Սննդաբանը խոսել է Լիոնել Մեսսիի սննդակարգի մասին և այն անվանել լավագույնը մարզիկների շրջանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

Սննդաբանը խոսել է Լիոնել Մեսսիի սննդակարգի մասին և այն անվանել լավագույնը մարզիկների շրջանում

21:17 22.08.2023

Սննդաբան Եվա Համֆրիսը գնահատել է մարզիկների լավագույն և վատագույն դիետաները և ամենահավասարակշռված դիետա է ճանաչել արգենտինացի 36-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիինը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Փորձագետի խոսքով՝ Մեսսիի դիետան ստացել է 10-ից 10 բարձր գնահատական, քանի որ այն պարունակում է թարմ բանջարեղեն և մրգեր, ընկույզներ, սերմեր, ամբողջական ձավարեղեն, ապուրներ, աղցաններ, շագանակագույն բրինձ և թունա։ Միաժամանակ ֆուտբոլիստը խուսափում է շաքարավազից, տապակած մթերքներից ու վերամշակված ածխաջրերից։

Համֆրիսը նաև գնահատել է 26-ամյա անգլիացի ֆուտբոլիստ Կիրա Ուոլշի՝ սննդի նկատմամբ ողջամիտ մոտեցումը։ Այս մարզիկի համար, ըստ դիետոլոգի, կարևոր է նախաճաշին լոբով խաշած ձու կամ մրգի հետ վարսակի փաթիլներ ուտել, ճաշին՝ հավի միս կամ բրինձ աղցանով և հունական մածունով, իսկ ընթրիքին՝ հավի միս ու բանջարեղեն։

«Յուրաքանչյուր ճաշի ժամանակ սպիտակուցներ, ածխաջրեր և բանջարեղեն ուտելը կարող է ձեր արյան շաքարի մակարդակը հավասարակշռված պահել ամբողջ օրվա ընթացքում», – բացատրել է Համֆրիսը:

Միաժամանակ մասնագետը դժգոհություններ ունի հայտնի ըմբշամարտիկ և դերասան Ջոն Սինայի սննդակարգից։ Հայտնի է, որ մարզիկը նախընտրում է օրական յոթ անգամ ուտել։ Նրա սննդակարգը ներառում է ամեն ինչ՝ վարսակի ալյուրից և բրնձից մինչև բանջարեղեն և հավ: Նման սննդակարգը կարող է առողջ թվալ, ասում է Համֆրիսը, բայց սնունդ ընդունելու միջև առնվազն չորս ժամ թույլ չտալը խանգարում է մարմնին վերականգնել մարսողությունը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

18:07 09.06.2025

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային […] ...

SHANTNEWS

18:00 09.06.2025

SHANTNEWS

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

17:54 09.06.2025

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

17:43 09.06.2025

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

17:34 09.06.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

Հունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

17:27 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

BACK_TO_TOP