TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՍՊՈՐՏ

Վազորդ Երվանդ Մկրտչյանն աթլետիկայի աշխարհի առաջնությունում ՀՀ նոր ռեկորդ է սահմանել

19:12 23.08.2023

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը Բուդապեշտում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում ՀՀ նոր ռեկորդ է սահմանել՝ 1500 մետր վազքատարածությունը հաղթահարելով 3։39.35 րոպեում: Աշխարհի առաջնության արդյունքներով Մկրտչյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը և չի կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Նախորդ ռեկորդը ևս գրանցել էր Երվանդ Մկրտչյանը՝ հուլիսին Չինաստանում անցկացված Համաշխարհային ուսանողական խաղերի 1500 մետր վազք մրցաձևում […]

̰
Սպորտի միջոցով ամրապնդվում է պետականության զգացումն ու ՀՀ քաղաքացի լինելու հպարտությունը. Ժաննա Անդրեասյան

15:21 23.08.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկրորդ և Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերում հաջող հանդես եկած և մեդալներ նվաճած մարզիկներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Ողջունելով մարզիկներին և շնորհավորելով նրանց վերջին հաջողությունների և գրանցած լավ արդյունքների կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ 2023 թվականը սպորտային […]

̰
Սննդաբանը խոսել է Լիոնել Մեսսիի սննդակարգի մասին և այն անվանել լավագույնը մարզիկների շրջանում

21:17 22.08.2023

Սննդաբան Եվա Համֆրիսը գնահատել է մարզիկների լավագույն և վատագույն դիետաները և ամենահավասարակշռված դիետա է ճանաչել արգենտինացի 36-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիինը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Փորձագետի խոսքով՝ Մեսսիի դիետան ստացել է 10-ից 10 բարձր գնահատական, քանի որ այն պարունակում է թարմ բանջարեղեն և մրգեր, ընկույզներ, սերմեր, ամբողջական ձավարեղեն, ապուրներ, աղցաններ, շագանակագույն բրինձ և թունա։ […]

̰
Մբապեն համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ

17:43 22.08.2023

«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն բանավոր համաձայնության է եկել ակումբի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու հարցում՝ փոխանցում է armsport.am-ը: Եթե ​​պայմանագիրը չերկարաձգվի, ֆրանսիացին կհրաժարվի գործող պայմանագրով հասանելիք բոնուսից և հավատարմության բոնուսից, ինչի շնորհիվ ՊՍԺ-ին կխնայի 100 միլիոն եվրո: Ֆուտբոլիստը նաև ասել է, որ պատրաստ է խաղալ թիմի համար և տալ իր ողջ ուժը […]

̰
Համահայկական 8֊րդ ամառային խաղերում ֆուտզալ մարզաձևում Աբովյանը դարձել է փոխչեմպիոն

18:52 21.08.2023

Համահայկական 8֊րդ ամառային խաղերում ֆուտզալ մարզաձևում Աբովյանը դարձել է փոխչեմպիոն, հայտնում են Կոտայքի մարզպետարանից։ Օգոստոսի 18-ին Չարենցավանում տեղի է ունեցել Ֆուտզալի եզրափակիչ հանդիպումը։ Ֆուտզալի խաղերի արդյունքում Աբովյանի թիմը դուրս է եկել եզրափակիչ և մրցելով Մոսկվայի թիմի հետ’ նվաճել արծաթե մեդալ։ Կոտայքի մարզպետարանը շնորհավորում է մարզիկներին և մաղթում նորանոր հաղթանակներ:

̰
ՊՍԺ-ում լիովին վստահ են, որ Մբապեն կմնա ակումբում ընթացիկ մրցաշրջանում

17:57 21.08.2023

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը լիովին վստահ է, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապեն կմնա ակումբում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգն իր «Թվիթեր»-ում՝ փոխանցում է armsport.am-ը: Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ի ղեկավարների մոտ նման տրամադրություններ են առաջացել Մբապեի՝ ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ զրույցից հետո։ Փարիզցիները չեն ակնկալում, որ Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ՝ առաջիկա երկու շաբաթվա […]

̰
Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը 8 մեդալ են նվաճել Կահիրեի Pharaoh’s cup մրցաշարում

16:42 21.08.2023

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երիտասարդ անդամներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ընդհանուր առմամբ 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված սպորտային մարմնամարզության Pharaoh’s cup մրցաշարում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Համլետ Մանուկյանը 4 ոսկե մեդալ է նվաճել՝ լավագույնը ճանաչվելով զուգափայտ (13,600 միավոր), օղակներ (13,650), նժույգ թափեր (14,300) […]

