TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

ՍՊՈՐՏ

Զախարյանն Իսպանիայում յուրային չի դառնա. Դմիտրի Ռադչենկո

23:47 15.08.2023

Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Դմիտրի Ռադչենկոն կարծում է, որ կիսապաշտպան Արսեն Զախարյանին մեծ մրցակցություն է սպասվում «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելիս։ Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն։ «Իսպանական առաջնությունը միանշանակ համապատասխանում է նրա ոճին, գումարած «Ռեալ Սոսյեդադի» հետ Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորություն կլինի: Բայց դրա հետ մեկտեղ Զախարյանին կատաղի մրցակցություն է սպասվում, միանգամից խաղալը շատ դժվար կլինի։ […]

̰
Ուկրաինան դիմել է ՈւԵՖԱ-ին՝ «Արիսի» երկրպագուների հականացիստական ​​դրոշի հարցով

23:14 15.08.2023

Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան կոչ է արել Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈՒԵՖԱ) պատժել հունական «Արիսի» երկրպագուներին՝ «Ազով» գումարտակի դեմ ուղղված դրոշ պարզելու համար։ Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում։ «Մենք խնդրում ենք ՈՒԵՖԱ-ին և Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործընկերներին ուշադիր դիտարկել նկարագրված դրվագը և հնարավորություն գտնել կոշտ միջոցներ ձեռնարկելու օրինախախտների դեմ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել՝ հետագայում […]

̰
«Մանչեսթեր Սիթին» լուրջ կորուստներ ունի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղից առաջ

22:48 15.08.2023

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթին» երեք առանցքային ֆուտբոլիստից է զրկվել իսպանական «Սևիլիայի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումից առաջ, հաղորդում է Sport.es-ը։ Եվրոպա լիգայի հաղթողի դեմ խաղը բաց կթողնեն Ռուբեն Դիաշը, Կևին Դե Բրույնեն ու Բերնարդու Սիլվան։ Դե Բրույնեն ու Սիլվան վնասվածք են ստացել «Բարնլիի» դեմ Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղում, իսկ Դիաշն ուղեղի ցնցում […]

̰
Նեյմարը պաշտոնապես դարձավ «Ալ-Հիլյալի» ֆուտբոլիստ

22:27 15.08.2023

«Ալ-Հիլյալը» հայտարարել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ։ «Ալ-Հիլյալը» հարձակվողին երկու մրցաշրջանի ընթացքում կվճարի մոտ 160 միլիոն եվրո: Նախկինում Նեյմարը խաղացել է «Սանթոսում» (2009-2013), «Բարսելոնայում» (2013-2017) և ՊՍԺ-ում (2017-2023): Ֆրանսիական ակումբի կազմում նա անցկացրել է 173 հանդիպում, խփել 118 գոլ […]

̰
Իբոյանը և Մկրտչյանը վաղը կպայքարեն բրոնզե մեդալների համար. ըմբշամարտի երիտասարդական ԱԱ

21:53 15.08.2023

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի Մ20 առաջնությունում Կնյազ Իբոյանը (92 կգ) կիսաեզրափակիչում 0-10 հաշվով պարտվեց իրանցի Մոհամադմոբին Ազիմիին։ Օգոստոսի 16-ին Հայաստանի ներկայացուցիչը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ, մրցակիցը դեռ հայտնի չէ։ Կնյազ Իբոյանը մեկնարկային գոտեմարտում 3-2 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռավան Մուսաևին, իսկ քառորդ եզրափակչում ուժեղ էր գտնվել թուրք Մուհամեդ Գիմրիից՝ 6-3։ […]

̰
Տիկնիզյանի տեղափոխությունը  «Վերդեր» ձախողման եզրին է

21:22 15.08.2023

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տեղափոխությունը Բրեմենի «Վերդեր» ձախողման եզրին է։ 90min.de-ն գրում է, որ գերմանական ակումբն այլևս չի ձեռնարկում 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու քայլեր։ Պատճառը «Լոկոմոտիվի» պահանջած տրանսֆերային գինն է։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Բունդեսլիգայի ներկայացուցիչը հայ ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջարկել է 4 միլիոն եվրո, իսկ «Լոկոմոտիվը» պահանջում […]

