16:32 12.09.2023
Նովակ Ջոկովիչը թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում հաղթելուց ու «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 24-րդ տիտղոսը նվաճելուց հետո կրկին դարձել է աշխարհի առաջին ռակետ։ ATP-ի դասակարգման աղյուսակում սերբ թենիսիստը շրջանցել է իսպանացի Կառլոս Ալկարասին, որը չէր կարողացել պաշտպանել US Open-ի հաղթողի տիտղոսը։ Եզրափակչում 36-ամյա Ջոկովիչին պարտված ռուս Դանիիլ Մեդվեդևը, ով կիսաեզրափակչում հենց Ալկարասին էր հաղթել, պահպանել է երրորդ […]
11:39 12.09.2023
Սաուդյան Արաբիայի հավաքականն առաջին հանդիպումն է անցկացրել նորանշանակ գլխավոր մարզիչ, իտալացի Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ։ «Նյուքասլի» ստադիոնում տեղի ունեցած ընկերական խաղում Սաուդյան Արաբիայի թիմը մրցել է Կոստա Ռիկայի հավաքականի հետ եւ պարտություն է կրել 1:3 հաշվով։ Պարտությունից հետո Սաուդյան Արաբիայի սպորտի նախարարն արգելել է մամուլի ներկայացուցիչներին հանդիպել Մանչինիի հետ։ Ասուլիս չի անցկացվել։
11:08 12.09.2023
«Ռեալ Սոսյեդադի» նորեկ, Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատրաստ կլինի Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի խաղին։ Նախորդ շաբաթվա ընթացքում 20-ամյա ֆուտբոլիստը մի քանի մարզում էր բաց թողել վատառողջ լինելու պատճառով։ «Հանգստյան օրերին Զախարյանը մարզվել է միայնակ։ Թիմը հանգստանում էր։ Արսենը պատրաստ կլինի հաջորդ հանդիպմանը»,- Sport24-ի հետ զրույցում նշել է Սան Սեբաստիանը ներկայացնող […]
10:29 12.09.2023
«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի հարձակվող Անտոնին մինչև հետագա ծանուցումը չի կարողանա վերադառնալ թիմի մարզումներին, հաղորդում է անգլիական ակումբի կայքը: «Մանչեսթեր Յունայթեդն» ի գիտություն է ընդունում Անտոնիի հասցեին հնչեցված մեղադրանքները: Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստի նախկին ընկերուհի Գաբրիելա Կավալինը հաղորդում էր տվել ոստիկանությունում, որ 2022 թվականի հունիսից մինչև 2023 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում Անտոնին պարբերաբար ծեծի է ենթարկել […]
09:40 12.09.2023
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 10-20-ը կանցկացնի մարզական հավաք՝ պատրաստվելով աշխարհի առաջնության էլիտ ռաունդին, տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայություը: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին․ Լուան Մյուլլեր Բարբոսա – «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա) Ալբերտ Աղաջանով – «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան) Արտյոմ Զաքարյան – «Երևան ՖԱ» Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան) Ռոդրիգո […]
09:03 12.09.2023
Տնային Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Գերմանիայի հավաքականը շարունակում է անհաջող ընկերական խաղերի շարքը: «Բունդեսթիմը» Վոլֆսբուրգում մրցել է Ճապոնիայի հավաքականի հետ և պարտվել 1:4 հաշվով: Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի միակ գոլը Ֆլորիան Վիրցի փոխանցումից հետո խփել է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լերոյ Սանեն: Վերջին 5 ընկերական խաղում Գերմանիայի հավաքականը կրել է 4 պարտություն ու գրանցել մեկ ոչ-ոքի՝ խփելով […]
23:59 11.09.2023