̰
Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

11:11 21.08.2023

Հունահռոմեական ոճի Մ20 տարեկան ըմբիշները 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Թիմային հաշվարկում հայ ըմբիշները զբաղեցրել են երրորդ հորիզոնականը: Երիտասարդական ԱԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել է 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը՝ եզրափակչում 13-4 հաշվով առավելության հասնելով Հնդկաստանի ներկայացուցչի նկատմամբ: Մինչ այդ էլ Աղաջանյանը 4 […]

̰
Ֆրանսիացի պաշտպան Բենժամին Պավարը հնարավոր է տեղափոխվի միլանյան թիմ

09:59 21.08.2023

Միլանի «Ինտերն» այժմ պատրաստ է Մյունխենի «Բավարիային» վճարել ավելի քան 30 միլիոն եվրո՝ ներառյալ լրացուցիչ վճարումները, ֆրանսիացի պաշտպան Բենժամին Պավարի համար, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։ «Բավարիայի» համար որոշիչ պահը մնում է Պավարին փոխարինող փնտրելը գործարքին վերջնական հավանություն տալու համար: Պավարը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նախկինում ֆրանսիացին հանդես է եկել «Շտուտգարտում»:

̰
Նովակ Ջոկովիչը հաղթեց Ալկարասին և նվաճեց 95-րդ տիտղոսը

09:19 21.08.2023

Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը նվաճեց 95-րդ տիտղոսը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա մրցաշարերում։ ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված «Մասթերսի» եզրափակիչում Նովակ Ջոկովիչը մրցեց աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ եւ հաղթեց 5:7, 7:6 (9:7), 7:6 (7:4) հաշվով, նշված է ATP Tour-ի X (թվիթերյան) էջում։ Տիտղոսների քանակով Ջոկովիչը զիջում է Ջիմի Քոնորսին եւ Ռոջեր Ֆեդերերին։

̰
«Յուվենտուսը» մրցաշրջանը մեկնարկեց հաղթանակով

08:35 21.08.2023

Իտալական Ա սերիայի առաջին տուրում Թուրինի «Յուվենտուսն» արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուդինեզեի» դարպասը։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Կիեզան, Վլահովիչն ու Ռաբիոն։ Թուրինյան թիմը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում,-հայտնում է Goal-ը։

̰
Սուրեն Աղաջանյանը՝ երիտասարդների Աշխարհի առաջնության չեմպիոն

23:27 20.08.2023

Հորդանանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Սուրեն Աղաջանյանը 60 կգ քաշային կարգում նվաճել է չեմպիոնի կոչումը: Աղաջանյանը ոսկե մեդալի համար պայքարում առավելության է հասել Հնդկաստանի ներկայացուցչի նկատմամբ։

̰
Արսեն Զախարյանը տեղափոխվեց իսպանական «Ռեալ Սոսյեդադ»

20:49 20.08.2023

Արսեն Զախարյանը տեղափոխվեց իսպանական «Ռեալ Սոսյեդադ»: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային հավաքականից:

̰
«Արարատ-Արմենիան» գոլառատ խաղում հաղթեց «Վեսթ Արմենիային»

20:33 20.08.2023

Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Վեսթ Արմենիան» ընդունել էր «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 4։1 հաշվով՝ տեղեկացնում է armsport.am-ը: Առաջին կեսում՝ 41-րդ րոպեին, դաշտի տերերին առաջ մղեց Էդմուն Մովսիսյանը։ Երկրորդ խաղակեսում հյուրերը 3 գոլ խփեցին։ 53-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Արտյոմ Ավանեսյանը, իսկ 5 րոպե անց իր թիմին առաջ մղեց Տենտեն Յենեն։ 79-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կազմում […]

̰
Մեսսին ճանաչվել է Լիգայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ

16:27 20.08.2023

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Լիգայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ։ Մեսսին նաև Լիգայի գավաթի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է. 7 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ։ MLS + MX Լիգայի գավաթի եզրափակիչ խաղում հանդիպել են «Նեշվիլն» ու «Ինտեր Մայամին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացել է արգենտինացի հարձակվող Լիոնել […]

̰
Այսօր տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը

21:47 19.08.2023

Սևանա լճում՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ (նախկին Շորժա) բնակավայրին հարակից լողափնյա տարածքում, այսօր տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ տեղադրել։

̰
«Արարատը» հաղթեց «Վանին»

19:05 19.08.2023

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ 1։2 հաշվո պարտվեց «Արարատին»։ Հյուրերի կազմում գոլ խփեցին Մահմուդն ու Կասիմ Հաջին։ Տանտերերի միակ գոլը խփեց Բենիկ Հովհաննիսյանը։ «Արարատն» ունի 7, «Վանը»՝ 4 միավոր։