̰
Ուկրաինան ու ևս 34 երկրներ պատրաստ են բոյկոտել Փարիզի Օլիմպիադան, եթե ռուսները ևս մասնակցեն խաղերին

21:00 15.08.2023

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը իր սոցիալական ցանցերում հայտարարել է Փարիզի Օլիմպիական խաղերի հնարավոր բոյկոտի մասին, եթե Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները ևս մասնակցեն դրանց: «Ուկրաինան վճռական է տրամադրված: Ստեղծվել է արդար սպորտի հզոր միջազգային կոալիցիա, որում ընդգրկված են 35 պետություններ։ Միասին մենք պատրաստ ենք բոյկոտել Փարիզի Օլիմպիական խաղերը, եթե Ռուսաստանին և Բելառուսին թույլ տան մասնակցել մրցումներին»,- […]

̰
Էդիկ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցուն և նվաճեց բրոնզե մեդալ. ըմբշամարտի երիտասարդական ԱԱ

20:55 15.08.2023

Էդիկ Հարությունյանը (57 կգ) Հայաստանի հավաքականի համար առաջին մեդալը նվաճեց Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի Մ20 առաջնությունում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 8-4 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին։ Էդիկ Հարությունյանը պայքարը սկսել էր օգոստոսի 14-ին և հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել էր քառորդ եզրափակիչում, սակայն հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, […]

̰
Այսօր «Ալ-Հիլյալը» կհայտարարի Նեյմարի տեղափոխության մասին

20:33 15.08.2023

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխությունը սաուդյան «Ալ-Հիլյալ» պաշտոնապես կավարտվի այսօր՝ օգոստոսի 15-ին։ Այս մասին հայտնել է լրագրող Բրունո Անդրադեն: Ըստ ինսայդերի՝ Նեյմարն արդեն բուժզննում է անցել ակումբ տեղափոխվելու համար, ինչպես նաև պայմանագիր է կնքել։ Երկու միջոցառումներն էլ անցկացվել են երեկ Փարիզում։ «Ալ-Հիլյալը» այսօր պաշտոնապես հայտարարել է բրազիլացու տեղափոխության մասին։

̰
Կարեն Խաչանովը առաջին հաղթանակն է տարել  ծանր վնասվածքից հետո

20:10 15.08.2023

ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Նիդեռլանդների ներկայացուցիչ Ռոբին Հաասեի հետ Ցինցինատիում ընթացող Masters շարքի զուգախաղի մրցաշարի առաջին փուլում  հաղթանակ է տարել։  Նրանք հաղթել են գերմանացի Անդրեաս Միեսին և բրիտանացի Դանիել Էվանսին: Հանդիպումն ավարտվել է 6:4, 1:6, 10:7 հաշվով։ Զույգի հաջորդ մրցակիցները կլինեն խորվաթ Իվան Դոդիգը և ամերիկացի Օսթին Կրայիչեկը։ Խաչանովը վերջին անգամ կորտ էր […]

̰
Մեսսիի՝ Մայամի ժամանելուց հետո նույնիսկ անշարժ գույքի գներն են բարձրացել. Իլյա Կովալչուկ

19:35 15.08.2023

Հոկեյի ազգային լիգայի (NHL) ակումբների նախկին հարձակվող Իլյա Կովալչուկը խոսել է Մայամիում արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի ազդեցության մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Match TV-ն։ «Երբ այդպիսի մարդը տեղափոխվում է Մայամի, նույնիսկ անշարժ գույքի գներն են բարձրանում։ Իսկ տոմսերի գինը չորս անգամ է բարձրացել»,- ասել է Կովալչուկը։ Ինտեր Մայամիի հետ հինգ խաղում արգենտինացին խփել է ութ […]

̰
ՌԴ հավաքականի նախկին ֆուտբոլիստը  կոչ է արել մարզիկներին աջակցություն ցուցաբերել հատուկ ռազմական գործողության գոտում գտնվող զինծառայողներին

19:08 15.08.2023

ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Սոլոմատինը կարծում է, որ ռուս ֆուտբոլիստները պետք է ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն հատուկ ռազմական գործողության գոտում գտնվող զինծառայողներին։ Նրա խոսքերը հայտնում է Match TV-ն։ «Բոլոր քաղաքացիները չպետք է հետ մնան. Առաջին հերթին, իհարկե, կոչ խաղացողներին. Հիմա խոսքից պետք է անցնենք գործի։ Օրինակ ԲԿՄԱ-ն աջակցում է թե՛ խոսքով, թե՛ […]

