19:44 01.08.2023
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության երկրորդ մրցումային օրը հաջող է հանդես գալիս նաև 51 կգ քաշային Արթուր Բրոյանը։ Հայ ըմբիշը նախ տուշեով հաղթել է իրանցի ըմբիշին, ապա ժամանակից շուտ, 8-0 հաշվով՝ թուրքմեն մարզիկին և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի հնդիկ ըմբիշի հետ։ Այսօր ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել […]
19:24 01.08.2023
Ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու ժամանելուց հետո դժգոհել է կենցաղային պայմաններից։ «Վերջապես հասա Բաքու՝ աշխարհի գավաթին, սակայն լվացարանում և լոգարանում ջուր չկա։ Գերազանց սկիզբ․․․»,- թվիթերյան էջում գրել է ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համարը։ Հիշեցնենք, որ Հիկարու Նակամուրան Բաքու է ժամանել աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար։ Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 30-ին ու կավարտվի օգոստոսի 24-ին։
18:51 01.08.2023
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության երկրորդ մրցումային օրը հաջող է հանդես գալիս 45 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Հայ ըմբիշը ժամանակից շուտ, միևնույն 8-0 հաշվով հաղթել է սլովակ և ղազախ մարզիկներին և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ երեկոյան կմրցի չեզոք դրոշի տակ հանդես եկող ռուսաստանցի Ռուստեմ Աբացիևի հետ։ Այսօր երեկոյան երկու […]
18:23 01.08.2023
Փարիզի ՊՍԺ-ն ու Միլանի «Ինտերն» ընկերական հանդիպում են անցկացրել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ Իտալիայի գավաթակիրը կամային հաղթանակ է տարել 2-1 հաշվով։ 63-րդ րոպեին Ֆրանսիայի չեմպիոնին հաշվի մեջ առաջ է մղել պորտուգալացի կիսապաշտպան Վիտինիան։ Խաղի վերջնամասում «Ինտերը» երկու րոպեում խփել է երկու գոլ ու տարել կամային հաղթանակ։ Աչքի են ընկել փոխարինման մտած իտալացի հարձակվող Սեբաստիանո Էսպոսիտոն ու […]
17:50 01.08.2023
Գերմանական «Վոլֆսբուրգը» չի պատրաստվում է 3 միլիոն եվրոյից ավելի վճարել Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի դիմաց, հաղորդում է Metaratings-ը։ Կողմերը շարունակում են բանակցել 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ։ Ավելի վաղ հաղորվում էր, որ ռուսական ակումբը մերժել է Բրեմենի «Վերդերի»՝ 2,5 միլիոն եվրոյի առաջարկը։ «Լոկոմոտիվը» 5,5 միլիոն եվրո է գնահատում Տիկնիզյանի տրանսֆերային […]
16:47 01.08.2023
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղերի մրցավարներին։ «Ուրարտուի» և ռումինական «Ֆարուլի» երևանյան հանդիպումը կսպասարկի Ուելսը ներկայացնող մրցավարական անձնակազմը՝ Օուեն Թոմաս Գարիի գլխավորությամբ։ «Փյունիկի» և շվեդական «Կալմարի» խաղը կսպասարկեն Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող մրցավարները՝ Իգոր Ստոյչևսկիի գլխավորությամբ։ Բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիայի» և հունական «Արիսի» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել իտալացի Միկայել Ֆաբրին։ Երևանի «Ալաշկերտի» […]
16:39 01.08.2023
Իսպանիայի դատարանը մեղադրանք է առաջադրել կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսին: EFE-ի համաձայն՝ դատարանը եկել է եզրակացության, որ կան բավարար ապացույցներ բրազիլացուն մեղավոր ճանաչելու համար: Ալվեսը դատարան կկանչվի օգոստոսի 9-ին, ու նրան կհայտնեն մեղադրանքի բոլոր մանրամասները: Այս տարվա հունվարից պաշտպանը կալանավորված է, նա մեղադրվում է սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Ալվեսին սպառնում է […]
16:19 01.08.2023