Արաս Օզբիլիսն անդրադարձել է ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանին, որը ընդգրկվել էր Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում, սակայն մերժել էր հրավերը՝ նշելով, որ ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականում։ «Մեզ պետք են լավ խաղացողներ, բայց ինձ համար, նաև՝ որպես երկրպագուի, կարևոր է, որ եթե ֆուտբոլիստն ընտրի Հայաստանի հավաքականը, սրտով կատարի ընտրությունը։ Նույն Յուրա Մովսիսյանը կարող […]
23:20 11.09.2023
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը ռեկորդային՝ 24-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակչում սերբ թենիսիստը երեք սեթում առավելության հասավ երրորդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևի նկատմամբ։ Հանդիպումը տևեց 3 ժամ 17 րոպե և ավարտվեց 6-3, 7-6, 6-3 հաշվով։ 36-ամյա Ջոկովիչը կարիերայում չորրորդ անգամ հաղթեց US Open-ում՝ կրկնելով 2011, 2015, 2018 թվականների հաջողությունը։ Նա […]
22:30 11.09.2023
Թուրինի «Յուվենտուսի» սեփականատեր Անիելիների ընտանիքը մտադիր է վաճառել ակումբը, հաղորդում է Il Giornale-ն։ 100 տարուց ավելի այս ընտանիքն է «Յուվենտուսի» սեփականատերը։ «Յուվենտուսի» շուկայական գինը գնահատվում է 800 միլիոն եվրո։ Անիելիների ընտանիքը կփորձի այն վաճառել 1,5 միլիարդ եվրոյով։ 2022թ․ նոյեմբերին ֆինանսական խարդախությունների հետեւանքով ակումբի նախագահի պաշտոնից հեռացել էր Անդրեա Անիելին, որը ակումբը ղեկավարում էր 2010 թվականից։ […]
21:55 11.09.2023
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հուշանվեր հանձնեց մեծ ֆուտբոլին հրաժեշտ տված Գևորգ Ղազարյանին։ «Չենք դադարի կրկնել` շնորհակալ ենք, Գև»,-նշված է ՀՖՖ հաղորդագրության մեջ։
21:50 11.09.2023
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանն աշխարհի առաջնությունում դարձավ փոքր ոսկե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 89 կգ քաշային կարգի տղամարդկանց պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 150 կգ ու այնուհետ` 175 կգ: Այս վարժությունում նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդը երկու մոտեցմամբ բարձրացրեց […]
21:39 11.09.2023
ԱՄՆ-ի հավաքականը չկարողացավ մեդալ նվաճել Ինդոնեզիայում, Ճապոնիայում և Ֆիլիպիններում անցկացված բասկետբոլի աշխարհի առաջնությունում։ Երրորդ տեղի համար խաղում ամերիկացիները 118-127 հաշվով պարտվեցին Կանադայի հավաքականին։ Հաղթողը որոշվեց լրացուցիչ ժամանակում։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց «Հյուսթոն Ռոկետսի» ներկայացուցիչ Դիլոն Բրուքսը, որը Կանադայի հավաքականի կազմում վաստակեց 39 միավոր։ ԱՄՆ-ի հավաքականի կազմում ամենաարդյունավետը «Մինեսոտայի» խաղացող Էնտոնի Էդվարդսն էր՝ 24 միավոր։ Հիշեցնենք, […]
21:04 11.09.2023
Ընթանում է Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպումը։ Առաջին խաղակեսի 16-րդ րոպեին Խորվաթիայի հավաքականը բացեց հանդիպման հաշիվը՝ 1:0: Առաջին խաղակեսն ավարտվեց Խորվաթների առավելությամբ:
20:37 11.09.2023
Եվրո-2024-ի ընտրական փուլի C խմբի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականը հյուրընկալվել էր Հյուսիսային Մակեդոնիայի թիմին և բաց թողել հաղթանակը: Գրանցվել է 1:1 հաշիվը։ Երկրորդ խաղակեսի սկզբում Չիրո Իմոբիլեն բացել է հաշիվը: 81-րդ րոպեին Էնես Բարդին տուգանային հարվածով կարիերայի 15-րդ գոլն է խփել և հավասարեցրել հաշիվը։ Սա Իտալիայի հավաքականի առաջին հանդիպումն էր թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուչիանո […]
20:19 11.09.2023