̰
Հայտնի է ֆուտբոլի կանանց ԱԱ-ի եզրափակչի առաջին մասնակիցը

18:45 15.08.2023

Իսպանիայի հավաքականը դարձավ Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնությունում եզրափակիչի առաջին մասնակիցը։ Կիսաեզրափակիչում իսպանուհիները 2-1 հաշվով հաղթել են Շվեդիայի հավաքականին։ Խաղի բոլոր գոլերը գրանցվել են վերջին 8 րոպեների ընթացքում։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը այսօր կվիճարկեն Անգլիայի և Ավստրալիայի հավաքականները։ Եզրափակիչը կկայանա օգոստոսի 20-ին։ Հիշեցնենք, որ այս տարի կանանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը չէր […]

̰
Սպերցյանն ու Սևիկյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

18:13 15.08.2023

Ռուսական «Կրասնոդարի» առաջատար Էդուարդ Սպերցյանը ու «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը Whoscored-ի ու Transfermarkt-ի վարկածով ընդգրկվել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականում։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի դուբլը «Կրասնոդարին» հաղթանակ էր պարգևել «Օրենբուրգի» դեմ արտագնա խաղում (2-0)։ Իսկ իսպանական «Լևանտեի» ու Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանն էլ գոլի հեղինակ էր […]

̰
Իբոյանը հաղթեց նաև թուրք ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ

17:50 15.08.2023

Կնյազ Իբոյանը (92 կգ) նվաճել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի Մ20 առաջնության կիսաեզրափակչի ուղեգիր։ Մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը 3-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռավան Մուսաևին, իսկ քառորդ եզրափակչում 6-3 հաշվով պարտության է մատնել թուրք Մուհամեդ Գիմրիին: Երեկոյան մրցահերթում Իբոյանը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի իրանցի Մոհամադմոբին Ազիմիի հետ։ Այսօր բրոնզե մեդալի համար գոտամարտ […]

̰
Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել. Շախմատի hամաշխարհային օլիմպիադա

17:31 15.08.2023

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում ընթացող մինչև 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայի չորրորդ տուրում 3:1 հաշվով հաղթել է Սլովակիայի թիմին։ Նախորդ երեք մրցամարտերում Հայաստանի թիմը հաղթել էր Ճապոնիային (4-0) ու Անգլիային (3,5-0։5) և պարտվել Թուրքիայի թիմին։ Հայաստանի հավաքականի կազմում են Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը, Բենիկ Ագասարովը և Նվարդ Հայրապետյանը: 4-րդ տուրից հետո ՀՀ հավաքականը […]

̰
Իբոյանը հաղթեց ադրբեջանցուն, Միքայելյանն ու Մկրտչյանը պարտվեցին. ըմբշամարտի երիտասարդական ԱԱ

17:18 15.08.2023

Հորդանանում անցկացվող ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը իր երրորդ գոտեմարտում զիջել է իրանցի ըմբիշին, իսկ 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը պարտվել է ճապոնացուն։ Իսկ ահա 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը հաղթել է ադրբեջանցի Ռավան Մուսաևին և դուրս է եկել 1/4 եզրափակիչ: Հիշեցնենք, որ երեկ մրցագորգ դուրս եկած մեր 5 ըմբիշներից 4-ը […]

̰
Խաչանովի դիրքն անփոփոխ է. ATP

16:57 15.08.2023

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Առաջատարը իսպանացի Կառլոս Ալկարասն է, ով վերջին խաղում պարտություն է կրել։ Տորոնտոյի «Մասթերսի» հաղթող Յանիկ Սիները բարձրացել է 6-րդ տեղ։ Վնասվածքի պատճառով «Ռոլան Գարոսից» հետո կորտ դուրս չեկած հայազգի Կարեն Խաչանովը, ով ներկայացնում ՌԴ-ն, պահպանել է 11-րդ տեղը։ ATP, օգոստոսի 14. 1 (1). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 9395 […]

