08:44 17.08.2023
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2023 թվականի խաղում ՉԼ գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթին» մրցեց Եվրոպա լիգայի հաղթող «Սևիլիայի» հետ։ Հիմնական ժամանակում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ։ 25-րդ րոպեին Նեսրին առաջ մղեց իսպանական թիմին։ 63-րդ րոպեին Պալմերը հավասարեցրեց հաշիվը։ Հաղթողը որոշվեց 11 մետրանոցներով։
23:47 16.08.2023
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ «Փյունիկի» հետ խաղից առաջ տեղի է ունեցել նորվեգական թիմի գլխավոր մարզիչ Կետիլ Կնուտսենի նախախաղային ասուլիսը։ «Փյունիկը» լավ թիմ է։ Մենք լավ խաղացինք Նորվեգիայում, բայց գիտենք, որ դժվար է լինելու Երևանում, հաշվի առնելով նաև եղանակային պայմանները։ Դիմակայության երկրորդ կեսն առջևում է ու մենք խաղալու ենք ուժեղագույն կազմով։ Հայաստանի մասին շատ բան […]
23:15 16.08.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և օլիմպիական կրկնակի չեմպիոն բրիտանացի Էնդի Մարեյը չեն մասնակցի Ցինցինատիի Մասթերսին։ Խաչանովն ու Մարեյը պետք է խաղային միմյանց հետ մրցաշարի մեկնարկում։ Սակայն այդ հանդիպումը չեղարկվել է: Նրանց փոխարինել են ավստրալացի Ալեքսեյ Պոպիրինն ու գերմանացի Դանիել Ալտմայերը։ Հուլիսի 28-ին Խաչանովը հայտարարել է, որ վերադառնում է մարզումներին՝ վնասվածքից ապաքինվելուց հետո, որի […]
22:52 16.08.2023
Կևին դե Բրույնեն վնասվածքի պատճառով բացակայելու է երեքից չորս ամսով, իսկ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է նրան փոխարինող գնել: Մարզիչները դիտարկում են «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։ Նշվում է, որ բանակցությունները բարդ են լինելու, քանի որ գերմանական ակումբը չի նախատեսում ամռանը բաց թողնել 25-ամյա Օլմոյին։ Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է գործարքի իրականացմանը: […]
22:30 16.08.2023
Պորտուգալիայի հավաքականի ու «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Դեկուն նշանակվել է կատալոնական ակումբի մարզական տնօրեն, հաղորդում է ակումբի կայքը: 45-ամյա նախկին ֆուտբոլիստի ու «Բարսելոնայի» պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Ավելի վաղ ակումբը հայտարարել էր, որ Մաթեու Ալեմանին հեռանալու է տնօրենի պաշտոնից: Մինչև այս տրանսֆերային պատուհանի փակվելը Դեկուն ու Ալեմանին կաշխատեն համատեղ: Դեկուն «Բարսելոնայի» հետ […]
21:51 16.08.2023
Կնյազ Իբոյանը (92 կգ) ևս չկարողացավ մեդալ նվաճել Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի Մ20 առաջնությունում։ Կնյազ Իբոյանը բրոնզե մեդալը վիճարկեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Մուստաֆագաջի Մալաչդիբիրովի հետ ու պարտվեց 0-11 հաշվով։ Օգոստոսի 15-ին Իբոյանը թուրք և ադրբեջանցի ըմբիշների հաղթելուց հետո պարտվել էր կիսաեզրափակիչում։ Հիշեցնենք, որ նախօրեին Էդիկ Հարությունյանը (57 […]
21:25 16.08.2023
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մուշեղ Մկրտչյանը (86) պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոնը գոտեմարտեց Մոլդովայի ներկայացուցչի հետ և զիջեց 0-3 հաշվով: Մուշեղ Մկրտչյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:7 հաշվով առավելության էր հասել չինացի Մայդինգ Յեմայի Էր Աիլիի նկատմամբ, 1/8 եզրափակիչում էլ 12:2 հաշվով […]
21:04 16.08.2023
Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակում ութը ներկայացնում են Սաուդյան Արաբիայի լիգան, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։ Կրիշտիանու Ռոնալդու, «Ալ Նասր»՝ 200 միլիոն եվրո տարեկան Քարիմ Բենզեմա, «Ալ Իթիհադ»՝ 100 միլիոն եվրո տարեկան Նեյմար, «Ալ Հիլյալ», 100 միլիոն եվրո տարեկան Նգոլո Կանտե, «Ալ Իթիհադ»՝ 100 միլիոն եվրո տարեկան Կիլիան Մբապե, ՊՍԺ՝ 70 միլիոն եվրո տարեկան Լիոնել […]