Բասկետբոլի Գերմանիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Ֆիլիպիններում անցկացված եզրափակիչում գերմանացիները 83-77 հաշվով հաղթեցին Սերբիայի հավաքականին: Խաղում ամենաշատ միավորը վաստակեց «Լոս Անջելես Լեյքերսի» պաշտպան Դենիս Շրյոդերը (28 միավոր): Գերմանացիները հաղթանակով ավարտեցին բոլոր 8 հանդիպումները, իսկ սերբերը մինչև եզրափակիչը մեկ պարտություն էին կրել Իտալիայի հավաքականից: Մինչև այս Գերմանիայի հավաքականին հաջողվել էր նվաճել միայն […]
19:54 11.09.2023
Կիպրոսի Պաֆոս քաղաքում կայացավ ֆուտբոլի Հայաստանի և Կիպրոսի մինչև 19 տարեկանների հավաքականների երկրորդ ընկերական հանդիպումը։ Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը հաղթեց 1։0 հաշվով։ Գոլը 43-րդ րոպեին խփեց ԱՄՆ-ի Օքլենդի համալսարանի թիմի կիսապաշտպան Էնդրյու Դարաքչյանը: Հիշեցնենք, որ երեք օր առաջ այս թիմերի առաջին խաղում Կիպրոսի Մ19 հավաքականն առավելության էր հասել 3:1 հաշվով:
19:30 11.09.2023
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ընթացող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում պայքարի մեջ էին մտել 81 կգ քաշային ծանրամարտիկները։ Հայաստանը այս քաշային կարգում ներկայացնում էր Ռաֆիկ Հարությունյանը։ Մեր մարզիկը հաջող հանդես եկավ միայն պոկում վարժությունում։ Հաջորդաբար սանձելով 155, 160 և 162 կիլոգրամանոց ծանրաձողերը նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Իսկ ահա հրում վարշությունում Ռաֆիկ նախ երկու անգամ ձախողեց […]
19:13 11.09.2023
Հայաստանի և Խորվաթիայի հավաքականները Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրի խաղում դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հայաստան․ Օգնյեն Չանչարևիչ, Արտակ Դաշյան, Ստյոպա Մկրտչյան, Անդրե Կալիսիր, Գեորգի Հարությունյան, Նաիր Տիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան, Լուկաս Սելարայան, Հրանտ-Լեոն Ռանոս։ Խորվաթիա․ Դոմինիկ Լիվակովիչ, Յոսիպ Ստանիշիչ, Յոսիպ Շուտալո, Յոշկո Գվարդիոլ, Բորնա Բարիշիչ, Մարցելո Բրոզովիչ, Լուկա Մոդրիչ, Լուկա […]
19:02 11.09.2023
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Խորվաթիայի հավաքականի դեմ ԵՎՐՈ-2024-ի որակավորման փուլի շրջանակում կայանալիք խաղից առաջ հայտարարել է, որ հաջողության հասնելուն կարող են օգնել երկրպագուները, ֆուտբոլիստների մոտիվացիան, կարգապահությունը, նվիրումն ու առաջադրանքների ճիշտ կատարումը: «Բոլորն աշխատում են, որ հավաքականը պատրաստ լինի խաղին: Մեզ կարող են շատ օգնել երկրպագուները, ֆուտբոլիստների մոտիվացիան, կարգապահությունը, նվիրումն ու առաջադրանքների ճիշտ կատարումը: […]
18:51 11.09.2023
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հույս է հայտնել, որ իր գլխավորած հավաքականը Հայաստանի թիմի հետ կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր: Այս մասին խորվաթ մասնագետը հայտարարել է Հայաստանի հավաքականի դեմ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ: «Կարծում եմ՝ մեզ բավականին բարդ խաղ է սպասվում. Հայաստանի հավաքականը կարողացել է հաղթել Ուելսին, Լատվիային, ոչ-ոքի ավարտել հանդիպումը թուրքերի դեմ: Թուրքիայի հավաքականի […]
18:35 11.09.2023
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ընթացող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում պայքարի մեջ են մտել 81 կգ քաշային ծանրամարտիկները։ Հայաստանը այս քաշային կարգում ներկայացնում է գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը։ Մեր մարզիկը հաջող է հանդես եկել պոկում վարժությունում, հաջորդաբար սանձելով 155, 160 և 162 կիլոգրամանոց ծանրաձողերը, և նվաճել է փոքր բրոնզե մեդալ։ Առաջատարին նա զիջում է 2, իսկ երկրորդ […]
18:26 11.09.2023