̰
Գրանցվել է ԱՊԼ-ի պատմության ամենաթանկ տրանսֆերը

16:41 15.08.2023

«Չելսին» հայտարարել է «Բրայթոնի» 21-ամյա կիսապաշտպան, էկվադորցի Մոյսես Կայսեդոյի հետ պայմանագիր կնքելու մասին։ Կողմերը պայմանագիր են կնքել «8+1» սխեմայով։ Գործարքի գումարը չի հաղորդվում, սակայն, ըստ ինսայդերների, այն կազմում է 100 միլիոն ֆունտ + 15 միլիոն ֆունտ բոնսուսների տեսքով, իսկ ըստ Transfermarkt-ի՝ 116 մլն եվրո, ինչը ռեկորդ է Պրեմիեր լիգայի ակումբների համար: «Չելսին» գերազանցել է սեփական […]

̰
Մեսսին վնասվածք է ստացել

16:36 15.08.2023

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ոտնաթաթի վնասվածք է ստացել ամերիկյան «Ինտեր Մայամիի» մարզման ժամանակ, հաղորդում է RMC Sport-ը։ Նա ստիպված է եղել լքել մարզումը։ «Եթե ծանր վնասվածք լիներ, բոլոր խաղացողները շոկի մեջ կլինեին, բայց ամեն ինչ կարգին է։ Կարծում եմ՝ ոչ մի ահավոր բան չկա»,- ասել է թիմի արգենտինացի գլխավոր մարզիչ Մարտինոն։ […]

̰
Նա այդպես էլ չհամակերպվեց Վիալիի մահվան հետ. Մանչինիի մայրը՝ որդու հրաժարականի մասին

16:18 15.08.2023

Իտալացի մարզիչ Ռոբերտո Մանչինիի մայրը՝ Մարիաննա Մանչինին, արձագանքել է որդու՝ Իտալիայի հավաքականից հեռանալուն, ինչպես նաև ասել, որ Ռոբերտոն դեռ չի կարողանում հաշտվել իր լավագույն ընկերներից մեկի՝ Ջանլուկա Վիալիի մահվան հետ։ «Ես չեմ իմացել նրա հրաժարականի մասին, երդվում եմ։ Ես այս մասին իմացա իմ զարմիկից։ Նա ինձ զանգահարեց և ասաց, որ հեռուստացույցով ցույց են տվել, որ […]

̰
Հայտնի են հանդբոլի, հրաձգության և աթլետիկայի մրցումների հաղթողները. Համահայկական 8-րդ խաղեր

16:10 15.08.2023

Համահայկական ամառային 8-րդ խաղերում պայքարն ավարտվել է մի քանի մարզաձևերում։ Հաղթողները հայտնի են դարձել հանդբոլի և հրաձգության մրցաշարերում: Ատրճանակ 40 կրակոց ձևի մրցումներում սահմանված էր մրցանակային 3 տեղ: Կանանց պայքարում լավագույն եռյակը գլխավորել են գյումրեցիները. առաջին տեղում Լիլիթ Մկրտչյանն է, Քնքուշ Գասպարյանը երկրորդն է, եռյակը եզրափակել է երևանցի Աստղիկ Մխիթարյանը: Տղամարդկանց պայքարում բացարձակ առավելությունը երևանցիներինն […]

̰
Արսեն Զախարյանը  այսօր կժամանի Սան Սեբաստիան. Marca

15:59 15.08.2023

Marca-ի տեղեկություններով՝ Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, այսօր կժամանի Սան Սեբաստիան ու կանցնի բուժզննում։ Չի բացառվում, որ Զախարյանը «Ռեալ Սոսյեդադում» նորամուտը նշի առաջիկա հանգստյան օրերին։ Օգոստոսի 19-ին բասկյան ակումբը Լա լիգայի երկրորդ տուրում կընդունի Վիգոյի «Սելտային»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կկազմի 12 միլիոն եվրո։ […]

̰
Զարմանալի չէ, որ մարդիկ չեն ցանկանում դիտել իսպանական ֆուտբոլը, սա խայտառակություն է. Չավի