20:40 16.08.2023
Համահայկական 8-րդ խաղերում տեղի են ունեցել կանանց ու տղամարդկանց վոլեյբոլի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները։ Այդ մասին հայտնում է Համահայկական խաղերի կոմիտեն։ Գրանցվել են հետևյալ արդյունքները․ Կանանց վոլեյբոլ. Ստամբուլ – Գլենդել 3-2 Երևան – Գառնի 3-0 Տղամարդկանց վոլեյբոլ Երևան – Մեծամոր 3-1 Վանաձոր – Եղեգնաձոր 3-0
20:19 16.08.2023
Սամվել Տեր-Սահակյանը Նիդեռլանդներում անցկացված «HZ University of Applied Sciences Chess Tournament» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: Այդ մասին հայտնել է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
19:43 16.08.2023
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ «Բուդյո Գլիմտի» հետ խաղից առաջ տեղի է ունեցել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը։ «Շատ մեծ ցանկություն ունեի, որ ներկա լինեի իրենց առաջնության խաղին, բայց չստացվեց։ Նախորդ փուլում ներկա եղա «Կալմարի» խաղին, այս անգամ չստացվեց, դրա համար ունեցանք բարդություն իրենց ուժեղ կողմերը փակելու հետ կապված։ Ունենք պլան, տա Աստված, […]
19:01 16.08.2023
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է 4:1 հաշվով հաղթանակը ամերիկյան «Ֆիլադելֆիա Յունիոնի» նկատմամբ ԱՄՆ-ի և Մեքսիկայի Լիգաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։ «Ինտեր Մայամին» դուրս է եկել եզրափակիչ։ «Մենք աշխատում էինք, որպեսզի դուրս գայինք եզրափակիչ, եւ մենք արեցինք դա։ Մնաց վերջին փոքր քայլը»,- գրել է Մեսսին։ Եզրափակիչում «Ինտեր Մայամիի» […]
18:44 16.08.2023
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումից առաջ դիմել է երկրպագուներին՝ կոչ անելով գալ «Հանրապետական» ստադիոն և աջակցել Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմին։ «Փյունիկը» օգոստոսի 17-ին կընդունի նորվեգական «Բուդյո Գլիմտին», որին արտագնա խաղում պարտվել էր 0-3 հաշվով։
18:25 16.08.2023
Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» և նորվեգական «Բուդյո Գլիմտի» միջև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման մուտքը կլինի ազատ, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ «Հաշվի առնելով «Փյունիկ» – «Բուդյո-Գլիմտ» խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև տոմսերի վաճառքի հետ առաջացած բարդությունները, ակումբը առաջին տեղում դնելով երկրպագուների շահերը՝ որոշում է կայացրել «Հանրապետական» մարզադաշտ մուտքը այս խաղի համար […]
17:56 16.08.2023
Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը կվիճարկեն Անգլիայի ու Իսպանիայի հավաքականները։ Երկրորդ կիսաեզրափակչում բրիտանական թիմը 3-1 հաշվով հաղթել է Ավստրալիայի հավաքականին։ Ավելի վաղ իսպանուհիները 2-1 հաշվով հաղթել էին Շվեդիայի հավաքականին։ Եզրափակիչը կկայանա օգոստոսի 20-ին։ Հիշեցնենք, որ այս տարի կանանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը չի կարողացել պաշպանել ԱՄՆ-ի հավաքականը, որը 1/8 […]
17:43 16.08.2023
Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում ընթացող մինչև 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում 2,5-1,5 հաշվով հաղթեց Հունգարիայի թիմին։ Ռոբերտ Փիլիպոսյանը և Նվարդ Հայրապետյանը հաղթեցին, Էրիկ Գասպարյանը պարտություն կրեց, իսկ Բենիկ Ագասարովը ոչ-ոքի ավարտեց պարտիան։ 6-րդ տուրից հետո հայ շախմատիստները 10 միավորով երկրորդ տեղում են և 2 միավոր են զիջում առաջատար Չինաստանին։ Նախորդ 5 […]
17:29 16.08.2023
Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ իսպանական «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխության գործընթացում խնդիրներ են առաջացել։ Ռուսական մամուլի համաձայն՝ 20-ամյա ֆուտբոլիստը առայժմ չի մեկնել Սան Սեբիաստիան ու մարզվել է «Դինամոյի» կազմում, քանի որ անձնական պայմանագրի շուրջ դեռ փոխհամաձայնության չի եկել իսպանական ակումբի հետ։ Մոսկովյան ակումբը հանդես է եկել հայտարարությամբ։ «Արսեն Զախարյանն այսօր վերադարձել է […]
16:51 16.08.2023
Հենրիկ Նալբանդյանը նշանակվել է «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – «Սանտա Կոլոմա» (Անդորրա) Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման գլխավոր մրցավար, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Նալբանդյանին եզրերում կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը, չորրորդ մրցավարը կլինի Վարդան Մանուկյանը: Հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին Նիդերլանդների Ալկմար քաղաքում։
16:26 16.08.2023
Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» երկրպագուներից մեկը թիմի նորեկ, բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոյին թանկարժեք ժամացույց է նվիրել։ Սաուդյան Արաբիայի առաջնության առաջին տուրում «Ալ Ռաեդի» նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակից հետո Ֆաբինյոյին նվիրել են Rolex ժամացույց։ Երկրպագուն ժամացույցը կապել է ֆուտբոլիստի ձեռքին, սակայն քիչ անց Ֆաբինյոն այն պատահաբար գցել է հատակին։ Ֆաբինյոն այս ամռանն էր անգլիական «Լիվերպուլից» տեղափոխվել […]
16:03 16.08.2023
Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում ընթացող մինչև 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում 3-1 հաշվով առավելության է հասել Նիդերլանդների առաջին թիմի նկատմամբ։ Ռոբերտ Փիլիպոսյանը, Բենիկ Ագասարովը և Նվարդ Հայրապետյանը հաղթանակներ են տարել, իսկ Էրիկ Գասպարյանը պարտություն է կրել։ Նախորդ չորս մրցամարտերում Հայաստանի թիմը հաղթել էր Ճապոնիային (4-0), Անգլիային (3,5-0,5) ու Սլովակիային (3-1), պարտվել […]
15:40 16.08.2023
Հայտնի դարձան ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի զույգերը։ «Մաքաբի Հայֆա» (Իսրայել) – «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա») «Ռակուվ» (Լեհաստան) – «Կոպենհագեն» (Դանիա) «Մոլդե» (Նորվեգիա) – «Գալաթասարայ» (Թուրքիա) «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) – «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ) «Բրագա» (Պորտուգալիա) – «Պանատինաիկոս» (Հունաստան) «Անտվերպեն» (Բելգիա) – ԱԵԿ (Հունաստան) / «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) Առաջին հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 22-ին, պատասխան […]
15:12 16.08.2023
«Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին խոսել է Կիլիան Մբապեի հեռանկարների մասին: «Ես ցանկանում եմ, որ Մբապեն խաղա «Ռեալում»: Մենք չենք կարող մեզ նման խաղացողի վրա դուռը փակելու շքեղություն թույլ տալ: Բայց եթե Մբապեն երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, ապա նա գործում է հանուն փողի։ Այս դեպքում «Ռեալը» ստիպված կլինի ընտրել Էրլինգ Հոլանդին»,- ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին […]
14:42 16.08.2023
Բրատիսլավայի «Սլովանը» չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի արգելքը։ Պատասխան խաղում Սլովակիայի չեմպիոնը մրցակցի խաղադաշտում 1-3 հաշվով պարտվեց իսրայելական «Մաքաբի Հայֆային», որը հաղթել էր նաև առաջին մրցավեճում։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց ընդմիջմանը։ 21-րդ րոպեին նա ստացավ դեղին քարտ: «Սլովանը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում, […]
