնօրեն Ռամոն Մոնչին արդեն կապվել է ֆրանսիացու ներկայացուցիչների հետ։ Տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ չի եղել, բայց Շևալյեն պատրաստ է տեղափոխվել «Ասթոն […]

̰
BACK_TO_TOP