TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+29.09 oC

ՍՊՈՐՏ

Հայկական 4 ակումբներ այսօր կպայքարեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի ուղեգրերի համար

14:27 03.08.2023

Հայկական ակումբներն այսօր կանցկացնեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները: Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուն» կընդունի ռումինական «Ֆարուլին», որին հյուրընկալվելիս պարտվել է 2-3 հաշվով։ Դիմակայության հաղթողը որակավորման երրորդ փուլում կմրցի էստոնական «Ֆլորա Տալինի» հետ: Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» տնային հանդիպում կանցկացնի շվեդական «Կալմարի» հետ, որին առաջին խաղում հաղթել է 2-1 հաշվով։ Ընդհանուր դիմակայությունում հաղթելու դեպքում […]

̰
Քոնոր Մաքգրեգորը «խոստացել է» մեկ հարվածով սպանել Ջասթին Գեթջիին

14:11 03.08.2023

UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը վստահ է, որ կհաղթի ամերիկացի մարտիկ Ջասթին Գեթջիին ։ «Այդ տղան անխելք է։ Ես կսպանեմ նրան մեկ հարվածով, հեշտությամբ»,- թվիթերյան էջում գրել է Մաքգրեգորը՝ մեկնաբանելով Ջասթին Գեթջիի ասուլիսը Դասթին Պորյեի դեմ հաղթական մենամարտից հետո։ Հիշեցնենք, որ ամերիկացի մարտիկը հուլիսի 30-ին կայացած UFC 291 մրցաշարում Դասթին Պորյեին հաղթել էր նոկաուտով:

̰
Երջանիկ եմ այսքան ժամանակ անց կրկին գտնվել Հայաստանում. Գեորգե Հաջի

13:45 03.08.2023

Ռումինական «Ֆարուլի» գլխավոր մարզիչ, Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Գեորգե Հաջին Երևանում «Ուրարտուի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումից առաջ մամուլի ասուլիս է տվել: «Երջանիկ եմ այսքան ժամանակ անց կրկին գտնվել Հայաստանում: Առաջին անգամ այստեղ եղել եմ 16 տարեկանում։ Կարևոր հանդիպում է սպասվում մեզ։ Հույս ունենք ցուցադրել նույն խաղը, ինչ Կոնստանցայում […]

̰
Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ18 հավաքականը տարավ երկրորդ հաղթանակը

13:24 03.08.2023

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Երկրորդ տուրում մեր թիմը 73-48 հաշվով առավելության է հասել Կոսովոյի հավաքականի նկատմամբ։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 75-45 հաշվով հաղթել էր մոլդովացիներին։ Հայ մարզուհիները հաջորդ խաղը կանցկացնեն Ալբանիայի հավաքականի հետ:

̰
Կրկին աղջիկ. Սերենան ու Ալեքսիսը  հայտնել են երկրորդ երեխայի սեռը

12:44 03.08.2023

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը հայտնել է երկրորդ երեխայի սեռը։ Զույգի երկրորդ երեխան նույնպես աղջիկ է։ 41-ամյա Ուիլյամսն իր ամուսնու՝ ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի հետ երեկույթ է կազմակերպել ապագա երեխայի պատվին։ Սերենա Ուիլյամսի ու Ալեքսիս Օհանյանի առաջնեկ Օլիմպիան ծնվել է 2017 թվականին սեպտեմբերի 1-ին։ Զույգն ամուսնացել էր 2017 թվականին։ Նախկին մարզուհին երկրորդ հղիության […]

̰
Ջուլիետա Ավանեսյանը՝ բրոնզե մեդալակիր. ծանրամարտի Մ20 ԵԱ

11:50 03.08.2023

Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ) Հայաստանի հավաքականի համար հերթական մեդալն է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում: Մինչև 20 տարեկանների պայքարում հայ մարզուհին երկամարտի 214 կգ (96+118) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր։ Ավանեսյանը նաև փոքր բրոնզե մեդալի է արժանացել պոկում ու հրում վարժություններում։ Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, […]

̰
Արթուր Բրոյանը՝ փոխչեմպիոն, Յուրիկ Մխիթարյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի պատանեկան ԱԱ