15:37 15.08.2023

Չավին կարծում է, որ «Խետաֆե»-«Բարսելոնա» խաղի նման խաղերը նվազեցնում են հետաքրքրությունը Լա Լիգայի նկատմամբ: Այս մասին նա ասել է «Խետաֆեի» հետ ոչ-ոքիից (0:0) հետո: Առաջին խաղակեսում «Բարսելոնայի» խաղացող Ռաֆինյան հեռացվեց Ալվարեսի քունքին արմունկով հարվածելու պատճառով, իսկ երկրորդում խաղադաշտից հեռացվեց «Խետաֆեի» հարձակվող Խամես Մատան: Երկրորդ խաղակեսում Չավին ևս կարմիր քարտ ստացավ մրցավար Սեզար Սոտո Գրադոյից՝ մրցավարների […]

̰
Մամիկոն Ղարիբյանը 2-րդ տեղն է զբաղեցրել «Riga Technical University Open 2023» մրցաշարում

15:03 15.08.2023

Մամիկոն Ղարիբյանը «Riga Technical University Open 2023» մրցաշարի շրջանակներում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Այդ մասին հայտնել է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մրցաշարում 9,5 միավորով առաջին տեղը զբաղեցրել է Վիտալի Սիվուկը, ով ներկայացնում է Շվեդիան:

̰
Լևիկ Միքայելյանը և  Մուշեղ Մկրտչյանը մեկնարկել են հաղթանակով. ըմբշամարտի երիտասարդական ԱԱ

14:40 15.08.2023

Հորդանանում անցկացվող ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր հաջող են մեկնարկել 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը և 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը։ Նրանք որոկավորման փուլի գոտեմարտեր հաղթել են և դուրս են եկել 1/8 եզրափակիչ: Արմեն Մուսիկյանը (74կգ) պարտվել է մեկնարկում: Հիշեցնենք, որ երեկ մրցագորգ դուրս եկած մեր 5 ըմբիշներից 4-ը ավարտել են պայքարը, իսկ 57 կգ […]

̰
Էդիկ Հարությունյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և երեկոյան կփորձի մեդալ նվաճել Հայաստանի թիմի համար

14:10 15.08.2023

Հորդանանում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը կամային գեղեցիկ հաղթանակ տարավ սփոփիչ գոտեմարտում և երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար: Այս մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ երեկ մրցագորգ դուրս եկած մեր մյուս 4 ըմբիշները անմասն են մնացել մեդալների համար պայքարից: Այսօր հայաստանից մրցագորգ դուրս կգա […]

̰
Հայտնի է «Փյունիկ»-«Բուդյո Գլիմտ» խաղի մրցավարական կազմը

13:50 15.08.2023

Երևանի «Փյունիկի» և նորվեգական «Բուդյո Գլիմտի» միջև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումը կսպասարկի Իսլանդիան ներկայացնող մրցավարական անձնակազմը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Խաղի գլխավոր մրցավարը է նշանակվել Հելգի Միկայել Յոնասոնը, որին եզրերում կօգնեն Էգիլ Գուդվարդուր Գուդլաուգսոնը եւ Յոհան Գուդմունդսոնը։ Չորրորդ պաշտոնյան Յոհան Ինգի Յոնսոնն է։ Օգոստոսի 17-ին «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը կմեկնարկի ժամը […]

̰
Շենգավիթում շահագործման է հանձնվել բարեկարգ ու հարմարավետ հերթական բակը՝ ֆուտբոլի խաղադաշտով

13:30 15.08.2023

2023թ. ծրագրով Շենգավիթում շահագործման է հանձնվել բարեկարգ ու հարմարավետ հերթական բակը՝ ֆուտբոլի խաղադաշտով: Բնակիչների համար ստեղծված պայմաններին ծանոթացել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Վերջին հինգ տարում իրականացված ու իրականացվող նախագծերի արդյունքում միայն Շենգավիթում բարեկարգ կդառնա ավելի քան 100 բակային տարածք, որից շուրջ 35-ը՝ այս տարվա ծրագրով:

̰
Էդիկ Հարությունյանը   բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել. ըմբշամարտի երիտասարդական ԱԱ

13:23 15.08.2023

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի Մ20 առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանն ուներ 5 ներկայացուցիչ, որոնցից ոչ մեկը չի կարողացել հասնել կիսաեզրափակիչ: Էդիկ Հարությունյանը (57 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել է քառորդ եզրափակիչում, սակայն հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած ամերիկացի Լյուկ Լիլենդալը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։ Հայ […]

̰
BACK_TO_TOP