14:14 16.08.2023
Բրազիլացի հարձակվող Նեյմարը խոսել է «Ալ-Հիլյալ» տեղափոխվելու իր որոշման մասին։ «Ես ուզում եմ նոր պատմություն գրել։ Սաուդյան Արաբիայի լիգան ունի զարմանալի էներգիա և հմուտ խաղացողներ։ Այն այժմ արագ է զարգանում, և ես կարծում եմ, որ այն պահանջարկ ունի: «Ալ-Հիլյալը» հսկայական ակումբ է՝ հիանալի երկրպագուներով, լավագույնն Ասիայում: Զգում եմ, որ ճիշտ ժամանակին ճիշտ որոշում եմ կայացրել […]
13:33 16.08.2023
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի Մ20 առաջնությունում Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) սփոփիչ գոտեմարտում հաղթել է վրացի Թոռնիկե Սամխարաձեին և երեկոյան բրոնզե մեդալի համար կգոտեմարտի մոլոդովացի Եվգենի Միհալչեանի հետ: 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը ևս կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Հիշեցնենք, որ հայաստանի ներկայացուցիչներից առայժմ բրոնզե մեդալ է նվաճել 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը:
13:00 16.08.2023
ԱՄՆ-ի և Մեքսիկայի լիգաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում ամերիկյան «Ինտեր Մայամին» 4-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Ֆիլադելֆիա Յունիոնի» նկատմամբ։ Առաջին խաղակեսում գոլի հեղինակ են դարձել Լիոնել Մեսսին ու սԺորդի Ալբան։ 34-ամյա Ալբան բացել է գոլերի հաշիվն ամերիկյան ակումբում։ 36-ամյա Մեսսին «Ինտեր Մայամիում» գոլ է խփել 6-րդ խաղում անընդմեջ՝ գոլերի թիվը հասցնելով 9-ի։ «Ինտեր Մայամիի» մեկնարկային […]
11:39 16.08.2023
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի»՝ հուլիսի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Քվեարկության արդյունքում 24-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 60 տոկոսը։ Նա երրորդ անգամ անընդմեջ է արժանանում «Լոկոմոտիվի»՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանի մեկնարկում Նաիր Տիկնիզյանը մոսկովյան ակումբի կազմում մասնակցել է 6 պաշտոնական խաղի ու դարձել […]
09:28 16.08.2023
«Չելսին» համաձայնեցրել է «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ռոմեո Լավիայի տրանսֆերը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Գործարքի գումարը կհասնի 58 մլն ֆունտի։ Այս շաբաթ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի նոր թիմի հետ։ Լավիան «Սաութհեմփթոն» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2022 թվականի հուլիսին:
08:51 16.08.2023
«Մանչեսթեր Սիթին» և «Բարսելոնան» բանակցություններ են վարում Ժոաու Կանսելուի տրանսֆերի շուրջ: Կատալոնական ակումբը ցանկանում է ձեռք բերել պաշտպանին այս մրցաշրջանի համար՝ հաջորդ ամառ գնելու պարտավորությամբ, այս մասին հայտնում է ESPN-ը։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև սաուդյան ակումբները, սակայն աղբյուրները ESPN-ին հայտնել են, որ նա կնախընտրեր տեղափոխվել «Բարսելոնա»: Անցած մրցաշրջանի երկրորդ հատվածը Կանսելուն վարձավճարով անցկացրել […]
23:47 15.08.2023
Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Դմիտրի Ռադչենկոն կարծում է, որ կիսապաշտպան Արսեն Զախարյանին մեծ մրցակցություն է սպասվում «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելիս։ Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն։ «Իսպանական առաջնությունը միանշանակ համապատասխանում է նրա ոճին, գումարած «Ռեալ Սոսյեդադի» հետ Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորություն կլինի: Բայց դրա հետ մեկտեղ Զախարյանին կատաղի մրցակցություն է սպասվում, միանգամից խաղալը շատ դժվար կլինի։ […]