ՊՍժ-ն Կիլիան Մբապեին կհեռացնի կազմից, եթե վերջինս հրաժարվի երկարաձգել պայմանագիրը կամ փոխել ակումբային գրանցումը: Foot Mercato-ի համաձայն՝ այսպիսի որոշում են կայացրել փարիզյան ակումբի սեփականատերերը: Ղեկավարությունը ֆրանսիացուն հասկացրել է, որ միայն պայմանագրի երկարաձգումը կամ հեռանալը կարող է մեղմել լարվածությունը: Ավելի վաղ ՊՍԺ-ն պաշտոնապես տրանսֆերի էր հանել աշխարհի չեմպիոնին՝ հեռացնելով մինչմրցաշրջանային պատրաստության հայտացուցակից: Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն […]
15:59 01.08.2023
Օլիմպիական մարզաձևերից մեկի միջազգային ֆեդերացիան Հայաստանին է վստահել առաջնություն անցկացնելու իրավունքը: Այս մասին ասված է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջում: «Ուզում եմ տեղեկացնել, որ օլիմպիական մարզաձևերից մեկի միջազգային ֆեդերացիան Հայաստանին է վստահել համաշխարհային խոշոր առաջնություն անցկացնելու իրավունքը, ինչի մասին շուտով կհայտարարի: Սպասենք»,- գրել է նա:
15:50 01.08.2023
Ամերիկյան MMA Junkie մարզական պորտալը հրապարակել է խառը մենամարտերին վերաբերվող իրերի վաճառքի արդյունքները Ebay-ի օնլայն աճուրդում: Ամենաթանկարժեք իրը UFC-ի նախկին չեմպիոն, Հաբիբ Նուրմագոմեդովի պատկերով քարտն է, որը վաճառվել է 1,7 միլիոն ռուբլիով: Ռուս մարտիկի ստորագրությամբ մեկ այլ քարտ էլ արժեցել է 273 000 ռուբլի: Մեծ պահանջարկ են ունեցել մարտիկների ձեռնոցները և հանդերձանքի այլ պարագաները: Հիշեցնենք, […]
15:26 01.08.2023
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել: Մինչև 20 տարեկանների պայքարում Եվրոպայի առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է Սուրեն Գրիգորյանը (89 կգ)` երկամարտում ցույց տալով 341 կգ արդյունք (150+191): Հրում վարժությունում Գրիգորյանն արժանացել է փոքր ոսկե, իսկ պոկում վարժությունում՝ փոքր արծաթե մեդալների: Մ20 տարեկանների պայքարում Հայաստանի […]
15:06 01.08.2023
Հայաստանի ազգային հավաքականը և ՄԼՍ-ը ներկայացնող ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» հարձակվող Լուկաս Սելարայանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ» ակումբում: 31-ամյա ֆուտբոլիստն ու արաբական ակումբը կնքել են երեք տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սաուդյան Արաբիայի նախորդ առաջնությունում «Ալ Ֆատեհը» գրավել է 6-րդ տեղը։ Լուկաս Սելարայանը 2020 […]
14:33 01.08.2023
Պորտուգալիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն, անցկացնելով ամբողջական հանդիպում, հերթական գոլն է խփել Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» կազմում: 74-րդ րոպեին նա գրավել է Թունիսը ներկայացնող «Մոնաստիրի» դարպասն Արաբական ակումբների գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում ու առաջ մղել հյուրերին: Մինչև այս 38-ամյա Ռոնալդուն 5 խաղ անընդմեջ գոլ չէր խփել: Հանդիպումն ավարտվել […]
14:01 01.08.2023
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել դուրս գալ եզրափակիչ: Էդգար Պետրոսյանը (48 կգ) երեք հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ 1:4 հաշվով պարտվել է ուզբեկ մրցակցին ու այսօր երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար: Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ) նույնպես հնարավորություն է ստացել պայքարել […]
23:07 31.07.2023
Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի տեղափոխվի Հռոմի «Լացիո»։ Այդ մասին sport-express.ru-ին հայտնել է իտալական ակումբի մարզական տնօրեն Անջելո Ֆաբիանին՝ նշելով, որ տրանսֆերը ձախողվել է։ Իտալական մամուլի համաձայն՝ «Լացիոն» որոշել է հաժարվել 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից, քանի որ ցանկանում է ավելի փորձառու խաղացողով փոխարինել թիմից հեռացած սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին։ Ավելի վաղ […]
22:27 31.07.2023