̰
Հնարավոր է` ստանամ «Ոսկե գնդակը»․ Հարի Քեյն

18:05 19.08.2023

«Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը կարծում է, որ նոր թիմ տեղափոխվելուց հետո նա կարող է նվաճել «Ոսկե գնդակը». «Եթե ​​մենք տիտղոսներ նվաճենք, հաղթենք Չեմպիոնների լիգան, եթե հաջորդ տարի հաղթենք Եվրոպայի առաջնությունը, և ես շատ գոլ խփեմ, ապա հնարավոր է` ստանամ «Ոսկե գնդակը»,- ​​Քեյնի խոսքերն է մեջբերում Football Daily-ն։ Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել «Տոտենհեմից` […]

̰
«Փյունիկ»-ը բրազիլացի նորեկ ունի

16:58 19.08.2023

«Փյունիկը» պայմանագիր է կնքել 25-ամյա կիսապաշտպան Ռեժիսի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Բրազիլացին հայրենիքում հանդես է եկել տարբեր ակումբների կազմում՝ Բ սերիայում ու Ա սերիայում, Ռեժիսը ելույթներ է ունեցել նաև Հունաստանում։

̰
Բավարիան համաձայնության է եկել Մաքաբիի դարպասապահ Դանիել Պերեցի հետ

20:53 18.08.2023

Մյունխենի «Բավարիան» լիովին համաձայնության է եկել «Մաքաբիի» դարպասապահ Դանիել Պերեցի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Գործարքը վերջնական փուլում է։ Դարպասապահի հետ պայմանագիրը հաշվարկվելու է մինչև 2027 թվականի հունիսը։

̰
«Միլանը» պայմանագիր կկնքի արգենտինացի պաշտպանի հետ

20:05 18.08.2023

«Միլանը» պայմանագիր կկնքի երիտասարդ արգենտինացի պաշտպան Մարկո Պելեգրինոյի հետ: 2023 թվականին «Պլատենսում» անցկացրած 17 խաղում Մարկոն խփել է 1 գոլ և ստացել 3 դեղին քարտ։ «Միլանը» Պելեգրինոյի համար կվճարի 6-7 միլիոն եվրո, հայտնում է Tennessean-ը։

̰
Հայկական ակումբների համար եվրագավաթների ընթացիկ խաղարկությունն ավարտվեց

16:45 18.08.2023

Հայկական ակումբների համար եվրագավաթների ընթացիկ խաղարկությունն ավարտվեց: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ Մեր թիմերն ընդհանուր առմամբ անցկացրած 18 հանդիպումներում տոնեցին 7 հաղթանակ, 4 խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին 7 պարտություն, խփեցին 31 գնդակ, բաց թողեցին՝ 28-ը: Առավել արդյունավետ գործեցին Փյունիկից Լուկա Յուրիչիչն ու Ալաշկերտից Ագդոն Մենեզեսը՝ խփելով 3-ական գնդակ:

̰
Համահայկական խաղեր. հայտնի է կանանց ֆուտզալի չեմպիոնը

16:14 18.08.2023

Համահայկական 8-րդ ամառային խաղերում օգոստոսի 17-ին կայացել է կանանց ֆուտզալի եզրափակիչը: Եզրափակիչ խաղը կայացել է Չարենցավանում: Չեմպիոնի կոչումը միմյանց հետ վիճարկել են Արթիկ և Սիդնեյ-2 թիմերը: Դիմակայությունում առավել ուժեղ է գտնվել Արթիկը, որը հաղթել է 6:2 հաշվով՝ նվաճելով Համահայկական 8-րդ ամառային խաղերի չեմպիոնի տիտղոսը: 3-րդ տեղի համար խաղում Երևան-1-ը մրցել է Երևան-2-ի հետ և հաղթել […]

̰
Հայաստանի թիմը շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում վերջին մրցափուլից առաջ առաջատար եռյակում է

12:29 18.08.2023

Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացվող շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայի 8-րդ խաղափուլից հետո Հայաստանի թիմը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր շախմատիստները նախորդ երկու մրցափուլերում 2:2 հաշվով են ավարտել հանդիպումները Չինաստանի և Ադրբեջանի թիմերի հետ: 8-րդ խաղափուլից հետո լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Չինաստանի […]

̰
«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը դարձավ հայկական ակումբներում եվրագավաթներում 50 խաղ անցկացրած առաջին ֆուտբոլիստը