11:41 03.08.2023

Արթուր Բրոյանը (51 կգ) դարձավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության փոխչեմպիոն։ Եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց չեզոք դրոշի ներքո ելույթ ունեցող ռուսաստանցի Իլիա Կանդալինի հետ ու պարտություն կրեց: Արթուր Բրոյանը եզրափակիչի ճանապարհին հաղթել էր իրանցի, ղրղզ ու հնդիկ մրցակիցների։ Յուրիկ Մխիթարյանը (45 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում վստահ հաղթանակ է տարել […]

̰
Ի՞նչ առաջարկ է ստացել Ջասթին Գեթջին ԱՄՆ նախկին նախագահից

09:15 03.08.2023

Խառը մենամարտերի ամերիկացի մարտիկ Ջասթին Գեթջին խոսել է իր հայրենակից Դասթին Պորյեին հաղթելուց հետո ԱՄՆ-ի պաշտոնաթող նախագահ Դոնալդ Թրամփից ստացած առաջարկի մասին: «Նա շատ է սիրում խառը մենամարտերը: Թրամփը զանգեց և ասաց, որ շատ լավ եմ կռվել, ու նա հպարտ է ինձնով: Նա նաև ասաց, որ երբ լինեմ Նյու Յորքում, կարող եմ զանգել իրեն, ու […]

̰
NBA-ի աստղը մարմնին դաջվածք է արել լեգենդար Կոբի Բրայանտի պատվին

08:52 03.08.2023

NBA-ի «Մեմֆիս Գրիզլիս» ակումբի աստղային խաղարկող Ջա Մորանտը մարմնին դաջվածք է արել Կոբի Բրայանտի պատվին: 24 Mentality գրությունը հղում է 2020 թվականի հունվարի 26-ին ավիաաղետի հետևանքով կյանքից հեռացած ամերիկացի լեգենդար բասկետբոլիստի խաղահամարին: Ջա Մորանտը որակազրկվել է 25 խաղով երկու անգամ զենք ցուցադրելու համար: Մայիսին Մորանտը սոցիալական ցանցերում՝ ընկերոջ ուղիղ եթերի ժամանակ, ցուցադրել էր զենքը, իսկ […]

̰
Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստից  թալանել են 500 հազար դոլար

23:45 02.08.2023

Ուկրաինայում բացահայտվել են «Շախտյորի» և երկրի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Օլեքսանդր Կուչերի տունը թալանած հանցագործները։ Այս մասին հայտնում է pravda.com.ua-ն։ Ըստ հրապարակման՝ նախկին պաշտպանի տնից գողացել են մոտ 500 հազար դոլար արժողությամբ թանկարժեք իրեր ու գումար։ Այս գործով ձերբակալվել են առանձնատներից գողություններ կատարած հանցավոր խմբի երկու անդամ։ Հետաքննությունը ստուգում է ձերբակալվածների մասնակցությունը այլ հանցագործություններին։ Նրանց […]

̰
Ղազախստանում առանց գլխաշորի հանդես եկած  իրանցի շախմատիստուհին վախենում է վերադառնալ հայրենիք

23:11 02.08.2023

Ղազախստանում անցկացված շախմատի աշխարհի առաջնությունում առանց հիջաբի մասնակցած իրանցի կին գրոսմայստեր Սառա Հադեմը խոսել է հայրենիք ժամանելու հնարավոր հետևանքների մասին, հաղորդում է Tengri Sport-ը։ AS-ին տված հարցազրույցում 26-ամյա շախմատիստուհին պատմել է Իսպանիա փախուստի պատճառի մասին։ Շախմատիստուհին նշել է նաև Իրան չվերադառնալու պատճառը։ «Ես անհանգստանում էի, թե իմ երկրում ինչ կմտածեն, եթե ես հիջաբով խաղամ, կստացվի, […]