Չինաստանի Չենդու քաղաքում կայացել է Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: «Dongan Lake Sports Park» ստադիոնում տեղի ունեցած միջոցառմանը 139 երկրի շուրջ 7000 պատվիրակ է մասնակցել: Հայաստանի թիմի դրոշակակիրներն են եղել աթլետներ Երվանդ Մկրտչյանն ու Գայանե Չիլոյանը: Միջոցառմանը տրիբունաներից հետևել է ավելի քան 40 հազար հանդիսական: Հիշեցնենք, որ Համաշխարհային ուսանողական խաղերին Հայաստանը մասնակցում […]
22:05 31.07.2023
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի առաջին մարզիչ Ալեքսանդր Չելպանովն անդրադարձել է 24-ամյա ֆուտբոլիստի տպավորիչ խաղին։ Նոր մրցաշրջանի մեկնարկում Տիկնիզյանն աչք է ընկել երեք խաղում անընդմեջ ու դարձել 4 գոլի հեղինակ։ «Նաիրը հրաշալի արդյունք է ցուցադրում, այն էլ՝ պաշտպանի համար։ Դա քրտնաջան աշխատանքի ու խելահեղ նվիրվածության արդյունք է։ Ինձ մոտ երկար տարիներ […]
21:45 31.07.2023
ՀՊԼ մեկնարկային տուրի վերջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Ալաշկերտին»։ Հանդիպումն ավարտվել է «Փյունիկի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Առաջին կեսում աչքի է ընկել Էդգար Մալաքյանը՝ 37-րդ րոպեին իրացնելով 11 մետրանոց հարվածը։ 76-րդ րոպեին տանտերերը մնացել են 10 հոգով, խաղադաշտից հեռացվել է Միմիտո Բիայը։ 2 րոպե անց հյուրերի առավելությունը կրկնապատկել է Հովհաննես Հարությունյանը։ Հիշեցնենք՝ ՀՊԼ-ի առաջին տուրի նախորդ […]
21:21 31.07.2023
Պատանի մարզուհի Էմմա Պողոսյանը, որը հանդես է գալիս 81 կգ քաշայինների կարգում Հայաստանի հերթական մեդալը նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում: Մինչև 20 տարեկանների պայքարում հայ մարզուհին երկամարտի 211 կգ (90+121) արդյունքով գրավեց երկրորդ տեղը։ Էմմա Պողոսյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություներում։ Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում 8 […]
21:00 31.07.2023
Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» Ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն է նշանակվել լեգենդար ֆուտբոլիստ և վաստակավոր մարզիչ Էդուարդ Մարկարովը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Էդուարդ Մարկարովը «Արարատ»-ի կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու արծաթե մեդալակիր, 2 անգամ էլ՝ գավաթակիր: 2021 թվականի ապրիլից նա զբաղեցրել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդականի պաշտոնը։ 2022 թվականի գարնանը «Ուրարտու» ֆուտբոլային […]
20:48 31.07.2023
Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում: Էդգար Պետրոսյանը (48 կգ) տարել է երեք հաղթանակ և դուրս եկել կիսաեզրափակիչ: Հայ ըմբիշը որակավորման փուլում 8-0 հաշվով հաղթել է ամերիկացի ըմբիշին, 1/8 եզրափակիչում 7-0 հաշվով առավելության է հասել թուրք մարզիկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 8-0 հաշվով պարտության է մատնել […]
20:39 31.07.2023
Հայաստանը երրորդ ոսկե մեդալը նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում: Մինչև 20 տարեկանների պայքարում Եվրոպայի չեմպիոն դարձավ Սուրեն Գրիգորյանը (89 կգ): Հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 341 կգ արդյունք (150+191): Գրիգորյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ հրում վարժությունում դարձավ ոսկե մեդալակիր: Հիշեցնենք, որ նախորդ օրերին Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, […]
20:02 31.07.2023
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ Սաուդյան Արաբիան փոխել է տրանսֆերային շուկան: «Սաուդյան Արաբիան փոխել է տրանսֆերային շուկան։ Մի քանի ամիս առաջ, երբ Կրիշտիանու Ռոնալդուն միակն էր, ով գնաց այնտեղ, ոչ ոք չէր մտածում, որ այսքան բարձրակարգ ֆուտբոլիստներ կխաղան Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Ապագայում նրանք ավելի շատ կլինեն, և այդ պատճառով ակումբները պետք […]