23:42 17.08.2023

Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը դարձավ հայկական ակումբներում եվրագավաթներում 50 խաղ անցկացրած առաջին ֆուտբոլիստը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ 35-ամյա Գրիգորյանը եվրագավաթներում նորամուտը նշել էր 2010թ. հուլիսի 1-ին՝ «Ուլիսի» կազմում մասնակցելով «Բնեյ Եհուդայի» հետ կայացած Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը (0-0): Եվրագավաթներում Արտակ Գրիգորյանն առավել շատ հանդիպումներ (36) անցկացրել է «Ալաշկերտում»՝ հանդիսանալով թիմի ռեկորդակիրը: «Փյունիկի» […]

̰
Համահայկական խաղեր. թիմային մարզաձևերում պայքարը մոտենում է ավարտին

14:12 17.08.2023

Համահայկական 8-րդ խաղերում թիմային մրցաշարերը մոտենում են եզրափակիչներին։ Այսօր՝ օգոստոսի 17-ին, կիսաեզրափակիչ խաղեր կկայանան կանանց և տղամարդկան բասկետբոլի, ֆուտբոլի և տղամարդկանց ֆուտզալի մրցումներում: Կանանց ֆուտզալում պայքարն այսօր կհանգուցալուծվի՝ սպասվում են եզրափակիչն ու 3-րդ տեղի համար խաղը: Համահայկական խաղերի համաշխարհային կազմկոմիտեի պաշտոնական կայքը հրապարակել է օգոստոսի 17-ին սպասվող խաղերի ժամանակացույցը: Տղամարդկանց բասկետբոլի կիսաեզրափակիչներում սպասվում են հետևյալ […]

̰
ԲԿՄԱ-ի լեգենդի կարծիքով՝ Զախարյանը շտապում է մեկնել Եվրոպա

10:54 17.08.2023

Մոսկվայի ԲԿՄԱ-ի և ԽՍՀՄ հավաքականի նախկին պաշտպան Վլադիմիր Պոնոմարյովը Gazeta.Ru-ին տված հարցազրույցում մեկնաբանել է «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ իսպանական «Ռեալ Սոսյեդադ» հնարավոր տեղափոխությունը։ «Նրա համար դեռ վաղ է հեռանալը, նա ընդամենը 20 տարեկան է։ Նա դեռ չի ուժեղացել, չի հասունացել թիմում։ Նա պետք է այստեղ խաղա ևս երկու-երեք տարի, հետո կարող է  առաջ գնալ: Ես […]

̰
Ռուսաստանում կա երիտասարդ ֆուտբոլիստների նոր սերունդ, որը երազում է պատմական հայրենիքի համար խաղալու մասին. Արթուր Գալոյան

10:22 17.08.2023

Կալինինգրադի «Բալթիկայի» հայազգի կիսապաշտպան Արթուր Գալոյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի հաջող ելույթների մասին։ «Կարծում եմ՝ հայ ֆուտբոլիստներից հաջորդը Եվրոպա կտեղափոխվեն Սպերցյանն ու Տիկնիզյանը։ Մինչև այս էլ հայկական ֆուտբոլում այնքան էլ վատ վիճակ չէր։ Հիմա կա երիտասարդ ֆուտբոլիստների նոր սերունդ, որն ապրում է Ռուսաստանում ու երազում պատմական հայրենիքի համար խաղալու մասին։ Ես նույնպես բացառություն չեմ, […]

̰
«Ալ Նասրի» ֆուտբոլիստը հետաքրքրել է «Բարսելոնային»

09:50 17.08.2023

«Ալ-Նասրի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Անդերսոն Տալիսկան հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում: Այս մասին գրում է Sport.es-ը: Կատալոնացիները 29-ամյա բրազիլացուն դիտարկում են որպես ՊՍԺ տեղափոխված ֆրանսիացի Ուսման Դեմբելեին փոխարինող։ Տալիսկայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։ Սաուդյան Արաբիայի առաջնության նախորդ մրցաշրջանում բրազիլացին անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է 20 գոլի և 2 գոլային փոխանցման […]

̰
Մարկո Արնաուտովիչը տեղափոխվեց Ինտեր

09:20 17.08.2023

«Ինտերը» հայտարարել է «Բոլոնիայի» հարձակվող Մարկո Արնաուտովիչի հետ պայմանագիր կնքելու մասին, որտեղ ավստրիացին հանդես կգա վարձավճարով։ Պայմանագրում նշված է 34-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերի պարտադիր գնման տարբերակը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ միլանյան ակումբը վարձակալության համար կվճարի 2 մլն եվրո, իսկ տրանսֆերը գնել կկարողանա 8 մլն եվրոյով։

̰
BACK_TO_TOP