̰
Ուկրաինական ակումբի ֆուտբոլիստները զանգվածաբար թունավորվել են ՉԼ խաղից առաջ

22:47 02.08.2023

Ուկրաինական «Դնեպր-1» ակումբի անձնակազմի ութ ֆուտբոլիստներ և յոթ աշխատակիցներ թունավորվել են հունական «Պանատինաիկոսի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղից առաջ։ Այս մասին հետխաղյա մամուլի ասուլիսում հայտնել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Օլեքսանդր Կուչերը։ «Ամբողջ գիշեր չեն քնել։ Ոմանք դեռ իրենց վատ էին զգում հանդերձարանում, բայց նրանք խաղադաշտ դուրս եկան երկրորդ խաղակեսում: Բացի դրանից, […]

̰
Հայաստանը առաջին մեդալն է նվաճել Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում

22:03 02.08.2023

Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը: Ուշուիստ Ժիրայր Պետրոսյանը զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի: Նա երկու հաղթական մենամարտ է անցկացրել և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտություն է կրել և բավարարվել բրոնզե մեդալով: Այս մարզաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչ 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը մեկնարկում […]

̰
«Բավարիան» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»

21:35 02.08.2023

Մյունխենի «Բավարիան» ու անգլիական «Լիվերպուլն» ընկերական հանդիպում են անցկացրել Սինգապուրում։ Գերմանիայի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել 4-3 հաշվով։ Առաջին խաղակեսում Յուրգեն Կլոպի թիմը ստացել է երկու գոլի առավելություն, բայց մինչև ընդմիջում գերմանական ակումբը հավասարեցրել է հաշիվը։ Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլը» դարձյալ առաջ է անցել հաշվի մեջ, սակայն վերջնամասում մյունխենցիները խփել են երկու գոլ ու տարել կամային […]

̰
«Փյունիկ» – «Կալմար» հանդիպման տոմսերը կլինեն անվճար

20:48 02.08.2023

Երեւանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում օգոստոսի 3-ին Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում կընդունի շվեդական «Կալմարին»։ Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին։ «Ուրախությամբ փաստում ենք, որ խաղի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, սակայն հիմք ընդունելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մերժեց այս խաղը Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ տեղափոխելու մեր խնդրանքը, ինչպես նաև հաշվի առնելով Աբովյանի ստադիոնի սահմանափակ տեղերը, […]

̰
Սենսացիա կանանց ԱԱ-ում․ բրազիլուհիները լքում են պայքարը

20:30 02.08.2023

Կանանց Աշխարհի 2023 թվականի առաջնության խաղում հանդիպել են Ճամայկայի և Բրազիլիայի հավաքականները։ F խմբի 3-րդ տուրի խաղն անցկացվել է Մելբուրնի մարզադաշտում։ Բրազիլուհիները, ունենալով խաղային առավելություն, չեն կարողացել այն վերածել գոլերի։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի (0:0): Այսպիսով, Բրազիլիայի հավաքականը երեք խաղում չորս միավոր է վաստակել և չի կարողացել փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել։ Բրազիլուհիները խմբում զբաղեցրել են երրորդ […]

̰
«Ֆարուլ Կոնստանցայի» երկրպագուները Զվարթնոցում դիմավորել են ռումինական թիմի ֆուտբոլիստիներին

19:54 02.08.2023

Ռումինկան «Ֆարուլ Կոնստանցայի» ֆուտբոլիստներն արդեն ժամանել են Երևան, որտեղ վաղը՝ օգոստոսի 3-ին, Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կմցրեն «Ուրարտուի» հետ: Հատկանշական է, որ ֆուտբոլիստներին Զվարթնոց օդանվակայանում դիմավորել են ռումինացի երկրպագուներ:

̰
87 500 դոլարով վաճառվել է 1968թ. Գրենոբլի ձմեռային օլիմպիական խաղերի ջահը

19:23 02.08.2023

87 500 դոլարով առցանց վաճառվել է 1968թ. Գրենոբլի ձմեռային օլիմպիական խաղերի 33 ջահերից ևս մեկը: Ջահը պատրաստված է վարդագույն ոսկու բրոնզե համաձուլվածքից՝ փաթաթված կարմիր ֆետրե բռնակով: Բացման արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը և 500 պատվավոր հյուրեր, այդ թվում՝ միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Էյվերի Բրանդաժը, Իրանի կայսրուհի Ֆարահ Փահլավին, Դանիայի թագաժառանգ, արքայադուստր […]