19:55 31.07.2023
«Արսենալը» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Football Transfers-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Արսենալի» և «Նապոլիի» մարզական տնօրեն Մաուրո Մելուզոյի միջև լավ հարաբերությունները խոսում են հավանական տեղափոխության օգտին: Նշվում է, որ Կվարացխելիային ձեռք բերելու համար «Արսենալը» պետք է լուրջ ֆինանսական առաջարկ անի, ինչպես նաև բաժանվի իր խաղացողներից մեկից։ Նախորդ մրցաշրջանում 22-ամյա Կվարացխելիան […]
19:33 31.07.2023
UFC-ի թեթև քաշային կարգում ելույթ ունեցող ամերիկացի Ջասթին Գեթջին նշել է, թե ինչու չի ցանկանում մենամարտել իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ: «Հաճելի է, որ Քոնորն ուզում է մենամարտել ինձ հետ: Այնուամենայնիվ, ես սիրում եմ անցկացնել բարձր մակարդակի մենամարտեր: Չեմ ցանկանում մենամարտել Մաքգրեգորի հետ, քանի որ նա ստերոիդներ է ընդունում: Ես երբեք ստերոիդներ չեմ ընդունել»,- 34-ամյա մարտիկի […]
18:43 31.07.2023
«Զենիթի» նախկին հարձակվող Դմիտրի Ռադչենկոն ասել է, որ «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարող է հետաքրքրել Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող թիմին, եթե նա շարունակի խաղալ նույն մակարդակով, ինչը ցույց է տվել վերջին մի քանի հանդիպումներում։ «Տիկնիզյանը հիանալի տղա է։ Անցած մրցաշրջանում նա լավ խաղ ցուցադրեց ու իրավամբ տեղ գրավեց հիմնական կազմում։ Երևում է, որ […]
18:18 31.07.2023
Իտալիան Կոնֆերենցիաների լիգայի 2023/2024թթ. խաղարկությունում կներկայացնի «Ֆիորենտինան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ֆիորենտինան» Ա Սերիայի 2022/2023 մրցաշրջանում գրավել էր 8-րդ տեղը, բայց քանի որ 7-րդ տեղը զբաղեցրած «Յուվենտուսը» ֆինանսական խարդախությունների պատճառով հեռացվել է եվրագավաթներից, թուրինյան ակումբին Կոնֆերենցիաների լիգայում կփոխարինի «Ֆիորենտինան»: Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի 2022/2023թթ. խաղարկությունում «Ֆիորենտինան» հասել էր եզրափակիչ, որտեղ 1-2 հաշվով պարտվել էր […]
17:52 31.07.2023
Գլեյզերների ընտանիքը, որին պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդը», մերժել է ակումբը 6 միլիարդ ֆունտով վաճառելու երկու առաջարկ։ Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։ Ըստ տեղեկությունների՝ Գլեյզերները ցանկանում են զգալիորեն ավելի մեծ գումար ստանալ։ Ամերիկացիները ուզում են վաճառել «Մանչեսթեր Յունայթեդը» 8 միլիարդ ֆունտով։ Այսօրվա դրությամբ սպորտային շուկայում ռեկորդային գործարքը NFL թիմի (ամերիկյան ֆուտբոլ) «Washington Commanders»-ի վաճառքն է։ […]
17:30 31.07.2023
Հայաստանի ազգային հավաքականի և Շեցինի «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Լոձի «Վիձևի» դեմ Լեհաստանի առաջնության երկրորդ տուրի խաղում (2-1): 24-ամյա ֆուտբոլիստը, խաղադաշտ է դուրս եկել տանտերերի մեկնարկային կազմում, 47-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Լուկա Զահովիչին, ով հավասարեցրել է հաշիվը, իսկ հետո «Պոգոնը» խփել է նաև հաղթական գոլը: 63-րդ րոպեին հայ […]
17:13 31.07.2023
Հայաստանի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուն» օգոստոսի 3-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կընդունի ռումինական «Ֆարուլին»: «Ուրարտու» ստադիոնում կայանալիք խաղի տոմսերն առցանց ձեռք բերելու համար, կարելի է օգտվել https://tkt.am/web/event/event_id/636 կայքից, իսկ հանդիպման օրը՝ ժամը 12։00-ից տոմսերը կվաճառվեն նաև մարզադաշտի տոմսարկղում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Տոմսերի արժեքը Սեկտոր 1-4՝ 2000 դրամ Սեկտոր 6-9՝ […]