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին հայտարարած Գևորգ Ղազարյանը Հայաստան – Խորվաթիա Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրի հանդիպումից առաջ հրաժեշտ կտա երկրպագուներին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղից առաջ կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանին նվիրված փոքրիկ արարողություն։ Գևորգ Ղազարյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2007թ. օգոստոսի 22-ին «Հանրապետական» ստադիոնում կայացած Պորտուգալիայի հավաքականի հետ […]
18:19 11.09.2023
Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարի՝ ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը նվաճեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կորի Գաուֆը։ Եզրափակիչում 19-ամյա թենիսիստուհին կամային հաղթանակի հասավ աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սոբոլենկոյի նկատմամբ: Առաջին սեթում բելառուս թենիսիստուհին առավելության հասավ 6:2 հաշվով: Երկրորդ սեթում Գաուֆը հաղթեց 6:3 հաշվով: Վճռորոշ սեթում Գաուֆը հաղթեց 6:2 հաշվով: Ամերիկուհին կարիերայում առաջին տիտղոսը նվաճեց […]
17:56 11.09.2023
Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Խորվաթիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի 6-րդ տուրի խաղում։ Հայտացուցակում տեղ է գտել 22 ֆուտբոլիստ։ Բացակայում է թիմի ավագ Վարազդատ Հարոյանը, որն այս ընտրական փուլում երրորդ դեղին քարտն էր ստացել Թուրքիայի հավաքականի դեմ նախորդ խաղում։ Հայաստանի հավաքականի հայտացուցակը Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա» Ստանիսլավ Բուչնև […]
15:44 11.09.2023
Սեպտեմբերի 11-ին մեկնարկել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքները: ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը հանել օտարվող գույքի ցուցակից և հանձնել ԿԳՄՍ նախարարությանը՝ հաշվի առնելով […]
12:17 11.09.2023
Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին մտքերի փոխանակում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական պարոն Դենիս Ջորկաեֆի հետ ֆուտբոլի բնագավառում Հայաստանի միջազգային համագործակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից։ Հանդիմումը եղել է նաև այսօր երեկոյան Հայաստան-Խորվաթիա խաղից առաջ առաջին «նախավարժանք»:
09:37 11.09.2023
«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը գլխավոր մարզիչ Չավիի հետ։ Այս մասին հայտնում է marca.com-ը։ Ըստ աղբյուրի՝ մասնագետը նոր պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականի ամառ։ Նրա աշխատավարձը նոր պայմանագրով կկազմի 8 մլն եվրո։ Չավիի աշխատավարձը կկրկնապատկվի։
09:01 11.09.2023
«Վալենսիայի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն Լիոնի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից է, հայտնում է FootMercato-ն։ 45-ամյա իտալացու թեկնածությունը «Լիոնի» սեփականատիրոջն առաջարկել է գործակալ Ժորժե Մենդեսը։ Գատուզոյի վերջին աշխատանքը եղել է «Վալենսիան», որը նա թողել է այս տարվա հունվարին։ Մինչ այս իտալացին մարզել է «Նապոլին», «Միլանը», «Պիզային», հունական ՕՖԻ-ն, «Պալերմոն» և «Սիոնը»։
08:38 11.09.2023
Սաուդյան «Ալ-Նասրի» սենեգալցի եզրային Սադիո Մանեն խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ նույն թիմում խաղալու մասին. ««Ալ-Նասր» տեղափոխությունը մի փոքր արագ տեղի ունեցավ, բայց դա մեր աշխատանքի մի մասն է: Մի խոսքով, ես դա արեցի։ Ես խաղում եմ, ուրախ եմ, բարգավաճում եմ ամեն օր: Կրիշտիանու Ռոնալդուն լեգենդ է և հիանալի տղա խաղադաշտից դուրս, ես […]