̰
Մրցակիցը լավ թիմ է, պատասխան խաղը բարդ է լինելու․ «Կալմարի» գլխավոր մարզիչ

19:09 02.08.2023

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Աբովյանի քաղաքային մարզադաշտում կընդունի շվեդական «Կալմարին»: Հանդիպումը կայանալու է օգոստոսի 3-ին ու մեկնարկելու է 19։00-ին։ Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել շվեդական թիմի մարզիչ Հենրիկ Յենսենը։ «Մրցակիցը լավ թիմ է, պատասխան խաղը բարդ է լինելու։ Ուժեղ թիմ է, կոլեկտիվ ֆուտբոլ է ցուցադրում։ Մենք կփորձենք հաջորդ փուլ […]

̰
Փարիզի օլիմպիական խաղերի ժամանակ անվտանգության ապահովումը բարդ  է լինելու

18:50 02.08.2023

2024թ. Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ժամանակ անվտանգության ապահովումը բարդ գործընթաց է լինելու, ասել է Ֆրանսիայի մայրաքաղաքի ոստիկանության ղեկավար Լորան Նունյեսը։ «Բացման բոլորովին նոր արարողություն է սպասվում: Մրցումներ կանցկացվեն տասնյակ մրցասպարեզներում: Դժվար կլինի ապահովել անվտանգությունը, քանի որ միջոցառումն աննախադեպ է: Մեր ծրագրերը պատրաստ են: Սեպտեմբերից կսկսենք դրանց իրականացումը և գործնական աշխատանքները», – նշել է Նունյեսը:

̰
Չինացի մարզիչը մրցավարին ապտակելու համար որակազրկվել է 8 ամսով

18:24 02.08.2023

Չինաստանի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ «Լյաոնին Շենյանի» մարզիչ Դուան Սինը որակազրկվել է 8 ամսով և տուգանվել 150 հազար յուանով՝ (19 հազար եվրո) մրցավարին ապտակելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 23-ին՝ առաջին լիգայի 15-րդ տուրի «Նյանցզին Սիթի» – «Լյաոնին Շենյան» (4:0) հանդիպման ժամանակ։ Մրցավար Չեն Հաոն կարմիր քարտ է ցույց տվել Դուան Սինին և […]

̰
«Ռեալի» ֆուտբոլիստը ցուցադրել է իր երաժշտական տաղանդը

18:06 02.08.2023

«Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյան Չուամենին թիմակիցներին ներկայացրել է իր երաժշտական տաղանդը: ԱՄՆ-ում ընթացող մարզական հավաքի ժամանակ 23-ամյա ֆուտբոլիստը դաշնամուր է նվագել ու հիացրել է խաղընկերներին: Հիշեցնենք, որ մինչմրցաշրջանային պատրաստության վերջին խաղը «Ռեալը» կանցկացնի օգոստոսի 3-ին՝ մրցելով Թուրինի «Յուվենտուսի» հետ:

̰
Մարսելոն ծանրագույն վնասվածք է հասցրել մրցակցին և արցունքներն աչքերին հեռացել է դաշտից

17:48 02.08.2023

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն, ով այժմ խաղում է բրազիլական «Ֆլումինենսեում», արգենտինական «Արգենտինոս Խունիորսի» դեմ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը ծանրագույն վնասվածք է հասցրել մրցակցի ֆուտբոլիստ Լուչիանո Սանչեսին: Երկրորդ խաղակեսում՝ Սանչեսի դրիբլինգից հետո, Մարսելոն փորձել է խլել գնդակը մրցակցից, սակայն պատահմամբ կոտրել է նրա ոտքը: Խախտումից հետո 35-ամյա բրազիլացին ուղիղ կարմիր քարտ է […]

