Գյումրիում Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացմանը մասնակցել կարող են միայն հրավիրատոմս ունեցողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+29.09 oC

Գյումրիում Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացմանը մասնակցել կարող են միայն հրավիրատոմս ունեցողները

14:38 04.08.2023

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում ենք, որ Գյումրու քաղաքային մարզադաշտի տեղերի սահմանափակ լինելով պայմանավորված՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել կարող են միայն հրավիրատոմս ունեցողները։ Առանց հրավիրատոմս քաղաքային մարզադաշտ մուտքն արգելվում է։

«Անհարմարություններից խուսափելու համար հորդորում ենք հրավիրատոմս չունեցող քաղաքացիներին բացման հանդիսավոր արարողությանը հետևել Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրված մեծ էկրանից կամ ուղիղ եթերով։
Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացումը տոն է բոլորիս համար և ուրեմն միայն տոնական ու ջերմ մթնոլորտում անցկացնենք աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին համախմբող այս միջոցառումը»,-ասվում է հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

13:28 13.06.2025

Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող […] ...

«Ռեալը» հրապարակել է աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները

13:24 13.06.2025

«Ռեալը» հրապարակել է աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները

«Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի՝ աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները։ Դարպասապահներ. Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես, Սերխիո Մեստրե։ Պաշտպաններ. Դանի Կարվախալ, Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Լուկաս Վասկես, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆեռլան Մենդի, Դին Հաուսեն, Յուսեֆ Էնրիկես, Յակոբո Ռամոն, Ռաուլ Ասենսիո, Խեսուս Ֆորտեա, Դիեգո Ագուադո։ Կիսապաշտպաններ. Ջուդ Բելինգհեմ, Էդուարդո […] ...

Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրները

13:07 13.06.2025

Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրները

Կայացել է Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը […] ...

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

13:04 13.06.2025

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են «Լուրերի» տեղեկությունը՝ նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար: ...

Չինաստանը մտահոգված է Իրանի դեմ Իսրայելի գործողության հետևանքներով

13:00 13.06.2025

Չինաստանը մտահոգված է Իրանի դեմ Իսրայելի գործողության հետևանքներով

Չինաստանը լրջորեն մտահոգված է այն հետևանքներով, որոնց կարող է հանգեցնել Իսրայելի կողմից Իրանի դեմ գործողությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը: «Չինական կողմը լրջորեն մտահոգված է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման կապակցությամբ և խորապես մտահոգված է նման գործողությունների հնարավոր լուրջ հետևանքներով։ Չինաստանը դեմ է Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության […] ...

Ֆլիկը մտադիր է ազատվել 5 խաղացողներից

12:52 13.06.2025

Ֆլիկը մտադիր է ազատվել 5 խաղացողներից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը 2025/26 մրցաշրջանի մեկնարկից առաջ ցանկանում է կրճատել կազմը՝ տեղ ազատելով նոր համալրումների համար, հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ գերմանացի մասնագետը մտադիր է ազատվել Ինյակի Պենյայից, Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաբլո Տորեից և Ռոնալդ Արաուխոյից, եթե վերջինիս համար լինի շահավետ առաջարկ։ Նշված խաղացողներից ակումբը լքելուն ամենամոտը Անսու Ֆատին է։ Իսպանացին, […] ...

BACK_TO_TOP