̰
ՊՍԺ-ն Մբապեի լուսանկարը հեռացրել է ակումբի պաշտոնական կայքից

17:24 02.08.2023

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Կիլիան Մբապեի լուսանկարը հեռացրել է ակումբի պաշտոնական կայքից: Այժմ հիմնական թիմը ներկայացվում է Նեյմարի, Մարկո Վերատիի, Մարկինյոսի, Լուկաս Էրնանդեսի ու Լի Կան Ինի լուսանկարներով: Ավելի վաղ Կիլիան Մբապեն դուրս էր մնացել ՊՍԺ-ի՝ Ճապոնիայի մարզական հավաքի հայտացուցակից: Փարիզյան ակումբը ցանկանում է ամեն կերպ վաճառել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքն այս ամռանը, որպեսզի նրան հաջորդ […]

̰
Բարսեղյանի «Սլովանը» պայքարից դուրս թողեց «Ուրարտուին» հաղթած «Զրինսկիին»․ ՉԼ

17:11 02.08.2023

Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիր: Պատասխան խաղում Բրատիսլավայի թիմը 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հետ, որին առաջին մրցավեճում հաղթել էր հյուրընկալվելիս 1-0 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» կազմում փոխարինման է մտել 77-րդ րոպեին: Հիշեցնենք, որ «Զրինսկին» որակավորման առաջին փուլում հաղթահարել էր Հայաստանի չեմպիոն […]

̰
Էդուարդ Սպերցյանը որակազրկվել է 2 խաղով

17:00 02.08.2023

Ռուսաստանի ֆուտբոլի միության Կարգապահական կոմիտեն Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին որակազրկել է Ռուսաստանի գավաթի խաղարկության երկու խաղով, հաղորդում է Sport24-ը: Հուլիսի 27-ին «Կրասնոդարը» տնային խաղում 1-2 հաշվով պարտվել էր «Սպարտակին», իսկ 44-րդ րոպեին Սպերցյանը կանոնների կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտ էր ստացել: Ռուսաստանի գավաթի խաղարկության հաջորդ տուրում «Կրասնոդարն» արտագնա խաղում կմրցի […]

̰
Յուրա Մովսիսյանն այսօր նշում է ծննդյան 36-րդ տարեդարձը

16:40 02.08.2023

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը այսօր նշում է ծննդյան 36-րդ տարեդարձը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Յուրային։ Յուրա Մովսիսյանը ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին պաշտոնապես հայտարարել էր 2021 թվականի փետրվարին։ Նա Հայաստանի հավաքականի կազմում 2010-2018-ին անցկացրել է 38 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ: Ակումբային կարիերայի ընթացքում նա խաղացել է ամերիկյան «Կանզաս Սիթիում», […]

̰
Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիային

16:16 02.08.2023

Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է Ճապոնիայում կայացած նախամրցաշրջանային հավաքը։ «Շնորհակալությո՛ւն, Ճապոնիա ջերմ ընդունելության ու հավաքի համար։ Arigatō Nihon»,- սոցցանցերում գրել է 34-ամյա ֆուտբոլիստը։ Ճապոնիայում Սիմոնե Ինձագիի թիմն անցկացրել է երկու ընկերական հանդիպում՝ հաղթելով Փարիզի ՊՍԺ-ին ու ոչ-ոքի խաղալով Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հետ։ Մխիթարյանը «Ալ […]

̰
«Բարսելոնան» հաղթել է «Միլանին»

15:50 02.08.2023

«Բարսելոնան» ու «Միլանն» ընկերական հանդիպում են անցկացրել ամերիկյան Լաս Վեգասում։ Իսպանիայի չեմպիոնը հաղթել է նվազագույն հաշվով։ Գոլը 55-րդ րոպեին խփել է Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին։ Երկու թիմերն էլ հաջորդ ընկերական խաղերը կանցկացնեն օգոստոսի 8-ին։ «Բարսելոնան» կմրցի Լոնդոնի «Տոտենհեմի» հետ, իսկ «Միլանի» մրցակիցը կլինի իտալական «Մոնցան»։

̰
Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ18 հավաքականը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ԵԱ

15:25 02.08.2023

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Առաջին տուրում Վահագն Հարությունյանի գլխավորած թիմը 75-45 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մոլդովայի հավաքականի նկատմամբ։ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի այսօր երեկոյան Կոսովոյի թիմի հետ: B ենթախմբում ընդգրկված է նաև Ալբանիայի հավաքականը:

̰
BACK_TO_TOP